Թիվ 3-րդ դպրոցում տեղակայաված 34/73 տեղամասում քաղաքացին՝ Մուրդյան Լյովա Արսենի, պարզել է, որ իր ընտանիքի անդամներրի անունները միաժամանակ առկա են մի քանի ընտրատեղամասի ցուցակներում: Հանձաժողովականները չեն արձանագրել, քաղաքացին էլ առանց ընտրելու հեռացելէ տեղամասից:
«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ» ՀԿ դիտորդ Անի Գյուլբուդաղյանը ահազանգում է՝ քիչ առաջ Գյումրու թիվ 34/72 ընտրատեղամասում, որը տեղակայված է Գյումրու թիվ 25 հիմնական դպրոցում, փակ տուփով սնունդ են բերել՝ վրան գրված՝ «Բալասանյան»:Վստահված անձինք եւ դիտորդները հանձնաժողովի նախագահին տեղյակ են պահել գովազդվող տուփի ու նման ուղղորդման մասին, փակ տուփը սենյակից սենյակ է տեղափոխվել, սակայն ընտրատեղամասից դուրս չի եկել:

«Ժողովրդավարական գործընթացները Երկխոսության լսարանում» ծրագրի շրջանակներում «Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ» ՀԿ-ին կողմից անցկացվեցին սեմինար դասընթացներ, որի ընթացքում 82 ակտիվ քաղաքացիներ ձեռք բերեցին դիտորդական հմտություններ և փորձ՝ վերահսկողության միջոցով հսկելու ՏԻՄ ընտրական գործընթացները 82 ընտրատեղամասերում:
Ընտրությունների ու ընտրական գործընթացների ժամանակահատվածում Հայաստանի ողջ պետական ապարատը, համակարգը, ռեսուրսները ներդրվում են կեղծիքների նախապատրաստմանը, ընտրակաշառքի, ահաբեկման, ճնշումների ու ուղղորդումների միջոցով իշխանությունների վերարտադրմանը: Հիշե՛ք՝ երկրում փոփոխություններ կարող են սկսվել ոչ թե ընտրություններից հետո՝ երթերի և հանրահավաքների միջոցով, այլ դրանից առաջ՝ ընտրությունների օրը, ուրեմն, տեր եղեք ձեր քվեին, մի վախեցե՜ք, ձեր կատարած քվեարկությունը ոչ ոք չի իմանա, թույլ չտա՜ք, որ ուրիշը քվեարկի ձեր փոխարեն:
Նախընտրական քարոզարշավը շարունակվում է, ինչպե՞ս է ընթանում այն, ի՞նչ մարտավարությամբ, ինչ ծրագրերով են ներկայանում կուսակցությունները, այս մասին խոսել են Արմեն Ներսիսյանը՝ Գյումրեցի ոգի, Արմեն Բադալյանը՝ Ալյանս և Գեղամ Մկրտչյանը՝ Գործարար կուսակցությունից:
Առաջիկա ՏԻՄ ընտրություններում ինչպիսի՞ն է լինելու առաջադրված կուսակցությունների ու ավագանու անդամության թեկնածուների մարտավարությունը, կներկայացնեն Վարդևան Գրիգորյանը ԲՀԿ կուսակցությունից, Աշոտ Կուրղինյանը՝ ՀՅԴ-ից, Հովհաննես Ասոյանը Համախմբում և Արթուր Համբարձումյանը՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցություններից:
ՀՀ Ընտրական նոր օրենսգրքի շուրջ կխոսեն՝ Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ՝ Լևոն Բարսեղյանը և Հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար՝ Արթուր Սաքունցը:
ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ իշխանության և ընդդիմության միջև ձեռք բերված համաձայնության, համաձայնագրի կետերի, առկա մարտահրավերների մասին կխոսեն` ԱԺ պատգամավորներ Թևան Պողոսյանը, Սուքիաս Ավետիսյանը, Հովհաննես Մարգարյանը և Գյումրու ավագանու անդամ, Ժուռնալիստների Ասպարես ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը: