ՀՀ Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ մինչև 17։00 ՀՀ ՊՆ թեժ գծով ստացվել է 39 զանգ՝ կապված Ազգային Ժողովի ընտրությունների հետ: ՊՆ-ն պարզաբանումներ է տվել նաև տարածված այն տեղեկությունների վերաբերյալ, ըստ որոնց՝ զինվորները ընտրատեղամասեր են մուտք գործել «շարային քայլով»: «Տեղում կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ նման պատկերացում ձևավորվել է թյուրիմացաբար և խոսքը վերաբերում է հերթով և խմբերով ընտրական տեղամաս մուտք գործելու գործընթացի կազմակերպմանը: Զորամասերի մոտ տեղակայված ընտրատեղամասերում քվերակողների մեջ ժամկետային զինծառայողները զգալի քանակ են կազմում և կրելով զինվորական համազգեստ տպավորություն է ստեղծվում, թե նրանք շարային կարգով են շարժվում»,- ասված է հաղորդագրության մեջ: —–ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով այժմ գտնվում է «Երևան» ՔԿՀ-ում, չի գնացել քվեարկության, թեպետ ուներ քվեարկության իրավունք: —-Էլեկտրոնային քվեարկության արդյունքները կամփոփվեն այսօր՝ Ժամը 20:00-ից հետո: ԿԸՀ նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանի խոսքով` էլեկտրոնային քվեարկությունը սկսվել է նոյեմբերի 30-ին` Երևանի ժամանակով 08:00-ից, և ավարտվել է դեկտեմբերի 2-ին` Երևանի ժամանակով 20:00-ին: Էլեկտրոնային քվեարկության իրավունք ունի ընդամենը 729 ՀՀ քաղաքացի:
Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները լուսաբանելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել է տեղական լրատվամիջոցների մոտ 1200, իսկ օտարերկրյա լրատվամիջոցների՝ մոտ 80 ներկայացուցիչ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած մամուլի ասուլիսում ասել է ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը: «ԱԺ արտահերթ ընտրությունները լուսաբանելու համար ԿԸՀ-ում գրանցվել է 70 տեղական լրատվամիջոցի 1200 ներկայացուցիչ, իսկ օտարերկրյա 30 ԶԼՄ-ների մոտ 80 ներկայացուցիչ: ԿԸՀ-ն որևէ լրատվամիջոցի հայտ չի մերժել»,- ասել է Հարությունյանը: 2017թ.-ի ապրիլի 2-ի ընտրությունները լուսաբանելու համար գրանցվել էր տեղական 89 ԶԼՄ-ների 1200-ից ավել ներկայացուցիչ:
ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն են իրականացնում տեղական հասարակական կազմակերպությունների 17813, իսկ միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների՝ 505 դիտորդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած մամուլի ասուլիսում ասել է ԿԸՀ արտաքին կապերի վարչության պետ Տաթև Գևորգյանը: «Այս ընտրություններում ԿԸՀ-ում հավատարմագրվել են 22 տեղական հասարակական կազմակերպության թվով 17813 դիտորդ, իսկ միջազգային, օտարերկրյա 8 կազմակերպություններից՝ 505 դիտորդներ: Այցելուի կարգավիճակով ընտրությունների ընթացքը դիտարկում են 77 այցելու»,- ասել է Գևորգյանը: Դիտորդների լիազորությունները դադարում են ընտրությունների արդյունքների պաշտոնական ամփոփումից հետո 8-րդ օրը, եթե դրանք դատական կարգով չեն բողոքարկվում: Դիտորդներն իրենց դիտարկումները կարող են ներկայացնել ԿԸՀ՝ զեկույցների միջոցով, որոնք էլ կտեղադրվեն ԿԸՀ կայքում:
ՀՀ Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում ՝ժամը 18:00-ի դրությամբ, ստացվել է 12 հաղորդում՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։ Ստացված հաղորդումներից 1-Երևանում է, 4-ը Սյունիքի, 4-ը Շիրակի, 1 ական Վայոց Ձորի, Արարատի և Արմավիրի մարզերում: Առերևույթ ընտրախախտում պարունակող նյութերից 10-ը վերաբերում են կրկնակի քվեարկության փորձին, 1-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 1-ը՝ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն: ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։
