Նորություններ

Երկխոսության մեդիա կենտրոն -ը հյուրընկալել էր ԱԺ արտահերթ ընտրություններին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ -ի դիտորդական առաքելություն իրականացնող երկարաժամկետ դիտորդներ

#EU #Observer #OSCE #ԱԺ2018 #ArmVote #ParliamentElections
#Երկխոսության_մեդիա_կենտրոն -ը հյուրընկալել էր ԱԺ արտահերթ ընտրություններին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ -ի դիտորդական առաքելություն իրականացնող երկարաժամկետ դիտորդներ Սեսիրա Դամիանին, Դանիել Դեսպոզիտոյին և Ընտրությունները համակարգող Կազմակերպությունների եվրոպական ցանցի անդամ Էնիմո կազմակերպության երկարաժամկետ դիտորդներ Էլվին Կոռեշին և Նեմանջիա Ջուկանովիչին։47100629_951611391695585_6610937893932236800_o

Երկխոսության մեդիա կենտրոնում մեկնարկել է մեդիա մոնիտորինգի դասընթացը

#Երկխոսության_մեդիա_կենտրոն –ում մեկնարկել է մեդիա մոնիտորինգի դասընթացը։ Վերապատրաստման արդյունքում մենթորները կդիտարկեն տեղական՝ #Շիրակ_հանրային,#Ցայգ#Շանթ#Գալա ՀԸ-ում քաղաքական ուժերի քարոզարշավի լուսաբանումները:
#TV #Broadcast #Monitoring #ԱԺ2018

46981034_951615218361869_1481135036987080704_o46963397_951615181695206_2763980328795111424_o47060067_951615285028529_1016683497005252608_o47242143_951615191695205_5275185266531762176_o

 

#ԻմՔայլը դաշինքը ձգտում է ամրագրել հեղափոխության հաղթանակը. Լենա Նազարյան:

#ԻմՔայլը դաշինքը ձգտում է ամրագրել հեղափոխության հաղթանակը. Լենա Նազարյան:
📌Հայաստանում դեկտեմբերի 9-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որին կմասնակցեն 9 կուսակցություն և 2 դաշինք։
➡️ #ԱԺ2018 #ArmVote #ParliamentElections

Հասարակական գործունեությունից դեպի քաղաքականություն․Արա Մելիքջանյան, #ԻմՔայլը դաշինք

📌 Հասարակական գործունեությունից դեպի քաղաքականություն․Արա Մելիքջանյան, # ԻմՔայլը դաշինք

➡️ #ԱԺ2018 #ArmVote #ParliamentElections

Հաղթողն հայտնի է. ովքե՞ր կլինեն անցողիկ տեղերում

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության նպատակ-պահանջներից մեկն էլ է իրականություն դառնում. հանրապետությունում դեկտեմբերի 9-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որը, թերեւս, կամփոփի հեղափոխական ժամանակաշրջանը եւ հնարավորություն կստեղծի լիարժեքորեն գնալ արմատական-համակարգային փոփոխությունների։

Սակայն ընտրությունները կկայանան հեղափոխության պահանջների ոչ լիակատար ապահովմամբ, քանի որ չհաջողվեց իրականացնել ընտրական օրենսգրքի բարեփոխումներ, էլ չասած Կուսակցությունների մասին օրենքի ընդունման մասին։

Սա կարող է մի փոքր ստվերել ընտրական գործընթացը, սակայն ոչ այնքան, որ դա համարվի ոչ լեգիտիմ։ Ստվերը կարող է վերաբերել ընտրությունների քաղաքական-գաղափարական որակին, քանի որ պահպանված վարկանիշային ընտրակարգը հնարավորություն չի տալիս լիարժեքորեն ու արդյունավետորեն իրականացնել գաղափարական-ծրագրային մրցակցություն, այլ, ինչպես միշտ, այդ պայքարում առաջնային է դարձնում անձնային հեղինակության, ազդեցությունների ու թաղային կապերի գործոնը, ինչքան էլ նախկինում աչքի ընկած տարատեսակ փողատերերը, հեղինակությունները չմասնակցեն ընտրություններին։

