Կառավարման համակարգի փոփոխության արդյունքում արդյո՞ք Շիրակում դրական տեղաշարժ կլինի: 4-րդ նախագահին ընտրելու է ոչ թե ժողովուրդը, այլ՝ խորհրդարանը․ որքանո՞վ է ընդունելի: ©progressgyumri.am Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring: Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru
Կառավարման նոր համակարգին անցնելու անհրաժեշտությունը ինչո՞վ է պայմանավորված և կապահովվի արդյոք խորհրդարանական համակարգում իշխանության ճյուղերի տարանջատման և հակակշռման սկզբունքը: ՀՀ չորրորդ նախագահի ընտրությունը ԱԺ-ին վերապահելը հակասո՞ւմ է արդյոք գործող Սահմանադրությանը: Այս հարցերի շուրջ խոսել են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ՇՊՀ դասախոսներ Արթուր Համբարձումյանը, Գագիկ Համբարյանը:
«Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը Շիրակի մարզի պատգամավորներին հարցում է ուղարկել, խնդրելով գնահատել ԱԺ 6-րդ գումարման նստաշրջանները, մշտական հանձնաժողովների աշխատանքները՝ ներկայացնելով այդ նստաշրջանների ընթացքում իրենց կատարած աշխատանքը, մասնավորապես նիստերի բացակայության, քվեարկության վերաբերյալ։
Կազմակերպությունը նաեւ խնդրել է ԱԺ պատգամավորներին տրամադրել տեղեկություններ այն մասին, թե ինչպիսի նախաձեռնություններով են հանդես եկել, ինչպիսի նախագծերի հեղինակ կամ համահեղինակ են կամ ինչ ելույթներ են ունեցել, ինչ հարցեր են բարձրացրել, ինչպես նաև խնդրել է պատգամավորներին մատնանշել, թե 2018թ. ինչպիսի անելիքներ ունեն, ինչ նախաձեռնություններով են ներկայանալու։ Հարցումներն ուղարկվել են ԱԺ պատգամավորների էլկտրոնային հասցեներին:
Որոշ պատգամավորներ մասամբ են պատասխանել հարցերին, իսկ ՀՀԿ խմբակցության ԱԺ պատգամավոր Արման Սահակյանից դեռևս պատասխան չկա: Ա.Սահակյանին հարցումն ուղարկվել է ս/թ հունվարի 10-ին, պատասխանելու մասին հիշեցվել է փետրվարի 13-ին:
Հրապարակում ենք ամբողջական պատասխանները` առանց կրճատումների:
«Ծառուկյան» դաշինքի ԱԺ պատգամավոր, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վարդան Ղուկասյանը գրավոր փոխանցել է հետեւյալը․
«ՀՀ Ազգային Ժողովի 6-րդ գումարման անցած երկու նստաշրջաններում տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը, իմ գնահատմամբ, աշխատել է բավականին ծանրաբեռնված և արդյունավետ՝ օգտվելով օրենսդրությամբ նախատեսված լծակներից եւ խորհրդարանի կանոնակարգով սահմանված լիազորություններից:
Ընդունվել են նախագծերի փաթեթներ, օրենսդրական փոփոխություններ բոլոր ոլորտներում: Հանձնաժողովի կողմից նախաձեռնվել, կազմակերպվել եւ անցկացվել են խորհրդարանական լսումներ եւ աշխատանքային քննարկումներ:
Որպես տվյալ հանձնաժողովի անդամ՝ հանձնաժողովի նիստերում հանդես եմ եկել մի շարք առաջարկություններով, որոշ հարցերի շուրջ մասնակցել եմ քննարկումներին:
Կարևորում եմ «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների մասին նախագիծը, որտեղ մինչեւ 2021 թվականը սահմանամերձ համայնքների բնակիչները կշարունակեն օգտվել գազի, էլեկտրաէներգիայի և ջրի դիմաց վճարումների արտոնություններից:
Խիստ կարեւորում եմ նաև «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում կատարված որոշակի փոփոխությունները, «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված փոփոխությունները:
Ակտիվ եւ արդյունավետ աշխատանք եմ տանում հեռուստաընկերությունների, լրատվամիջոցների եւ սոցիալական կայքէջերի հետ: Բազմաթիվ ելույթներ, ուղիղ եթերներ եմ ունեցել մեր ազգաբնակչությանը հուզող կարևորագույն հարցերի և թեմաների շուրջ:
Իմ կողմից իրականացվել են հանդիպումներ մարզի համայնքների, գյուղերի ու քաղաքների ազգաբնակչության եւ ընտանիքների հետ, հանդիպումներ եմ ունեցել նաև համայնքների ղեկավարության և ավագանու անդամների հետ:
Վերը նշված աշխատանքների շնորհիվ իմ կողմից մի շարք հարցեր են ուղղվել ՀՀ կառավարությանը եւ վարչապետին:
ԱԺ նիստներին իմ մասնակցության վերաբերյալ տեղեկացնում եմ, որ անհարգելի բացակայություններ չունեմ:
Մասնակցել եմ 190 օրենքների նախագծերի քննարկմանը, 40 համաձայնագրերի եւ 14 այլ փաստաթղթերի ներկայացմանը:
Որպես «Ծառուկյան» խմբակցության անդամ մասնակցել եմ 270-ից 264 քվեարկությունների, կողմ՝ 189, դեմ՝ 29, չեմ քվեարկել ՝ 39, ձեռնպահ ՝ 7 անգամ»:
parliament monitoring կայքի տեղեկություններով՝ Վարդան Ղուկասյանը չի բացակայել, հարցեր, ելույթներ չի ունեցել ԱԺ նախկին նիստերին։
ՀՀԿ խմբակցության ԱԺ պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ֆելիքս Ցոլակյանը պատասխանել է․
ԱԺ 6-րդ գումարման նստաշրջանների, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքները գնահատում եմ դրական:
ԱԺ եւ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի բոլոր նիստերին մասնակցել եմ:
Հարակից զեկուցմամբ հանդես եմ եկել՝
1.«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
2018 թվականին հանդես եմ գալու մի շարք օրենսդրական նախաձեռնություններով կապված աղետի գոտու և Շիրակի մարզի զարգացման հետ :
Նախատեսվում են այցելություններ զորամասեր եւ Շիրակի մարզ, հանդիպումներ ընտրողների հետ, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքների հետ կապված մի շարք միջոցառումներ:
Parliament monitoring կայքի տեղեկություններով՝ Ֆելիքս Ցոլակյանը կողմ է քվեարկել 251 անգամ, դեմ՝ 5, ձեռնպահ՝0, չի քվեարկել 8 անգամ, ճչի բացակայել, ելույթներ ու հարցեր չի ունեցել։
ՀՅԴ խմբակցության Աժ պատգամավոր, պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, Ռոմիկ Մանուկյանի օգնականը փոխանցել է.
«ԱԺ վեցերորդ գումարման առաջին եւ երկրորդ նստաշրջանների ընթացքում կազմակերպվել են քաղաքացիների բազմաթիվ ընդունելություններ: Քաղաքացիների բարձրացրած խնդիրներն ունեցել են հիմնականում սոցիալական բնույթ: Դիմել են նաեւ ազատամարտիկներ՝ բնակարանային եւ առողջապահական խնդիրներով, որոնց մասին ԱԺ 25.10.2017թ. հերթական նիստի կարավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում պատգամավորի կողմից հարց է հնչեցվել: Շիրակի մարզի Սարիար համայնքի բնակիչներից մի քանիսը դիմել են համայնքի դպրոցի տանիքի վերանորոգման խնդրանքով, որը լուծվել է համապատասխան գերատեսչությունների հետ համագործակցության արդյունքում: Դիմել են նաեւ աշխատանքի, անօթեւանության եւ կենսաթոշակների հետ կապված խնդիրներով, որոնք հիմնականում ստացել են իրենց լուծումները:
Օրենսդրական նախաձեռնություններ դեռեւս չկան»:
Parliament monitoring կայքի տեղեկություններով՝ Ռոմիկ Մանուկյանը նստաշրջանում քվեարկել է․ կողմ՝ 237, դեմ՝ 1, ձեռնպահ՝3, չի քվեարկել՝ 2, բացակա՝ 21, հարցեր՝ 0, ելույթ՝ 1։
«Ծառուկյան» խմբակցության ԱԺ պատգամավոր, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանը տեղեկացրել է.
