Նորություններ

🎥«Հայաստանի եվրաինտեգրման գործընթացը, նախևառաջ, անվտանգության պահանջ է» Տիգրան Խզմալյան

#Խաղաղություն #Անվտանգություն

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

🎥«Խաղաղության կարելի է հասնել մի պարագայում, երբ այդ խաղաղությունը կնքվում է արդար» Արամ Սարգսյան

#Խաղաղություն #Անվտանգություն

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

🎥«Սա կարող է դառնալ ՀՀ-ի հարատևությունն ու անվտանգությունը երաշխավորող կարևոր օրակարգ» Ա․Բաբաջանյան

🇪🇺 #ԵՄ #Հանրաքվե 🇪🇺

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

«Եվրոպայում սպասում են մեզ»․ ստորագրահավաք ՀՀ-ն ԵՄ-ին անդամակցելու օրինագծի շուրջ

«Երբ հաջողենք ստորագրահավաքը իսկ հետո նաև հանրաքվեի իրականացումը, անհրաժեշտություն կա փոխելու հանրաքվե իրականացնելու մասին օրենքը, որը ոչ ժողովրդավար է և գրվել է նախորդ իշխանությունների օրոք»,- այս մասին Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում հրավիրված մամուլի ասուլիս ժամանակ նշեց՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ Նշենք, որ մամուլի ասուլիս հրավիրել էին «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը եւ «Հայաստանի եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանը։

ԵՄ-ից դեպի Հայաստան տարբեր դրական ազդակներից հետո հայաստանյան արտախորհրդարանական որոշ կուսակցություններ կառավարությանը այս տարվա հունիս ամսին կոչ արեցին առաջիկա ամիսների ընթացքում կազմակերպել հանրաքվե Եվրամիությանն անդամակցելու հարցով։ Երկար չձգելու համար առաջարկվել էր այս տարվա սեպտեմբեր ամիսը, որը կառավարության կողմից անպատասխան մնաց։ Այնուամենայնիվ ԵՄ-ին անդամակցելու հարցով Հայաստանի արտախորհրդարանական ուժերը ցանկանում են հանրաքվե իրականացնել ու այդ նպատակով իրազեկման գործընթացներ են սկսել հանրապետության տարբեր մարզերում։ Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում ասուլիսի ժամանակ բանախոսները նշեցին՝ ըստ իրենց նախ պետք է ստորագրավաք իրականացնել, որը հանրաքվեի համար իրավական հիմք կդառնա իսկ վերջինս Եմ անդամակցության ճանապարհին իրավական և քաղաքական տեսանկյուններից ճիշտ մոտեցում են համարում, և քաղաքացիական նախաձեռնության կարգով խորհրդարան են ներկայացնելու նույն հարցով օրենսդրական նախագիծ։

«Այս գործընթացով պարզ կդառնա, թե մենք ինչպես ենք վերաբերվում մեր ապագային, դրանով էլ կերևա, թե եվրոպացիներն ինչպես կվերաբերվեն մեր մտադրություններին»,-նշեց «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։ Իսկ լրագրողների այն հարցին, թե քաղաքիցները ունեն մտավախություն՝ արդյո՞ք ԵՄ-ն Հայաստանին գրկաբաց կընդունի այս գործընթացն հաջողությամբ կատարելուց հետո․   «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը պատսխանեց՝ «Որպես ԵՄ-Հայաստան քաղհասարկության պլատֆորմի համակարգող՝ պատասխանը հիմնականում և հետևողականորեն այն է, որ պետք է դիմել, որպեսզի հասկանանք՝ արձագանքը դրական կլինի, թե բացասական։ Առանց դիմելու, առանց այդ քայլը կատարելու ոչ մի պատասխան չկա։ Նաև ուզում եմ անդրադարձ կատարել դարձյալ հնչող մտահոգություններին, թե սա պատեհ պահը չէ։ Այս գործընթացը սկսելու, ԵՄ անդամակցության մեկնարկը հռչակելու, նաև իշխանության վրա ճնշումներ գործադրելու ճիշտ պահը չէ, այդ դեպքում ուզում եմ հարց տալ՝ բա ե՞րբ է ճիշտ պահը, ո՞վ է երբևէ կարողանալու ասել՝ ե՞րբ է ճիշտ պահը»։

«Ճիշտ պահերը» թվարկելով  «Հայաստանի եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանն էլ հավելեց, որ 30 տարի շարունակ մեկը մյուսի հետևից կորցրել ենք դրանք և ԵՄ-ին անդամակցելու ճիշտ պահերը բաց ենք թողել։

Ի պատասխան հասարկության մտավախությունների՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը կարծում է , որ Եվրոպայում սպասում են մեզ։ «Այնտեղ մեզ սպասում են, բայց սպասելով հանդերձ՝ ուզում են, որ մեր տնտեսությունն այդ չափանիշներին համապատասխանի, որպեսզի մեր տնտեսություն այդ չափանիշներին համապատասխանի, մենք պիտի հայտ ներկայացնենք, ասենք՝ այո, ուզում ենք ձեր ընտանիքի մասը դառնալ, որպեսզի իրենք էլ օգնեն մեզ, որ մեր տնտեսությունն այդ չափանիշներին համապատասխանի, որ դառնանք այդ ընտանիքի անդամության թեկնածու»,-նշեց նա։

Սարգսյանին կարծիքով, Ռուսաստանը Հայաստանին զենք չի տալու, և որ ՌԴ-ն Ադրբեջանի բարեկամն է, երեկ ողջ հայությունը տեսավ՝ Պուտինի, Իլհամ Ալիևի և նրա կնոջ փոխադարձ սիրո ցուցադրմամբ։ Նրա խոսքով ՝ ՌԴ-ի հետ շարունակելը մեզ ոչինչ չի տալու, մնացինք Ռուսաստանի հետ, կորցրեցինք Արցախը։ «Տարածաշրջանում դու պիտի լինես, հետո համագործակցես, երբ որ քո տնտեսություն՝ էներգետիկայով ու արդյունաբերությամբ, 90 տոկոս Ռուսաստանինն է, երբ որ քո սահմանները պաշտպանում է Ռուսաստանը, դու ՀԱՊԿ անդամ ես, ԵԱՏՄ անդամ ես, դու ո՞վ ես այդ տարածաշրջանում, քո հետ ինչո՞ւ պիտի խոսեն, կխոսեն Պուտինի հետ էլի, դու ո՞վ ես, դու ոչ մի բան ես էդտեղ»,– ասաց Սարգսյանը։

«Հայաստանի եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանի խոսքով  իրենք դիմում են ժողովրդի, որպեսզի հենց իրենց վերադառնա որոշում կայացնելու մենաշնորհը․ «Մեր գործընկերները պատրաստել են օրինագիծ, մենք ժողովրդի աջակցությունն ենք խնդրում։ Այն կոչվում է Եվրոպական միությանն անդամակցելու՝ ՀՀ մեկնարկի մասին օրինագիծ, մենք ժողովրդից խնդրելու ենք աջակցել Եվրամիությանն անդամակցելու նախաձեռնությանը»-ասաց նա։

Հիշեցնենք, որ ստորագրահավաքը նախատեսվում է իրականացնել սեպտեմբեր ամսին։ Եթե ՀՀ 50 հազար քաղաքացու ստորագրություն հավաքվի, ապա, համաձայն ՀՀ Սահմանադրության, հարցը կընդգրկվի Ազգային ժողովի օրակարգում։ Չընդունվելու դեպքում արդեն անհրաժեշտ կլինի 300 հազար ստորագրություն նախագիծը հանրաքվեի դնելու նպատակով։«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի խոսքով՝  ձեւավորվել է նախաձեռնող խումբ, անդամների թիվը հասնում է մոտ 50-ի։ Նախաձեռնող խումբն իր կազմից ընտրել է լիազոր ներկայացուցիչ՝ իրավապաշտպան Արտակ Զեյնալյանին, նա խմբի անունից հանդես է գալու Կենտրոնական ընտրական հանձնաժողվում։ Ստորագրահավաքից հետո լիազոր ներկայացուցիչը հանդես է գալու Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովում, ներկայացնելու է օրինագիծը, իսկ պետաիրավական հանձնաժողովի հաստատումից հետո ԱԺ-ի լիագումար նիստում ներկայացնելու է այդ օրինագիծը։

Լրագրողների այն հարցին, թե ի՞նչ է անելու նախաձեռնող խումբը նախատեսված 50 հազար քաղաքացու ստորագրությունը չհավաքելու դեպքում՝ Արամ Սարգսյանը պատասխանում է․ «Չի հավաքվի, չի ստորագրի, չենք փոխի ուղղությունը, ուրեմն այդ ժողովուրդը դա է ուզում, ուզում է ծայրագավառ դառնալ, մենք էլ կդառնանք փոքրամասնություն։ Մինչեւ հիմա ընդդիմություն ենք եղել, կշարունակենք ընդդիմություն լինել»։ 

Հավելենք, որ ԵՄ անդամակցության թեմայի մասին «Երկխոսություն մեդիա կենտրոնը» Գյումրիում հարցում էր իրականացրել, այս հարցում Գյումրեցիների կարծիքը իարարամերժ էր։ 


Հարցումը՝այստեղ

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Շառլ Ազնավուրի արձանը լուսավորվում է՝ երկրագիտական թանգարանը մնում խավարում․ ավագանու արտահերթ նիստ

Այսօր՝ օգոստոսի 15-ին Գյումրի համայնքի ավագանին արտահերթ նիստ էր գումարել, որին մասնակցում էր ավագանու 19 անդամ։ Նիստի օրակարգում ընդգրկված էր երեք հարց, որոնցից առաջինը՝ Գյումրի քաղաքի Ջիվանու փողոց N 74 հասցեի Շիրակի Երկրագիտական թանգարանի շենքը Գյումրի համայնքին նվիրաբերելուն էր վերաբերվում։ Նշենք, որ Գյումրիի նախկին վիրաբուժական հիվանդանոցի շենքը անվարձահատույց վարձակալության կտրվի Լոզանի հյուրընկալության դպրոց բացելու համար, բայց մինչ այդ  շենքը նախ պետք է համայնքապատկան դառնա։

Հիշեցնենք, որ 2018 թվականին կառավարության որոշմամբ վիրաբուժական հիվանդանոցի շենքը անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հանձնվել էր Շիրակի երկրագիտական թանգարանին, բայց մինչ օրս էլ թանգարանը շարունակում է գործել Մյասնիկյան փողոցի շենքերից մեկում, ցուցանմուշների տեղավորման խնդրով և շենքային անբավարար պայմաններով։ Այնուամենայնիվ ավագանին համաձայնություն տվեց նախկին հիվանդանոցի շենքը համայնքին նվիրաբելու որոշմանը։ Շենքը շվեցարական կողմին հանձնվելու է անվարձահատույց ու անժամկետ, բայց իրենք էլ պարտավորոված են լինելու քաղաքում ներդրումներ կատարելուն։

Հաջորդ հարցը՝ «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի համաներդրման/համաֆինանսավորման նպատակով, դրամական միջոցներ հատկացնելուն էր վերաբերում։ Օրեր առաջ Գյումրին այս ծրագրի շրջանակներում ձեռք բերեց 5 էլեկտրական ավտոբուս։ Պարզվում է վերջիններս շահագործելու համար անհրաժեշտ է քաղաքի բյուջեից  բնապահպանական հարկ վճարել։ Այս հարցը ևս ավագանին հաստատեց։ Հաջորդ հարցը վերաբերում էր Գյումրի քաղաքի Անկախության հրապարակ 1 հասցեում գտնվող Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի շենքի և Ազնավուրի հրապապարակում գտնվող Շառլ Ազնավուրի արձանի ու կամարի գեղարվեստական լուսավորության աշխատանքներն իրականացնելու համար գումար հատկացնելու մասին:

Այս մասով տեղի ունեցած քննարկումից հետո քվերակության դրվեց հարցի մի հատվածը՝ Շառլ Ազնավուրի արձանի ու կամարի գեղարվեստական լուսավորության աշխատանքներն իրականացնելու մասը, որին ավագանին տվեց իր համաձայնությունը, իսկ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի շենքի գեղարվեստական լուսավորությանն առնչվող հատվածը հանվեց քվեարկությունից:

Ավագանու անկախ անդամ Վարդևան Հակոբյանի խոսքով կան փողոցներ, որտեղ ընդհանրապես լույս չկա և անիմաստ է անկախության հրապարակում թերի լուսավորության համար տրամադրել բյուջեից զգալի գումար։ Նշենք, որ Շառլ Ազնավուրի արձանի ու հրասպարակի լուսավորության աշխատանքների համար կհատկացվի 10 մլն․ դրամ։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Համայնքային զարգացման կենտրոններ բացվեցին Ախուրյան համայնքում

Օգոստոսի 15-ին Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հայկավան բնակավայրում տեղի ունեցավ համայնքային զարգացման կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը: Միջոցառումը նշանավորեց Ախուրյան խոշորացված համայնքի 32 բնակավայրերում նմանատիպ կենտրոնների ստեղծման մեկնարկը:

Կենտրոնները հիմնվել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «CapSLoc. Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագրի շրջանակներում: Դրանք կծառայեն որպես հարթակ բնակիչների քննարկումների, գաղափարների առաջադրման, նախաձեռնությունների իրականացման և ինքնակրթման համար:

ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի առաքելության Ժողովրդավարության և կառավարման գրասենյակի տնօրեն Մեթյու Լեյրդը նշեց. «Այս կենտրոնները դառնալու են համայնքի զարգացման ուժերից մեկը՝ համայնքների ակտիվ բնակիչների հավաքման, հարցերի քննարկման, խնդիրները բարձրաձայնելու ու որոշումների կայացման հարթակ»:

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը կարևորեց ծրագրի դերը. «Սա կնպաստի, որ տեղական ինքնակառավարման ցանկացած հարց լինի մասնակցային: Սրանք կնպաստեն բնակիչ-իշխանություն հարաբերության ամրապնդմանը»:

«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի նախագահ Արփինե Հակոբյանը հավելեց. «Կենտրոնների համար պետք է մշակվեն կանոնակարգեր, գործողությունների ծրագրեր, որոնք կապահովեն կենտրոնների բնականոն ընթացքը»: Ախուրյան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Ներսիսյանն իր հերթին նշեց, որ տեղական ինքնակառավարման մարմինները բաց են համագործակցության համար և ուրախ են մասը լինելու այս կարևոր նախաձեռնության։

Ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի առաջնորդությամբ՝ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի, «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի և «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ:

Համայնքային զարգացման կենտրոնների ստեղծումը նպատակ ունի ընդլայնել խոշորացված համայնքների կարողությունները և խթանել բնակիչների մասնակցությունը տեղական զարգացման գործընթացներում:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

«Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքը ի՞նչ փոփոխություններ է բերելու Հայաստան

«Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքը ի՞նչ փոփոխություններ է բերելու Հայաստան
—————————————
—————————————
📌Երիտասարդության ոլորտը կունենա՞ իր մայր օրենքը:
ℹ ՅՈՒՆԻՍԵֆ, հայաստանյան ՀԿ ոլորտ և կառավարություն համագործակցության ընթացքում ի՞նչ օրակարգ է քննարկվում և ի՞նչ օրենսդրական փոփոխություններ են սպասվում երիտասարդական ոլորտի հետ կապված։
📌Ե՞րբ կսահմանվի երիտասարդի տարիքային նոր շեմ:
📌Ո՞ր երկրների փորձն է դառնալու մեզ համար օրակարգային և արդյո՞ք եվրոպական նորմերը կհամընկնեն հայ երիտասարդների առօրյայի հետ։
📌Ի՞նչ դեր ունի այս գործում համայնքային իշխանությունը։
—————————————

Ուղիղ հեռարձակում 🔴 

—————————————
ℹԲանախոսներ՝
➡ Արթուր Նաջարյան – ԵՆԿ ՀԿ խորհդրի նախագահ, օրենքի մշակման մասնակից
➡ Լուսինե Սանոյան – Գյումրու համայնքապետի առաջին տեղակալ
➡ Կարեն Տերտերյան – Երիտասարդական ոլոտի փորձագետ
➡ Զառա Ասլանյան – ԿԳՄՍ նախարարության երիտասատադության հարցերով քաղաքականության
վարչության պետ
🔗Համակարգող՝ Հրաչ Սահակյան

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

«Չխկալու, գրկախառնության», և այլ կանգառներ․ Ի՞նչ է սպասվում երիտասարդների միջազգային օրը Գյումրիում

Օգոստոսի 11-ին Գյումրիում կանգառների ձևաչափը երիտասարդական շնչով է հագենալու, խոստանում են   ԵՆԿ ՀԿ-ից։ Թվային գործիքների, միջմշակութային, ինքնախնամքի, անծիսթրես, էրազմուս+ երիտասարդություն և եվրոպական համերաշխության կորպուս (եհկ) ծրագրերի, հեծօների, չըխկալու, գրկախառնության և թատերական, կարճ ասած  «Երիտասարդների քաղաք» խորագրով թեմատիկ կանգառներ են սպասվում Գյումրիում։ Երիտասարդների միջազգային օրը հերթական անգամ մեծ շուքով կնշվի հանրապետության երկրորդ քաղաքում։ Նշենք, որ 1999 թվականի դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ օգոստոսի 12-ը հռչակվել է երիտասարդության միջազգային օր: Այն աշխարհում առաջին անգամ պաշտոնապես նշվել է 2000 թվականին, իսկ Գյումրիում` 2015 թվականին «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից: 

Հաշվի առնելով նախորդ տարիների ընթացքում երիտասարդների, պետական ու երիտասարդական տարբեր կազմակերպությունների կողմից դրական արձագանքները՝ ԵՆԿ ՀԿ-ն Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումները դարձրել է ամենամյա և Գյումրիից զատ այն տոնվում է նաև Հայաստանի այլ մարզերում ու քաղաքներում։  Օգոստոսի 11-ին Գյումրիում, օգոստոսի 12-ին Գավառում՝ որպես ՀՀ երիտասարդական մայրաքաղաք, և օգոստոսի 13-ին Վաղարշապատում սա այս տարվա երիտասարդական տոնակատարության քարտեզն է։ 2024 թվականի օգոստոսի 11-ին «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն Գյումրու համայնքապետարանի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, Յունիսեֆի հայաստանյան գրասենյակների, ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոնի, Հայաստանում Erasmus+ Երիտասարդություն և Եվրոպական Համերաշխության Կորպուս ծրագրերի տեղեկատվական կենտրոնի հետ համատեղ՝ հանդես է գալիս Գյումրիում մեծամասշտաբ միջոցառումների իրականացման նախաձեռնությամբ, որի մասին տեղեկացանք Գյումրու համայքնապետարանում  հրավիրված ասուլիսի ժամանակ։

Բանախոսներից՝ ԵՆԿ ՀԿ խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը նշեց,- «հանրային իրազեկման արշավի ընթացքում կամավորները կշրջեն Գյումրի քաղաքի տարբեր թաղամասերում, բնակիչներին, երիտասարդներին տեղեկացնելու համար Երիտասարդության միջազգային օրվա մասին, կշնորհավորեն անցորդներին և կտեղեկացնեն սպասվելիք միջոցառումների մասին թռուցիկների, տեղեկատվական նյութերի տարածման միջոցով»:

Ասուլիսի բանախոսներից էին՝  ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի երիտասարդական ծրագրերի ղեկավար Հասմիկ Ալեքսանյանը, Գյումրու համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։ Վերջիններս տոնական օրվա կազմակերպչական գործում մեծ ներդրում ունեն։ Գործընկեր միջազգային ու համայնքային կառույցների ներկայացուցիչների խոսքով՝ օրակարգը ինքնանպատակ չէ, դրանք որոշվել են՝ Գյումրիում երիտասարդության շրջանում անցկացված առցանց հարցման արդյունքների համաձայն։

16:00 – 18:00 –ից Գյումրու Աբովյան փողոցում «Երիտասարդների քաղաք» խորագրով թեմատիկ կանգառներից բացի տեղադրված են լինելու  թեմատիկ կանգառներ (տաղավարներ), որոնցում միաժամանակ տեղի են ունենալու տարաբնույթ աշխատարան-գործողություններ։ Իսկ երիտասարդական շնչով հագեցած փողոցում,  ժամը 19։30-ից 22։00  օրը կամփոփեն «YereOne Project» բենդը,  «DJ MILL»-ի մասնակցությամբ։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

ԱՐԴԱՐ ԲԱՇԽՈՒՄ․ մոնիտորինգ Գյումրու համատիրություններում

Cover 1

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

«Այստեղ էի ոսկե մեդալի համար»․Արթուր Ալեքսանյանի բողոքարկման կմկիանա նաև ՀՀ կառավարությունը

Հայաստանն ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում դեռևս 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ է նվաճել:

2024 թվականի Օլիմպիական խաղերի եզրափակչում Ըմբշամարտի հավաքականի անդամ, օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը գոտեմարտել է ՕԽ բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Ասիայի չեմպիոն, Ասիական խաղերի հաղթող, իրանցի Մոհամադհադի Սարավիի հետ և 1:4 հաշվով զիջել է մրցակցին՝ արժանանալով արծաթե մեդալի։

Ալեքանյանը հույս ունի, որ թե՛ իր, թե՛ հավաքականի մյուս անդամների գոտեմարտերի վերաբերյալ արդար որոշումներ կկայացվեն։ Փարիզում լրագրողների հետ զրույցում ասել է մարզիկը՝ անդրադառնալով իր, Սլավիկ Գալստյանի և Արսեն Հարությունյանի վերաբերյալ մրցավարների կայացրած որոշումներին։

«Այստեղ ոսկե մեդալի համար էի եկել, բայց բոլորդ տեսաք, թե ինչ կատարվեց իմ գոտեմարտի ժամանակ: Զգացողություն է, որ մեր հավաքականի դեմ լարվածություն կա»,- ասել է Ալեքսանյանը։

Ալեքսանյանը անդրադարձավ նաև պարգևատրումից անմիջապես հետո իր քայլին, երբ դեռ հարթակին կանգնած հանեց արծաթե մեդալը։ Ինչպես ինքն է նշում դա բողոքի նշան էր։ Մարզիկի խոսքով՝ ըմբիշ Սլավիկ Գալստյանն էլ երեկ կայացած գոտեմարտում մաքուր հաղթանակ տարավ, մրցավարն արձանագրեց այդ հաղթանակը, հետո բողոքարկումներ եղան, որոշումը փոխվեց։

«Ու Սլավիկը, որ առնվազն արծաթն ուներ, էսօր մնաց առանց մեդալի»,- նշեց Ալեքսանյանը։

Նա հույս ունի, որ արդարությունը կվերականգնվի։ Իր գոտեմարտի համար արդեն իսկ բողոքարկում է ներկայացվել, սպասում են նոր որոշմանը։ Փարիզում Օլիմպիական խաղերի ընթացքին հետևող ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն էլ նշել է, որ Կառավարությունը ևս կմիանա բողոքարկման գործընթացին: Հավելենք նաև, որ ՕԽ փոխչեմպիոն է դարձել նաև մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, իսկ բրոնզե մեդալ է նվաճել հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը:

Օգոստոսի 8-ին խաղարկվեցին մեդալների հերթական հավաքածուները 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերում։

Մրցաշարային աղյուսակի առաջատարն ԱՄՆ հավաքականն է. 30 ոսկե, 38 արծաթե և 35 բրոնզե մեդալ։ Մեդալների ընդհանուր քանակով ևս ԱՄՆ-ն զգալի առավելություն ունի`դրանց թիվը 103 է։

Մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում Չինաստանն է, երրորդում` Ավստրալիան:

https://www.youtube.com/shorts/P96bjS905sg

Screenshot 2024-08-09 164311

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com