Ընտրական նոր օրենսգրքի տապալման պատասխանատվությունը քաղաքական տարբեր շրջանակներ դնում են կամ ՀՀԿ-ի, կամ իշխանության վրա։ Առաջինին նրա համար, որ միայն այդ ընտրակարգով ՀՀԿ-ն կարող է հույս ունենալ անցնել խորհրդարան, իշխանությանն էլ մեղադրում են, որ անհրաժեշտ ջանք չներդրեց նոր Ընտրական օրենսգիրքն ընդունել տալու համար։

Ինչն էլ լինի տապալման դրդապատճառը, ունենք այն, ինչ ունենք. ունենք ապաքաղաքական տարրեր պարունակող ընտրակարգ, որոշ ընտրատարածքներում հայկական ավանդական ընտրությունների հնարավոր պատկեր, ապագա խորհրդարանում քաղաքական լայն ներկապնակի ու բազմազանության բացակայություն։

Քաղաքական մի շարք ուժեր հրաժարվեցին մասնակցել առաջիկա ընտրություններին՝ հիմքում ունենալով հենց հին ընտրակարգի պահպանումն ու դրա ապաքաղաքական բնույթը, որը փոքր ռեսուրսներ ունեցող, առավել եւս՝ նորաստեղծ կուսակցությունների համար դժվարացնում է մասնակցությունն ու մրցակցությունը, նվազեցնում անհրաժեշտ արդյունքներ արձանագրելու հնարավորությունները։

Փոխարենը՝ մասնակցության հայտ ներկայացրեց ՀՀԿ-ն, որը մինչեւ վերջերս զգուշանում ու տատանվում էր առաջադրման հարցում, քանի որ լավ հասկանում է նոր իրավիճակում իր հնարավորությունները եւ քարոզարշավի ժամանակ տարբեր կողմերից իր դեմ ուղղվելիք հարվածները։

Ճիշտ է՝ ՀՀԿ-ի ցուցակից բացակայում են տարիներ շարունակ այս կուսակցության համար շատ ձայներ բերած մեծամասնական կամ ռեյտինգային թեկնածուները, սակայն նախորդ իշխող ուժը հույս ունի հատկապես մարզերում օգտագործել պահպանած ռեսուրսները եւ իր համար անհրաժեշտ արդյունք ապահովել։ Չնայած, շատերի համոզմամբ, հակահեղափոխական դիրքերից հանդես եկող ՀՀԿ-ն որեւէ շանս չունի խորհրդարան անցնել, սակայն ՀՀԿ-ականների ախորժակը շատ մեծ է։ Նրանք հայտարարում են ոչ միայն ԱԺ անցնելու, այլեւ երկրորդ ուժը դառնալու մասին։ Ընդ որում, ասում են, թե իրենք են միակ ընդդիմադիր ուժը։

Բացի ՀՀԿ-ից, ընտրություններին կմասնակցեն եւս 8 կուսակցություն ու 2 դաշինք. «Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ, «Լուսավոր Հայաստան», ՀՀԿ, «Ազգային առաջընթաց», «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ», «Սասնա ծռեր», «Օրինաց երկիր», «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները եւ «Իմ քայլը» ու «Մենք» դաշինքները:

Ընտրությունների արդյունքների տեսակետից բոլորը ընդունում են մեկ փաստ. հաղթող քաղաքական ուժի ու ապագա վարչապետի հարցը ի սկզբանե՝ հեղափոխության տրամաբանությամբ, լուծված է. դա «Իմ քայլը» դաշինքն է ու նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, եւ իրենք պայքարում են կամ երկրորդ տեղի, կամ ընդհանրապես խորհրդարան անցնելու համար։

Երկրորդ ուժ լինելու մասին հայտարարում են միանգամից 5 ուժեր. բացի ՀՀԿ-ից, նաեւ ԲՀԿ-ն, «Սասնա ծռերը», «Լուսավոր Հայաստանը», «Մենք» դաշինքը, որը կազմված է Արամ Զ.Սարգսյանի «Հանրապետություն» ու «Ազատ դեմոկրատներ» կուսակցություններից։ Դրանցից յուրաքանչյուրը բերում է իր հիմնավորումներն ու կռվանները, թե ինչու հենց ինքը պետք է լինի երկրորդ եւ հիմնական ընդդիմադիր ուժը։ Հասկանալի է, որ նմանատիպ հայտարարություններն ընդամենը նախընտրական տեխնոլոգիաներ են։

Ընտրություններին առաջադրված ու մասնակցող քաղաքական ուժերի բնութագրերին, քաղաքական դիրքորոշումներին, դաշտում գրաված տեղին, հնարավորություններին, քարոզարշավային պատկերին, ապագա խորհրդարանի հնարավոր դասավորությանը կանդրադառնանք հաջորդ հրապարակման մեջ։

Հ. Կիրակոսյան

©progressgyumri.am Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring:
Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com

 

LIVE Ուղիղ Ընտրական հանձնաժողովների համակարգը, կարգավիճակը և գործունեության կարգը:

📅 Ընտրական հանձնաժողովների համակարգը, կարգավիճակը և գործունեության կարգը:
Տեղամասային ընտրական հանձնաժողով կազմավորելու կարգը։
Ընտրական հանձնաժողովների նիստերին և քեարկությանը ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց իրավունքներն ու պարտականությունները։
Դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի, այցելուի իրավունքները, պարտականությունները և գործունեության երաշխիքները։
Ընտրական խախտումները և պատասխանատվության միջոցները, տեսակն ու չափը։
Պարզաբանումներ#Երկխոսության_մեդիա_կենտրոն ում
🔹Ուղիղ հեռարձակում ➡ 


➡️ Բանախոսներ՝
ՀՀ փաստաբանական պալատի անդամներ, փաստաբաններ `
 Արամայիս Հայրապետյան,
 Հայկ Հարությունյան
 Սախարովի անվան ՄԻՊ կենտրոնի Շիրակի տարածաշրջանային կենտրոնի իրավաբան – Հերմինե Հովհաննիսյան
📌Համակարգող՝ Հասմիկ Մխիթարյան

Երկխոսության մեդիա կենտրոնում մեկնարկել են մոնիտորների վերապատրաստման դասընթացները

#Երկխոսության_մեդիա_կենտրոն -ում մեկնարկել են մոնիտորների վերապատրաստման դասընթացները մարզի ակտիվ քաղաքացիների համար, ովքեր գործնականում կկիրառեն իրենց գիտելիքները՝ զարգացնելով մասնակցային մոնտորինգը, մասնակցելով Գյումրու Ավագանու աշխատանքների մշտադիտարկմանը:

46329390_943070472549677_9083638368255868928_o 46341753_943070619216329_2163261742937800704_o 46348341_943070702549654_7041444748300648448_o 46439175_943070465883011_4439246766574927872_o 46440582_943070605882997_9047772028374876160_o

 

Երկխոսության մեդիա կենտրոնում ավարտվեցին «Քաղաքացիական լրագրություն», «Հետաքննական լրագրություն», «Հաղորդավարական վարպետություն» թեմաներով դասընթացները

#Երկխոսության_մեդիա_կենտրոն -ում ավարտվեցին «Քաղաքացիական լրագրություն», «Հետաքննական լրագրություն», «Հաղորդավարական վարպետություն» թեմաներով դասընթացները մարզի ակտիվ երիտասարդների, սկսնակ լրագրողների, Բուհերի լրագրության բաժնի ուսանողների, քաղհասարակության անդամների համար, ովքեր տեսական գիտելիքներ ստացան «Խոսքի և տեղեկատվության ազատության իրավունք, օրենսդրական և իրավական կարգավորումներ, պատասխանի եւ հերքման իրավունք, իրավակիրառական պրակտիկա» և այլ թեմաներով: Ձեռք բերեցին հմտություններ լուրի կառուցվածքի և առանձնահատկությունների, հոդվածի և ռեպորտաժի, հարցազրույցի տեխնիկայի վերաբերյալ, սովորեցին տարբերել զրպարտությունն ու վիրավորանքը, փաստն ու կարծիքը: Դասընթացի 20 մասնակիցների տրվեցին վկայականներ: Այժմ նրանք գործնականում կիրառում են իրենց գիտելիքները՝ մասնակցելով ԵՄԿ-ում անցկացվող միջոցառումներին, անցկացնում են հարցազրույցներ, հարցախույզներ հասարակության շրջանում: Առաջիկայում նրանց կողմից կպատրաստվեն ռեպորտաժներ, կանցկացվեն քննարկումներ կառավարության և հանրային կարևոր նշանակություն ունեցող ՏԻՄ որոշումների, հանրային վերահսկողության, ԱԺ ընդունված օրենսդրական նախաձեռնությունների, տարբեր ոլորտների, առկա թերությունների ու բացթողումների մասին:

46185140_943073985882659_7547494223365275648_o 46287522_943073772549347_2569273496873992192_o 46367106_943074322549292_5611527200613335040_o 46407337_943074245882633_3593607670663217152_o 46468151_943075155882542_3331710396133277696_o 46480197_943073765882681_7501823091622805504_o 46485267_943074319215959_5922659257215352832_o 46488073_943073659216025_4735495103638929408_o

 

Պետք է ձևավորել երկբևեռ քաղաքական դաշտ Գ․Չուգասզյան, Սասնա Ծռեր

«Պետք է ձևավորել երկբևեռ քաղաքական դաշտ առնվազն, որտեղ երկու ուժեր քաղաքակիրթ, քաղաքական պայքարի մեջ կձևավորեն նոր օրակարգ Հայաստանի համար և կվերահսկեն մեկը մյուսին»

Առայժմ պարզ չէ, թե քաղաքական որ ուժերը ինչ ձեւաչափով կմասնակցեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Պարզ է մի բան, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունները փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնելու համար ունեն 2 օր ժամանակ: Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 14-ն է: Ներկա քաղաքական իրավիճակի շուրջ կխոսեն Սասնա Ծռեր համահայկական կուսակցության անդամ Գագիկ Եղիազարյանը և կուսակցության քարտուղարության անդամ Գարեգին Չուգասզյանը:

Անվճար մանկապարտեզների եւ անօթեւանության խնդրով Գյումրու ավագանին դիմեց կառավարությանը

Գյումրու ավագանու հերթական նիստը կայացավ նոյեմբերի 12-ին։ Նիստի օրակարգում 23 հարց էր։ Ավագանու 33 անդամից ներկա էին 24-ը։ Բոլոր հարցերն ընդունվեցին։

Նիստի օրակարգում, ԳԱԼԱ խմբակցության նախաձեռնությամբ, ընդգրկվել էր երկու ուղերձի նախագիծ, որոնք եւս ընդունվեցին։

Գյումրու ավագանին ուղերձով դիմեց ՀՀ կառավարությանը՝ հանրապետության երկրորդ քաղաքն ազատել տնակներից, լուծել անօթեւանության հիմնախնդիրը։ Մյուս ուղերձը համայնքապատկան մանկապարտեզներն անվճար դարձնելու մասին էր։ ՀՀ կառավարությունից տարեկան ակնկալվում է շուրջ 259 միլիոն ՀՀ դրամ։ Կառավարության հավանության եւ ընդունման դեպքում ծնողներն այլեւս ստիպված չեն լինի վարձավճարներ մուծել, որը Գյումրիում ամսական տատանվում է 6000-8000 ՀՀ դրամի միջեւ։

Գյումրու ավագանու հերթական նիստը կայանալու է դեկտեմբերի 11-ին։ Մինչեւ տարեվերջ նախատեսվում է եւս մեկ արտահերթ նիստ, նաեւ հանրային քննարկում 2019 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ։