ԱԺ հատուկ նիստի ընթացքում ձայների 77 կողմ, 17 դեմ ձայների համամասնությամբ վարչապետ ընտրվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Շիրակի մարզից ընտրված 6 պատգամավորից 3-ն է կողմ քվեարկել՝ ՀՀԿ-ական Արման Սահակյանը, Շիրակի նախկին մարզպետներ՝ անկուսակցական Ֆելիքս Ցոլակյանը, ՀՅԴ-ական Ռոմիկ Մանուկյանը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը բացակա է եղել, իսկ Ծառուկյան դաշինքով ընտրված Շիրակի պետական համալսարանի նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանն ու բանկի գլխավոր մասնագետ Տատյանա Միքայելյանը դեմ են արտահայտվել
Ապրիլի 9-ին կավարտվի Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը, և գործող կառավարությունը հրաժարական կտա:
Ապրիլի 17-ին խորհրդարանը կընտրի նոր վարչապետ: Իսկ մինչ այդ հնարավո՞ր է լինեն շրջադարձային փոփոխություններ: Այս օրերին իշխանափոխության հայտ ներկայացրին քաղաքական մի քանի ուժեր, նախաձեռնություններ:
✅ Ո՞ր ուժերը և ինչպե՞ս կարող են միավորվել այդ գործընթացներում: Այս հարցերի շուրջ խոսել են ՀՀ գերագույն խորհրդի պատգամավոր, Հանուն Հայաստան ճակատի նախաձեռնող խմբի անդամ ` Ալբերտ Բաղդասարյանը և փաստաբան `Հարություն Բաղդասարյանը:
#DialogueforDemocracy
Կառավարման նոր համակարգի դեպքում արդյո՞ք Շիրակի մարզում կլինի դրական տեղաշարժ:
Հնարավո՞ր է Հայաստանում հասնել իշխանափոխության, ինչպե՞ս:
⤵️
⤵️
📌 Աժ 6-րդ գումարման երրորդ նստաշրջանի առավել կարևոր ու թեժ քննարկումների շուրջ խոսել է ՀՀԿ խմբակցությունից, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ֆելիքս Ցոլակյանը:
#DialogueforDemocracy
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ռոմիկ Մանուկյանը որպես հարակից զեկուցող նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներինն հանդես է եկել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ, նույն հանձնաժողովի անդամ Ֆելիքս Ցոլակյանը որպես հարակից զեկուցող է հանդես եկել դեկտեմբերին «Ռազմական ոստիկանության մասին», «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին», «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցերի ներկայացման ժամանակ:
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Վ. Գրիգորյանը նոյեմբերին հիմնական զեկուցող է եղել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին քննարկման ժամանակ, իսկ «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախաձեռնության և հեղինակը, և հիմնական զեկուցողն է եղել: Վարդևան Գրիգորյանը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հարակից զեկուցող է եղել «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին», «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին», «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» «Պետական տուրքի մասին» «Տեղական ինքնակառավարման մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին»,«Անասնաբուժության մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին քննարկումների ժամանակ:
Վարդան Ղուկասյանը, Տատյանա Միքայելյանը և Արման Սահակյանը նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին հանձնաժողովներում տեղի ունեցած քննարկումների ժամանակ որպես զեկուցող կամ հարակից զեկուցողներ հանդես չեն եկել:
1-ին և 2-րդ նստաշրջաններ Մայիսի 18-դեկտեմբերիի 21
Վարդևան Գրիգորյան
Վարդան Ղուկասյան

Արման Սահակյան
Ֆելիքս Ցոլակյան
Ռոմիկ Մանուկյան
Տատյանա Միքայելյան
Այսպիսով, մինչև երկրորդ նստաշրջանի ավարտը ամենաշատ կողմ օրենքներին ու դրանց փոփոխություններին քվեարկել է Ֆելիքս Ցոլակյանը` 341 կողմ, այնուհետև Արման Սահակյանը` 336, ամենաքիչ կողմ քվեարկել է Վարդան Ղուկասյանը` 233: Ամենաշատ դեմ քվեարկող շիրակցի պատգամավորը Վարդևան Գրիգորյանն է եղել, այս ժամանակահատվածում` 43 անգամ, ամենաքիչը` Ռոմիկ Մանուկյանը` 4, ձեռնպահ առավել հաճախ քվեարկել է Տատյանա Միքայելյանը` 18, իսկ Ֆելիքս Ցոլակյանն ու Արման Սահակյանը երբևէ ձեռնպահ չեն քվեարկել: Ամենից շատ չքվեարկող շիրակցի պատգամավորը Վարդևան Գրիգորյանն է, չի քվեարկել 46 անգամ, ամենից քիչ չքվեարկողը Ռոմիկ Մանուկյանն է, պատգամավորը չի քվեարկել ընդամենը 2 անգամ: Բացակայություններով աչքի ընկած պատգամավորները Վարդան Ղուկասյանն ու Ռոմիկ Մանուկյանն են եղել, համապատասխանաբար` 27 և 21 բացակայություն: Ամենապարտաճանաչն էլ, ըստ parliamentmonitoring.am կայքի, Ֆելիքս Ցոլակյանն է եղել, ով որևէ բացակայություն չի ունեցել երկրորդ նստաշրջանի ընթացքում:
Եթե համեմատենք «թեժ» օրինագծերի քվեարկությունները, ապա, ըստ նույն կայքի, Ֆելիքս Ցոլակյանը, Արման Սահակյանը և Ռոմիկ Մանուկյանը Հանրաքվե, Անվտանգության խորհուրդ, Ներման մասին, Դատական օրենսգիրք, Սահմանադրական դատարանի մասին, Փոփոխություններ դատական օրենսգրքում, Ընտանիքում բռնության կանխարգելում, Զինվորական ծառայություն, զինծառայողի կարգավիճակ, Բյուջե 2018, Հայ-ռուսական միացյալ զորախումբ օրինագծերին բոլորին կողմ են քվեարկել: Այսինքն քվեարկությունների ժամանակ նրանց նրանց դիրքորոշումները համընկել են լիարժեքորեն, գրեթե նույն պատկերն է Բարգավաճ Հայաստանը ներկայացնող պատգամավորների քվեարկությունների համընկնումները: Վարդան Ղուկասյանի, Վարդևան Գրիգորյանի և Տատյանա Միքայելյանի քվեարկությունների համընկնումը 90 տոկոս է: Նրանք դեմ են եղել Հանրաքվե, Ընտանիքում բռնության կանխարգելում, Բյուջե 2018-ին, չեն քվեարկել Դատական օրենսգիրք, Սահմանադրական դատարանի մասին, Փոփոխություններ դատական օրենսգրքում օրինագծերի ժամանակ:
©progressgyumri.am Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring:
Մարտի 19-ին ավագանին միաձայն որոշեց որպես նվիրատվություն համայնքի բյուջեից որոշ կառույցների հատկացնել որոշակի գումար՝ 650 հազար ՀՀ դրամ հատկացրեց Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքին՝ 2018 թվականին նախատեսված բազմաբնույթ գրական միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու եւ իրականացնելու համար,
200 հազար ՀՀ դրամ՝ «Ավանսեն» ֆրանկոֆոն երիտասարդական թատերական ասոցիացիային՝ 2018 թվականի մարտի 30-31-ին անցկացվելիք ֆրանկոֆոն դպրոցական ազգային երկրորդ փառատոնը պատշաճ մակարդակով կազմակերպելու, իրականացնելու համար, 250 հազար դրամ՝ Գյումրու դրամատիկական թատրոնին եւ Հովհ․Շիրազի «Շիրազյան անտիպներ» գրքի տպագրման ծախսերը հոգալու նպատակով 1 մլն 400 հազար ՀՀ դրամ։
Ավագանու որոշմամբ Գյումրու թիվ 6 երաժշտական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Մանյա Հովհաննիսյանը։
Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմին սեփականության իրավունքով պատկանող թվով 4 տրանսպորտային միջոցների 2018 թվականի գույքահարկի գումարի վճարման նկատմամբ ավագանին արտոնություն սահմանեց, զրոյացվեց 58 հազար 800 ՀՀ դրամը։
Ավագանին միաձայն որոշում ընդունեց լիազորել համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանին՝ Գյումրի համայնքի անունից մասնակցելու 2018 թվականի բյուջետային ֆինանսավորման ծրագրին եւ ներկայացնելու երկու ծրագրերի հայտերը։
Հաջորդ ավագանու նիստը կայանալու է ապրիլի 19-ին։
Անի Մկրտչյան
Կուսակցական մենաշնորհի պայմաններում կարևորվո՞ւմ է, արդյոք, թե ով կլինի վարչապետ և ներկա ընդդիմության պայմաններում հնարավո՞ր է կանխել գործող իշխանությունների վերարտադրմանը: Այս և այլ հարցերի շուրջ խոսել են Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Ժողովրդավարության ինստիտուտի մոնիտորինգի և զեկուցման ծրագրի համակարգող Վարդինե Գրիգորյանը:
2015 թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի նախագահն ընտրվեց ոչ թե համաժողովրդական ընտրություններով, այլ Ազգային ժողովի կողմից:
Խորհրդարանական կառավարման համակարգի անցման արդյունքում ՀՀ թիվ մեկ պաշտոնյան լինելու է վարչապետը, իսկ նախագահի լիազորությունները կրճատվել են:
Մարտի 2-ին ԱԺ-ը ՀՀ նախագահ ընտրեց Արմեն Սարգսյանին, ում առաջադրել էր ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն: Ա․Սարգսյանն իր լիազորությունները կստանձնի գործող նախագահի լիազորությունների ավարտին՝ ապրիլի 9-ին։
Գործող վարչապետն ու կառավարության անդամները, մինչեւ նոր վարչապետի ընտրությունը, կլինեն ժամանակավոր պաշտոնակատարներ:
1992-1995 թթ. Արմեն Սարգսյանը Հայաստանի դեսպանն էր Միացյալ Թագավորությունում: Միաժամանակ զբաղեցնում էր Եվրոպայում Հայաստանի «ավագ դեսպանի», Եվրոպական միությունում, Բելգիայում, Նիդեռլանդներում, Լյուքսեմբուրգում եւ Վատիկանում դեսպանի պաշտոնները:
1995-1996 թթ. Եվրոպական միությունում Հայաստանի առաքելության ղեկավարն էր:
1996թ. նոյեմբերի 1-ին Արմեն Սարգսյանը դարձավ Հայաստանի հինգերորդ վարչապետը, սակայն պաշտոնավարեց ընդամենը չորս ամիս եւ 1997թ. փետրվարի 28-ին թողեց իր պաշտոնը։
1998-2000 թթ. նա կրկին զբաղեցրել է Լոնդոնում Հայաստանի դեսպանի պաշտոնը:
Ներքաղաքական գործընթացների կիզակետում այժմ շարունակում է մնալ կարեւորագույն հարցը, թե ով է լինելու հանրապետության նոր վարչապետը։Կոալիցիայի ներկայացուցիչները՝ ՀՀԿ-ականներն ու ՀՅԴ-ականներն հայտարարում են, որ նոր վարչապետի թեկնածուի անունը կհայտարարեն ապրիլի 9-ից ոչ շուտ, ՀՅԴ-ում ասում են նաեւ, որ վարչապետի հարցի որոշումը պատկանում է բացառապես ՀՀԿ-ին:
Արդյոք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կառաջադրվի վարչապետի պաշտոնում․ այս հարցին դեռեւս հստակ պատասխան չկա․միաժամանակ մամուլում կարծիք է շրջանառվում, որ Կարեն Կարապետյանը կդառնա վարչապետ, Սերժ Սարգսյանը՝ Պաշտպանության նախարար։ՀՀ նոր վարչապետը կընտրվի թեկնածուների առաջադրման հաջորդ օրը, վարչապետին ընտրելու են ապրիլի 17-ին։
Անի Մկրտչյան
©progressgyumri.am Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring:
Վերջին շրջանի հայաստանյան պետական ու ներքաղաքական կյանքի գլխավոր օրակարգերը պետական ու կառավարման նոր համակարգերի ձեւավորման գործընթացներն են, որոնք իրենց հիմքում ունեն կիսանախագահական մոդելից խորհրդարանական (վարչապետական) մոդելին անցնելու սահմանադրական ու օրենսդրական հիմքերի ստեղծումը: Կառավարությունն ու խորհրդարանը ընդունում են որոշումներ ու օրենքներ, որոնք ձեւավորում են վարչապետական իշխանության լայն լիազորություններն ու իրավասությունները:
Այս տարվա ապրիլի կեսերից հանրապետության գլխավոր պաշտոնական դեմքը դառնալու է վարչապետը, նրան են ենթարկվելու ուժային կառույցները, անվտանգության խորհուրդը, պետական մյուս կառույցները: Հանրապետության չորրորդ նախագահը թեեւ ունենալու է որոշակի լիազորություններ, սակայն իշխանական համակարգում լինելու է ընդամենը խորհրդանշական ֆիգուր, որից շատ քիչ բան է կախված լինելու:
Այս տարվա սկզբից հանրապետությունում սկիզբ առած ներքաղաքական գործընթացների կիզակետում էին հայտնվել երկու կարեւորագույն հարց. ովքեր են լինելու հանրապետության նոր վարչապետն ու նախագահը, ինչ տեսք է ունենալու ապրիլին ձեւավորվելիք նոր իշխանությունը: Որքան էլ խորհրդարանական մոդելը ենթադրի առավել մեծ ժողովրդավարություն ու անձերից քիչ կախում ունեցող կառավարման համակարգ, միեւնույն է, Հայաստանի տիպի երկրներում անձերի դերակատարությունը էական նշանակություն ունի: Մանավանդ, եթե նկատի ունենանք այն իրողությունը, որ սահմանադրական փոփոխություններով պայմանավորված այդ անցումը, ըստ քաղաքական շատ վերլուծաբանների ու փորձագետների, միտված էր մեկ նպատակի՝ պահպանել Սերժ Սարգսյանի անձնական ու ՀՀԿ-ի քաղաքական իշխանությունը: Այսինքն՝ սահմանադրական հանրաքվեն, մեծ հաշվով, վերատադրության ուրույն եղանակ էր:

Մինչեւ վերջերս նոր վարչապետի հնարավոր թեկնածուների առումով հիմնականում շրջանառվում էր երկու անուն՝ Սերժ Սարգսյան եւ գործող վարչապետ Կարեն Կարապետյան: Վերջինս նույնիսկ իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ պատրաստ է շարունակել պաշտոնավարելը վարչապետի պաշտոնում: Սակայն հետզհետե Կարեն Կարապետյանի անվան շրջանառությունը սահմանափակվեց, սահմանափակվեց հիմնականում ՀՀԿ ներկայացուցիչների կողմից, որոնք անուղղակիորեն հասկացրին, որ թեեւ գոհ են գործող վարչապետի աշխատանքից, սակայն նրան ապրիլից չեն տեսնում այդ պաշտոնում: Միաժամանակ սկսեցին հայտարարություններ անել, թե նոր վարչապետի որոշելու խնդիրը բացառապես իշխող ՀՀԿ-ի ու իրենց առաջնորդի տիրույթում է, եւ երբ ժամանակը գա, Սերժ Սարգսյանն ու Հանրապետականը իրենց որոշումը կընդունեն ու կհայտարարեն:
Հանրապետականներն այսկերպ նախապատրաստում էին վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանին առաջադրելու հեռանկարը՝ հընթացս հայտարարություններ անելով նրա անփոխարինելիության, բացառիկության, Հայաստանի անվտանգության միակ երաշխավորը լինելու մասին: Ինքը՝ Սերժ Սարգսյանը, իր տարբեր հայտարարություններում ու ելույթներում շարունակում է խուսափել կոնկրետ պատասխաններ տալ իր քաղաքական ապագայի մասին՝ հայտարարելով, թե դեռ չի որոշել, ժամանակը գա՝ կասի: Նրա խուսափողական պատասխանների դրդապատճառները հասկանալի են. երբ իշխանությունը նոր-նոր ձեռնարկում էր սահմանադրական փոփոխությունները, Սերժ Սարգսյանն հայտարարել էր, թե իր պաշտոնավարման ավարտից հետո չի հավակնում ոչ նախագահի, ոչ վարչապետի, ոչ էլ Ազգային ժողովի նախագահի պաշտոններին, այսինքն՝ հիմա նա պարտադրված է իր տված խոստման մեջ:
