Նորություններ

Մի շարք բարեփոխումներ ենք իրականացրել «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում. Տիգրան Ավինյան

Մարդկանց համար արագ և որակյալ ծառայություններ մատուցելու համար մի շարք բարեփոխումներ ենք իրականացրել «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Բջջային նոր հավելվածի միջոցով շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկները լրացվում են էլեկտրոնային եղանակով․ բուժառուի տվյալները ներբեռնվում են մեկ ընդհանուր համակարգում՝ հետագայում տեսանելի դառնալով բուժող բժշկի համար։

1-03 հեռախոսահամարին ստացված զանգերը սպասարկվում են 100 տոկոսով, ինչը մեզ թույլ է տալիս արդյունավետ արձագանքում իրականացնել։

Մարդկանց կյանքը և առողջությունը կարևոր է մեզ համար, և մենք շարունակելու ենք բարձրացնել մեր ծառայությունների որակը»,- մասնավորապես ասված է Տիգրան Ավինյանի գրառման մեջ:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com 

 

«Ակադեմիական քաղաք» նախագիծ․ ի՞նչ ճակատագիր է սպասվում մարզային ԲՈՒՀ-երին։

«Ակադեմիական քաղաք» նախագիծ․ ի՞նչ ճակատագիր է սպասվում մարզային ԲՈՒՀ-երին։
—————————————
ℹՇուրջ երեք տարի առաջ կառավարությունը հայտարարեց ակադեմիական քաղաք կառուցելու մտադրության մասին, որն, ըստ հայեցակարգի, պետք է ամբողջ ծավալով գործի 2030-ից։ 📌Ի՞նչ է առաջարկվում հայեցակարգով և ի՞նչ ճակատագիր է սպասվում մարզային ԲՈՒՀ-ներին։
—————————————

Ուղիղ հեռարձակում 🔴 

—————————————
ℹԲանախոսներ՝
➡ Կարեն Պետրոսյան – ՀՊՏՀ ԳՄ տնօրեն
➡ Արթուր Կոստանդյան – Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Գյումրու Մասնաճյուղի տնօրեն
➡ Սերոբ Խաչատրյան – Կրթական ոլորտի մասնագետ
➡ Երվանդ Սերոբյան – ՇՊՀ ռեկտոր

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Պոտենցիալը, որն ունի Հայաստանը բժշկության ոլորտում, պետք է արտահանվի բժշկական զբոսաշրջության տեսքով. Ավանեսյան

«Մասնագիտական այն պոտենցիալն ու ձեռքբերումները, որ ունի Հայաստանը բժշկության ոլորտում, պետք է որպես մտավոր կապիտալ արտահանվի բժշկական զբոսաշրջության տեսքով։ Այս ոլորտում դեռ հեռու ենք ցանկալի արդյունքներից, բայց վստահաբար ունենք դրա մեծ ներուժը, և ժամանակն է առաջ շարժվելու»,- նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Բժշկական զբոսաշրջության զարգացումը Հայաստանում» թեմայով քննարկմանը։

Բաց քննարկումը կազմակերպել է ՀՀ առողջապահության նախարարությունը` Էկոնոմիկայի նախարարության հետ գործակցության արդյունքում։

Քննարկմանը ներկա են եղել էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Լուսինե Գևորգյանը, ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, բժշկական կենտրոնների ղեկավարներ, բժշկական տուրիզմի ոլորտում առավել մեծ փորձ ունեցող կլինիկաների ներկայացուցիչներ, զբոսաշրջության ոլորտի պատասխանատուներ։

Նախարար Ավանեսյանն անդրադարձել է այն հիմնական ուղղություններին, որոնք այժմ բարեփոխման փուլում են` բուժկենտրոնների հիմնորոգում, վերազինում, էլեկտրոնային առողջապահության զարգացում, լիցենզավորման, որակի ստանդարտների և վերահսկողության խստացում։

«Բժշկական տուրիզմ ունենալը ցանկացած երկրի համար մեծ հեղինակություն է և զբոսաշրջային ոլորտի զարգացմանը նպաստող այս ոլորտի համար շատ ավելի եկամտաբեր ուղղություն։ Տուրիզմի զարգացման մեր ռազմավարության մեջ մենք մեծ տեղ ենք հատկացրել առողջապահական տուրիզմին», – նշել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը` հայտնելով պատրաատակամություն առողջապահության նախարարության հետ կոնկրետ ենթածրագրերով համագործակցելու։

Նա անդրադարձել է նաև բժշակական սարքավորումների ձեռքբերման պետական լիզինգային ծրագրին։

Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության ազգային կենտրոնի մեծ ձեռքբերումների արդյունքում, արյունաբանական և ուռուցքաբանական հիվանդությունները հաղթահարելու համար, Հայաստան են գալիս ոչ միայն հայազգիներ, այլև քաղաքացիներ աֆրիկական երկրներից, Անգլիայից։ Ակնաբուժական, ստոմատոլոգիական, էսթետիկ բժշկությունն այն հիմնական ուղղություներն են, որոնց բուժծառայություններից օգտվելու համար առավել հաճախ են մարդիկ գալիս մեր երկիր։

Որո՞նք են այն հիմնախնդիրները, որ խոչընդոտում են մեր երկրում այս ոլորտի զարգացմանը, ի՞նչ կարող է անել պետությունը Հայաստանը հենց բժշկական զբոսաշրջության առումով աշխարհին ճանաչելի դարձնելու համար. քննարկմանն այս հարցերի շուրջ իրենց առաջարկներն են արել մասնակիցները։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

ՀՖՖ ղեկավարությունը պետք է հեռանա ու դա պետք է անի օր առաջ . «Շիրակ»

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը ֆեյսբուքյան էջում տարածել է պաշտոնական հայտարարություն, որով պահանջում է ՀՖՖ ղեկավարության հեռացումը. «Բոլոր ուղղություններով բացարձակ ձախողումներից, ֆան-շարժումների ու հասարակության լայն շերտի հրաժարականի պահանջից հետո անգամ ՀՖՖ գործող վերնախավը հույս ունի պաշտոնավարել։
Իրականության զգացումի կորուստը ՀՖՖ ղեկավարների կողմից ավելի կխորացնի ճգնաժամը հայկական ֆուտբոլում և կարող է հանգեցնի ոչ միայն Պրեմիեր լիգայի ակումբների, այլ նաև նրանց մանկապատանեկան թիմերի առաջնություններից դուրս գալուն։
Կոչ ենք անում ՀՖՖ ղեկավարներին ճիշտ գնահատել պահի լրջությունն ու օր առաջ հեռանալ՝ այդկերպ գոնե նպաստելով հայկական ֆուտբոլի առողջացմանն ու զարգացմանը»։
Հիշեցնենք, որ նման պահանջով էր հանդես եկել նաև «Ուրարտու» ակումբը:

ՀՖՖ ղեկավարությունը պետք է հեռանա ու դա պետք է անի օր առաջ

Բոլոր ուղղություններով բացարձակ ձախողումներից,…

Опубликовано SC ShirakПятница, 1 ноября 2024 г.

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Էդգար Զաքարյանը նշանակվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 1-ի որոշմամբ՝ Էդգար Զաքարյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

ՏԿԵ նախարարը ՀՀ մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացել է ՀՀ մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը։

Նախ անդրադարձ է կատարվել ԱԺ պատգամավորների կողմից ներկայացված «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծին, քննարկվել է համայնքներում թափառող շների հետ կապված խնդիրը։

Ապա օրակարգային հաջորդ հարցով քննարկվել է համայնքների եկամուտների հավաքագրման 9 ամիսների արդյունքները։ Ըստ այդ արդյունքների համայնքների կատարողականը 9 ամսվա պլանի համեմատ կազմել է 93,7 տոկոս։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից։

Սեփական եկամուտների հավաքագրման տվյալներով առաջատար են Արմավիրի, Կոտայքի և Սյունիքի մարզերը։

Նախարարը հորդորել է ուշադրության կենտրոնում պահել համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը՝ ապահովելով 2024 թվականի համար պլանավորված նշաձողը, ինչպես նաև ապահովել պետական բյուջեով մարզպետարանների համակարգմամբ իրականացվող սուբվենցիոն և հրատապ ծրագրերի կատարողականը:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2024-2026 թթ. Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարական ծրագրի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2024-2026 թվականների Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարական ծրագրի և դրանից բխող գործողությունների ծրագրի նախագիծը:

Նախ անդրադարձ է կատարվել նախորդ ռազմավարության արդյունքներին, որոնց թվում են՝ Ներքին գործերի նախարարության ստեղծումը, պարեկային ծառայության ներդնումը, օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծումը, պարեկային ծառայության կադրերի պատրաստման ուղղությամբ իրականացված ծրագրերը և այլն: Զեկուցվել է, որ ռազմավարական ծրագրից բխող գործողությունների ծրագրով նախատեսվում է բարելավել ՆԳՆ կողմից մատուցվող հանրային ծառայությունների որակը, ոստիկանության կառավարման սխեման բերել ավարտական տեսքի, ներդնել մարդկային ռեսուրսների կառավարման ինստիտուցիոնալ նոր մոտեցում, իրականացնել ոստիկանության արտաքին նկարագրի, ենթակառուցվածքների, տեխնիկական հագեցվածության լավարկում և այլն: Միաժամանակ, վերը նշված ժամանակահատվածում նախատեսվում է գործարկել քրեական ոստիկանությունը, համայնքային ոստիկանությունը, ոստիկանության գվարդիան նոր կառուցվածքով և ֆունկցիոնալով, ձևավորել հանրապետական մեկ միասնական օպերատիվ կառավարման կենտրոն։

Հետևողական քայլեր են իրականացվելու կրթական միջավայրի բարելավման, ոստիկանության կադրային պատրաստման, մասնագիտական զարգացման, Պարեկային ծառայության զարգացման, ազատությունից զրկված անձանց իրավունքների երաշխավորման, վատ վերաբերմունքի կանխարգելման և այլ ուղղություններով:

Միաժամանակ, նշվել է, որ վերջին շրջանում անկախ կազմակերպությունների կողմից իրականացվել են սոցհարցումներ՝ պարզելու Ոստիկանության նկատմամբ հանրային վստահության մակարդակը: Մասնավորապես, ԵԱՀԿ-ի կողմից 2024 թ․ անցկացված հարցման արդյունքներով Ոստիկանության նկատմամբ հանրային վստահության մակարդակը կազմել է 72%, IRI-ի կողմից 2023-ին անցկացված հարցումներով՝ 58%, իսկ 2024 թ․՝ 62%:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է Ոստիկանության ոլորտի բարեփոխումների արդյունավետ իրականացումը՝ ընդգծելով հանրային վստահության մակարդակի բարձրացման ուղղությամբ հետևողական ու շարունակական քայլերի անհրաժեշտությունը:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Էմմա Պողոսյանը հռչակվել է Եվրոպայի Մ20 ծանրամարտի առաջնության չեմպիոն

Հայաստանի ծանրամարտի կանանց ընտրանու անդամ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր:

Լեհաստանում ընթացքող Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունում պայքարի մեջ մտան 81 կգ քաշային պատանիները:

Հայաստանի հավաքականից այս քաշային կարգում ներկայացված էին երկուսը` Էմմա Պողոսյանը և Ալինա Սուքիասյանը:

Ալինա Սուքիասյանը պոկեց 93 կգ և հրեց 109 կգ: Երկամարտի 202 կգ արդյունքով նա միայն 6-րդն էր:

Էմմա Պողոսյանը հրում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ հաջորդաբար բարձրացրեց 95, 98, 100 կգ: Այս ձևում նա նվաճեց փոքր ոսկե մեդալ: Հրում վարժությունում Պողոսյանը մեկ մոտեցմամբ` բարձրացնելով 118 կգ նվաճեց այս վարժության ոսկե մեդալը: Երկամարտի 218 կգ արդյունքով նա նվաճեց Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության ոսկե մեդալը:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com 

 

Կարեն Սարուխանյանը կառաջադրվի Գյումրիի քաղաքապետի թեկնածու

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը խորհրդարանում ասել է, որ կուսակցությունն իրեն է առաջադրելու Գյումրիի քաղաքապետի թեկնածու: Նա համաձայն չէ, որ կուսակցությունն է ստիպել «Բալասանյան» դաշինքին հրաժարվել Գյումրիի քաղաքապետի պաշտոնից ու ավագանու մանդատներից:

Սարուխանյանը դա համարել է քաղաքական գործընթաց: Պատգամավորը նաև տեղեկացրել է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» Գյումրիում պատրաստվում է արտահերթ ընտրության:

Կարեն Սարուխանյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) – Այն համայնքներում, որտեղ որ «Քաղաքացիական պայմանագիր»-ն ունի տարածքային կազմակերպություններ, տարածքային կազմակերպությունների նախագահները դիտարկվում են որպես տվյալ համայնքներում ընտրություններում ցուցակը առաջնորդող անձնավորություններ: Գյումրիում, այո, ես եմ: Դա ընդհանուր դիրքորոշման մասով է: Մենք նաև հայտարարել ենք այդ մասին՝ այն կոնտեքստում, որ մենք պատրաստվում ենք արտահերթ ընտրությունների: Այսինքն՝ քանի որ ստեղծված իրավիճակում մենք ունենք հարցի հետագա երկու ընթացք, էսպես ասած, դրանցից մեկը ավագանու անդամների միջից նոր քաղաքապետ ընտրելն է, և հաջորդը արտահերթ ընտրություններն են, մենք քաղաքական մասով ընտրություն ենք կատարել, որ գնալու ենք արտահերթ ընտրությունների:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

743 մլն 734 հազար դրամ Գյումրու 29 փողոցների հիմնանորոգման համար. ՀՀ կառավարություն

809 մլն 495 հազար դրամը ՀՀ կառավարությունն այսօրվա որոշմամբ հատկացրել է Շիրակի մարզպետի աշխատակազմին՝ համայնքներում իրականացված 2 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար։

Գյումրի համայնքի թվով 29 փողոցների հիմնանորոգում /25 փողոցի ասֆալտապատում/ ծրագրի՝ ՀՀ կառավարության մասնաբաժինը կազմել է 743 մլն 734 հազար դրամ։

Արթիկ համայնքի Արթիկ, Արևշատ, Նահապետավան, Պեմզաշեն, Սարալանջ և Հառիճ բնակավայրերի ճանապարհների տուֆ քարով սալապատում /Արթիկ, Արևշատ, Նահապետավան, Պեմզաշեն/ ծրագրի համաֆինանսավորմանն էլ ուղղվել է 65 մլն 761 հազար դրամ։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com