Ընտրատեղամասերում Միացյալ առաջնորդության պալատ հկ֊ով դիտորդություն են անում շատ թեկնածուների ազգականներ։Մասնավորապես՝ Կոլյա Ղուկասյանը, ով հանդիսանում է Վարդան Ղուկասյանի եղբոր որդին այսօր թիվ 31/45 ընտրատեղամասում նույն ՀԿ֊ի անվան տակ դիտորդություն է անում, իսկ մյուս եղբոր որդին մեքենայով թաղի բնակիչներին տեղափոխում ընտրատեղամասեր։
Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ժամը 15:00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 37 ահազանգ: Աշխատակազմի թեժ գծին ստացված ահազանգերը հիմնականում վերաբերել են ընտրատեղամասի մատչելիության և կահավորման հետ կապված խնդիրներին, հաշվառման վայրից տարբերվող վայրում ընտրելու հնարավորությանը, տեղամասային կենտրոններ ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող, այդ թվում՝ ստացիոնար բուժման մեջ գտնվող, ինչպես նաև քվեարկության օրը ընտրողների ցուցակում չընդգրկված անձանց ընտրական իրավունքի իրացմանը և մի շարք այլ խնդիրներին: Թեժ գծին ստացված զանգերին զուգահեռ՝ Պաշտպանի աշխատակազմում նաև ուսումնասիրվել են այսօր լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տեղ գտած ավելի քան 500 հրապարակում:
32/27 ընրատեղամասի հարակից փողոցում Խրիմյան 44, մեր դիտորդը նկատել է 12 համարի 0774 պետհամարանիշով երթուղային տրանսպորտի մեջ դիմացի նստատեղից մեկը անձնագրեր է փոխանցել հետ, ինչպես նաև 24 համարի երթուղային տրանսպորտից։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության թիվը ժամը 17:00-ի դրությամբ:
Թիվ 1 ընտրատարածք մասնակցել է 78382 ընտրող կամ 39.1%-ը
Թիվ 2 ընտրատարածք 83835 ընտրող կամ 39.25%
Թիվ 3 ընտրատարածք 83661 կամ 37.15%
Թիվ 4 ընտրատարածք 77445 կամ 36.84%
Թիվ 5 ընտրատարածք 89198 կամ 40.26%
Թիվ 6 ընտրատարածք 82002 կամ 34.99%
Թիվ 7 ընտրատարածք 50750 կամ 43.13%
Թիվ 8 ընտրատարածք 81030 կամ 42.39%
Թիվ 9 ընտրատարածք 95016 կամ 40.02%
Թիվ 10 ընտրատարածք 95245 կամ 39.67%
Թիվ 11 ընտրատարածք 85002 կամ 36.99%
Թիվ 12 ընտրատարածք 75147 կամ 46.46%
Թիվ 13 ընտրատարածք 48292 կամ 44.40% Ընդհանուր մասնակցությունը ժամը 17-ի դրությամբ կազմում է 1025002 ընտրող կամ 39.54
31/58 ընտրատեղամասում արտակարգ դեպք է գրանցվել: Ընտրողներից մեկը քվեաթերթիկները վերցնելուց եւ քվեախցիկ մտնելուց հետո նկատել է, որ իր նախընտրելի թեկնածուի քվեաթերթիկում չկա: Դրանից հետո տարեց կինը դուրս է եկել ու փորձել պարզել ինչն է պատճառը, սակայն դրանից հետո վիճաբանություն է առաջացել տիկնոջ հարազատների ու ՏԸՀ նախագահի միջեւ: Վերջում պարզվել է որ տիկինը պատգամավորի թեկնածու Գեղամ Բաղադասարյանի տատն է, ով առաջադրված է ԲՀԿ ցուցակով:
Առավոտից, ժամը յոթից շուրջ վաթսուն ընտրատեղամասերում են գտնվում Գյումրու առաջընթաց Կազմակերպության դիտորդները, ովքեր հիմնականում նշել են, որ այն անցնում են բնականոն հունով, բացառությամբ առանձին դեպքերի, երբ որոշակի խնդիրներ են առաջացել մի քանի տեղամասերում տեսողական և լսողական խնդիրներ ունեցող ընտրողների համար։ Տեղամասերում չկան հատուկ միջոցներ՝ խոշորացույցներ, բրայլյան կաղապարներ լսողական խնդիրներ ունեցող անձանց համար ։ Այս մասին տեղեկացվել է 31 ընտրատարածքային հանձնաժողովին։
—-31/42 ընտրատեղամասում ընտրական գործընթացը սահուն է անցել։ Հանձնաժողովի անդամների գործառույթները սահմանվել են վիճակահանության հիման վրա։ 12:03-ի դրությամբ կուտակումներ չկան:Նկատվում է ընտրողների ակտիվ հոսք։ Տեսողության և լսողության խնդիրներ ունեցող անձանց համար չկա(բրալյան կաղապար, խոշորացույց և ժեստերի լեզվի թարգմանիչ)։
