© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Նոյեմբերի 8-ին ՔՈԳՎ Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ախուրյան բնակավայրի Ջրաշինարարների բանավանի բնակիչ 59–ամյա տղամարդը, առանց համապատասխան թույլտվության, տանը պատրաստում, ակցիզավորում և իրացնում է տարբեր մակնշումներով օղի և կոնյակ: Օպերատիվ տեղեկությունը ստուգելու նպատակով ՔՈԳՎ Շիրակի մարզային վարչության ծառայողներն այցելել են նշված հասցե: 59-ամյա տղամարդու տանը՝ խմիչքների պատրաստման համար նախատեսված սենյակում, հայտնաբերվել են մեծ քանակությամբ տարբեր մակնշումներով օղու և կոնյակի շշալցված և դատարկ տարաներ, արկղեր, խմիչք պատրաստելու համար նախատեսված հարմարանքներ և գործիքներ, կեղծ ակցիզային դրոշմանիշեր և այլն: Տանտերը հայտնել է, որ առանց համապատասխան թույլտվության զբաղվում է հիշյալ արտադրատեսակների պատրաստմամբ և իրացմամբ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 10-ին՝ ժամը 20.20-ին, համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Աերացիա թաղամասի սուպերմարկետներից մեկի մոտ, որտեղ ավտոկայանատեղիում հայտնաբերել է տղամարդու դի։
«Դիակի հայտնաբերման վերաբերյալ ահազանգ է ստացվել նաև պարեկային ծառայության կարգախմբից: Պարզվել է, որ մահացածը Արարատի մարզի Դվին գյուղի բնակիչ 68-ամյա Սահակ Շահենյանն է: Շենգավիթի քննչական բաժնում սպանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել: ՆԳՆ ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչության ու Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 20.30-ի սահմաններում նշված սուպերմարկետի մոտ վիճաբանություն է եղել Արարատի մարզի Դարբնիկ գյուղի 56-ամյա բնակչի և Սահակ Շահենյանի միջև, որի ընթացքում 56-ամյա տղամարդը որպես տաքսի շահագործվող իր «Մերսեդես» մակնիշի մեքենայի բեռնախցիկից վերցրել է փայտե մահակն ու հարվածել Սահակ Շահենյանի գլխին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք։ Հետագա ձեռնարկած միջոցառումների արդյունքում 56-ամյա տղամարդը ժամը 23:40-ին Դարբնիկ գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և, իր վարած «Մերսեդես» մակնիշի մեքենայով, տեղափոխվել է ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչություն: Մեքենան տեղափոխվել է Շենգավիթի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Շենգավիթի քննչական բաժին:
Նախաքննությամբ դեպքի հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրության մեջ:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Նոյեմբերի 11-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Քննարկվել և հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և նոյեմբերի 12-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:
Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
Նոյեմբերի 12-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 26 հարց:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
«Երեկ Արթիկում որոշների թողտվությամբ շների դաժան սպանդ է իրականացվել»:
Այս մասին հայտնել է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը:
«Օրը ցերեկով բոլորի աչքի առաջ կրակել են անպաշտպան կենդանիների վրա։ Առկա են տեսանյութներ, կան ականատեսներ։
Հուսով եմ, որ մեր իրավապահները համապատասխան իրավական գնահատական կտան` պատժելով անմեղ կենդանիների վրա կրակողին ու նրան քաջալերողներին, ովքեր դուխ են տվել, որ անի այդ քայլը»,- գրել է նա «Ֆեյսբուք»-ի իր էջում։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Նոյեմբերի 10-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Սրբազան արարողությանը ներկա էին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, ԱՀ իշխանության ներկայացուցիչներ, Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ պատանդների ու գերիների ընտանիքների անդամներ։
Սուրբ Պատարագի ավարտին, նախագահությամբ Վեհափառ Հայրապետի, կատարվեց միասնական աղոթք, որը Նորին Սրբության տնօրինությամբ նույն օրը տեղի կունենա նաև Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր եկեղեցիներում։
Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական ուղերձը հղեց համայն հայ ժողովրդին։
Այնուհետև Հայոց Հովվապետը, Մայր Աթոռի միաբաններն ու ներկա հավատացյալ ժողովուրդը աղոթք վերառաքեցին առ Աստված բռնի տեղահանված արցախահայերի իրավունքների պաշտպանության, մասնավորապես գերեվարված հայորդիների ազատության համար։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ուղերձ է հղել Գիտության միջազգային օրվա կապակցությամբ։
«Գիտության ոլորտի ներկայացուցիչներ, սիրելի՛ գիտնականներ, հետազոտողներ, շնորհավորում եմ Գիտության միջազգային օրվա առթիվ։
Այսօր, երբ աշխարհը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների և ծավալվող անորոշության առջև, հանրային ակնկալիքը՝ գիտության միջոցով հարցերի պատասխաններ գտնելու, միայն աճում է։
Գիտելիքահեն տնտեսությունը, հանրային բոլոր ոլորտներում խելացի գործիքակազմերի ներդնումը, մեծաքանակ տվյալների վերլուծության կարիքն ըստ էության հետազոտական նվազագույն հմտությունների անհրաժեշտություն են դնում ոչ միայն գիտնականների, այլ նաև մասնագիտական ծառայությունների ոլորտում ներգրավված բազմաթիվ մարդկանց, կյանքի տարբեր իրավիճակներում հայտնվող քաղաքացիների համար։
ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունը՝ ուղղված գիտության ու կրթության ոլորտի բարեփոխումներին, նպատակ ունի զարգացնել գիտական ներուժը՝ դարձնելով այն միջազգայնորեն մրցունակ։
Ցանկանում եմ առանձնակի շեշտել թե՛ բնական, թե՛ հումանիտար և հասարակական գիտությունների զարգացման առաջնահերթությունը և մեկը մյուսին փոխլրացնելու կարևորությունը, որով պայմանավորված է պետության և հանրության իրական զարգացումը։ Ընդ որում՝ ցանկանում եմ ուրախությամբ շեշտել, որ Կառավարության ծրագրով 2021 թվականին գիտության ոլորտում նախանշած հիմնական թիրախներն արդեն իսկ իրականություն են և հնարավոր են դարձնում մտածել հաջորդ փուլի զարգացման ռազմավարության մասին։
Մասնավորապես՝ գիտության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մրցունակ է դարձրել ոլորտում գիտնականների աշխատավարձը՝ բարձրացնելով միայն բազային ֆինանսավորումը մինչև 300 տոկոսով, ներդնելով թեմատիկ ֆինանսավորման տարաբնույթ ձևաչափեր, նոր դրամաշնորհներ, որոնց շնորհիվ երիտասարդ գիտնականներն ու ասպիրանտները վերապատրաստվում են արտերկրի լավագույն գիտական կենտրոններում։
Հիմնվում են հեռավար լաբորատորիաներ՝ արտերկրի հեղինակավոր գիտնականների հետ համատեղ, արտերկրի գիտնականները, այդ թվում՝ Սփյուռքից, նաև տեղափոխվում են Հայաստան՝ տեղի հետազոտողների հետ գիտական աշխատանք իրականացնելու, նաև դասավանդելու։
Իրականացվում են տնտեսության համար կարևոր կիրառական բնույթի հետազոտություններ, երկրի պաշտպանունակությանն ուղղված գիտական աշխատանքներ, յուրաքանչյուր տարի ձեռք են բերվում արդիական բարձրարժեք գիտական սարքավորումներ՝ աննախադեպ ծավալներով, որոնք թույլ են տալիս մեր երկրում իրականացնել ամենաբարձր մակարդակի հետազոտական աշխատանք՝ միզազգայնորեն մրցունակ գիտական համայնք ձևավորելով։
Այս աշխատանքների շնորհիվ մենք արդեն երկու տարի շարունակ գրանցում ենք գիտության մեջ զբաղված հետազոտողների թվի աճ՝ կոտրելով նախորդ տարիների՝ գիտական աշխատանքով զբաղվածների թվի նվազման միտումը։ Ընդ որում՝ գիտությամբ զբաղվողների մեջ մեծ թիվ են կազմում երիտասարդ գիտնականները՝ ցույց տալով, որ գիտությամբ զբաղվելը մեզանում դառնում է մրցունակ ու հետաքրքիր կենսագիծ երիտասարդների համար։
Դրան են ուղղված նաև դպրոցականների շրջանում գիտությամբ զբաղվելու հեռանկարը խրախուսելու քայլերը․ 2021թվականից կազմակերպվում է Համադպրոցական գիտության փառատոնը, այս տարի առաջին անգամ իրականացվեց Գիտության շաբաթը՝ գործընկերների հետ համագործակցությամբ, դպրոցներում հիմնվող բնագիտական և տեղեկատվական նոր լաբորատորիաները գալու են խթանելու փորձարարական միտքն ու միջավայրը՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ հետազոտական աշխատանքի ընտրության համար։
Միաժամանակ տարաբնույթ ցուցանիշները վկայում են, որ գնալով ավելի ու ավելի մեծ գիտական արդյունք է ստեղծվում բուհերում, որը պետք է միայն խրախուսել՝ հնարավորինս ինտեգրելով բարձրագույն կրթությունն ու գիտությունը։ Կառավարության առաջնահերթ ծրագրերից համարվող Ակադեմիական քաղաքը դառնալու է բարձրագույն կրթության և հետազոտության համար անհրաժեշտ որակյալ միջավայր՝ ձևավորելով գիտությամբ զբաղվելու հրաշալի միջավայր։ Գիտության և բարձրագույն կրթության զարգացման օրակարգերի ինստիտուցիոնալ հենքն ապահովելու է հանրային քննարկման ներկայացված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը։
Գիտության զարգացման շուրջ խոսակցության հերթական առիթը կունենանք գիտության զարգացման ռազմավարության շրջանակում, որը նախատեսում ենք մեկնարկել առաջիկայում։ Մենք ապրում ենք դժվար ժամանակներում, որտեղ առաջ գնալու նախապայմանը դժվար հարցերի մասին խոսելն ու դրանց պատասխանները փնտրելն է։ Գիտությունն է դժվար հարցերին պատասխանելու ամենաարդյունավետ ձևերից մեկը, որտեղ խիստ կարևոր է ազնվությունը, կասկածելու ունակությունն ու սխալներից սովորելու կարողությունը։
Մաղթում եմ մեր գիտնականներին, հետազոտողներին, գիտության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին մտքի ազատություն և ստեղծագործ ու արդյունավետ աշխատանք։
Շնորհավո՛ր Գիտության միջազգային օր»,- ասված է ուղերձում:
Վրացական ընդդիմությունը խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի հերթական ակցիան է անցկացնում Թբիլիսիում։ Վրացական լրատվամիջոցների համաձայն՝ հավաքի ընթացքում մինչ այս պահը միջադեպեր չեն գրանցվել։
Ցուցարարները երթով անցնում են Թբիլիսիի փողոցներով՝ «Ո՛չ ռուսական ընտրություններին» վանկարկումներով:
«Բողոքը, բնականաբար, շարունակական է։ Մենք անդադար պետք է ցույց տանք կառավարությանը, ինչպես նաև մեր օտարերկրյա բարեկամներին, որ Վրաստանում ապրում է եվրոպամետ ընտրություն», – ասել է «Ուժեղ Վրաստան» ընդդիմադիր կոալիցիայի առաջնորդներից Աննա Դոլիձեն։
Վրաստանում հոկտեմբերի 26-ին անցկացված ընտրությունների արդյունքներով՝ հաղթել է գործող «Վրացական երազանք» կուսակցությունը:
Ղազախստանի մայրաքաղաք Աստնայում անցկացվող Սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունում մարտական սամբոյում 98 կգ քաշային Արման Ավանեսյանը դարձել է բրոնզե մեդալակիր։ Այդ մասին հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից։
Նոյեմբերի 8-ին՝ ժամը 21-ին, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են դիմել հրազենային վնասվածքներով քաղաքացիներ:
15 րոպե անց նույն կենտրոնից ստացվել է ևս մի հաղորդում․ բուժօգնության դիմած չորս քաղաքացուց երեքը բուժօգնություն են ստանում, իսկ Ազատամարտիկների փողոցի 15-ամյա բնակիչ Ռուբեն Ռուբենյանը վիրահատարանում մահացել է: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:
Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Արարատի տարածքային ստորաբաժանումների ծառայողները և Արարատի մարզի պարեկները րոպեներ անց դեպքի վայր են մեկնել՝ հնարավոր զարգացումները կանխելու նպատակով։
Մեկնել են նաև Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, նրա տեղակալներն ու նախարարության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նոյեմբերի 8-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Արտաշատից Ոստան գյուղ տանող ճանապարհի հարակից տարածքում, զավակների հետ կապված վիճաբանության ժամանակ, Արտաշատի Ազատամարտիկների փողոցի բնակիչ 46-ամյա Արտակ Մաթևոսյանը և Աղայան փողոցի բնակիչ 45-ամյա տղամարդը, ըստ նախնական տվյալների՝ իրենց մոտ եղած հրացաններով կրակել են իրար վրա, ինչի հետևանքով Արտակ Մաթևոսյանը մահացել է, իսկ 46-ամյա տղամարդը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Միջադեպի հետևանքով 2 անձ մահացել է, 4-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ։ Ոստիկանների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կանխվել են հետագա զարգացումերը և պարզվել են վիճաբանության պատճառն ու դեպքին առնչվող այլ հանգամանքներ, որոնք այս պահին հրապարակման ենթակա չեն։
Ըստ այս պահին հայտնի տվյալների՝ հրազեններից մեկը, որից արձակվել են կրակոցներ, որսորդական է, որը հաշվառված է կրակոցներ արձակողի անվամբ։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կան ձերբակալվածներ:
Քննչական գործողությունները և օպերատիվ-հետախուզական ու կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Գյումրու ավագանու արտահերթ նիստին ներկա էին միայն նիստը հրավիրող ՔՊ ավագանու 11 անդամներ և քվորումի բացակայության պատճառով նիստը չկայացավ: Հարցին, թե ինչու՞ չէին ներկայացել մյուս ուժերի ներկայացուցիչները, պատասխանները համընկնում էին՝ իրենք շոուի մաս կազմել չեն ուզում: Ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանն էլ նշում է` նիստը հրավիրել էին ըստ օրենքի պահանջի: Իր խոսքով,«Քաղաքացիական պայմանագիրը» այս նիստում չէր պատրաստվում քաղաքապետի թեկնածու առաջադրել կամ քվեարկել այլ խմբակցությունների կողմից առաջադրվելիք թեկնածուների օգտին: Նշենք նաև, որ եթե երկշաբաթյա ժամկետում ավագանին չկարողանա նիստ հրավիրել և քաղաքապետ ընտրել, ավագանին կլուծարվի: Արդյոք սա չի վկայում, որ «ՔՊ-ն շտապում է արտահերթ ընտրություններով զավթել Գյումրու իշխանությունը» հարցին, Հարությունյանը պատասխանում է։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com