Թարմացված՝
Ընտրախախատումների մասին ահազանգերը շարունակվում են: Թիվ 34/56 ընտրատեղամասից մեր դիտորդն ահազանգում է, որ կան մարդկային կուտակումներ ընտրատեղամասի դրսում, ոստիկաններին զգուշացվել է այդ մասին, սակայն որեւէ քայլ չեն ձեռնարկել:
Վանաձորի Հելսինկյան Ասամբլեայի վանաձորի գրասենյակը տեղեկություն է հրապարակել, որ Գյումրու 34/13 ընտրատեղամասում կնիքի թանաքը ցնդում է:
Թիվ 34/32 ընտրատեղամասում, որը տեղակայված է 30 հիմնական դպրոցում, հերթական խախտումն է գրանցվել. քաղաքացին նկատել է, որ իր հասցեում անծանոթ մարդ է գրանցված, ով նաեւ հասցրել է քվեարկել: Վերջինս դիմում է՝ գրել կեղծիքը բացահայտելու համար: Հանձնաժողովականները փորձում են մատյաններում արձանագրել, հանձանաժողավի նախագահն ասում է՝ իրենց հետ կապ չունի, ոստիկանություից թող ճշտեն:
«Ասպարեզը» օրաթերթը 17.00-ի դրությամբ կուսակցությունների շտաբի պետերից Գյումրիում ընտրությունների ընթացքի վերաբերյալ ճշտումներ են կատարել: Համախմբում կուսակցության շտաբի պետ Անդրանիկ Թեւանյան մեզ հետ զրույցում խոսեց մի շարք խախտումների եւ ընտրակաշառքի բաժանման դեպքերի մասին: -Բազմաթիվ ահազանգեր ենք ստանում ընտրակաշառքների բաժանման հետ կապված: Մարդկանց հատուկ տանում են, որ քվեարկեն: Գրեթե բոլոր ընտրատեղամասերից կա այդ ահազանգը: Կուտակումներ կան շատ: Եղել է դեպք, երբ ընտրողի հետ այլ մարդիկ են մտնում քվեախցիկ,-նշեց Համախմբում կուսակցության շտաբի պետ Անդրանիկ Թեւանյանը:/ տեսանյութ/
<Գյումրու առաջընթաց> ՔՀԶԿ ՀԿ թղթակից Արևիկ Հակոբյան հայտնում է.
Թեև մեր այցելության պահին 34/67 ընտրատեղամասում արդեն կրքերը հանդարտվել էին,այնուամենայնիվ հանձնաժողովի նախագահ Սասուն Թամազյանը խոստովանեց, որ վստահված անձերի միջև միջադեպ է գրանցվել:Ինչպես պարզեցինք ՔՊ վստահված անձից կրկին Բալասանյան դաշինքի ներկայացուցիչները փորձել են տվյալներ դուրս հանել:Վստահված անձը գրի է առել ընտրությանը մասնակցած քաղաքացիների անունները եւ ցուցակը ներկայացրել է դրսում իրեն սպասող տղամարդուն:Զեղծարարությունը կանխվել է ՔՊ բարձրացրած աղմուկի հիման վրա:Ընտրատեղամաս է ժամանել Նիկոլ Փաշինյանը:
Գյումրու թիվ 34/72 ընտրատեղամասից, որը տեղակայված է թիվ 25 միջնակարգ դպրոցում, Ասպարեզը ահազանգ ստացավ, որ ինչ-որ անհայտ անձինք են մտել ընտրատեղամաս: Հանձնաժողովի նախագահը փորձել է նրանց դուրս հրավիրել, սակայն նրանք հրաժարվել են դուրս գալ ընտրատեղամասից, վ
Այս ամենին հաջորդեց նաեւ մեկ այլ հետաքրքիր դեպք: 34/72 ընտրատեղամասին մոտ մի մեքենա էր կայանել, որի մեջ երեք անձ ձեռքերին ունեին ինչ-որ ցուցակներ եւ քննարկումներ էին անում:
Հ.Վ.
«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ» ՀԿ-ի դիտորդները փոխանցում են, որ ընտրողները պասիվ են, յուրաքանչյուր ընտրատեղամասում գրանցված 1300-ից ավել ընտրողից մինչ այժմ քվեարկությանը մասնակցել է 160-270-ը:
34/61 ընտրտեղամասի դիտորդը փոխանցում է, որ խախտումներ այս պահին դեռեւս չկան, ժամը 8:00-13:00-ը 190 քաղաքացի է մասնակցել ընտրությանը, այստեղ, ըստ ցուցակի, մասնակցելու իրավունք ունի 1339-ը: Դիտորդի փոխանցմամբ՝ բակում կուտակումներ չեն նկատվում: Այս ընտրատեղամասը տեղակայված է ՀՊՏՀ Գյումրու հենակետային վարժարանի շենքում:
Մարդկանց կուտակումներ նկատվել են 34/16-ի ընտրատեղամասի բակում: Այս մասին տեղեկացնում է «Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ» ՀԿ-ի դիտորդը. դիտորդը միաժամանակ փոխանցում է, որ կուտակումների մասին տեղեկացրել են ոստիկանությանը: Այստեղ գրանցված 1648 ընտրողից քվեարկությանը մինչեւ 14.15-ը մասնակցել է 272-ը: Այս ընտրատեղամասը տեղակայված է Գյումրու Գոհար մանկապարտեզում:
Դեռեւս մեկ բողոք է գրանցվել 34/76 ընտրատեղամասում.ընտրության եկած քաղաքացին տեղեկացրել է, որ որդին 10 տարի է բացակայում է ՀՀ-ից, սակայն ընտրացուցակում գրառված է եղել վերջինիս անուն-ազգանունը: Դիտորդի փոխանցմամբ՝ հանձնաժողովի նախագահը գրանցել է բողոքը, այս պահին, դիտրդի խոսքով, դրսում կուտակումներ չեն նկատում, ընդհանուր առմամբ խաղաղ է: Ընտրատեղամասը տեղակայված է թիվ 18 միջնակարգ դպրոցում, քվեարկել է 276 ընտրող` ժամը 14:15-ի դրությամբ, գրանցված է, սակայն, 1606-ը:
Կազմակերպության կայքէջին թղթակցող Արևիկ Հակոբյանը հայտնոում է, որ34/64 ընտրատեղամասում ՝ թիվ 2 ավագ դպրոց, տեղի է ունեցել վիճաբանություն վստահված անձանց, դիտորդների և հանձնաժողովի նախագահի միջև: 2 վստահված անձանց վկայականները պատռել են, որից մեկը եղել է Բալասանյան դաշինքից, մյուսը՝ ԲՀԿ-ից: Վերջինս լքել է ընտրատեղամասը:Նշված վստահված անձինք չեն նշում, թե ովքեր են: Համախմբում կուսակցության վստահված անձը մեր թղթակցին հայտնել է, որվեճը սկսվել է Բալասանյան դաշինքի վստահված անձը ներքին կարգով քվեաթերթիկներ է բաժանումընտրողներին: ներկա պահին հանձնաժողովի նախագահ Բորիս Հակոբյանը մեղադրվում է այն բանում, որ աչք է փակել առկա խախտումներին և հրավիրել ոստիկանին, իսկ նախագահը ճանապարհել է ոստիկանին:
Թիվ 34/32 ընտարտեղամասում, որը տեղակայված է թիվ 30 հիմնական դպրոցում, հանձանժողովի նախագահ ԲՀԿ-ական Սանթենիկ Անտոնյանը արձանագրել է, որ Բալասանյան դաշինքի անունից ընտրակաշառք են բաժանում, եւ այդ մասին բարձրաձայնել է տեղամասում
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդը փոխանցում է, որ ‹‹Գյումրեցու ոգի›› կուսակցության վստահված անձը Ս. Բալասանյանի ուղարկած խմորեղեն էր բաժանում 34/18 ընտրատեղամասում, որը տեղակայված է Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցում:
Այս ընտրատեղամասում կնիքված քվեաթերթիկները հանձնաժողովականների սեղաններին անակնկալ հայտնվեցին: Պարզաբանումներին ի պատասխան՝ ընտրատեղամասի նախագահը վստահեցրեց, որ հենց նոր է կնիքվել եւ ստորագրվել:
Բալասանյան դաշինքի վստահված անձը պարբերաբար զանգեր ստանալուց հետո առանձնանում էր ընտրատեղամասի նախագահի հետ: Նա նաեւ հաղորդագրության միջոցով ուղարկում էր այն քաղաքացիների անուն-ազգանունները, բնակության հասցեները, ովքեր այդ պահին ընտրություն էին կատարում:
Թիվ 34/18 ընտրատեղամասի հենց մուտքի մոտ հարցումներ է անցկացնում Արման Օհանյան անունով մի երիտասարդ: Նա ձեռքին ուներ քվեաթերթիկի նմուշների նմանությամբ թերթիկներ, որոնց վրա գրված է բոլոր քաղաքական ուժերի անունները: Ընտրատեղամասից դուրս եկող քաղաքացիներից նա հետաքրքրվում էր, թե ում են ընտրել: Մեր միջնորդությամբ հանձնաժողովի նախագահը պարզաբանեց, որ երիտասարդը ինչ-որ կազմակերպության ներկայացուցիչ է, իսկ հարցախույզը`արտոնված: Այնուհետ կրկին մեր միջնորդությամբ նախագահը երիտասարդին հեռացրեց ընտրատեղամասի մուտքի մոտից:
Մեր դիտարկումները ցույց տվեցին, որ այդ երիտասարդի` Արման Օհանյանի եւ Գյումրեցու ոգի կուսակցության վստահված անձի հարաբերությունները բավականին ջերմ էին: Նրանք պարբերաբար հանդիպում էին, զրուցում, վստահված անձը թերթիկներն էր նայում:
Ժամը 11:00-ի սահմաններում ընտրատեղամաս բերվեց Սամվել Բալասանյանի կողմից ուղարկված թխվածքները, սուրճը եւ հանքային ջրերը: Գյումրեցու ոգի կուսակցության վստահված անձը սկսեց տեղավորել եւ հանձնաժողովականներին հյուրասիրել քաղաքապետի թեկնածուի ուղարկած սննդամթերքները:
08:00-ից մինչեւ 12:00 թիվ 34/18 ընտրատեղամաս ընտրության եկած քաղաքացիները նախ դժգոհում էին ցուցակների անմատչելիությունից`պատճառաբանում էին, որ բարձր են փակցված, իսկ ոմանք էլ իրենց անունները չէին գտնում, հեռանում էին առանց պարզաբանման:
Ընտրատեղամասում ակտիվ էր նաեւ Հայկական Վերածնունդ կուսակցությունը: Նրանց վստահված անձինք երկուսն էին թիվ 34/18 ընտրատեղամասում:
34/38 տեղամասում ընրտող Ազգանուշ Սարգսյան, քվեարկության նշան դնելու փոխարեն ստորագրել է, դուրս է եկել քվեախցիկից, հանձանժողովի նախագահին, տեղեկացրել է, որ սխալվել է, քվեաթերթիկը մի կողմ են դրել ու նոր քվեաթերթիկ չեն տվել:
Ժամը 13:00-ի դրությամբ Գյումրու թիվ 34/71 ընտրատեղամասում քվեաթերթիկների եւ ծրարների անհամապատասխանությունէ եղել: Մեր դիտորդը տեղեկացնում է, որ 17 քվեաթերթիկ ու 18 ծրար է եղել:
Ժամը 13-ի դրությամբ թիվ 34/02 տեղամասում, որը տեղեկայաված է Պարույր Սեւակ 4 հասցեում, մայրը ստորագրե է որդու փոխերեն, մեր դիտորդը արձանագրել , նկարել է խախատումը, որից հետո հանաձաժողավականները դիտորդին սպառնացել են դուրս հրավիրել տեղամասից:
Թիվ 3-րդ դպրոցում տեղակայաված 34/73 տեղամասում քաղաքացին՝ Մուրդյան Լյովա Արսենի, պարզել է, որ իր ընտանիքի անդամներրի անունները միաժամանակ առակ են մի քանի ընտրատեղամասի ցուցակներում: Հանձաժողովականները չեն արձանագրել, քաղաքացին էլ առանց ընտրելու հեռացելէ տեղամասից:
34/01 ըտնտրատեղամասում հանձանժողովի անդամների տեղափոպության ժամանակ քվեաթերթիկներից 3-ը պոկել, դրել են սեղանին, ընտրողներին չեն տվել, ապա առանց գորշընթացն ավարտելու, տեղափոխվել են: Նշենք, որ ըստ ԸՕ-ի՝ յուրաքանչյուր 2 ժամը մեկ հանաձնաժողովի անդամները պետք է տեղերով փոխվեն: Դիտեք՝ տեսանյութը