—Խառնաշփոթ է եղել 31՛47 ընտրատեղամասում. Ընտրակարգին քչերն են ծանոթ եղել , 31 ընտրատարածքի տեղամասային քվեաթերթիկները պահարանում չեն եղել, նախագահը պարզաբանել է, որ չեն տեղավորվել: Տեղամասում դիտորդները արձանագրել են, որ ընտրողներից մեկը տեղամասի մատչելիության հետ է կապված խնդիր է ունեցել:Հաշմանդամություն ունեցող անձանց համար թեքահարթակներ չկան: Ընտրատեղամասի բացումից րոպեներ անց ակտիվություն է նկատվել: Քվեարկության կարգին սակայն ոչ բոլորն են ծանոթ եղել,ինչն էլ խառնաշփոթ է առաջացրել տեղամասում:
–31/42 ընտրատեղամասում ընտրական գործընթացը սահուն է։ Հանձնաժողովի անդամներ գործառույթները սահմանվել են վիճակահանության հիման վրա։ 12:03-ի դրությամբ կուտակումներ չկան:Նկատվում է ընտրողների ակտիվ հոսք։ Տեսողության և լսողության խնդիրներ ունեցող անձանց համար չկա(բրալյան կաղապար, խոշորացույց և ժեստերի լեզվի թարգմանիչ)։
–31/29 ընտրատեղամասում մարդկային կուտակումներ են,այս պահի դրությամբ ընտրական տեղամասում ամեն ինչ բնականոն է, մարդիկ առանց հրմշտոցի կատարում են քաղաքացիական պարտքը….տեղեկացնեմ նաև, որ այս տեղամասում խոշորացույց, բրալյան այբուբեն և այլ գործիքներ առկա չեն։ Ժամը մեկն անց կեսի դրությամբ դարձյալ մարդկանց հոսքը չի դադարում –Ժամը 12-ի դրությամբ 31/35 ընտրատԵղամասում քվԵարկԵլ է 121քաղաքացի:Նկատվել է ընտրողնԵրի ակտիվ հոսք դԵպի ընտրատԵղամաս:ԸնտրապրոցԵսը ընթանում է խաղաղ: ՏԵղի է ունԵցել միայն մԵկ փոքրիկ միջադԵպ վստահված անձի Եվ հանձնաժողովի անդամի միջ, որը արագ հարթվԵլ է:
—- ժամը 10 դրությամբ Գյումրիում տեղակայված 53 տեղամասից ստացված տեղեկությամբ գրանցվել է 3997 ընտրող, Ժամը 12-ի դրությամբ 53 տեղամասից, 7696 ընտրող։ ժամը 14-ի դրությամբ Գյումրիում տեղակայված 53 տեղամասից ստացված տեղեկությամբ գրանցվել է — 31/29 ընտրատեղամասում 14-00ի դրությամբ իր քաղաքացիական պարտքն է կատարել՝ 335 մարդ
— 31/42 ընտրատեղամասում 14:00 իր քաղաքացիական պարտքն է կատարել 307 ընտրող։ Ընտրողների հոսքը ակտիվ է, բայց կուտակումներ չկան 31/35 տԵղամասում մարդկային կուտակումնԵր Են: –Անկախ դիտորդ դաշինքի հաղորդմամբ, Գյումրիի 32/30 տեղամասային ընտրական կենտրոնում քվեախցիկի ետնամասում դուռ կա, որը օգտագործվում է: Այդ մասին ահազանգել ենք Տարածքային ընտրական հանձնաժողով: Գյումրու առաջընթաց-ի դիտորդի տեղեկացմամբ, այդ տեղամասում չի եղել միջապետը, այլ 32/29-ում, այսինքն նշվածծ տեղամասի տարածքի մյուս մուտքի մոտ ։
Այս տարի նույնպես Հայաստանում ընտրություններ են անցկացվում, և թեքահարթակների բացակայության պատճառով հաշմանդամներից ոչ բոլորն են օգտվում ընտրելու իրենց իրավունքից: Շինությունները հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց պահանջներին, ինչն էլ խոչընդոտում է նրանց ինտեգրվել հասարակական կյանքին Ընտրատեղամասերում սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող ընտրողների ընտրական իրավունքի իրականացման մատչելիությունն ապահովելու նպատակով ԿԸՀ-ն թիվ 31/45 եւ 31/46 ընտրատեղամասերում չէր իրականացրել համապատասխան միջոցառումները: Թույլ տեսողություն ունեցող մարդկանց համար տպագրված հատուկ կաղապարների բացակայում են այս ընտրատեղամասերից, իսկ ինչ վերաբերում է շարժասայլակով տեղափոխվող մարդկանց համար նախատեսված թեքահարթակներին, այս անգամ էլ դրանք ոչ բոլոր տեղամասերում են առկա։ Երկու ընտրատեղամասերի հանձնաժողովի նախագահները մեզ փոխանցեցին, որ զանգահարել են կենտրոնական ընտրական հանձնաժողով, խնդրել են տրամադրել խոշորացույցեր, որին կառույցից պատասխանել են, որ չունեն։