© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերի քննության վարչությունում Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով իրականացվող քրեական վարույթից մեղադրյալ Ռ․ Մաթևոսյանի կողմից առերևույթ հանցանք կատարելու դեպքի առթիվ իրականացված նախաքննության վարույթն անջատվել է, միաժամանակ նախաքննությունն ավարտվել է, որի վերաբերյալ ծանուցվել է նաև տուժող կողմը։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Նորիկ Նորիկյանը:
«Առաջիկա օրերի ընթացքում այդ վարույթի նյութերը կուղարկվեն դատարան։
Ռ․ Մաթևոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 543-րդ հոդվածի 3-րդ մասով, համաձայն որի՝ Զորամասի օրվա վերակարգի մեջ մտնող անձի կողմից (բացի պահակախմբի և պարեկախմբի կազմի մեջ մտնող անձից) ներքին ծառայության կանոնագրքային կանոն խախտելը, եթե այդ արարքն անզգուշությամբ հանգեցրել է զորամասի տարածքում իրավախախտման, օրվա վերակարգի խափանման, ռազմական միջոցառման կամ մարտական առաջադրանքի խափանման կամ զորամասի տարածքից հափշտակության, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով»,- գրել է նա:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Գյումրի քաղաքում հանդիսավոր կերպով վառվել են գլխավոր տոնածառի լույսերը։ Այդ մասին հայտնում է Շիրակի մարզպետի աշխատակազմը:
«Ամենամշակութային, ամենամարզական, ամենահումորասեր ու հյուրասեր Գյումրիում հանդիսավորությամբ վառվել են գլխավոր տոնածառի լույսերը»,- հայտնում են մարզպետի աշխատակազմից:
Արարողությանը մասնակցել են Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը, այլք:
🎄🎆✨️Ամենամշակութային, ամենամարզական, ամենահումորասեր ու հյուրասեր Գյումրիում հանդիսավորությամբ վառվել են գլխավոր տոնածառի լույսերը։
Опубликовано ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմВоскресенье, 22 декабря 2024 г.
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Երեկ՝ դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով Սպիտակի բժշկական կենտրոն է ընդունվել 5 քաղաքացի` 2-ը` Հարթագյուղ և 3-ը` Ծաղկաբեր համայնքներից: Այդ մասին տեղեկացնում է Սպիտակի ԲԿ-ն:
Ըստ փոխանցված տեղեկատվության՝ թունավորվել են մարզկենտրոնի արագ սննդի կետերից մեկում սնվելու հետևանքով:
Անմիջապես ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, վերցվել են համապատասխան նմուշառումներ:
Տուժածների վիճակը այս պահի դրությամբ գնահատվում է միջին ծանրության, շարունակում են ստանալ ստացիոնար բուժում:
Ավելի վաղ հայտնել էինք՝ դեկտեմբերի 21-ի երեկոյան Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն է ընդունվել 10 քաղաքացի՝ սննդային թունավորում նախնական ախտորոշմամբ։
Ստացված ահազանգին արագ արձագանքել էին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները:
Անմիջապես սկսված վերահսկողական միջոցառումներով պարզվել էր, որ տուժած քաղաքացիները սնվել են Վանաձորի կենտրոնական շուկայի տարածքում գործող անհատ ձեռնարկատեր Ռուդիկ Ալավերդյանին պատկանող հանրային սննդի կետում:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Համաձայն ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված տեղեկատվության՝ դեկտեմբերի 21-ի երեկոյան Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն է ընդունվել 10 քաղաքացի՝ սննդային թունավորում նախնական ախտորոշմամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։
Ստացված ահազանգին արագ արձագանքել են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները: Անմիջապես սկսված վերահսկողական միջոցառումներով պարզվել է, որ տուժած քաղաքացիներ սնվել են Վանաձորի կենտրոնական շուկայի տարածքում գործող անհատ ձեռնարկատեր Ռուդիկ Ալավերդյանին պատկանող հանրային սննդի կետում:
Առկա սննդամթերքից վերցվել են նմուշներ և տրվել լաբորատոր փորձաքննության: Վերահսկողության ընթացքում պարզվել է նաև, որ սույն օբյեկտն աշխատում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով:
Հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը կասեցվել է: Լաբորաոր փորձաքննության արդյունքների մասին կհրապարակվի լրացուցիչ:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին և հրավիրել Հայաստան:
«Ցանկանում են վերստին շնորհակալություն հայտնել նաև բարեկամ Ֆրանսիայի և Ձեր անձնական ջանքերի ու շարունակական աջակցության համար՝ միտված Հայաստանի ինքնիշխանության, դիմակայունության և ժողովրդավարության ամրապնդմանը, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տևական և արդար խաղաղության հաստատմանը», – նշել է Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները թևակոխել են նոր կարևոր հանգրվան՝ վերափոխվելով իրական ռազմավարական գործընկերության։
Վարչապետը շնորհավորել է նաև գալիք Սուրբ Ծննդյան և Ամանորի կապակցությամբ՝ նշելով. – «Գալիք տարում Հայաստանում Ձեզ հյուրընկալելու մեծ ակնկալիքով՝ ընդունեք խնդրեմ, մեծարգո պարոն նախագահ, խորին հարգանքիս հավաստիքը»։
Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը նոյեմբերին հանդիպել են Բուդապեշտում և քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքը։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 21-ին աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում։
Նախարարը նորանշանակ մարզպետ Դավիթ Առուշանյանի և Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանի հետ հետևել է Գյումրու Կումայրի պատմական փողոցների վերակառուցման աշխատանքներին, ծանոթացել առկա իրավիճակին։
Շրջայցի ընթացքում նախարարն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն․ դրանց առնչությամբ տեղում տրվել են հանձնարարականներ:
Մասնավորապես՝ նախարարն արձանագրել է, որ էլեկտրական սյուների ներկայիս վիճակը չի համապատասխանում զբոսաշրջային բարեկարգված միջավայրին, և անհրաժեշտ է դրանք կա՛մ տեղափոխել այլ վայր, կա՛մ փոխարինել այնպիսի սյուներով, որոնք կլինեն միջավայրին համահունչ ու չեն խաթարի ընդհանուր տեսքը։
Նա ընդգծել է, որ շինարարական աշխատանքները չեն կարող համարվել ավարտված, քանի որ զբոսաշրջային պատշաճ միջավայրն ապահոված չէ։
Նշենք, որ Գյումրիի պատմական կենտրոնի մի քանի փողոցների վերակառուցման ծրագիրն իրականացվել է «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրով», որը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի կողմից ՀՀ-ին տրամադրված վարկային միջոցներով ու Կառավարության համաֆինանսավորմամբ։
📌ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 21-ին աշխատանքային այցով գտնվել է Շիրակի մարզում։
Նախարարը նորանշանակ…
Опубликовано ՀՀ էկոնոմիկայի նախարարությունСуббота, 21 декабря 2024 г.
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Դեկտեմբերի 20-ին կյանքից անժամանակ հեռացել է «Թիմ Ռեսուրս» ՀԿ նախագահ, REGIONS TV-ի հիմնադիր, ԳԱԼԱ TV-ի նախկին գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանը։
Կարինե Հարությունյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ք․ Գյումրի, Խրիմյան Հայրիկ 19/1 հասցեում գտնվող սգո սրահում՝ դեկտեմբերի 21-ին, ժ․16։00-18։30-ին։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ու Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել մարզի համայնքների ղեկավարների, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության,մարզպետի աշխատակազմի ոլորտային ղեկավարների մասնակցությամբ։
Քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները, սուբվենցիաների կատարողականները, շինարարական աշխատանքների որակի բարելավմանը վերաբերող հարցեր։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ու Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն աշխատանքային…
Опубликовано ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմПятница, 20 декабря 2024 г.
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ծրագրի շրջանակում արդեն իսկ իրականացված աշխատանքները՝ մշակվել է «Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագծի հայեցակարգը, իրականացվել են տեղանքի ընդհանուր հետազոտության, անհրաժեշտ երկրաբանական և երկրատեխնիկական հետազոտությունները և այլն:
Ընդգծվել է, որ միջազգային գործընկերների հետ կնքված պայմանագրերի շրջանակում նախատեսվում են «Ակադեմիական քաղաքի» կառավարման մոդելի մշակման, քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակի մշակման, ընդհանուր տրանսպորտի և շարժունակության շրջանակի գնահատման իրականացում: Մասնավորապես՝ «Ակադեմիական քաղաքի» կառավարման մոդելի մշակման շրջանակում իրականացվելու է ղեկավար կազմի վերապատրաստում, տեխնոլոգիական կլաստերի կառավարման մոդելի մշակում, բուհերի միավորման ճանապարհային քարտեզի, գիտահետազոտական ինստիտուտների միավորման ճանապարհային քարտեզի մշակում, նորարարությունների խթանման ուղղությամբ աջակցություն: Քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակի մշակման շրջանակում իրականացվելու են ռազմավարական հաղորդակցության ուղղությամբ աշխատանքներ, սոցիալական ենթակառուցվածքների հետազոտություններ, տնտեսական միտումների վերլուծություններ և այլն:
Շարունակվելու են աշխատանքներն «Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագծի վերջնականացման և արդեն իսկ շենքերի նախագծման ուղղությամբ: Վերոնշյալ աշխատանքի այն ծավալը, որը վերաբերում է մեր երկրի օրենսդրության շրջանակում անհրաժեշտ փաստաթղթերի մշակմանը, կիրականացվի տեղական գործընկերների կողմից: Անդրադարձ է կատարվել նաև տարածքի ակտիվացման փուլերին, որոնք ներառում են տարածքի նախապատրաստման, համապատասխան ճանապարհների կառուցման, կանաչապատման աշխատանքները, որոշակի հատվածների՝ երկաթգծի կայարանի, կացարանային հատվածի, մարզադաշտի և մշակույթի կենտրոնի կառուցմանը և այլն:
Նշվել է, որ աշխատանքներ են տարվում 2025 թվականի մայիս-հունիս ամիսներին «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում միջազգային կոնֆերանսի անցկացման շուրջ:
Հաջորդիվ ծավալվել է քննարկում ներկայացված ռազմավարության շուրջ: Քննարկվող հարցերի շրջանակը ներառել են տեղական գործընկերոջ ընտրությունը, որը GMP ընկերության հետ համագործակցությամբ կիրականացնի «Ակադեմիական քաղաքի» քաղաքային ծրագրի գլխավոր հատակագծի և գոտևորման նախագծի մշակումը, ճանապարհային ցանցի և տրանսպորտի, ինժեներական ենթակառուցվածքների և կոմունալ ենթակառուցվածքի, լանդշաֆտային կազմակերպման ուրվագծումը և այլն: Քննարկվել են նաև երկաթգծի աշխատանքների հետ կապված անելիքները, ներդրումային ծրագրի ձևաչափի հետ կապված հարցեր: Նշվել է, որ «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը թարմացնելու անհրաժեշտություն կա, որի համատեքստում ընդգծվել է Տաղանդների զարգացման ծրագրի ինտեգրման կարևորությունը:
Քննարկված հարցերի շրջանակում վարչապետը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com