«Անցած 2 նստաշրջաններում, իմ գնահատմամբ, հանձնաժողովն աշխատել է արդյունավետ և ծանրաբեռնված՝ օգտվելով խորհրդարանական և հանձնաժողովական աշխատանքի բոլոր գործիքներից:
Հանձնաժողովում քննարկված նախագծերից ամբողջությամբ ընդունվել են 14 նախագծերի փաթեթներ, որոնց մեջ կատարվել են ընդհանուր առմամբ 28 օրենսգրքերի և օրենքների փոփոխություններ: Շրջանառության մեջ ունենք 8 նախագծերի փաթեթ, ընդհանուր առմամբ 28 օրենսգրքերի և օրենքների փոփոխություններով ու լրացումներով: Նախագծերի մեծ մասում հանձնաժողովի կողմից արվել են առաջարկություններ, որոնք ընդգրկվել են օրենքների նախագծերում:
Առաջարկություններ են արվել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի Պետական շինարարության և տեղական ինքնակառավարման փորձի ուսումնասիրման հանձնաժողովի, և Ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ էկոլոգիայի մշտական հանձնաժողովի կողմից ուղարկված մոդելային օրենքների մեջ եւ ուրախությամբ պետք է փաստեմ, որ մեր առաջարկություններն ընդգրկվել են օրենքների նախագծերում:
Զուտ օրենսդրական աշխատանքները, կարծում եմ, մեզ հաջողվել են, մենք չենք զլացել ունենալ և արտահայտել սեփական կարծիք ու տեսակետ, մեր առաջարկությունները և դիտողությունները որպես կանոն իրենց արտացոլումն են գտել գործադիրի կողմից խորհրդարան բերված և մեր հանձնաժողովի պրիզմայով անցած օրինագծերում: Գաղտնիք չէ, որ ինչպես մեր, այնպես էլ մյուս բոլոր հանձնաժողովները բազմակուսակցական են, եղել են կարծիքների բախումներ, սակայն շահագրգիռ ու բուռն քննարկումների արդյունքում հաղթել է մասնագիտական օբյեկտիվ գնահատականը:
Մեր կողմից կատարված աշխատանքների մեջ կարևորում եմ «Սեւանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքի փոփոխությունը, որը, ճիշտ է, բնապահպանները քննադատեցին, սակայն արդյունքում երաշտի տարում հնարավորություն ընձեռվեց ջրի դիֆիցիտը մեղմել եւ հազարավոր հողօգտագործողներ վայելեցին սեփական աշխատանքի պտուղները:
Կարեւոր եմ համարում «Բույսերի սորտերի պահպանության մասին» ՀՀ օրենքի ընդունումը, ինչի արդյունքում մենք հնարավորություն կունենանք անդամակցելու Բույսերի նոր սորտերի պաշտպանության միջազգային միությանը և այդ առումով կունենանք նոր հնարավորություններ և արտոնություններ:
Փոփոխություններ արվեցին «Սննդամթերքի անվտանգության մասին», «Անասնաբուժության մասին» եւ հարակից օրենքներում, որի արդյունքում սահմանվեց սպանդանոցային պարտադիր մորթը, ինչն ըստ էության կերաշխավորի առողջ և անվտանգ մսամթերքի օգտագործումը բնակչության կողմից:
Առանձնապես կարեւորում եմ «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում կատարված փոփոխությունը, որի շնորհիվ մինչև 2021 թվականը սահմանամերձ համայնքների բնակիչները կշարունակեն օգտվել գազի, էլեկտրաէներգիայի, ջրի դիմաց վճարումների արտոնություններից:
Կուզենայի անդրադառնալ նաեւ խորհրդարանական լսումներին եւ աշխատանքային քննարկումներին, որոնց թեման էր Խոսրովի անտառ պետական արգելոցում բռնկված հրդեհների, անտառային հրդեհների և Նաիրիտ գործարանում բռնկված հրդեհից հետո ստեղծված իրավիճակը և ձեռնարկվող քայլերը: «ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների առկա վիճակը, հիմնախնդիրները եւ լուծման ուղղությունները» և «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ՝ պարտադրա՞նք, թե՞ այլընտրանք» թեմայով խորհրդարանական լսումների քննարկումները եղել են շահագրգիռ, ակտիվ, պատգամավորները եւ քաղհասարակության ներկայացուցիչները հանդես են եկել հարցադրումներով, ստացել սպառիչ պատասխաններ:
Հանձնաժողովն արտագնա խորհրդակցություններ է կազմակերպել Դիլիջանի խոշորացված համայնքում, Շիրակի և Վայոց Ձորի մարզերում:
Հանձնաժողովն ամփոփեց տարածքային կառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության ոլորտների բյուջետային ծրագրերի կատարողական հիմնական ցուցանիշների մշակման ընթացիկ տարվա աշխատանքները: Այստեղ նույնպես հանձնաժողովի անդամները հայեցողական դիրք չեն գրավել, այլ ակտիվ մասնակցել են այդ ցուցանիշների քննարկմանը:
Որպես պատգամավոր, կարծում եմ, նույնպես նախաձեռնող եմ եղել, հեղինակել եմ 1, համահեղինակել եմ 6 օրենսդրական նախաձեռնությունների (ստորև թվարկվում են), նաև բազմաթիվ առաջարկություններ եմ արել օրենքների նախագծերում:
«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին
«Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին
Գյուղատնտեսության պետական աջակցության մասին
«Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին
«Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին:
Բազմիցս հանդես եմ եկել ելույթներով, հայտարարություններով, կապված թանկացումների, հարկային խստացումների, աղետի գոտու անօթեւան բնակիչների խնդիրների, աղետի գոտու հիմնախնդիրների, աշխատատեղերի կրճատումների, աղետների ռիսկերի կառավարման հետ եւ այլն:
Ինչ վերաբերվում է ԱԺ նիստերին իմ մասնակցությանը, ներկայացնում եմ parliament monitoring կայքի տվյալները՝
Քննարկված օրենքներ 190, համաձայնագրեր 40, այլ փաստաթղթեր 14, ընթացակարգային քվեարկություններ՝ 26։
Կողմ է քվեարկել 185 անգամ, դեմ՝ 28, ձեռնպահ՝ 5, չի քվեարկել 42 անգամ, բացակայել է 4 անգամ, 4 հարց է բարձրացրել, եւ 4 ելույթ ունեցել»։
«Ծառուկյան» դաշինքի ԱԺ պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տատյանա Միքայելյանը փոխանցել է․
«Անցած 2 նստաշրջաններում, իմ գնահատմամբ, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն աշխատել է արդյունավետ և ծանրաբեռնված:
Մինչ այժմ հանձնաժողովը գումարել է 14 նիստ և ևս 14 համատեղ նիստ 2017թ. պետական բյուջեի կատարողականի և 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների համար:
Հանձնաժողովում քննարկված նախագծերից ամբողջությամբ ընդունվել են 14 նախագծերի փաթեթներ, ծրագրեր, հաշվետվություններ, որոնց մեջ կատարվել են ընդհանուր առմամբ 41 օրենսգրքերի և օրենքների փոփոխություններ: Շրջանառության մեջ ունենք 5 նախագծերի փաթեթ, ընդհանուր առմամբ 14 օրենսգրքերի և օրենքների փոփոխություններով ու լրացումներով:
Ինչ վերաբերում է ԱԺ նիստերին իմ մասնակցությանը, ներկայացնում եմ parliament monitoring կայքի տվյալները՝
Քննարկված օրենքներ՝ 190, համաձայնագրեր՝ 40, այլ փաստաթղթեր՝ 14, ընթացակարգային քվեարկություններ՝ 26։
Քվերակություն կողմ՝ 192, դեմ՝ 22, ձեռնպահ՝ 7, չի քվեարկել՝ 35, բացակա՝ 8, հարց՝ 1, ելույթ՝ 0։
Անհարգելի պատճառով բացակայություններ չունեմ ոչ լիագումար, ոչ էլ հանձնաժողովի նիստերից: Եղել եմ գործուղման Ռուսաստանում ռուսական կողմի հրավերով, գուցե այդ օրերին էլ բացակայել եմ:
1.բ) Ակտիվությունս վերաբերվում է հատկապես 2-րդ և 3-րդ նստաշրջաններին, աշխատել եմ ընտրողների հետ, և իմ հնչեցրած հայտարարություններն ու կառավարությանն ուղղված հարցերն եկել են ընտրողներից: Եվ այսպես.
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հարցերն ուղղել եմ ՀՀ ԿԳ նախարարին և ստացել հուսադրող պատասխան (նյութին ծանոթանալ arminfo կայքում):
Առաջիկայում պատրաստում եմ մեծ հանդիպում ռուսական համայնքի ներկայացուցիչների հետ, հրավիրելու եմ երկրի բոլոր հատվածներից, լսելու եմ հայրենակիցներիս, փորձելու եմ օգնել: Ընդհանրապես ասել եմ, որ չեմ լինելու փոստատարի դերում, այլ պատկերավոր ասած՝ դեսպանի: Չեմ զբաղվելու ընդամենը մարդկանց խնդիրները վերահասցեավորելով, այլ զբաղվելու եմ անձամբ:
Այս ամսվա վերջին լինելու եմ Մոսկվայում Եվրասիական հետազոտությունների ինստիտուտի հրավերով, հանդես եմ գալու ծավալուն ելույթով հայ-ռուսական մշակութային, կրթական, հումանիտար առնչությունների, մեր երկրում ազգային փոքրամասնությունների, քաղհասարակության հաստատությունների հետ տարվող աշխատանքների շուրջ:
Ես նաև Գյումրիից ընտրված պատգամավոր եմ և հոգուս պարտքն եմ համարում զբաղվել մեր քաղաքի խնդիրներով: Այս հարցում պատրաստ եմ համագործակցել ցանկացած մեկի հետ, ով կուզենա օգնել Գյումրուն եւ գյումրեցիներին»:
Անի Մկրտչյան
©progressgyumri.am Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring:
Այսօր կայացավ Գյումրու ավագանու չորրոդ նստաշրջանի առաջին նիստը։ Օրակարգ ընդգրկվել էր 23 հարց, բոլորն էլ հաստատեց ավագանին։
Համայնքի բյուջեից 3 մլն ՀՀ դրամ հատկացվեց մարտի 8-ին Գյումրու կառույցների աշխատող կանանց տոնը շնորհավորելու համար։ Ավանդույթի համաձայն՝ Գյումրու քաղաքապետարանը տորթ, ծաղիկներ, բացիկներ եւ շամպայն է ուղարկելու շուրջ 260-ից ավել կառույցների։
Սոցիալապես անապահով 150 անձանց հատկացվեց 1 մլն 500 հազար ՀՀ դրամ։ Հաստատվեցին Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի 16 բաժինների կանոնադրությունները, ավագանին միաձայն հաստատեց աղբահանության վճարի հաշվարկման, գանձման կարգը, 11 համայնքային կառույցների հատկացվեց դրամական աջակցություն՝ 6 մլն 365.000 ՀՀ դրամ։
Հայկական Կարիտաս բարեսիրական հասարակական կազմակերպությանն անհատույց օգտագործման հատկացվեց Գյումրու Ֆորալբերգի փողոցի 2 հասցեի հողամասը՝ մշակույթի կենտրոն կառուցելու նպատակով
Հաջորդ նիստը նախատեսվում է մեկ ամիս անց՝ մարտի 19-ին։
1․ՕՐԱԿԱՐԳ
2․ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 153–Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ 15.101.500 (ՏԱՍՆՀԻՆԳ ՄԻԼԻՈՆ ՀԱՐՅՈՒՐ ՄԵԿ ՀԱԶԱՐ ՀԻՆԳ ՀԱՐՅՈՒՐ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԸ ՖՈՆԴԱՅԻՆ ՄԱՍ ՈՒՂՂԵԼՈՒ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Զեկուցող՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)
3․ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ «ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՊԱԼԱՏ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ԱՌԿԱ ԼՐԻՎ ՄԱՇՎԱԾ (ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ) ԳՈՒՅՔԻ ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Զեկուցող՝ Լ.ՋԻԼԱՎՅԱՆ)
4․ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԹՎՈՎ 150 (ՄԵԿ ՀԱՐՅՈՒՐ ՀԻՍՈՒՆ) ԱՆՁԱՆՑ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Զեկուցող՝ Լ.ՋԻԼԱՎՅԱՆ)
