ԵԱՏՄ անդամակցության տեսանկյունից 2024-ին մի շարք ոլորտներում արձանագրվել են դրական տեղաշարժեր: Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ ՀՀ-ի առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ 2024-ի հունվար-օգոստոս ամիսներին կազմել է 9 մլրդ 173 մլն դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է երկու անգամ: Անցած տարի՝ այս նույն ժամանակահատվածում, 4 մլրդ 507 մլն դոլար էր: Այս մասին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տեղեկացրեց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ անդրադառնալով 2024 թվականին ԵԱՏՄ-ին անդամակցության շրջանակներում տնտեսական ցուցանիշների մասով ամփոփ վերլուծությունը:
«2024-ի հունվար-օգոստոս ամիսներին արտահանումը Հայաստանից ԵԱՏՄ երկրներ կազմել է 2 մլրդ 52 դոլար, իսկ ներմուծումը կազմել է 7 մլրդ 121 միլիոն դոլար: ՀՀ առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ, Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, 2023-ին կազմել էր 8 մլրդ 252 մլն դոլար, ինչը նախորդ տարվա՝ 2022-ի համեմատ, աճել էր 55 տոկոսով: 2023-ին արտահանումն աճել էր 46 տոկոսով՝ կազմելով 3.7 միլիարդ դոլարից մի փոքր ավելի, իսկ ներմուծումը եղել է 4,5 միլիոն դոլարի շրջանակում»,- տեղեկացրեց Պապոյանը:
Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա 2024-ի հունվար-հունիսին ՀՀ տնտեսության իրական հատվածում ԵԱՏՄ երկրների կողմից օտարերկրա ներդրումների զուտ ներհոսքի ծավալը կազմել է 26.5 մլն դոլար, նույն ժամանակահատվածում ԵԱՏՄ երկրների կողմից օտարերկրա ուղղակի ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 22.5 մլն ԱՄՆ դոլար:
«2024-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունները կազմել են 1 միլիոն 721 հազար 245 մարդ, ինչը նվազել է շուրջ 7 տոկոսով 2023 թվականի հունվար-սեպտեմբերի համեմատ: Մասնավորապես ռուսաստանի զբոսաշրջիկների թվաքանակը կազմել է մոտավորապես 741 հազար, ինչը ընդհանուր այցելությունների մեջ կազմել է 43 տոկոս: Նախորդ տարի ընդհանուր այցելությունների մեջ Ռուսաստանի ներկայացուցիչների մասնաբաժինը 50 տոկոս է եղել»,- տեղեկացրեց նախարարը՝ նշելով, որ գրեթե բոլոր ուղղություններով Հայաստան զբոսաշրջիկների քանակն ավելացել է:
«Ցավոք սրտի, Ռուսաստանից նվազել է: Դա հանգեցրել է նրան, որ բոլոր ուղղությունների մասնաբաժինը մեծացել է: 2023-ին Հայաստան զբոսաշրջային այցելությունները կազմել են 2 մլն 316 հազար 666 մարդ, ինչը 2022-ի համեմատ 35 տոկոսով աճ էր կազմել»,- ընդգծեց Պապոյանը:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Գործադիրի որոշմամբ կկարգավորվեն Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների, մասնավորապես՝ միայնակ տարեցների բնակարանային ապահովության խնդիրների լուծման հետ կապված հարաբերությունները։
Որոշմամբ առաջարկվում է սահմանել այնպիսի իրավակարգավորում, որը գործընկեր ֆինանսական կազմակերպություններին հնարավորություն կտա ծրագրի շրջանակում վարկավորել նաև միայնակ տարեցներին՝ հաշվի չառնելով վարկի գործողության ընթացքում վերջիններիս մահվան և ժառանգի բացակայության ռիսկը։
Առաջարկվող կարգավորմամբ, եթե շահառուն չունի ժառանգ, ապա նրա մահվան դեպքում աջակցության գումարի վճարումը կազմակերպությանը կշարունակվի մինչև վարկի ամբողջական մարումը։ Որոշման ընդունմամբ Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների, մասնավորապես՝ միայնակ տարեցների համար կստեղծվեն ավելի բարենպաստ պայմաններ՝ հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) համար։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Հայաստանի 2025 թվականի պետական բյուջեի նախագծով վարչապետի աշխատակազմին հատկացվող բյուջեն 2024-ի համեմատ կնվազի 2,5 տոկոսով՝ կկազմի 24 միլիարդ 365 միլիոն դրամ։ ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Ընդ որում՝ ընթացիկ ծախսերի համար նախատեսված է 20 միլիարդ դրամ, որը 4 տոկոսով ավելի քիչ է, քան 2024 թվականին, իսկ կապիտալ ծախսերի համար նախատեսված է 4 միլիարդ 180 միլիոն դրամ, որը 6 տոկոսով ավելի է, քան 2024 թվականին»,- նշեց Վահե Հովհաննիսյանը։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամ, 81 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը երկամարտի 341 կգ արդյունքով (150+191 կգ) ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանում ընթացող Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:
ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ պոկում վարժությունում Մկրտչյանը երեք հաջող մոտեցմամբ ցույց է տվել 150 կգ արդյունք և նվաճել վարժության փոքր բրոնզե մեդալը: Հրում վարժությունում հայ ծանրորդը դարձյալ հաջող է կատարել բոլոր մոտեցումներն ու 191 կգ արդյունքով արժանացել փոքր ոսկե մեդալին:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
2025 թվականին պետական բյուջեի նախագծով ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին` «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում ծրագրի» համար հատկացվել է 492 միլիոն 744 հազար դրամ: ԿԸՀ-ի նախանշած հայտով ամբողջ ծրագրի համար ավելի վաղ ներկայացվել էր 551 միլիոն 875 հազար դրամ ցուցանիշը:
Ազգային ժողովի պետական-իրավական և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հոկտեմբերի 30-ին ներկայացրել է ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը:
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության ապահովում և ընտրական ծրագրերի համակարգման, կազմակերպման, անցկացման, մոնիտորինգի ծառայություններ /ապարատի պահպանում/» միջոցառման իրականացման համար հատկացվել է 473 միլիոն 127 հազար դրամ (2023թ.-ին փաստացի ծախսերը կազմել է 455 միլիոն 969 հազար դրամ, 2024-ին հատկացումը` 494 միլիոն 541 հազար դրամ:
«Ընտրական հանձնաժողովների անդամների մասնագիտական դասընթացների կազմակերպում/Ուսուցում/» միջոցառման իրականացման համար հաստատվել է 19 միլիոն 617 հազար դրամ ցուցանիշը` չնայած ԿԸՀ-ի կողմից նախանշված է եղել, որ դասընթացների իրականացման համար հաշվարկվել է 58 միլիոն 851 հազար դրամ։
2023 թ. այս միջոցառման մասով հատկացումը կազմել է 58 միլիոն 851 հազար դրամ, այդ տարի դասընթացների փաստացի ծախսը կազմել է 81 միլիոն 220 հազար դրամ:
Իսկ 2024 թ. մասնագիտական դասընթացների կազմակերպման համար անհրաժեշտ հատկացումը կազմել է 19 միլիոն 617 հազար դրամ:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են արտաքին և ներքին քաղաքականությանն առնչվող հարցեր:
Վարչապետի աշխատակազմը հայտնում է, որ նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել է նաև Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
Այլ մանրամասներ հաղորդագրություն նշված չեն:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամ, Եվրոպայի մեծահասակների չեմպիոն, 73 կգ քաշային Գոռ Սահակյանը երկամարտի 320 կգ արդյունքով (140+180 կգ) ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանում ընթացող Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Պոկում վարժությունում Սահակյանը մեկ հաջող մոտեցում է կատարել և գլխավերևում պահելով 140 կգ կշռող ծանրաձողը՝ նվաճել վարժության փոքր բրոնզե մեդալը:
Հրում վարժությունում հայ ծանրորդը երկու հաջող մոտեցում է կատարել և բարձրացնելով նախ 175, ապա 180 կգ կշռող ծանրաձողը՝ փոքր ոսկե մեդալ նվաճել:
Ավելի վաղ Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում հաղթողի կոչմանն արժանացել էին Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) և Ժորա Գրիգորյանը (55 կգ):
Պատանիների 61 կգ քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռաֆիկ Մինասյանը, երկամարտում ցույց տալով 264 կգ արդյունք, դարձել էր արծաթե մեդալակիր (119 + 145 կգ):
Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հաղթողի կոչմանն արժանացել էր նաև 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը: Երկամարտում հայ ծանրորդը ցույց էր տվել 275 կգ արդյունք (125+150 կգ):
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Ազգային ժողովում Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի արած հայտարարությունների մասով քրեական վարույթ է նախաձեռնվել, «Ազատության»-ը հայտնում են Գլխավոր դատախազությունից:
«Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 486-րդ հոդվածի 1-ին մասով (արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը) (երկու դրվագ)», – նշված է հաղորդագրությունում:
Հոկտեմբերի 15-ի խորհրդարանական լսումների ժամանակ Քննչականի ղեկավարի ու իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև վեճ էր ծագել:
Աղազարյանը դիտողություն էր արել Քյարամյանին, հորդորել պատգամավորների հետ հարգալից շփվել։ Վեճի ընթացքում Քննչականի ղեկավարը պնդել էր, թե իրեն առնվազն երկու անգամ դիմել են Աղազարյանի որդու հետ կապված քրեական գործով՝ «մեքենաները վերադարձնելու վերաբերյալ»: «Բա եթե մենք խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարից, հովանավորչությունից, խնդրում եմ պատասխանեք այս հարցին», – ասել էր Քյարամյանը
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Եվրոպայում արգելափակվել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մանկության մասին պատմող առաջին անիմացիոն «Mustafa» ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմը նախատեսվում էր ցուցադրել հոկտեմբերի 25-ին՝ ուրբաթ օրը, սակայն ցուցադրությունից ժամեր առաջ այն հանվել է ցուցակից:
Ֆիլմի պրոդյուսերներից մեկի՝ Քամուրան Այնայի խոսքով՝ ցուցադրման արգելքն իբրև թե կապված է «հայկական լոբբիի» հետ: Նա նշել է, որ Եվրոպայում ապրող միլիոնավոր թուրք քաղաքացիներ ունեն իրենց երկրի հիմնադրի՝ Աթաթուրքի մասին տեղեկանալու իրավունք, և սկզբում ստացված աջակցությունը հետագայում փոխվել է հակառակ ուղղությամբ, երբ ցուցադրման ժամկետը մոտեցել է:
Այնան հավելել է, որ Եվրոպայում նախնական պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո ցուցադրման խոչընդոտների մասին տեղեկություն ստացվել է մի շարք երկրներից, և այժմ ֆիլմի ցուցադրությունը Եվրոպայում դադարեցված է:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Ցավով պիտի արձանագրեմ, որ Հայաստանում երեխայի իրավունքի պաշտպանության և նրանց լավագույն շահի դիտանկյունից խնդիրներն ահռելի քանակի են: Ընդ որում՝ նշեմ, որ ահռելի քանակի են հասնում, եթե խոսքն ընտանիքում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի կամ ընտանիքի իմացությամբ երեխաների նկատմամբ բռնության դեպքերի մասին է: Խոսքը սեռական, ֆիզիկական, նաև հոգեբանական բռնության դեպքերի մասին է: Այդ մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետբյուջեի նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ օմբուդսմեն Անահիտ Մանասյանը՝ արձագանքելով երեխաների նկատմամբ բռնության դեպքերին և այս համատեքստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի այն դիտարկմանը, թե քաղաքակիրթ հասարակությանը հարիր չէ երեխայի նկատմամբ այնպիսի վարքագծի դրսևորումը, որը քրեորեն պատժելի է:
«Աշխատանքները մի քանի հարթությամբ են իրականացվում: Մեկը ընդհանուր խթանման գործառույթ է, այսինքն՝ մենք անընդհատ փորձում ենք մոնիթորինգային այցեր իրականացնել, խնդիրներ բացահայտել, այդ խնդիրների վերաբերյալ բարձրաձայն խոսել, հրապարակել բարձրաձայնված խնդիրները, անմիջապես հասցեավորում ենք խնդիրները, որպեսզի պետական մարմիններն արագ կարողանան լուծել այդ խնդիրները, որովհետև ՄԻՊ հաստատությունն այն հաստատությունը չէ, որ ինքն իրենով կարող է գնալ, լուծել այդ խնդիրը»,- ասաց Մանասյանը:
Այս ենթատեքստում ՀՀ ՄԻՊ-ը կարևորեց նաև հանրային իրազեկման աշխատանքները, նշեց, որ անձամբ է մասնակցում այդ աշխատանքներին, այցելում է տարբեր հաստատություններ, խոսում երեխաների հետ:
«Հաջորդ կարևոր գործիքակազմը անհատական դեպքերով իրավունքների պաշտպանությունն է, այսինքն՝ այն դեպքերով, երբ մենք ստանում ենք տեղեկատվությունը՝ երեխաների իրավունքների խախտան հետ կապված: Սա այն ոլորտն է, որն ընդհանրապես հրապարակային չէ: Այս ոլորտում մենք գործում ենք լրիվ ոչ հրապարակային եղանակով, որովհետև երեխայի լավագույն շահի հետ կապված խնդիրները, նաև պահանջները մեզ հուշում են, որ պետք չէ հրապարակենք ո՛չ տեղեկատվություն, ո՛չ գործիք, որն օգտագործել ենք:
Պիտի անկեղծ լինեմ. մի շարք խնդիրներ պետական մարմինների գործունեության հետ կապված ենք անընդհատ արձանագրում,- ասաց ՀՀ ՄԻՊ-ը և հավելեց,- շատ դեպքերում, օրինակ, մենք տրամադրում ենք տեղեկատվություն և խնդրում ենք, օրինակ, բռնության դեպք հասցեավորել, և պարզվում է՝ երեխաների անհատական տվյալներ են տարածվել, ինչը խնդրահարույց է: Եվ այս հարցերը պետք է կարողանանք նաև պետական մարմինների կարողությունների զարգացման միջոցով հասցեավորել»,- ասաց նա:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com