Նորություններ

Երկխոսություն՝հանուն ժողովրդավարության /Dialogue for Democracy 07.05.2018

📌Կարո՞ղ ենք վստահաբար պնդել, որ մայիսի 8-ին Հայաստանը կունենա վարչապետ:
📌 Ովքե՞ր և ինչպե՞ս կքվեարկեն վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու, #ՔայլԱրա,#ՄերժիրՍերժին նախաձեռնությունը գլխավորող ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար՝ Նիկոլ Փաշինյանին: #DialogueforDemocracy
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
Այս և այլ հարցերի շուրջ խոսել է ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը:02180003.00_25_45_15.неподвижное изображение02902180003.00_41_12_16.неподвижное изображение03002180003.00_30_17_27.неподвижное изображение034

Հայաստանը վարչապետ է ունենալու մայիսի 8 ին

Ապրիլի 22-ին վարչապետ Սերժ Սարգսյանի եւ պատգամավոր, Իմ քայլը շարժման հեղինակ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տապալվեց, հատուկ ջոկատայինները ձերբակալեցին Փաշինյանին ու իր գործընկեր պատգամավորներին։

Ժողովուրդը դուրս եկավ փողոց, բողոքի նոր ալիք հասունացավ, որին հաջորդեց Նիկոլ Փաշինյանի ու ընկերների ազատ արձակումն ու Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Օրեր անց իշխող կուսակցությունը որպես վարչապետի թեկնածու ներկայացրեց Կարեն Կարապետյանին, Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները կազմակերպեցին ժողովրդական այցելություններ Գյումրի, Իջեւան, Սեւան, Վանաձոր ու հարակից բնակավայրեր, այդ քաղաքներում անցկացվեցին մեծ հանրահավաքներ՝ ցույց տալով, որ ամբողջ Հայաստանը համաժողովրդական շարժման մեջ է:

Մայիսի 1-ին հրավիրվեց ԱԺ հատուկ նիստ, վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը չըտրվեց, նրա օգտին քվեարկեց 45 պատգամավոր, դեմ արտահայտվեց ՀՀԿ խմբակցության 56 պատգամավոր։

ՀՀԿ խմբակցությունից միայն պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ, գեներալ-լեյտենանտ Ֆելիքս Ցոլակյանը կողմ քվեարկեց։

-Ես քվեարկել եմ ժողովրդի թեկնածուի օգտին՝ իմ խղճի թելադրանքով,-ֆեյսբուքում գրառել էր Ֆ.Ցոլակյանը:

Մայիսի 2-ին բողոքի ցույցներն ու հանրահավաքները նոր ուժով սկսվեցին՝ փակվեցին հանրապետության գրեթե բոլոր փողոցներն ու ճանապարհները, Նիկոլ, վարչապետ, ՀՀԿ, հեռացիր,-վանկարկում էին ցուցարարները, հայտարարվեց համընդհանուր դասադուլ եւ գործադուլ;

Մայիսի 2-ի երեկոյան ՀՀԿ խմբակցությունը նիստ անցկացրեց, որի ավարտից հետո հայտարարեց, որ որոշել է մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրությանը նորից սեփական թեկնածու չառաջադրել: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանըի խոսքով՝ Հայաստանը վարչապետ է ունենալու եւ իրենք միասնական քվեարկությամբ աջակցելու են խորհրդարանի 1/3-ի ներկայացրած թեկնածուին:

Ինչպե՞ս են քվեարկել Շիրակի մարզից ընտրված ԱԺ պատգամավորները Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնին ընտրելու հարցը:

📌Ինչպե՞ս են քվեարկել Շիրակի մարզից ընտրված ԱԺ պատգամավորները Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնին ընտրելու հարցը:
Մայիսի 1-ին, ԱԺ հատուկ նիստի ընթացքում 45 կողմ, 56 դեմ ձայների համամասնությամբ, «Ելք» խմբակցությունից առաջադրված Նիկոլ Փաշինյանը չընտրվեց ՀՀ վարչապետ:
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
✅Կողմ է քվեարկել 45 հոգի, 📌դեմ 55 հոգի։
Շիրակի մարզից ընտրված 6 պատգամավորից 5-ը՝ Ծառուկյան դաշինքով ընտրված Գյումրու նախկին քաղաքապետ` Վարդան Ղուկասյանը, Շիրակի պետական համալսարանի նախկին ռեկտոր` Վարդեւան Գրիգորյանը, բանկի գլխավոր մասնագետ` Տատյանա Միքայելյանը, ՀՅԴ-ական` Ռոմիկ Մանուկյանը, ինչպես նաև Շիրակի նախկին մարզպետ, ՀՀԿ խմբակցությունից անկուսակցական` Ֆելիքս Ցոլակյանը կողմ են քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին:
📌Դեմ է արտահայտվել ՀՀԿ-ական Արման Սահակյանը։
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը Հայաստանի վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց ապրիլի 23-ին՝ ընտրվելուց և նշանակվելուց մի քանի օր անց:

#ՔայլԱրա «Մերժիր Սերժին» շարժման փիլիսոփայությունն ու մեթոդաբանությունը

Երբ շարժումը սկսեց իր քայլը, կային շատ թերահավատ մարդիկ, բայց այն այսօր թմբիրից հանեց անգամ ամենաանտարբերին ու թերահավատին, դա հաջողվեց նախաձեռնությանը, շարժմանը, ինչը փորձագետների կարծիքով գրագետ տակտիկական մարտավարության, մեթոդաբանության, ցանցային պայքարի, մասնակցային ժողովրդավարության շնորհիվ է: Այս մասին խոսել են «Մերժիր Սերժին» նախաձեռոնության անդամներ Դավիթ Սաանասարյանը և Մարիա Կարապետյանը:

02180003.00_18_10_32.неподвижное изображение02502180003.00_05_00_34.неподвижное изображение02202180003.00_07_41_10.неподвижное изображение02402180003.00_09_05_01.неподвижное изображение023

 

Երկխոսություն՝հանուն ժողովրդավարության /Dialogue for Democracy 23.04.2018

📌Քաղաքացիական անհնազանդության գործընթաց է ընթանում ողջ երկրում: Հազարավոր քաղաքացիներ այս օրերին փողոց են դուրս եկել, ընդվզում են Սերժ Սարգսյանի վարչապետության ու առհասարակ համակարգի դեմ, բողոքի նոր օջախներ բռնկվեցին մարզերում՝ Գյումրիում, Վանաձորում, Արմավիրում և այլուր: Հիմա էլ պրոցեսը շարունակվում է, նորանոր խմբեր են ավելանում, որքա՞ն կտևի, ի՞նչ հանգուցալուծում կունենա:
✅Այս մասին խոսել են «Գալա» խմբակցությունից ավագանու անդամ՝ Արմենուհի Վարդանյանը, Շահերի պաշտպանության մասնագետ՝ Տիգրան Պետրոսյանը, իրավաբան՝ Հայկ Հարությունյանը, Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ-ի դիտորդ՝ Վահագն Խաչատրյանը:

02180003.00_33_28_01.неподвижное изображение02302180003.00_43_35_30.неподвижное изображение03502180003.00_56_51_48.неподвижное изображение02802180003.00_46_20_16.неподвижное изображение03602180003.00_40_16_20.неподвижное изображение02402180003.01_11_55_14.неподвижное изображение03902180003.00_19_07_18.неподвижное изображение04202180003.00_11_20_25.неподвижное изображение018

«Քայլ արա՝ մերժիր Սերժին» շարժումը

Ապրիլի 12-ից մայրաքաղաքում, այնուհետ հանրապետության տարբեր քաղաքներում մեկնարկեց «Քայլ արա՝ մերժիր Սերժին» շարժումը․ զանգվածային միջոցառումներն ուղղված էին հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։

Ցուցարարների նպատակն էր շրջապատել Ազգային ժողովի շենքը եւ թույլ չտալ Սերժ Սարգսյանին ընտրվել վարչապետ։ Սակայն մինչ ընտրության օրը Ազգային ժողովի շենքը փշալարերով եւ ոստիկանության ուժերով շրջափակվեց․ ցուցարարների համար տեխնիկապես անհնար դարձավ ԱԺ շենքի շրջափակումը։

Ապրիլի 17-ին փշալարերի մի կողմում ցուցարարների բողոքն էր, մյուսում վարչապետի ընտրությունը։ 77 կողմ 17 դեմ համամասնությամբ վարչապետ ընտրվեց Սերժ Սարգսյանը։

Ծառուկյան խմբակցության մի մասը դեմ արտահայտվեց, մյուսները բացակա էին, 3 պատգամավոր չմասնակցեց քվեարկությանը, Ելք դաշինքը կազմող Լուսավոր Հայաստան եւ Հանրապետություն կուսակցությունների պատգամավորները եւս դեմ քվեարկեցին, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամները բացակա էին։

ՀՀ-ում մեկնարկեցին քայլերթեր, ավտոերթեր, աշակերտները եւ ուսանողները դուրս եկան դասադուլի։ Ոսումնական հաստատությունները սկսեցին փակել շենքերի դռները, ապա սպառնալ դասադուլ հայտարարած աշակերտներին ու ուսանողներին։

Կրթության եւ գիտության նախարարությունը հորդորեց քաղաքական ուժերին, հասարակական նախաձեռնություններին եւ անհատներին` զերծ մնալ զանգվածային միջոցառումներին դեռահասներին մասնակից դարձնելու փորձերից:

Ոստիկանությունը սկսեց բերման ենթրակել ցուցարարներին։

«Հայկական ժամանակ օրաթերթն հրապարակել է․

«Քայլ արա՝ մերժիր Սերժին» շարժումն իր մեջ չունի կոնկրետ սոցիալական բաղադրիչ:

Շարժման մյուս առանձնահատկությունն այն է, որ դրա կազմակերպիչները քաղաքական լայն կոնսոլիդացիայի պայմաններում չէ, որ գործում են: Այսինքն, այս հզոր շարժումը չի սկսվել մի քանի քաղաքական ուժերի միավորման եւ համատեղ գործողության շնորհիվ: Նախկինում շատ թե քիչ հզոր գործընթացներին նախորդել է քաղաքական ուժերի կոնսոլիդացիա: Հակառակը: Շարժման մեկնարկի նախօրեին հիմնական կազմակերպիչ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը մենակ մնաց: ԵԼՔ դաշինքի մյուս երկու ուժերը՝ «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունները ոչ միայն չմիացան ՔՊ-ին, այլեւ նույնիսկ կամա, թե ակամա՝ բարդություններ ստեղծեցին պայքարի դուրս եկած իրենց գործընկեր կուսակցության համար:

Մյուս առանձնահատկությունը շարժման աշխարհագրությունն է: Դժվար է հիշել մի շարժում, որը իր՝ արդեն կայուն «մասնաճյուղերն» ունենա հանրապետության մյուս քաղաքներում, մասնավորապես Գյումրիում եւ Վանաձորում: Այս քաղաքներում արդեն երրորդ օրն է՝ տեղի են ունենում անհնազանդության տպավորիչ գործողություններ, որոնք զարմացնում են հատկապես տեղաբնակներին, որոնց համար քաղաքական օրակարգով փողոց դուրս գալը ֆանտաստիկայի ոլորտից էր»:

Երկրում սկիզբ առած քաղաքացիական անհնազանդությունը, զանգվածային միջոցառումներին իրենց աջակցությունն են հայտնել միջազգային կազմակերպություններ, սփյուռքահայեր։

©progressgyumri.am Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring: Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com

 

ՀՀ-ում շարունակվում են բողոքի ակցիաները

Ապրիլի 12-ից մայրաքաղաքում, այնուհետ հանրապետության տարբեր քաղաքներում մեկնարկեց «Քայլ արա՝ մերժիր Սերժին» շարժումը․ զանգվածային միջոցառումներն ուղղված էին հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։

Ցուցարարների նպատակն էր շրջապատել Ազգային ժողովի շենքը եւ թույլ չտալ Սերժ Սարգսյանին ընտրվել վարչապետ։ Սակայն մինչ ընտրության օրը Ազգային ժողովի շենքը փշալարերով եւ ոստիկանության ուժերով շրջափակվեց․ ցուցարարների համար տեխնիկապես անհնար դարձավ ԱԺ շենքի շրջափակումը։

Ապրիլի 17-ին փշալարերի մի կողմում ցուցարարների բողոքն էր, մյուսում վարչապետի ընտրությունը։ 77 կողմ 17 դեմ համամասնությամբ վարչապետ ընտրվեց Սերժ Սարգսյանը։

Գյումրու ավագանին 22 հարցին կողմ քվեարկեց մեկ ժամում

Այսօր Գյումրու ավագանու անդամների հաստատմանը ներկայացվել էր 22 որոշման նախագիծ, բոլորն էլ միաձայն ընդունվեցին։ Նիստը տեւեց մոտ 60 րոպե, 33 ավագանու անդամից ներկա էր 24-ը։ Շուրջ 61 միլիոն ՀՀ դրամ հատկացվեց համայնքապատկան եւ այլ կառույցների, անհատների։ 3 մլն 700 հազար դրամ հատկացվեց Գյումրու համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների ավարտական խմբերի եւ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար դպրոցական պայուսակներ եւ գրենական պիտույքներ ձեռք բերելու նպատակով: Գյումրու 18 համատիրությունների սպասարկման տարածքներում գտնվող բազմաբնակարան շենքերում վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով տրամադրվեց 24 մլն 500 հազար դրամ: 155 սոցիալապես անապահով ընտանիքի հատկացվեց 1 մլն 550 հազար դրամ, յուրաքանչյուրին՝ 10 հազար ՀՀ դրամ։ Հրդեհի հետեւանքով տուժած Սուվարյաններին հատկացվեց 200 հազար, իսկ Նալբանդյանների ընտանիքին՝ 50 հազար դրա եւ այլն։ Գյումրու ավագանին նաեւ միաձայն համաձայնություն տվեց Աբովյան ճեմափողոցում տեղադրել բարերար Քըրք Քըրքորյանի արձանը, որի հեղինակը լինելու է Արտուշ Պապոյանը, ֆինանսական մասն հոգալու է լենինականցի, ԱՄՆ քաղաքացի Գրիգոր Բեդիրյանը։ Ավագանու հաջորդ նիստը կայանալու է մայիսի 18-ին:P2370595P2370577P2370599P2370532