Նորություններ

Պետական բյուջեն մեզնից յուրաքանչյուրի ընտանեկան բյուջեի անբաժանելի մաս է. Նիկոլ Փաշինյան

Ուզում եմ բյուջեին մի այլ տեսակետից նայել, որի առաջարկը արել եմ նաև հանձնաժողովների մակարդակում քննարկումների ժամանակ: Ըստ էության՝ գաղափարը հետևյալն է. մենք պետական բյուջեն քննարկելիս պետք է ևս մեկ անգամ արձանագրենք, որ բյուջեն պետականության, ինքնիշխանության շատ կարևոր հատկանիշ է:

Այդ մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի փոփոխված տարբերակը ներկայացնելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Չեմ հոգնի կրկնել՝ բերելով հետևյալ զուգահեռը և համեմատությունը: Կառավարությունը բաղկացած է 14 անդամից: Ինչով են ՀՀ կառավարության անդամ հանդիսացող 14 անդամները տարբերվում ՀՀ քաղաքացի հանդիսացող ցանկացած 14 հոգուց: Կառավարությունը մյուս 14 հոգիներից տարբերվում է միայն մեկ բանով՝ այդ 14 հոգին կառավարում է երկրում ամենամեծ ֆինանսական ռեսուրսները և ամենամեծ ֆինանսական միջոցը, որը ՀՀ պետական բյուջեն է»,- նշեց վարչապետը՝ ընդգծելով, որ կցանկանար՝ պետբյուջեին նայեին հենց այդ տրամաբանությամբ:

«Պետություն, պետականություն, անկախություն, ինքնիշխանություն ասելով՝ առաջին հերթին կամ առաջիններից մեկը պետք է հասկանալ պետական բյուջե, բայց նաև պետական բյուջեն մեզնից յուրաքանչյուրի ընտանեկան բյուջեի անբաժանելի մաս է»,- հավելեց վարչապետը:

Նա ևս մեկ անգամ կրկնեց՝ ՀՀ-ում չկա նույնիսկ մեկ մարդ, որի անձնական կարիքների համար ՀՀ պետական բյուջեից միջոցներ չեն ծախսվում: Խոսքը վերաբերում է ոչ միայն ՀՀ քաղաքացիներին, այլև Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող քաղաքացիներին:

«Հետևաբար ՀՀ պետական բյուջեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ընտանեկան բյուջեի անբաժանելի մաս է, հետևաբար մենք բոլորս պետք է այս ընկալումն ավելի ու ավելի խորացնենք, որ ՀՀ պետական բյուջեն նաև մյուս կողմից մեր բոլորիս հավաքական, ընտանեկան բյուջեն է, և սա պետության և պետականության կարևորագույն ատրիբուտ և հատկանիշ է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Հրապարակվել է ՀՀ 2024 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների պետբյուջեի կատարողականը

Ֆինանսների նախարարությունը հրապարակել է 2024 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների պետբյուջեի կատարողականը:

2024 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 2,073.4 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 9.4 %-ով կամ 178 մլրդ դրամով:

2024 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 1,284.9 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 19.4 %-ով կամ 370.5 մլրդ դրամով:

2024 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 211.5 մլրդ դրամ պակասուրդով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 19 մլրդ դրամի դիմաց:
Տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական
կայքում:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Պատրաստ ենք արդիականացնել նորածնային սքրինինգները. ՀՀ առողջապահության փոխնախարար

«Կարևորելով նորածինների հնարավոր հիվանդությունների ժամանակին ախտորոշումն ու բուժումը` պատրաստ ենք, միջազգային փորձը հաշվի առնելով, պարբերաբար ընդլայնել ու արդիականացնել նորածնային սքրինինգները»,- լսողության հետազոտության արդիականացման թեմայով հանդիպմանը նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Լսողության սքրինինգային ծրագիրը Հայաստանում գործում է 2007 թվականից: 17 տարվա ընթացքում այն արդիականացնելն անհրաժեշտություն է: Առկա խնդիրները վերանայելու, միջազգային փորձը տեղայնացնելու նպատակով քննարկմանը մասնակցել են մասնագետներ ոչ միայն Հայաստանից, այլև՝ Ռուսաստանից, Վրաստանից և Գերմանիայից:

Քննարկմանը ներկայացվել են լսողության հետազոտության արդիականացման գործընթացում աշխարհում ժամանակակից մոտեցումներն ու նորագույն փորձը, նաև՝ նորագույն սարքը, որով արտասահմանյան լավագույն կլինիկաներում արվում է լսողության նորածնային սքրինինգը:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Երևանի «Արաբկիր» ԲԿ-ում արձանագրվել է 4-ամյա աղջկա մահվան դեպք

Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոնում արձանագրվել է 4-ամյա աղջկա մահվան դեպք։ Այդ մասին լուրը 1lurer.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Նախնական տեղեկություններով՝ մարմնի վրա բռնության հետքեր չկան։ Փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին»,- ասաց Նարեկ Սարգսյանը։

Նշենք, որ, լրատվամիջոցներում տարածված տեղեկության համաձայն, Կիևյան 5 հասցեում գործող թիվ 28 մանկապարտեզի սանը՝ 4-ամյա Նատալի Ե.-ն, շտապօգնության մեքենայով ծայրահեղ ծանր վիճակում մանկապարտեզից տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա կյանքը փրկել չի հաջողվել։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com 

 

2024-ին Հայաստանում կարմրուկի 561 դեպք է գրանցվել

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում:
2024-ին հաստատվել է կարմրուկով վարակման 561 դեպք, որոնցից 336-ը՝ երեխա, 225-ը՝ մեծահասակ: Նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 1-ը գրանցվել է կարմրուկի 5 դեպք:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Հալեպում հայ բժիշկ է զոհվել

Սիրիայի Հալեպ քաղաքում թեժ կրակի վայրերը լքելիս,  քաղաքից դուրս գալու ժամանակ մահացել է 1958 թվականին ծնված հայազգի բժիշկ Երվանդ Արսլանյանը:

Այս մասին հայտնում է «Գանձասար» պարբերականը՝ նշելով, որ նա սպանվել է դիպուկահարի կրակոցից:

66-ամյա բժշկին տեղափոխել են Համայի հիվանդանոց, սակայն չի հաջողվել փրկել նրան կյանքը:

Հիշեցնենք՝ Հալեպում մի քանի օր է՝ կատաղի մարտեր են «Հայաթ Թահրիր ալ-Շամ» (HTS) զինյալների և թուրքամետ ուժերի միջև:

Սիրիական բանակը հայտարարել է Հալեպից զորքերի ժամանակավոր դուրս բերման մասին:

Ռազմական կառույցը նշել է, որ դուրսբերումը վերախմբավորման մաս է կազմում հակահարձակումն սկսելու համար:

Զինված ուժերը հավելել են, որ  Հալեպում և Իդլիբում ապստամբների հետ ծանր մարտերի ընթացքում տասնյակ զինվորներ են զոհվել կամ վիրավորվել։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Սիրիայում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների միջոցով հետևում է իրադարձությունների զարգացմանը:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com 

 

Զինված բախումները հեռու են հայկական թաղամասերից. Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսություն

Մեծի տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա կաթողիկոսը հետևում է Հալեպի մեջ զինյալ խմբավորումների հարձակումների հետևանքով ստեղծված մտահոգիչ իրավիճակին: Այս մասին տեղեկանում ենք Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունից:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ վեհափառը կապի մեջ է առաջնորդ սրբազանի և համայնքի պատասխանատուների հետ։

Ասվում է, որ զինված բախումները հեռու են հայկական թաղամասերից:

Առաջնորդ սրբազանը և հայ համայնքի պատասխանատուները Հալեպի և Քեսապի հայ բնակչությանը հորդորել են դուրս չգալ տներից, անհրաժեշտության դեպքում կապ հաստատել ազգային առաջնորդարանի կամ համայնքային կենտրոնների հետ։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com 

 

Վրաստանի մի քանի քաղաքում վերսկսվել են բողոքի ակցիաները

Վրաստանի մի քանի քաղաքում վերսկսվել են բողոքի ակցիաները Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները դադարեցնելու որոշման դեմ: Թբիլիսիում ցուցարարները հավաքվել են երկրի խորհրդարանի շենքի մոտ։

Բողոքի ցույցեր են ընթանում նաև Քութայիսում, Բաթումում և այլ քաղաքաներում: Լրատվամիջոցների տվյալով՝ Քութայիսում հարյուրավոր մարդիկ հավաքվել են շրջանային վարչակազմի կենտրոնական հրապարակում։

Բաթումում ամբողջ օրվա ընթացքում բողոքի երթեր են անցկացվել փողոցներով։ Նախօրեին այնտեղ 8 ցուցարար է ձերբակալվել։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Գավառի սուբվենցիոն բյուջեն 517 մլն դրամ է

2024-ի երիտասարդական մայրաքաղաքը օրակարգ է բերել ոչ միայն հրատապ լուծում պահանջող խնդիրներ, այլև միջավայր փոխող, տրամադրություն ստեղծող ծրագրեր:

Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում:

 

Գավառի սուբվենցիոն բյուջեն 517 մլն դրամ էԳավառի սուբվենցիոն բյուջեն 517 մլն դրամ է

2024-ի երիտասարդական մայրաքաղաքը օրակարգ է բերել ոչ միայն հրատապ լուծում պահանջող խնդիրներ, այլև միջավայր փոխող, տրամադրություն ստեղծող ծրագրեր:

Опубликовано ՀՀ կառավարություն Суббота, 30 ноября 2024 г.

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

ԲԸՏՄ-ն Գյումրու շուկայից առգրավել է 15 կգ սիգ

Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների շրջանակում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու Ոստիկանության աշխատակիցները սիգ ձկնատեսակի, ձկնկիթի վաճառքի դեպքերը բացառելու նպատակով ՀՀ մարզերում շարունակում են իրականացնել ստուգայցեր։

«Այսօր Շիրակի մարզի Գյումրի քաղաքի կենտրոնական շուկայի տարածքում արձանագրվել է սիգ տեսակի ձկան ապօրինի վաճառք, հայտնաբերված 15 կգ (45 հատ) սիգ տեսակի ձուկն առգրավվել է։

Լայնամասշտաբ խստացված միջոցառումներն իրականացվում են ՀՀ բոլոր մարզերում»,- ասված է հաղորդագրության մեջ։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com