Նորություններ

«Հայ-ֆրանսիական հարաբերությունները 44-օրյա պատերազմից հետո»

«Հայ-ֆրանսիական հարաբերությունները 44-օրյա պատերազմից հետո»
ℹ44-օրյա պատերազմից հետո ինչ փուլում է հայ-ֆրանսիական հարաբերությունները և այդ հարաբերությունների խորացման գործում ինչ դերակատարում ունի Գյումրիում գործող «Ֆրանսիական լույս» ասոցացիան:
—————————————
Ուղիղ հեռարձակում 🔴 

—————————————
ℹԲանախոսներ՝
➡ Լյուկ Կարվունասի
Ֆրանսիանի Ալֆորտվիլ քաղաքի քաղաքապետ
➡ Ջուլիեն Բուդին
Ֆրանսիանի Ալֆորտվիլ քաղաքի փոխքաղաքապետ
➡ Լևոն Խաչատրյան
«Ֆրանսիական լույս» ասոցացիայի նախագահ
🔗Համակարգող՝ Հրաչ Սահակյան

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Սրբուհի Գալյանն ազատվել է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից

ՀՀ գլխավոր դատախազը հրաման է ստորագրել Սրբուհի Գալյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին:

«Հիմք ընդունելով Ս. Գալյանի դիմումը և ղեկավարվելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 30-րդ հոդվածի 3-րդ մասով և 62-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝

հրամայում եմ՝

1. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Սրբուհի Հովհաննեսի Գալյանին ազատել զբաղեցրած պաշտոնից՝ ս.թ. նոյեմբերի 4-ից»,- ասված է հրամանում:

Հիշեցնենք, որ ՔՊ վարչությունը որոշել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել Սրբուհի Գալյանի թեկնածությունը։
© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Պատմական Գյումրին բոլորովին նոր տեսք է ունենալու. Պապոյան

Պատմական Գյումրին բոլորովին նոր տեսք է ունենալու. հուսով եմ՝ ապրիլ-մայիս ամիսներին շահագործման կհանձնենք Գյումրիի շատրվանային համակարգը: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Մենք Գյումրիում արդեն ավարտին ենք հասցնում, և, հուսով եմ, ապրիլ-մայիս ամիսներին շահագործման կհանձնենք Գյումրիի շատրվանային համակարգը՝ վերանորոգված հրապարակով։

Պետք է ասեմ, որ Երևանի երգող շատրվանները շատ ավելի ոչ շահեկան վիճակում են լինելու, քան այն, ինչ նախատեսվում է Գյումրիում։ Լինելու են երգող շատրվաններ, կրակներ և այլն, ֆանտաստիկ գեղեցիկ արդյունք է լինելու։ Պատմական Գյումրին բոլորովին նոր տեսք է ունենալու այս ծրագրի արդյունքում, մենք այսպիսի ենթակառուցվածքների վրա էլ ենք շեշտը դնելու։ Մեր բոլոր քաղաքները պետք է լինեն գրավիչ, զարգացող, զբոսաշրջիկների համար հետաքրքիր»,- այսօր ԱԺ-ում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com  

Երևանից Գյումրի Հյուսիս-հարավ ճանապարհը 2025-ին ամբողջությամբ պատրաստ կլինի. Սանոսյան

Հուրախություն բոլորիս՝ Հյուսիս-հարավի լավը հիմա ինչն է, որ 2023 թվականը եղավ հիմնական ակտիվ ժամանակահատվածը, երբ մի քանի տարածքում շինարարություն սկսվեց, դրանից առաջ կար, բայց հիմնականում մեկ հատվածում էր շինարարությունը, այսինքն՝ մենք մի քանի հատվածներում սկսեցինք, այդ թվում՝ առաջին անգամ հարավում սկսեցինք պրոցեսը՝ Քաջարան-Ագարակի հետ կապված: 2025 թվականին էլ կան մեծ պլաններ՝ թե՛ եղածները շարունակելու ու մի մասը ավարտելու, թե՛ նոր հատվածներ ներգրավելու: Այդ մասին 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

«Մասնավորապես՝ մեզ համար կարևոր են Քաջարանի թունելը, Սիսիան-Քաջարան հատվածը, իսկ եղածներից 2025 թվականին մենք կավարտենք Գյումրի գնացող հատվածը, և կարող ենք վերջապես փաստել, որ Երևանից Գյումրի Հյուսիս-հարավ ճանապարհը 2025 թվականին ամբողջությամբ պատրաստ կլինի»,- ասաց նա:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Գյումրու ԲԿ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում հոկտեմբերին ծնվել է 100 երեխա

Հոկտեմբերին Գյումրու բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում ծնվել է 100 երեխա

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com  

«Ամեն բարեփոխման արդյունքում ուսուցիչների գործն ավելի է դժվարանում» Սերոբ Խաչատրյան

YouTube`🔴 

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Սպանվող երիտասարդը 2 օր առաջ էր վերադարձել ՌԴ-ից․ մանրամասներ՝ Մեղրաշեն գյուղում կատարվածից

Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Մեղրաշեն գյուղում երեկ սպանություն էր տեղի ունեցել։

Մեղրաշենցիների պատմելով՝ գյուղի տղաները հավաքված են եղել զրուցարանում (բիսետկայում), նրանց միացել է սպանվողը՝ 30-ամյա Գևորգ Գ․-ն։  Նրա բարևելու ձևը դուր չի եկել նստածներից մեկին՝  նույն գյուղի 29-ամյա բնակիչ Արգիշտի Ա․-ին, որը սկսել է հայհոյել, թե «Էդ լավ չբարևեցիր, հա՞»։

Գևորգ Գ․-ն սաստել է նրան, թե «բերանդ քեզ հավաքիր», դիմացը խանութ է, քույրս էլ այնտեղ է աշխատում, ինչ ես հայհոյանք տալիս, սակայն տեսնելով, որ Արգիշտի Ա․-ն շարունակում է վիճաբանել, մի հարված է հասցրել  նրան։

Հավաքվածներն էլ նեղացել են Արգիշտի Ա․-ի վրա, թե ինչ ես կռիվ սարքում, որից հետո նա լուռումունջ հեռացել է, նրա տունը մոտ է եղել զրուցարանին ու տանից մի մեծ դանակ վերցնելով՝ դրել է ծոցը, վերադարձել ու թիկունքից հարվածել զրուցարանում նստած Գևորգ Գ․-ին՝ վնասելով սիրտը։

Մեղրաշեն գյուղի վարչական ղեկավար Հունան Պետրոսյանը հաստատեց գյուղացիների պատմածը՝ հավելելով, որ սպանության մեջ կասկածվող Արգիշտի Ա․-ն  հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, նա հաշվառված է։

Վերջինս, ըստ վարչական ղեկավարի, մի քանի անգամ կասկածվել է ոստիկանության կողմից թե՛ Մեղրաշենում և թե՛ Փանիկում տներից կատարած գողության մեջ, սակայն չի դատվել,  իրավապահներն անմեղսունակ են համարել նրան։

Վարչական ղեկավարը նաև փոխանցեց, որ սպանվողը յուրահատուկ  երիտասարդ էր, աշխատասեր, ամուսնացած չէր, արտագնա աշխատանքի էր մեկնում Ռուսաստանի Դաշնություն, վերադարձել էր դեպքից երկու օր առաջ, պատրաստվում էր երկուշաբթի օրը վիրահատության տանել մորը։

Գևորգ Գ․-ին Արթիկի հիվանդանոց են տեղափոխել մահացած՝ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած, ծակած վերք, կենսաբանական մահ» վիճակով։

Նրան հիվանդանոց տեղափոխված տղամարդիկ սկզբում Արթիկի ոստիկաններին ապակողմնորոշել են՝ ասելով, թե Գևորգ Գ․-ն իբրև կանգնած է եղել ճանապարհին, իրենցից օգնություն է հայցել՝ ասելով, թե ինձ խփել են։

Ոստիկանության Արթիկի  բաժնի ծառայողները Արգիշտի Ա․-ին հայտնաբերել են իր տանից։

Նա ձերբակալված է։ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քր․ օր․-ի 155-րդ հոդվածի (սպանություն) հատկանիշներով։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com 

 

Արգելում ենք Fast TV-ին Գյումրու Քաղաքային ստադիոնից իրականացնել հեռարձակում.«Շիրակ» ֆուտբոլային ակումբ

«Շիրակ» ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջը գրում է․

Արգելում ենք Fast TV-ին Գյումրու Քաղաքային ստադիոնից իրականացնել հեռարձակում

Հայաստանի առաջնության խաղերի միակ հեռարձակող Fast TV-ն, որը մասնավոր հեռուստաընկերություն է, հյուսիսկորեական հեռուստատեսության «լավագույն» ավանդույթների համաձայն՝ փաստացի ստանձնել է ՀՖՖ ղեկավարության աղետաբեր գործունեությունը սրբագրողի դերը։

Ֆան-ակումբների կողմից ՀՖՖ վերնախավի հրաժարականի պահանջով նախադեպը չունեցող ակցիաներ են իրականացվել առաջնության խաղերի ժամանակ, սակայն մասնավոր Fast TV-ն ոչ միայն շեղել է իր տեսախցիկների պատկերները՝ չցուցադրելով խաղադաշտերում տեղի ունեցողը, այլ նաև իր մեկնաբանների (բացառությամբ Արման Աբելյանի) շուրթերով խեղաթյուրել է իրականությունը։

Այս ֆոնին Fast TV-ն որոշել է նաև հարթակ տրամադրել իրականության զգացումը կորցրած ՀՖՖ դեռ գործող ղեկավարությանը, մինչդեռ այսօր ասելիք ունեն մոտ մեկ ամիս հրաժարականի պահանջով հանդես եկող երկրպագուներն ու նրանց պահանջը կիսող ակումբները։ Վերջիններից ոչ մեկին այս ընթացքում Fast TV-ն հարթակ չի տրամադրել։

Fast TV-ի նման դիրքավորումն ընդունում ենք ի գիտություն և արգելում Գյումրու Քաղաքային ստադիոնից իրականացնել ուղիղ հեռարձակումներ։

Հարգելի երկրպագուներ «Շիրակ» ֆուտբոլային ակումբն ինքնուրույն կապահովի «Շիրակի» տնային խաղերի հեռարձակումը։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության հաղթող

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, 109 կգ քաշային Գարիկ Կարապետյանը երկամարտի 402 կգ արդյունքով (182+220 կգ) ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանում ավարտին մոտեցող Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Պոկում և հրում վարժություններում ևս Կարապետյանն արժանացել է փոքր ոսկե մեդալներին:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Ծանրորդ Ջուլիետա Ավանեսյանը` Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն

Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամ Ջուլիետա Ավանեսյանը ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանում ավարտին մոտեցող Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության մինչև 20 տարեկանների +87 կգ քաշայինների պայքարում:

Հայ մարզուհին երկամարտում ցույց է տվել 235 կգ արդյունք (108+127 կգ):

Պոկում և հրում վարժություններում ևս Ավանեսյանն արժանացել է փոքր ոսկե մեդալներին:

Տեսանյութը՝ ստորև:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com