Նորություններ

Գարիկ Կարապետյանն ԱԱ-ում նվաճեց փոքր արծաթե մեդալ, սակայն վնասվածք ստացավ

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը:

Հայաստանի հավաքականի անդամ 109 կգ քաշային Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունում մեկ հաջող մոտեցում ունեցավ` բարձրացնելով 183 կգ: Այս վարժությունում Կարապետյանը դարձավ արծաթե մեդալակիր:

Պոկում վարժության վերջին մոտեցման ժամանակ Կարապետյանը վնասվածք ստացավ և չշարունակեց պայքարը:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com 

 

Հանրապետությունում մինչ այս պահը գրանցվել է կարմրուկի 561 դեպք

Առողջապահության նախարարության «Հանդիպում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ» երկօրյա սեմինարի շրջանակում ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Զարուհի Գրիգորյանը ներկայացրել է երկրում համաճարակային իրավիճակը` նշելով, որ վերջին տվյալներով` հանրապետությունում կառավարելի վարակիչ հիվանդությունների առումով իրավիճակը կայուն է. մինչ այս պահը գրանցվել է կարմրուկի 561 դեպք՝ վերջին ամիսներին գրանցվում են միայն եզակի բերովի դեպքեր։

2024 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում գրանցվել է կապույտ հազի 119 դեպք, սակայն վերջին ամիսներին հիվանդացությունը նվազել է։

Նշվել է նաև պատվաստումներում ամբողջական ընդգրկվածության ցուցանիշների դրական միտումն ու ժամանակին պատվաստման կարևորությունը։

Սեզոնային գրիպի դեմ պատվաստումների վիճակագրությունը ներկայացրել է ԱՆ ՀՎԿԱԿ իմունականխարգելման բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը` նշելով, որ հանրապետության բժշկական կազմակերպություններին բաշխվել է սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութ և իրականացվել է բաշխված պատվաստանյութի 68,5 տոկոս։

Հիշեցնենք, որ գրիպի դեմ պատվաստումային գործընթացը շարունակվում է, պատվաստումներ իրականացվում են ինչպես առաջնային օղակում, այնպես էլ` պատվաստումային շարժական կետերում (Հյուսիսային պողոտա` Աբովյան փ. խաչմերուկի հարակից տարածք, Վերնիսաժի հարակից տարածք, ժամը  12:00-16:00):

Ոլորտի մասնագետներն անդրադարձել են նաև մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշների բարելավմանը, որը 2022 թվականի համեմատ` աճել է մոտ 2.4 անգամ:

Մասնագետները պատասխանել են նաև լրագրողների հարցերին։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Խոստանում են քաղաքը ճգնաժամից դուրս բերել․ Գյումրիին՝ նոր քաղաքապետ, Շիրակին՝ նոր մարզպետ

Գյումրու փրայմերիզում, նախնական ընտրություններում, ձայների մեծամասնությամբ՝ ավելի կոնկրետ 253 ձայնով, հաղթեց Սարիկ Մինասյանը։

Այսօր վարչապետ Փաշինյանը նախ շնորհավորեց Սարիկ Մինասյանին, հետո շնորհակալություն հայտնեց նախնական ընտրություններին մասնակցած մյուս թեկնածուներին։ Նշենք, որ Մինասյանը միակ թեկնածուն էր, որը դեռ ՔՊ անդամակցություն չուներ, բայց նախնական ընտրությունները ամփոփելիս ԱԺ ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ արտահերթ ընտրությունները կգլխավորի Սարիկ Մինասյանը։

Նախնական ընտրություններին մասնակցած մյուս թեկնածուներին շնորհակալություն հայտնելուց հետո վարչապետ Փաշինյանը պաշտոնապես երկու նշանակում արեց․ նախ՝ Սարիկ Մինասյանին՝ որպես Գյումրու ղեկավարի ժ/պ, հետո՝ ընտրություններում երկրորդ տեղը գրաված Դավիթ Առուշանյանին՝ Շիրակի մարզպետի պաշտոնում, որպեսզի գյումրեցին հավատա, որ Գյումրեցու որոշումները ուղիղ ազդեցություն ունեն իր որոշումների վրա, հավատացրեց Փաշինյանը։

Արդեն Գյումրու համայնքապետարանում ՏԿԵ նախարարն է ներկայացնում Սարիկ Մինասյանին համայնքի ղեկավարի ժ/պ։ Աշխատանքի բերումով տարիներ առաջ աշխատակազմի հետ աշխատելու փորձ ունի, նշում է Մինասյանը, բայց իր հետ աշխատելու կմնան նրանք, ովքեր դրսևորվել են մարդկային ձևով, որպեսզի կարողանան քաղաքը ճգնաժամից դուրս հանել։

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը նշեց՝ արդյունքները թույլ են տալիս ասել, որ Մինասյանը վայելում է գյումրեցիների սերն ու վստահությունը, ինչը նման պաշտոնում նշանակվելու համար կարևոր պայման է, բայց փաստորեն պակաս կարևոր չէ ՔՊ վարչության հավանությունը, մասնավորապես առաջիկա արտահերթ ընտրություններում։

Խուդաթյանը նաև վստահեցնում է՝ Սարիկ Մինասյանի ղեկավարությամբ առաջիկա ամիսներին շոշափելի դրական փոփոխություններ կարձանագրվեն Գյումրի քաղաքում։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Մեր սիրելի գյումրեցիներն իրենց քվեարկությամբ կանխորոշեցին նաև ավագանու ընտրություններում ՔՊ ցուցակի առնվազն առաջատար հատվածը․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գյումրիում անցկացված նախնական քվեարկության մասնակիցներին: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից։

Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել Գյումրիի նախնական քվեարկությանը մասնակցելու համար և շնորհավորել նրանց:

«Սա, ըստ էության, նոր փորձ է Հայաստանի Հանրապետության և մեր կուսակցության համար: Միանշանակ է մեր եզրակացությունը, որ այդ փորձը դրական է: Իհարկե, մենք կվերլուծենք նաև տեղի ունեցածը, քվեարկության մանրամասները՝ այն հետագայում ավելի լավարկելու համար: Ուզում եմ նաև մեր գործընկերներին՝ Ազգային ժողովի պատգամավորներ Վահագն Ալեքսանյանին և Արթուր Հովհաննիսյանին, շնորհակալություն հայտնել կատարված աշխատանքի համար, և իհարկե՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կազմակերպությանը, որն անմիջականորեն իրականացրել է քվեարկությունը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել նաև բոլոր այն գյումրեցիներին, ովքեր մասնակցել են նախնական քվեարկությանը: Երկրի ղեկավարի խոսքով՝ շատ կարևոր է արձանագրել, որ այն մարդիկ, ովքեր մասնակցել են, և իհարկե մասնակցել ցանկացած մյուս անձինք, տեսնեն և իմանան, որ իրենց ձայնը, իրենց քվեարկությունն ունի շատ կոնկրետ ազդեցություն հետագա գործընթացների վրա:

«Ինչպես պայմանավորվել ենք՝ ձեր ներկայությամբ ես նախնական քվեարկության ընթացքում ամենաշատ ձայներ հավաքած մեր գործընկերոջը՝ Սարիկ Մինասյանին, հիմա կնշանակեմ Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար: Այն բանից հետո, երբ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքից ազատվելու դիմում գրեց, որոշում եմ կայացրել Կառավարությանը ներկայացնել Դավիթ Առուշանյանի թեկնածությունը՝ որպես Շիրակի մարզպետ: Ինչի՞ համար եմ սա ասում, որպեսզի մեր սիրելի հայրենակիցները՝ գյումրեցիները տեսնեն, որ իրենց որոշումները, դիրքորոշումներն ուղիղ ազդեցություն են ունենում Կառավարության և անձամբ իմ որոշումների վրա: Սա մի բան է, որը վերաբերում է ոչ միայն Գյումրիին և գյումրեցիներին: Իհարկե, հերթական անգամ մի ինչ-որ նոր բան է տեղի ունենում Գյումրիում, ինչը շատ խորհրդանշական է»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը Սարիկ Մինասյանին շնորհավորել է և մաղթել հաջողություն: Վարչապետի խոսքով՝ նա շատ բարդ իրավիճակում է ստանձնելու Գյումրի համայնքի ղեկավարումը, առաջիկայում էլ ընտրություններ են սպասվում:

«Իհարկե, համոզված եմ, որ մեր գործընկերները Ձեզ ամենայն աջակցություն կցուցաբերեն այս հարցում: Ուզում եմ նաև հետևյալն ընդգծել, որ ըստ էության, մեր սիրելի գյումրեցիներն իրենց քվեարկությամբ կանխորոշեցին նաև Գյումրիի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի առնվազն առաջատար հատվածը, մնացած հատվածների վերաբերյալ արդեն ըստ հետագա քննարկումների որոշումներ կկայացնենք: Իհարկե, ենթադրում եմ, որ պատգամավորները ցուցակում չեն ընդգրկվի, որովհետև հասկանալի է, որ նրանք ընտրությունների արդյունքներում չեն թողնելու իրենց ընթացիկ կարգավիճակը և մասնակցություն ունենան Գյումրիի ավագանիում, բայց մեր մյուս գործընկերները, համաձայն հավաքած ձայների, ցուցակում իրենց տեղը կունենան»,- նշել է երկրի ղեկավարը: Դավիթ Առուշանյանը նշել է, որ նախնական ընտրությունները Գյումրիի և իրենց քաղաքական թիմի համար փորձառություն էր: «Միանշանակ կարող ենք ասել, որ այն հաջողել է, Գյումրիում ոգևորություն կար, որի արդյունքներն այսօր տեսնում ենք: Շատ լավ կազմակերպված ժողովրդավար գործընթաց էր»,- ասել է Առուշանյանը և շնորհակալություն հայտնել վարչապետին վստահության և Շիրակի մարզպետի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար:

Իր հերթին Սարիկ Մինասյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ նման հնարավորության համար:

«Շնորհակալություն եմ հայտնում նաև առաջին անգամ անցկացված նախնական քվեարկությանը մասնակից բոլոր գյումրեցիներին, ովքեր իրենց վստահության քվեն բաժանեցին բոլորիս միջև: Պատասխանատվությունը մեծ է և գյումրեցուն վայել արժանապատվությամբ պատրաստ եմ իրականացնել բոլոր ծրագրերը»,- նշել է Սարիկ Մինասյանը:

Նախնական քվեարկության մյուս մասնակիցները ևս կարևորել են Գյումրիում նման գործընթացի իրականացումը և պատրաստակամություն հայտնել օժանդակել Սարիկ Մինասյանին՝ քաղաքի կառավարման գործընթացում: Հաջորդիվ վարչապետ Փաշինյանը ստորագրել է Սարիկ Մինասյանին Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու որոշումը:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

ՊՆ-ն՝ УАЗ Patriot-ի և 2 Opel մակնիշի ավտոմեքենաների մասնակցությամբ վթարի մասին

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհին՝ Կարին և Սասունիկ գյուղերի միջակայքում, բախվել են ՊՆ համարանիշներով УАЗ Patriot և 2 Opel մակնիշի ավտոմեքենաները:

ՊՆ-ից հայտնում են, որ վթարի հետևանքով հոսպիտալացված զինծառայողներ չկան:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com  

 

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքից ազատման դիմում է գրել

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքից ազատման դիմում է գրել: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ուզում եմ Պարոն Մուրադյանից շնորհակալություն հայտնել Շիրակի մարզպետի պաշտոնում իր կատարած աշխատանքի համար և հաջողություններ մաղթել հետագա համագործակցության հույսով և հեռանկարով»,- նշեց վարչապետը:

«Պարոն վարչապետ, շնորհակալություն եմ հայտնում Ձեր բարձր վստահության համար: Շուրջ 2 տարվա ընթացքում իմ հմտությունների, գիտելիքների, հնարավորությունների և լիազորությունների շրջանակում ինչքան որ կարողացել եմ, ծառայել եմ ՀՀ-ին, Շիրակի մարզը զարգացնելուն: Անմիջապես Ձեր օգնությամբ և Կառավարության բազմաթիվ ծրագրեր են իրականացվել Շիրակի մարզում: Ես լիահույս եմ, որ դա շարունակական կլինի, և օգտվելով առիթից՝ նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել Շիրակի մարզի բնակիչներին, համայնքներին՝ համատեղ աշխատանքի համար, որոնց առօրյա հոգսով և կյանքով ապրել եմ ու շարունակելու եմ ապրել: Մշտապես կլինեմ իմ թիմի կողքին»,- ասաց Մուշեղ Մուրադյանը:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com  

 

Կառավարության որոշմամբ Գյումրի համայնքում նշանակվեց ավագանու արտահերթ ընտրություն

ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու լիազորությունները»,- նշված է որոշման մեջ:

Կառավարության մեկ այլ որոշմամբ ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքում ավագանու արտահերթ ընտրություն նշանակվեց:

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 128-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքում նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի փետրվարի 20-ից»,- ասված է որոշման մեջ։

«Գյումրու ավագանու խմբակցություններից մեկն ամբողջ կազմով մանդատները վայր դրեց. քաղաքապետը, տեղակալները բոլորը հրաժարական տվեցին, և այս իրադրությունից այլ ելք, քան արտահերթ ընտրությունների գնալը, չկա, կամ եթե նույնիսկ տեսականորեն կա, դա ընդունելի չէ, որովհետև կարծում ենք, որ գյումրեցիները պետք է հնարավորություն ունենան ընտրելու իրենց ավագանուն և, անուղղակի կամ ուղղակի, կախված ընտրությունների արդյունքներից, իրենց քաղաքապետին: Մենք ընդամենը իրավական ընթացակարգերն ենք ապահովում:

Գիտեք նաև, որ առաջին անգամ Գյումրիում իրականացրինք նախնական քվեարկություն, որը միջազգային տերմինաբանությամբ հայտնի է մեզ որպես փրայմերիզ: Իհարկե, առաջին փորձը շատ կարևոր էր, և կարծում եմ՝ հաջողված էր: Հետագայում գոնե կառավարող կուսակցությունում կա ըմբռնում, որ բոլոր այն տեղերում, երբ որ մենք չունենք գործող համայնքի ղեկավար, այդ դեպքերում մենք այս մեխանիզմով մեր թեկնածուին կընտրենք, ինչը, կարծում եմ, ժողովրդավարական ևս մի կարևոր ինստիտուտ է, որը մենք ներդնում ենք ՀՀ-ում: Այս օրենքների փաթեթներով նաև հնարավորություն է ստեղծվում Գյումրի քաղաքի քաղաքապետի պարտականությունների պաշտոնակատար նշանակել վարչապետի կողմից: Վաղը ես այդ նախնական քվեարկության արդյունքներով կկատարեմ այդ նշանակումը, որովհետև դե յուրե հնարավորությունը վաղվանից է բացվում»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի վերջից, երբ ավագանու Բալասանյան դաշինքը վայր դրեց մանդատները՝ Գյումրին ղեկավար չունի, ինչը բազմաթիվ խնդիրներ է առաջացրել: Ժամանակավոր պաշտոնակատարի ընտրության՝ փրայմերիզի միջոցով խնդիրը լուծելու տարբերակը վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկեց: Օրեր առաջ ամփոփվեցին քաղաքապետի պաշտոնակատարի՝ երեք օր շարունակվող նախնական ընտրության արդյունքները։ Առաջատարը, ըստ արդյունքների, Սարիկ Մինասյանն է 253 քվեով։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com  

 

Նիկոլ Փաշինյանը և Ալեն Բերսեն քննարկել են Հայաստան-ԵԽ գործընկերությանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵԽ գործընկերությանը, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների ընթացքին:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com 

 

Դավիթ Առուշանյանն անդրադարձել է պատգամավորական մանդատը վայր դնելուն

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը վայր է դրել պատգամավորական մանդատը։

Սոցցանցի իր էջում Առուշանյանը գրել է.

«Հարգելի´ հայրենակիցներ, ԶԼՄ ներկայացուցիչներ,

հաստատում եմ մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ վայր եմ դրել պատգամավորական մանդատս` այլ աշխատանքի անցնելու համար:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել ԱԺ նախագահին, բոլոր պատգամավոր գործընկերներիս:

Համոզված եմ, որ ունեցել ենք որակյալ համագործակցություն՝ աշխատելով տարբեր նախագծերի շուրջ:

Իմ պատգամավորական գործունեության կարևոր առանցքն ու նպատակը եղել է մեր երկրին բարօրություն բերելու գործում ներդրում ունենալը:

Ու, իհարկե, հայտնի իրողություն է, որ խորհրդարանական ամբիոնը ինձ տարբեր հնարավորություններ է տվել՝ բարձրաձայնել մեր մարզի ու քաղաքի խնդիրները:

Գործունեության այլ մանրամասներ կհայտնեմ առաջիկայում»:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com 

 

Գյումրու նախնական ընտրություններում ձայների մեծամասնությամբ առաջատարը Սարիկ Մինասյանն է

Գյումրու նախնական ընտրություններում ձայների մեծամասնությամբ առաջատարը Սարիկ Մինասյանն է։ Նախնական ընտրությունների նախնական արդյունքները հետևյալն են.

Լևոն Անանյան – 91 ձայն

Դավիթ Առուշանյան -220 ձայն

Շավարշ Արամյան – 88 ձայն

Էմմա Բարսեղյան – 113 ձայն

Սարիկ Մինասյան- 253 ձայն

Վահագն Մկրտչյան – 138 ձայն

Կարեն Սարուխանյան – 143 ձայն

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com