Սակայն իր փոխարեն Սերժ Սարգսյանի վարչապետական հավակնությունների մասին հայտարարում են նրա կուսակիցները՝ Գալուստ Սահակյանը, Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Վահրամ Բաղդասարյանը, իհարկե, դրանք ներկայացնելով որպես իրենց անձնական կարծիքներ ու ցանկություններ: Վերջերս այդ հավակնություններն առավել առարկայական դարձան, երբ Է. Շարմազանովն ու Վ. Բաղդասարյանն հայտարարեցին, թե Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի շարքային անդամ է, եւ եթե ՀՀԿ-ն որոշի, որ նա լինելու է վարչապետի պաշտոնում, ապա նա պարտավոր է ենթարկվել այդ որոշմանը: Նրանք նաեւ հիմքեր նախապատրաստեցին Սերժ Սարգսյանի համար՝ իր տված խոստումը դրժելու հարցում, հայտարարելով, թե այդ խոստումը տրվել է քաղաքական մեկ այլ իրավիճակում, իսկ այսօր երկիրը գտնվում է բոլորովին այլ քաղաքական իրողությունների մեջ: Շարմազանովը անգամ պատմական զուգահեռներ անցկացրեց Ուինստոն Չերչիլի ու Շառլ դե Գոլի միջեւ, որոնք իրենց ժամանակին, հանուն ազգային շահերի, խախտել են իրենց նախկինում արված խոստումներն ու ասածները: Հասկանալի է, որ այստեսակ հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան Սերժ Սարգսյանին պաշտոնապես ապագա վարչապետի պաշտոնում առաջադրելու հայտ:
Հատկանշական է, որ այդ հայտը ներկայացվում է այն ժամանակահատվածում, երբ լուծված է ՀՀ չորրորդ նախագահի հարցը: Ամիսներ առաջ իր մի ելույթում Սերժ Սարգսյանը ներկայացրել էր իր պատկերացրած նախագահի մոտավոր կերպարը, իսկ օրեր անց ՀՀԿ-ն պաշտոնապես որոշում էր ընդունել այդ պաշտոնում առաջադրել Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանի թեկնածությունը: Վերջինիս հետ առաջարկը ներկայացնող հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հույս հայտնեց, որ նա կընտրվի քաղաքական լայն համաձայնությամբ, մեկ փուլով, այսինքն՝ նրան խորհրդարանում կողմ կքվեարկեն ոչ միայն ՀՀԿ-ն, այլեւ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն ու ԲՀԿ պատգամավորներ: Մեկ փուլով ընտրվելու համար մեկ տասնյակից ավել ԲՀԿ-ականների ձայները անհրաժեշտություն էին:
Խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումից հետո, ինչպես եւ սպասելի էր, Արմեն Սարգսյանը տվեց իր համաձայնությունը առաջադրվելու մասին: ՀՅԴ-ն էլ հայտարարեց, որ իրենք միանում են ՀՀԿ-ի առաջադրմանը, այսինքն՝ Արմեն Սարգսյանին առաջադրեց իշխող կոալիցիան: Մնում էր ԲՀԿ-ի խնդիրը: Որոշ ժամանակ ձգձգելուց հետո ԲՀԿ-ն էլ (այսինքն՝ Ծառուկյան դաշինքը) հայտարարեց, որ մարտի 2-ին խորհրդարանում անցկացվելիք ընտրության կողմ կքվեարկի Արմեն Սարգսյանին:
Այսպիսով, իշխանության գծագրած սցենարը իրականություն դարձավ. խորհրդարանում անցկացված քվեարկությամբ (90 կողմ, 10 դեմ ձայների հարաբերակցությամբ) Արմեն Սարգսյանն ընտրվեց ՀՀ չորրորդ նախագահ:
Քաղաքական որոշ շրջանակներ պնդում են, որ նա եւս, իր երկու նախորդների նման, լինելու է ոչ լեգիտիմ նախագահ եւ այս իմաստով շեշտում են երկու հանգամանք. 1. Հայաստանի քաղաքացիության մասին փաստաթղթերի թերի լինելը եւ 2. իրավագետ Վահե Գրիգորյանի բացահայտումները Ազգային ժողովի կողմից նախագահի ընտրության հակասահմանադրականության փաստը:
Հ. Կիրակոսյան
©progressgyumri.am Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring:
ՀՀ նախագահը կարո՞ղ է ՀՀ սահմանադրության երաշխավորը լինել, երբ նրա լիազորությունները նվազում են: Սահմանադրական կարգավորումներով Ինչ լիազորություններ ունեն ՀՀ նախագահը, ՀՀ վարչապետը, ՀՀ ԱԺ-ը: Խորհրդարանական կառավարման նոր ձևի մեջ հնարավոր վտանգներ պարունակվո՞ւմ են, թե ոչ։ Այս հարցերի շուրջ խոսել են Սախարովի ՄԻՊ կենտրոնի Շիրակի տարածքային կենտրոնի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ, Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոնիսյանը, Թրանսփարենսի Ինտերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը:
#DialogueforDemocracy