Միջազգային գործընկեր դոնոր կազմակերպությունների հետ խորհրդարանը կրկին հանդես է եկել հերթական նախաձեռնությամբ: Մեկնարկել է երկօրյա աշխատաժողով, որի օրակարգում էին պետական բյուջեի նախագծի քննարկման գործընթացում քաղհասարակության ներգրավման և սոցիալական պաշտպանության ոլորտին վերաբերող հարցեր: ՄԱԶԾ «Նոր Հայաստան, ժամանակակից խորհրդարան» 2-րդ ծրագիր, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Հանրային ֆինանսների կառավարման ծրագիր եւ, իհարկե, ՀՀ Ազգային ժողով. եռակողմ գործընկերությամբ ձևավորվում է հանրային ֆինանսների կառավարման նոր մշակույթ:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ կառավարության սուբվենցիոն ծրագրերով համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված աշխատանքներ են իրականացվում նաև Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում։
Սուբվենցիոն ծրագրերից մեկով պետություն- համայնք համաֆինանսավորմամբ իրականացվում են Ծաղկաձոր քաղաքի Մհեր Մկրտչյան և Չարենցի փողոցների հենապատերի վերակառուցման աշխատանքները։
Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 103 մլն. 865 հազար դրամ է, որից պետական բյուջեի ֆինանսավորման չափը 35% է, իսկ համայնքի ներդրումը` 65%: Աշխատանքներն ավարտական փուլում են։
Ավելի քան 226մլն․ դրամ արժեքով, կառավարություն – համայնք` 60%/40% համաֆինանսավորմամբ Ծաղկաձոր համայնքի Արտավազ բնակավայրում ընթացքի մեջ են ջրամատակարարման համակարգի վերակառուցման աշխատանքները:
Ավարտական փուլում են գտնվում նաև Ծաղկաձոր քաղաքի Խ.Կեչառեցու փողոցում կոյուղու և ջրահեռացման համակարգի կառուցման, Սարալանջի փողոցում կոյուղու ցանցի կառուցման աշխատանքները։
Ծրագրի արժեքը 138 մլն. 600 հազար դրամ է։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 13-17-ը Մարոկկոյի Կասաբլանկա քաղաքում մասնակցել է ՆԱՏՕ-ի Օպերատիվ կարողությունների հայեցակարգի (ՕԿՀ) տարեկան համաժողովին։
ՕԿՀ գործընթացի շրջանակում ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների ստորաբաժանումներն անցնում են միջազգային առաքելությունների շրջանակում ՆԱՏՕ-ի ուժերի հետ փոխգործակցելիության մակարդակի գնահատում:
Այցի ընթացքում գեներալ-մայոր Երոյանը հանդիպել է մի շարք գործընկերների, այդ թվում՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարության շտաբի պետի տեղակալ, փոխծովակալ Գունշտեյն Բրուասդալին (Նորվեգիա) և
ՆԱՏՕ-ի ԵԴՈՒԳՀ գործընկերության դիրեկտորատի ռազմական համագործակցության ծառայության ղեկավար-շտաբի պետի տեղակալ, բրիգադի գեներալ Մարտին Ռեմեսին (Սլովակիա)։
Քննարկվել են համագործակցությանը, այդ թվում՝ փոխգործակցելիության գնահատման հաջորդ շրջափուլին վերաբերող հարցեր:
Հայկական պատվիրակությանն են հանձնվել հայկական ստորաբաժանումների նախորդ շրջափուլի գնահատման արդյունքում փոխգործակցելիությունը հաստատող հավաստագրերը։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի լիազորությունները դադարեցվել են: Այս մասին արձանագրություն է ստորագրել ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանը:
«Հիմք ընդունելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ 2024 թվականի հոկտեմբերի 18-ից դադարած համարել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի լիազորությունները»,- ասված է արձանագրության մեջ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գարեգին Բաղրամյանը հրաժարական էր տվել ՀԾԿՀ նախագահի պաշտոնից։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Հայաստանն ու Թուրքիան արդեն պայմանավորվել են համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները, այսօր Ստամբուլում տարածաշրջանային «3+3» ձևաչափով հանդիպմանը հայտնել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Սա, նրա խոսքով, լրացնում է երկու հարևան, փակ սահմաններով երկրների միջև ուղիղ չվերթերի հաստատման և օդային բեռնափոխադրումների արգելքները փոխադարձաբար վերացնելու մասին արդեն իսկ իրականացված որոշումները։
«Հայաստանի և Թուրքիայի միջև Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային կապի հետ միասին անմիջապես արդյունավետ կապ կապահովի Պարսից ծոցի, Սև ծովի, Կասպից ծովի և Միջերկրական ծովի միջև», – նշել է նախարար Միրզոյանը:
Գյումրիից Կարս տանող երկաթուղով վերջին անգամ 93 -ին է գնացք անցել, երկու երկրների պետական սահմանը հենց այդ տարի փակվեց։
Բացի այդ, Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանն արդեն ավարտել է Թուրքիայի հետ սահմանին գտնվող Մարգարա սահմանային անցակետի շինարարությունը և տեխնիկական վերազինման ապահովումը։ 2022-ի հուլիսին Վիեննայում կայացած չորրորդ հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում: Սակայն պայմանավորվածությունից երկու տարի անց, նույնիսկ վերջին՝ հուլիսի 30-ի բանագնացների հանդիպումը չտվեց հարցի պատասխանը, թե երբ կիրականացվի այդ պայմանավորվածությունը։
Արտգործնախարարը այսօր Թուրքիայում վերահաստատել է՝ Երևանն անկեղծորեն շահագրգռված է և արդեն բազմիցս ցույց է տվել իր հանձնառությունը՝ նպաստելու տարածաշրջանային կապուղիների զարգացմանը և իր հարևանների հետ փոխկախվածության ամրապնդմանը` հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների, մասնավորապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության և քաղաքական անկախության վրա։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Այսօր ԱԺ-ում միջադեպ է գրանցվել: ԱԺ անվտանգության ծառայության աշխատակիցներն ԱԺ շենքից դուրս են հանել նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանին, որը եկել էր խորհրդարանական լսումներին մասնակցելու համար։
ՀՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղարը Ֆեյսբուքում արված գրառմամբ անդրադարձել է միջադեպին և նշել հետևյալը.
«Հարգելի գործընկերներ, ի պատասխան ԱԺ-ում քիչ առաջ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ձեր հարցումների՝ տեղեկացնում եմ, որ խորհրդարանական լսումների մասնակից Ռուբեն Հակոբյանը ԱԺ շենքից դուրս է բերվել ՀՀ ԱԺ նախագահի հանդեպ թույլ տված անձնական վիրավորական արտահայտությունների, ԱԺ-ն որպես ինստիտուտ անարգելու ու երկրի օրենսդրական մարմնում ցուցաբերած լկտի պահվածքի համար։
Նման պահվածքը երբեք չի հանդուրժվել, չի հանդուրժվելու նաև ապագայում ու որևէ դեպքում չի մնալու անարձագանք»։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
ՀՀ ճանապարհային ցանցի արդիականացումն ապահովելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացնել շուրջ 3.535 մլրդ դրամ՝ ներքոնշյալ ճանապարհահատվածների կառուցման, վերակառուցման, քարաթափման կանխարգելիչ միջոցառումների իրականացման, կամուրջների հիմնանորոգման, ինչպես նաև դրանց նկատմամբ տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների ձեռք բերման համար: Որոշմամբ նախատեսված կառուցվող և վերակառուցվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը 4.4 կմ է, հիմնանորոգվում է 2 կամուրջ։
Ֆինանսական միջոցներ են նախատեսվել հետևյալ աշխատանքների համար՝ Կիրանց գյուղի հատվածում Հ-58 ճանապարհի շրջանցիկ 0.7 կմ երկարությամբ հատվածի կառուցում, Հ-58-ից դեպի Աճարկուտ և Աճարկուտից Կիրանց տանող 3.7 կմ երկարությամբ ավտոճանապարհի վերակառուցում, Կապան-Ծավ-/Մ-2/ ավտոճանապարհի 15-րդ կմ-ից դեպի Նռնաձոր տանող 13.12 կմ երկարությամբ նոր ավտոճանապարհի կառուցում, Լծեն-Տաթև ավտոճանապարհի քարաթափման կանխարգելիչ միջոցառումների իրականացում, Գեղանիստից դեպի Դարակերտ տանող ավտոճանապարհի Գետափնյա գյուղի հատվածի կամրջի հիմնանորոգում, Մասիսից դեպի Վաղարշապատ տանող ավտոճանապարհի Դարբնիկ գյուղի հատվածի կամրջի հիմնանորոգում:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Ազատությունը համացանցում «Վստահության համար պայքարը առցանց տիրույթում» վերտառությամբ զեկույցը, որն ընդգծում է, որ 21-րդ դարի առողջ ժողովրդավարությունը չի կարող գործել առանց վստահելի առցանց միջավայրի, որտեղ գերիշխում է ազատ արտահայտման և բազմազան տեղեկատվության հասանելիությունը:
Այս տարի Հայաստանը կրկին դասվում է ազատ համացանց ունեցող երկրների շարքին: 2024 թ.-ի զեկույցում Հայաստանը ստացել է 74 միավոր: Անցյալ տարի, ըստ զեկույցի, Հայաստանը ստացել էր 72 միավոր: Զեկույցը ընդգրկում է 2023 թ. հունիսի 1-ից մինչ 2024 թ. մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածը: Հայաստանի միավորները բարելավվել են, քանի որ վերոնշյալ ժամանակահատվածում սոցիալական մեդիահարթակները և մարդու իրավունքների միջազգային չափանիշներով պաշտպանված բովանդակություն պարունակող կայքերը չեն արգելափակվել:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների արտակարգ և լիազոր դեսպաններին՝ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, վարչապետը կարևորել է Հայաստան-ԵՄ բազմոլորտ համագործակցությունն ու ևս մեկ անգամ ընդգծել ՀՀ Կառավարության պատրաստակամությունը՝ խորացնելու և ընդլայնելու բազմաոլորտ հարաբերությունները եվրոպական գործընկերների հետ: Այս համատեքստում, Նիկոլ Փաշինյանը շեշտել է նախորդ տարվա հոկտեմբերին Գրանադայում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ համատեղ հայտարարությամբ, ինչպես նաև այս տարվա ապրիլին Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունավետ և հետևողական իրականացման անհրաժեշտությունը:
Վասիլիս Մարագոսն անդրադարձել է վերոնշյալ հայտարարություններով նախատեսված քայլերի իրականացման ընթացքին ու ընդգծել ԵՄ շարունակական աջակցությունը՝ ՀՀ–ում ժողովրդավարական և տնտեսական ոլորտում բարեփոխումների առաջմղման գործում, այդ թվում՝ մասնավոր հատվածի կարողությունների զարգացման նպատակով: ԵՄ պատվիրակության ղեկավարը կարևորել է նաև վիզաների ազատականացման շուրջ Հայաստանի հետ երկխոսության մեկնարկը, ԵՄ խաղաղության հիմնադրամից Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու որոշումը:
Հաջորդիվ անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին: Նիկոլ Փաշինյանը շեշտել է հայկական կողմի հավատարմությունը խաղաղության օրակարգին և ընդգծել Հայաստանի պատրաստակամությունը՝ համաձայնեցված հոդվածների հիման վրա ստորագրելու պայմանագիրն ու շարունակելու հետագա քննարկումները մյուս հարցերի շուրջ:
Տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համատեքստում զրուցակիցները կարևորել են ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության արդյունավետ գործունեությունը:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հնարավորությունների շուրջ: ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը հայտնել է ԵՄ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու ՀՀ Կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
ՀՀ Կառավարության և «Ռենշինի» համատեղ նախագիծը՝ Համաշխարհային առևտրի կենտրոն Երևանը հոկտեմբերի 16-ին համագործակցության պայմանագիր է կնքել հեղինակավոր Colliers ընկերության հետ։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:
Համաշխարհային առևտրի կենտրոն Երևանի կողմից պայմանագիրը ստորագրել է գործադիր տնօրեն և կառավարման խորհրդի նախագահ Արտաշես Տոնոյանը, իսկ Colliers, Middle East & India ընկերության կողմից՝ նախագահ և կառավարիչ-տնօրեն Սանկեյ Պրասադը: Պայմանագրի ստորագրման արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Համաշխարհային առևտրի կենտրոն Երևանի և Colliers-ի միջև այս նշանակալի համագործակցության շնորհիվ Հայաստանի ներդրումային և կոմերցիոն անշարժ գույքի ոլորտը նոր մոտեցումներ կունենա՝ կառուցապատման և քաղաքաշինական նախագծերի մշակման և կառավարման տեսանկյունից, ինչն էապես կանդրադառնա ոլորտի և տնտեսության զարգացման վրա։
«Ուրախ ենք, որ Հայաստանում իրականացվող այս խոշորամասշտաբ ծրագիրը հետաքրքրել է համաշխարհային առաջատար այս ընկերությանը։ Հայաստանի Կառավարությունը հետամուտ է լինելու, որ նաև Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան նախագծի միջոցով մեր երկիրը ներդրումների համար է՛լ ավելի գրավիչ և հետաքրքրական դառնա»,- նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Համաշխարհային առևտրի կենտրոն Երևանը պետական-մասնավոր համագործակցությամբ ամենախոշոր նախագիծն է Հայաստանում, որն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության և «Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերության կողմից։ Այն առաջարկելու է նորագույն, բազմաֆունկցիոնալ անշարժ գույք՝ կոմերցիոն, գրասենյակային, հյուրանոցային տարածքներով, խանութներով և ցուցասրահներով։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com