5․ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՃՈՒՐԴԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Զեկուցող՝ Հ. ԳԱՍՊԱՐՅԱՆ)
6․ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ՓՈՂՈՑԻ N 38/7 ՀԱՍՑԵԻ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Զեկուցող՝ Հ. ԳԱՍՊԱՐՅԱՆ)
7․ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ԳՈՒՅՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ՆՊԱՏԱԿԻ ՀԱՄԱՐ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Զեկուցող՝ Հ. ԳԱՍՊԱՐՅԱՆ)
8․ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖՈՐԱԼԲԵՐԳԻ ՓՈՂՈՑ N 2 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԸ «ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍ» ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Զեկուցող՝ Հ. ԳԱՍՊԱՐՅԱՆ)
9․ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 06-Ի N 140-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Զեկուցող՝ Հ. ԳԱՍՊԱՐՅԱՆ)
10․ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Զեկուցող՝ Հ. ԳԱՍՊԱՐՅԱՆ)
11․ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 06-Ի N 145-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Զեկուցող՝ Հ. ԳԱՍՊԱՐՅԱՆ)
12․ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԹՎՈՎ 11 (ՏԱՍՆՄԵԿ) ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Զեկուցող՝ Մ. ՂԱԶԱՐՅԱՆ)
13․ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԴ ՎՃԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Զեկուցող՝ Ս. ՋԱՆՈՅԱՆ)
14․ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԹՎՈՎ 16 (ՏԱՍՆՎԵՑ) ԲԱԺԻՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Զեկուցող՝ Հ. ՍՈՒԼԹԱՆՅԱՆ)
15․ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Զեկուցող՝ Ռ. ԱՍԱՏՐՅԱՆ)
16․ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԻՑ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ԳՈՐԾՈՂ ԹՎՈՎ 3 (ԵՐԵՔ) ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Զեկուցող՝ Ռ. ԱՍԱՏՐՅԱՆ)
17․ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՉՈՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՆԻՍՏԻ ՕՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Զեկուցող՝ Ս. ԲԱԼԱՍԱՆՅԱՆ)
Ծառուկյան դաշինքի ստացած մանդատով հնարավո՞ր է կամ ի՞նչ է հնարավոր երկրում փոխել: Աղետի գոտու վերջնական վերականգնման, քաղաքին տրվող դոտացիան և տեղական բյուջեն ավելացնելու իր բանաձևն ունի ԱԺ պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
#DialogueforDemocracy
Այսօր կայացավ Գյումրու ավագանու տարեվերջյան նիստը: Օրակարգ ընդգրկված 10 որոշման նախագծից չընդունվեց միայն ԳԱԼԱ խմբակցության ուղերձը: Խմբակցությունը ՀՀ կառավարությունից խնդրում էր 550 մլն ՀՀ դրամ, որպեսզի Գյումրիում գործող համայնքապատկան վճարովի մանկապարտեզները դառնան անվճար, ինչպես մայրաքաղաքում է: 10 կողմ, 19 ձեռնպահ հարաբերակցությամբ այս նախագիծը չընդունվեց:
Ձայների մեծամասնությամբ հաստատվեց 2018 թվականի բյուջեն, այն կազմում է 3 մլրդ 357 մլն 33 հազար 700 ՀՀ դրամ:
«Մուշ զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությանն հատկացվեց 8 մլն 445 հազար 792 ՀՀ դրամ` Մուշ-2 թաղամասում գործող մանկական կենտրոնի 2018 թվականի տարեկան ծախսերը փոխհատուցելու համար:
Համայնքապատկան Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցին հատկացվեց 400 հազար դրամ` կազմակերպության ջեռուցման ծախսերը հոգալու նպատակով:
Տիգրան Մարտիրոսյանին եւ նրա մարզիչ Վահան Բիչախչյանին շնորհվեցին դրամական պարգեւներ համապատասխանաբար մարզիկին` 500 հազար, իսկ մարզիչին` 200 հազար ՀՀ դրամ:
Համայնքապատկան Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցին հատկացվեց 400 հազար դրամ` կազմակերպության ջեռուցման ծախսերը հոգալու նպատակով:
Գյումրու ավագանու չորրորդ նստաշրջանի առաջին նիստի օր ավագանին սահմանեց 2018 թվականի փետրվարի 19-ը:
Գյումրու ավագանու հաջորդ նիստը կկայանա փետրվարի 19-ին



Անի Մկրտչյան
©progressgyumri.am Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring: Tel: +37498 691-690
88-ի երկրաշարժից 29 տարի անց ինչպե”ս և ի”նչ չափով է լուծվել անօթևանության խնդիրը: Այս և այլ հարցերի շուրջ է հարցազրույցը ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի հետ:
#DialogueforDemocracy
29 տարի անց: 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց ավելի քան 25 հազար մարդ, 19 հազար մարդ հաշմանդամ դարձավ, անտուն մնաց 530 հազար քաղաքացի: Աղետն ընդգրկեց շուրջ 3000 քառակուսի կմ տարածք` 21 քաղաք ու շրջկենտրոն, 342 գյուղ: Ավերվեց Հայաստանի բնակֆոնդի 17%-ը: Հողին հավասարվեց 217 շենք` 20.600 բնակարան` 4 մլն 423 հազար քառակուսի մետր բնակմակերեսով: Աղետի հետեւանքով հասցված ընդհանուր նյութական կորուստ այդ ժամանակահատվածում հաշվարկվեց և կազմեց 10 մլրդ ԱՄՆ դոլար, որից 658 մլն-ը բաժին հասավ փլված ու վթարային դարձած շինություններին: Շիրակի մարզում 88-ի երկրաշարժի հետեւանքով բնակարանային փոխհատուցման հերթացուցակում ընգրկված էր 4271 անօթեւան ընտանիք, մինչ այժմ պետական ծրագրով նրանցից բնակարան է ստացել 2785-ը: Պետական ծրագրով բնակարան չի ստացել եւ մերժում է ստացել 344 ընտանիք: Այս ընտանիքներից մի մասը, սակայն, տարիների ընթացքում դիմել է դատական ատյաններ:
Դատարանները ճանաչել են նրանց` անօթեւան լինելու փաստը, սակայն դեռեւս պետական ծրագրով բնակարան չեն ստացել: Շուրջ 400 ընտանիք սահմանված ժամկետում չի հասցրել ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը կամ ընդհանրապես չի ներկայացել, հետեւաբար, չեն ճանաչվել շահառուներ: 98 ընտանիք երկրաշարժի հետեւանքով կորցրել է սեփական տուն եւ մինչ այժմ չի փոխհատուցվել: 155 ընտանիք մասնակիորեն փոխհատուցվել է. սրանք այն ընտանիքներն են, որոնք համարժեք փոխհատուցում ստացել են, սակայն ընտանիքի մի մասը շարունակում է հերթացուցակում հաշվառված մնալ: 71 ընտանիք ստացել է բնակարանի գնման վկայական, սակայն չեն կարողացել ձեռք բերել բնակարան, իսկ վկայականի ժամկետը լրացել է: Բացի նշված պետական ծրագրից, 1988-ից մինչ այժմ որոշ հասարակական կազմակերպություններ եւ հիմնադրամներ, անհատներ, կուսակցություններ, օտարերկրյա հյուրեր են բնակարաններ հատկացրել Շիրակի եւ հատկապես` Գյումրու անօթեւան շուրջ 300-350 ընտանիքի: Սակայն Գյումրիում դեռեւս անօթեւանության խնդիրն ամբողջովին լուծված չէ: Հիմնական պատճաներից է այն, որ մասնավորապես 90-ականներին պետական ծրագրով փոխհատուցում ստացած բնակարանը ընտանիքը սոցիալական պայմանների պատճառով վաճառել է, այնուհետ գնել ժամանակավոր կացարան` տնակ, որտեղ ապրում է մինչ այժմ: Պետությունը, բնականաբար, այս ընտանիքների նկատմամբ պետական պարտավորություն չունի, սակայն ընտանիքները փաստացի անօթեւան են: Գյումրու քաղաքապետարանի տվյալներով` Գյումրու վարչական տարածքում հաշվառված է մոտ 2150 տնակ, որոնցից 50-ից ավելին 10-15 տարի է լքված են, բնակեցված չեն: Գյումրիում անօթեւան ընտանիքները բնակվում են ոչ միայն տնակներում, այլեւ` վթարավտանգ շենքերում, որոնք Գյումրիում մոտ 88-ն են: Շիրակի մարզպետարանի տվյալներով`1988 թվականի երկրաշարժի հետեւանքով Գյումրիում փլված բնակարաններից ավելին է կառուցվել, սակայն անօթեւանության խնդիրը չի լուծվել, հիմնական պատճառն այն է, որ 29 տարիների ընթացքում ընտանիքները բազմացել են: Մյուս կողմից էլ, Գյումրու նորակառույց թաղամասերի շենքերի բնակարանները փակ են. անօթեւան ընտանիքները պետության կողմից փոխհատուցվել են, սակայն նախընտրել են ապրել ոչ թե նոր բնակարանում, այլ Գյումրուց եւ Հայաստանից հեռու:
Գյումրու ավագանու նիստի օրակարգ ընդգրկվել էր 22 որոշման նախագիծ, բոլորն էլ ձայների մեծամասնությամբ հաստատվեցին: ԳԱԼԱ խմբակցության ներկայացրած ուղերձի նախագիծը, որով ավագանու անդամները դիմում էին ՀՀ կառավարություն նախակրթարանային ուսումն անվճար դարձնելու համար, դարձյալ չընդգրկվեց ավագանու նիստի օրակարգ: Օրակարգին դեմ քվեարկելուց հետո ԳԱԼԱ-ն հեռացավ դահլիճից, քվեարկությունը շարունակեցին «Բալասանյան», ԲՀԿ, ՀՎԿ խմբակցության անդամները:
Հաստատվեցին Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի, բոլոր համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների հաստիքացուցակներն ու պաշտոնային դրույքաչափերը, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի գույքագրման փաստաթղթերը:
Գյումրու ավագանու որոշմամբ` տնակներում բնակվող 870 ընտանիքի հատկացվեց 13 մլն 50 հազար ՀՀ դրամ (յուրաքանչյուրին՝ 15.000)՝ ջեռուցման ծախսերը հոգալու նպատակով:
Ավագանու որոշմամբ` համայնքի սեփականություն հանդիսացող Մովսես Խորենացի փողոց թիվ 46/1 հասցեի բազմաբնակարան բնակելի շենքի թվով 11 սոցիալական բնակարաններն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվեցին համայնքապետարանում հաշվառված, սոցիալական բնակարանների ծրագրում ընդգրկված եւ որպես շահառուներ ճանաչված անձանց:
2018 թվականին Գյումրու քաղաքապետարանի եւ ԱՌԴԱ բարեգործական հիմնադրամի միջոցներով 33 սոցիալական բնակարան է կառուցվելու եւ շահագործման հանձնվելու, այս տարի 11 սոցիալական բնակարան կառուցվեց ու շահագործման հանձնվեց: Բնակարանների սեփականատերը ոչ թե բնակիչն է, այլ` համայնքը:
Ավագանու հաջորդ նիստը կայանալու է դեկտեմբերին 21-ին: