Նորություններ

Երկխոսության մեդիա կենտրոն -ում անցկացվեցին 3 սեմինար դասընթացներ կարճաժամկետ #դիտորդների 3 խմբերի համար

#Երկխոսության_մեդիա_կենտրոն -ում անցկացվեցին 3 սեմինար դասընթացներ կարճաժամկետ #դիտորդների 3 խմբերի համար: Դասընթացների ընթացքում մասնակիցները ծանոթացան դիտորդների իրավունքներին ու պարտականություններին, գործունեության երաշխիքներին, հանձնաժողովի նիստի, տեղամասի դիտարկման մեթոդաբանությանը։
#Observer #ԱԺ2018 #ArmVote#ParliamentElections #դիտորդ47318026_954639024726155_7097677964833193984_o47318035_954639948059396_6677501035092639744_o47319222_954639191392805_2478979660675809280_o47325071_954639304726127_1035727549499441152_o47326458_954639771392747_8370000449327071232_o47341227_954639474726110_7748369607575994368_o47349090_954639558059435_1006923454408032256_o47362166_954639038059487_7756039723381948416_o47393000_954639281392796_1937882518036414464_o47394805_954639544726103_6052030441039331328_o47439808_954639018059489_6038046323876298752_o47451426_954639594726098_6021562647416143872_o47473824_954639668059424_1584597242914799616_o47493480_954639454726112_9022115779239215104_o47579728_954639184726139_571927135149621248_o47683393_954640091392715_2731589841522262016_o

ԱԺ ընտրությունների քարոզարշավի 11 երանգները

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավն անցնում է քաղաքական տեսանկյունից զարմանալի մի տրամաբանության մեջ. ընտրություններին մասնակից 11 ուժերից 10-ը իր առջեւ խնդիր է դրել ոչ թե հաղթել ընտրություններում, այլ՝ որոշների պարագայում զբաղեցնել 2-րդ, որոշների դեպքում՝ 3-4-րդ տեղերը, մի մասի համար էլ գերական կամ լավագույն արդյունքը անցողիկ տոկոսներ ապահովելն ու Ագային ժողով մուտք գործելն է։

Հաղթանակի մասին խոսում է միայն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը։ Մյուս ուժերը ոչ միայն համակերպվել են այդ մտքին, այլեւ ընդունել ու համաձայնել են դրա հետ՝ որպես կայացած փաստ։ Սա լուծված հարց են համարում նաեւ բոլոր քաղաքական վերլուծաբանները, փորձագետները, դիտորդները, հանրությունը։ Այս իրողությունը փաստում են նաեւ կատարված բոլոր սոցիոլոգիական հարցումները

Ինչպես եւ սպասելի էր, այս անգամ եւս քարոզարշավային ընդհանուր տրամադրություններում ծրագրային-գաղափարական պայքարը մղվեց երկրորդ պլան։ Հանուն արդարության պետք է ասել, որ մասնակից քաղաքական ուժերի մեծ մասը իրենց հանդիպումներում, ելութներում, այնուամենայնիվ, ներկայացնում են ծրագրեր, նախընտրական գաղափարներ ու դրույթներ (թերեւս բացառությամբ ՀՀԿ-ի, որը տեղավորվել է քարոզչական այլ դաշտում), սակայն դրանք մնում են առավել աղմկոտ հայտարարությունների, փոխհրաձությունների, դրվագների ստվերում։

Խորհրդարանի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավն էլ, ինչպես Երեւանի քաղաքապետի ընտրությունները, անցնում է սեւ-սպիտակի բաժանման ու քարոզչական հակադրության մեջ։ Տարբերությունն այն է, որ ի տարբերություն Երեւանի ընտրությունների, երբ այդ բաժանումը կատարվեց Նիկոլ Փաշինյանի թիմի կողմից, այս ընտրություններում գունաբաժանումը արեց ՀՀԿ-ն։ Նախկին իշխող կուսակցությունն ինքնակամ իր վրա վերցրեց սեւի դերը, տեղավորվեց սեւի դաշտում՝ դա արտահայտելով նաեւ իր նախընտրական պաստառներում։

ՀՀԿ-ի նախընտրական տեխնոլոգիան պարզ է. դաշտը բաժանել երկու մասի, մեկում տեղավորել հեղափոխական ու հաղթող ուժին՝ «Իմ քայլը» դաշինքին, իսկ ինքը տեղ գրավել մյուս դաշտում՝ որպես հեղափոխական թիմին ընդդիմացող ու հակակշռող միակ ուժ, եւ ըստ այդմ էլ՝ հավակնել միակ ընդդիմության դերին ու խորհրդարանական երկրորդ ուժը լինելու կարգավիճակին, ամեն դեպքում՝ փորձելով ստեղծել նման տպավորություն։

ՀՀԿ-ականները, հասկանալի պատճառներով, նախընտրական հավաքներ չեն անցկացնում, ժողովրդի հետ չեն հանդիպում եւ սահմանափակվում են ընդամենը իրենց «մտահոգ» սոցցանցային ելույթներով, գրառումներով, մամլո ասուլիսներով, հարցազրույցներով՝ թիրախում պահելով բացառապես Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին, հրապարակ նետելով թեժ, զգայուն, բայց հորինովի թեմաներ, չափազանցված, հաճախ էլ անթույլատրելի հնչերանգներով ներկայացնելով դրանք։

Հանրապետության բոլոր մարզերում բազմամարդ հանրահավաքներ ու նախընտրական հանդիպումներ անցկացնող «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը որոշ դեպքերում հակադարձում է ՀՀԿ-ականների խայթոցներին՝ մի քանի պարագաներում վերադառնալով «ասֆալտին փռելու, պատերին ծեփելու» հռետորաբանությանը։

Շատ հետաքրքիր քարոզարշավ է անցկացնում ԲՀԿ-ն՝ որեւէ կերպ չմասնակցելով քաղաքական փոխհրաձգություններին եւ խոսելով միայն իրենց սոցիալ-տնտեսական ծրագրերի, բերվելիք ներդրումների մասին։ Սա, թերեւս, պայմանավորված է երեւանյան ընտրությունների փորձով, երբ ԲՀԿ-ն փոխհրաձգության մեջ մտավ «Իմ քայլը» դաշինքի հետ, արդյունքում՝ իր համար շատ ցածր տոկոսներ հավաքելով։

Հիմնական քաղաքական ուժերից «Լուսավոր Հայաստանը», «Սասնա Ծռերը» եւ «Մենք» դաշինքը բավական ակտիվ քարոզարշավ են անցկացնում, առաջին երկուսը ժամանակ առ ժամանակ թիրախավորելով հին ուժերին, «Սասնա Ծռերի» ներկայացուցիչների բնութագրմամբ՝ մարտի 1-ի կոալիցիային (ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ), նշելով, թե այդ ուժերը նոր Հայաստանի քաղաքական կյանքում ու խորհրդարանում տեղ չպետք է ունենան, քանի որ պատասխանատվություն են կրում քրեաօլիգարխիկ եւ կոռուպցիոն համակարգի ստեղծման ու պահպանման համար։

Այդ հին ուժերից ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը իներցիոն քարոզարշավ են անցկացնում, փորձում իրենց ներկայացրել նոր Հայաստանի տեսլականում ներկայություն ու դերակատարություն ունեցող ուժեր։

Նոր ուժերը՝ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական, «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ», «Ազգային առաջընթաց» կուսակցությունները, ընտրողներին ներկայանալու, ճանաչվելու, քաղաքական դաշտում տեղ գրավելու խնդիր են լուծում։ Շատ հետաքրքիր եւ ուրույն քարոզարշավ են անցկացնում «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները՝ ներդրելով հասարակական ակտիվիզմի, հանրության հետ առավել բաց, ուղղակի շփվելու, ժամանակակից տեխնոլոգիական մեթոդներ ու նորամուծություններ։ Սրանք ապագայի կուսակցություններ են, շատ մոտ ապագայի։

Այս ընտրությունների առանձնահատկություններից է այն, որ եթե առաջին տեղի ու հաղթողի անունը հայտնի է, ապա մյուս հորիզոնականների հարցը շատ անկանխատեսելի է եւ կարող են  գրանցվել շատ անսպասելի արդյունքներ ու անկանկալներ

Հ. Կիրակոսյան

©progressgyumri.am Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring:
Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com

 

 

 

 

Քաղաքացիական հասարակության օրակարգը Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ

Նոր իրավիճակում նոր օրակարգ ձևակերպելու և հանրությանը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, խտրականության, արդար դատաքննության, արդյունավետ և թափանցիկ կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի և այլ հիմնախնդիրների լուծման վերաբերյալ քաղաքացիական հասարակության դիրքորոշումները ներկայացնելու, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կառույցների և Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների և ուժերի միջև քննարկում ծավալել ու նպատակով կազմակերպվող  քննարկումների շարքի հերթական հանդիպումը տեղի ունեցավ Գյումրիում:  ‹‹Իրազեկ քաղաքացիների միավորման›› փորձագետ  Աննա Փամբուխչյանն  անդրադառնալով ապատեղեկատվության դեմ պայքարում քաղաքացիական հասարակության դերին և կարևորությանը  նշեց․  ճշմարիտ լրատվությունը ունի չոր, չեզոք տոնայնություն և նպատակ ունի տեղեկացնել ինչ է տեղի ունեցել, որտեղ և երբ: Մինչդեռ ապատեղեկատվությունը նպատակ ունի նաև տեսակետ պարտադրել, այն ավելի շատ էմոցիոնալ ֆոնի վրա է այլ, ոչ թե ռացիոնալ:02180003.00_06_52_24.неподвижное изображение041

Ժուռնալիստների ‹‹Ասպարեզ›› ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն էլ խոսեց  հանրային մասնակցության,  տեղեկատվության ազատության և հանրային միջոցների վերահսկման գործիքներ մասին:

‹‹Մարդու իրավունքների պաշտպանության սահմանադրական երաշխիքների հզորացումը›› թեմայով ելույթ ունեցավ Արթուր Սաքունցը` ‹‹Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի›› Վանաձորի գրասենյակի նախագահը: Վերջինս ասաց. ‹‹Մեր նպատակն է բարձրացնել համակարգային խնդիրները: Վերջին հաշվով մեր պետությունը պետք է լուծի մարդու նկատմամբ իր պատասխանատվությունը: Սահմանադրությամբ արդեն իսկ կան խնդիրներ, որոնք հանգեցնում են մարդու իրավունքների սահմանափակմանը››:

Խոսելով ‹‹Անցումային արդարադատության›› հասկացության ընդհանուր նկարագրի,  նպատակների ևւ կիրառման մեխանիզմների մասին փաստաբան Վահե Գրիգորյանն ասաց. ‹‹Անցումային արդարադատությունը մեր խնդիրների լուծման համար ստեղծվող  ճանապարհն  է: Սրա  գործիքակազմը հարուստ է ևւ կարող է լիովին  պայքարել կոռուպցիայի ևւ առհասարակ հետագայում կոռուպցիոն զարգացումները կանխելու նպատակով››:

Ելութների ավարտին տեղի ունեցավ քննարկում, հարց ու պատասխան:

Այլ մանրամասները`տեսանյությում

Երկխոսության մեդիա կենտրոն -ը հյուրընկալել էր ԱԺ արտահերթ ընտրություններին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ -ի դիտորդական առաքելություն իրականացնող երկարաժամկետ դիտորդներ

#EU #Observer #OSCE #ԱԺ2018 #ArmVote #ParliamentElections
#Երկխոսության_մեդիա_կենտրոն -ը հյուրընկալել էր ԱԺ արտահերթ ընտրություններին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ -ի դիտորդական առաքելություն իրականացնող երկարաժամկետ դիտորդներ Սեսիրա Դամիանին, Դանիել Դեսպոզիտոյին և Ընտրությունները համակարգող Կազմակերպությունների եվրոպական ցանցի անդամ Էնիմո կազմակերպության երկարաժամկետ դիտորդներ Էլվին Կոռեշին և Նեմանջիա Ջուկանովիչին։47100629_951611391695585_6610937893932236800_o

Երկխոսության մեդիա կենտրոնում մեկնարկել է մեդիա մոնիտորինգի դասընթացը

#Երկխոսության_մեդիա_կենտրոն –ում մեկնարկել է մեդիա մոնիտորինգի դասընթացը։ Վերապատրաստման արդյունքում մենթորները կդիտարկեն տեղական՝ #Շիրակ_հանրային,#Ցայգ, #Շանթ, #Գալա ՀԸ-ում քաղաքական ուժերի քարոզարշավի լուսաբանումները:
#TV #Broadcast #Monitoring #ԱԺ2018

46981034_951615218361869_1481135036987080704_o46963397_951615181695206_2763980328795111424_o47060067_951615285028529_1016683497005252608_o47242143_951615191695205_5275185266531762176_o

 

#ԻմՔայլը դաշինքը ձգտում է ամրագրել հեղափոխության հաղթանակը. Լենա Նազարյան:

#ԻմՔայլը դաշինքը ձգտում է ամրագրել հեղափոխության հաղթանակը. Լենա Նազարյան:
📌Հայաստանում դեկտեմբերի 9-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որին կմասնակցեն 9 կուսակցություն և 2 դաշինք։
➡️ #ԱԺ2018 #ArmVote #ParliamentElections

Հասարակական գործունեությունից դեպի քաղաքականություն․Արա Մելիքջանյան, #ԻմՔայլը դաշինք

📌 Հասարակական գործունեությունից դեպի քաղաքականություն․Արա Մելիքջանյան, # ԻմՔայլը դաշինք

➡️ #ԱԺ2018 #ArmVote #ParliamentElections

Հաղթողն հայտնի է. ովքե՞ր կլինեն անցողիկ տեղերում

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության նպատակ-պահանջներից մեկն էլ է իրականություն դառնում. հանրապետությունում դեկտեմբերի 9-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որը, թերեւս, կամփոփի հեղափոխական ժամանակաշրջանը եւ հնարավորություն կստեղծի լիարժեքորեն գնալ արմատական-համակարգային փոփոխությունների։

Սակայն ընտրությունները կկայանան հեղափոխության պահանջների ոչ լիակատար ապահովմամբ, քանի որ չհաջողվեց իրականացնել ընտրական օրենսգրքի բարեփոխումներ, էլ չասած Կուսակցությունների մասին օրենքի ընդունման մասին։

Սա կարող է մի փոքր ստվերել ընտրական գործընթացը, սակայն ոչ այնքան, որ դա համարվի ոչ լեգիտիմ։ Ստվերը կարող է վերաբերել ընտրությունների քաղաքական-գաղափարական որակին, քանի որ պահպանված վարկանիշային ընտրակարգը հնարավորություն չի տալիս լիարժեքորեն ու արդյունավետորեն իրականացնել գաղափարական-ծրագրային մրցակցություն, այլ, ինչպես միշտ, այդ պայքարում առաջնային է դարձնում անձնային հեղինակության, ազդեցությունների ու թաղային կապերի գործոնը, ինչքան էլ նախկինում աչքի ընկած տարատեսակ փողատերերը, հեղինակությունները չմասնակցեն ընտրություններին։

Ընտրական նոր օրենսգրքի տապալման պատասխանատվությունը քաղաքական տարբեր շրջանակներ դնում են կամ ՀՀԿ-ի, կամ իշխանության վրա։ Առաջինին նրա համար, որ միայն այդ ընտրակարգով ՀՀԿ-ն կարող է հույս ունենալ անցնել խորհրդարան, իշխանությանն էլ մեղադրում են, որ անհրաժեշտ ջանք չներդրեց նոր Ընտրական օրենսգիրքն ընդունել տալու համար։

Ինչն էլ լինի տապալման դրդապատճառը, ունենք այն, ինչ ունենք. ունենք ապաքաղաքական տարրեր պարունակող ընտրակարգ, որոշ ընտրատարածքներում հայկական ավանդական ընտրությունների հնարավոր պատկեր, ապագա խորհրդարանում քաղաքական լայն ներկապնակի ու բազմազանության բացակայություն։

Քաղաքական մի շարք ուժեր հրաժարվեցին մասնակցել առաջիկա ընտրություններին՝ հիմքում ունենալով հենց հին ընտրակարգի պահպանումն ու դրա ապաքաղաքական բնույթը, որը փոքր ռեսուրսներ ունեցող, առավել եւս՝ նորաստեղծ կուսակցությունների համար դժվարացնում է մասնակցությունն ու մրցակցությունը, նվազեցնում անհրաժեշտ արդյունքներ արձանագրելու հնարավորությունները։

Փոխարենը՝ մասնակցության հայտ ներկայացրեց ՀՀԿ-ն, որը մինչեւ վերջերս զգուշանում ու տատանվում էր առաջադրման հարցում, քանի որ լավ հասկանում է նոր իրավիճակում իր հնարավորությունները եւ քարոզարշավի ժամանակ տարբեր կողմերից իր դեմ ուղղվելիք հարվածները։

Ճիշտ է՝ ՀՀԿ-ի ցուցակից բացակայում են տարիներ շարունակ այս կուսակցության համար շատ ձայներ բերած մեծամասնական կամ ռեյտինգային թեկնածուները, սակայն նախորդ իշխող ուժը հույս ունի հատկապես մարզերում օգտագործել պահպանած ռեսուրսները եւ իր համար անհրաժեշտ արդյունք ապահովել։ Չնայած, շատերի համոզմամբ, հակահեղափոխական դիրքերից հանդես եկող ՀՀԿ-ն որեւէ շանս չունի խորհրդարան անցնել, սակայն ՀՀԿ-ականների ախորժակը շատ մեծ է։ Նրանք հայտարարում են ոչ միայն ԱԺ անցնելու, այլեւ երկրորդ ուժը դառնալու մասին։ Ընդ որում, ասում են, թե իրենք են միակ ընդդիմադիր ուժը։

Բացի ՀՀԿ-ից, ընտրություններին կմասնակցեն եւս 8 կուսակցություն ու 2 դաշինք. «Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ, «Լուսավոր Հայաստան», ՀՀԿ, «Ազգային առաջընթաց», «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ», «Սասնա ծռեր», «Օրինաց երկիր», «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները եւ «Իմ քայլը» ու «Մենք» դաշինքները:

Ընտրությունների արդյունքների տեսակետից բոլորը ընդունում են մեկ փաստ. հաղթող քաղաքական ուժի ու ապագա վարչապետի հարցը ի սկզբանե՝ հեղափոխության տրամաբանությամբ, լուծված է. դա «Իմ քայլը» դաշինքն է ու նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, եւ իրենք պայքարում են կամ երկրորդ տեղի, կամ ընդհանրապես խորհրդարան անցնելու համար։

Երկրորդ ուժ լինելու մասին հայտարարում են միանգամից 5 ուժեր. բացի ՀՀԿ-ից, նաեւ ԲՀԿ-ն, «Սասնա ծռերը», «Լուսավոր Հայաստանը», «Մենք» դաշինքը, որը կազմված է Արամ Զ.Սարգսյանի «Հանրապետություն» ու «Ազատ դեմոկրատներ» կուսակցություններից։ Դրանցից յուրաքանչյուրը բերում է իր հիմնավորումներն ու կռվանները, թե ինչու հենց ինքը պետք է լինի երկրորդ եւ հիմնական ընդդիմադիր ուժը։ Հասկանալի է, որ նմանատիպ հայտարարություններն ընդամենը նախընտրական տեխնոլոգիաներ են։

Ընտրություններին առաջադրված ու մասնակցող քաղաքական ուժերի բնութագրերին, քաղաքական դիրքորոշումներին, դաշտում գրաված տեղին, հնարավորություններին, քարոզարշավային պատկերին, ապագա խորհրդարանի հնարավոր դասավորությանը կանդրադառնանք հաջորդ հրապարակման մեջ։

Հ. Կիրակոսյան

©progressgyumri.am Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring:
Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com

 

LIVE Ուղիղ Ընտրական հանձնաժողովների համակարգը, կարգավիճակը և գործունեության կարգը:

📅 Ընտրական հանձնաժողովների համակարգը, կարգավիճակը և գործունեության կարգը:
Տեղամասային ընտրական հանձնաժողով կազմավորելու կարգը։
Ընտրական հանձնաժողովների նիստերին և քեարկությանը ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց իրավունքներն ու պարտականությունները։
Դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի, այցելուի իրավունքները, պարտականությունները և գործունեության երաշխիքները։
Ընտրական խախտումները և պատասխանատվության միջոցները, տեսակն ու չափը։
Պարզաբանումներ#Երկխոսության_մեդիա_կենտրոն ում
🔹Ուղիղ հեռարձակում ➡ 


➡️ Բանախոսներ՝
ՀՀ փաստաբանական պալատի անդամներ, փաստաբաններ `
➡ Արամայիս Հայրապետյան,
➡ Հայկ Հարությունյան
➡ Սախարովի անվան ՄԻՊ կենտրոնի Շիրակի տարածաշրջանային կենտրոնի իրավաբան – Հերմինե Հովհաննիսյան
📌Համակարգող՝ Հասմիկ Մխիթարյան

Երկխոսության մեդիա կենտրոնում մեկնարկել են մոնիտորների վերապատրաստման դասընթացները

#Երկխոսության_մեդիա_կենտրոն -ում մեկնարկել են մոնիտորների վերապատրաստման դասընթացները մարզի ակտիվ քաղաքացիների համար, ովքեր գործնականում կկիրառեն իրենց գիտելիքները՝ զարգացնելով մասնակցային մոնտորինգը, մասնակցելով Գյումրու Ավագանու աշխատանքների մշտադիտարկմանը:

46329390_943070472549677_9083638368255868928_o 46341753_943070619216329_2163261742937800704_o 46348341_943070702549654_7041444748300648448_o 46439175_943070465883011_4439246766574927872_o 46440582_943070605882997_9047772028374876160_o