Տեսանյութեր

🏥 «Երկու տարի հետո մեր բնակչության 95%-ը կլինի ապահովագրված»․ Տիգրան Հովհաննիսյան

🏥 «Երկու տարի հետո մեր բնակչության 95%-ը կլինի ապահովագրված»․ Տիգրան Հովհաննիսյան
💬 Ինչպե՞ս է ընդլայնվելու առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը։
📊 Ովքե՞ր են ընդգրկված ծրագրում, և ի՞նչ փոփոխություններ են սպասվում առաջիկա տարիներին։
🩺 Ի՞նչ հնարավորություններ է ապահովագրությունը տալիս քաղաքացիներին բժշկական ծառայություններից օգտվելիս։
▶️ Ամբողջական զրույցը՝ YouTube-ում
🔴 
— — — —
ENG
🏥 “In two years, 95% of our population will be insured,” says Tigran Hovhannisyan.
💬 How will the universal health insurance system expand?
📊 Who is covered by the program, and what changes are expected in the coming years?
🩺 What opportunities does health insurance provide for accessing medical services?
▶️ Watch the full interview on YouTube
#DialogueMediaCenter #HealthInsurance #UniversalHealthCoverage #Healthcare #DialoguePodcast

Estonia logo

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

🏙️ «Գյումրու կառավարումը․ խնդիրներ, քաղաքական գործընթացներ և զարգացման հեռանկարներ»

🏙️ «Գյումրու կառավարումը․ խնդիրներ, քաղաքական գործընթացներ և զարգացման հեռանկարներ»
Կենտրոնական իշխանության ներկայացուցիչները շարունակում են խոսել Գյումրիում արտահերթ ՏԻՄ ընտրությունների հնարավորության մասին՝ մատնանշելով կառավարման ճգնաժամի առկայությունը։
💬 Ի՞նչ դիրքորոշում ունեն այս հարցի շուրջ Գյումրու ավագանու խմբակցությունները։
💬 Ինչպե՞ս են գնահատում քաղաքի ներկայիս կառավարումը, և կա՞ն արդյոք արտահերթ ՏԻՄ ընտրությունների քաղաքական կամ իրավական հիմքեր։
— — — — — — —
📺 Քննարկումն ամբողջությամբ՝
🔴 YouTube՝

— — — — — — —
📢 Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել՝
▪️ Գյումրու ներկայիս կառավարման հիմնական ձեռքբերումներին և խնդիրներին,
▪️ առկա խնդիրների քաղաքական և կառավարչական պատճառներին,
▪️ արտահերթ ՏԻՄ ընտրությունների հնարավոր քաղաքական և իրավական նախադրյալներին,
▪️ քաղաքապետի երկարատև բացակայության ազդեցությանը համայնքի կառավարման արդյունավետության վրա,
▪️ ավագանու խմբակցությունների և քաղաքապետարանի համագործակցության հնարավորություններին,
▪️ համագործակցության և քաղաքական մրցակցության սահմաններին։
🎙️ Բանախոսներ՝
🔹 Կարինե Լալազարյան — «Կոմունիստական կուսակցություն» խմբակցություն
🔹 Էմմա Բարսեղյան — «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
📍 «Երկխոսություն» մեդիա կենտրոն
#DialogueMediaCenter #Gyumri #LocalGovernment #MunicipalCouncil #LocalElections #PublicDiscussion #PoliticalProcesses #UrbanDevelopment #CivilSociety #Armenia
— — — — — — —
🇬🇧 **ENG**
**🏙️ Gyumri’s Governance: Challenges, Political Processes and Development Prospects**
Representatives of Armenia’s central government continue to raise the possibility of early local elections in Gyumri, citing what they describe as a governance crisis.
💬 What positions do the factions represented in the Gyumri Council of Elders hold on this issue?
💬 How do they assess the city’s current governance, and are there political or legal grounds for early local elections?
— — — — — — —
📺 Watch the full discussion:
🔴 YouTube: https://youtu.be/5qb-5QYlTHA
— — — — — — —
📢 **The discussion covered:**
▪️ the main achievements and challenges of Gyumri’s current administration,
▪️ the political and managerial causes of the existing problems,
▪️ possible political and legal grounds for early local elections,
▪️ the impact of the mayor’s prolonged absence on the effectiveness of municipal governance,
▪️ opportunities for cooperation between the Council factions and the municipality,
▪️ the boundaries between cooperation and political competition.
🎙️ Speakers:
🔹 Karine Lalazaryan — Communist Party faction
🔹 Emma Barseghyan — Civil Contract faction
📍 Dialogue Media Center
#DialogueMediaCenter #Gyumri #LocalGovernment #MunicipalCouncil #LocalElections #PublicDiscussion #PoliticalProcesses #UrbanDevelopment #CivilSociety #Armenia

page-10

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Քննարկման ամփոփում․ «Ամենակեղտոտ քարոզարշավից» մինչև փաստերի ստուգում

2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ապատեղեկատվության տարածումը, դրա ազդեցությունը հանրային ընկալումների վրա և հասարակության տեղեկատվական դիմակայունության բարձրացումը շարունակում են մնալ Հայաստանի հասարակական-քաղաքական օրակարգի կարևորագույն հարցերից։

«Ապատեղեկատվությունից մինչև տեղեկատվական դիմակայունություն․ ի՞նչ դասեր քաղեցինք խորհրդարանական ընտրություններից» թեմայով քննարկում է անցկացվել Գյումրու «Երկխոսություն» մեդիա կենտրոնում։

Քննարկման բանախոսները՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, Factor TV-ի գործադիր տնօրեն Արևիկ Սահակյանը և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, անդրադարձել են ընտրարշավի ընթացքում տեղեկատվական դաշտում արձանագրված միտումներին, ապատեղեկատվական ու մանիպուլյատիվ նարատիվներին, արհեստական բանականության կիրառմամբ պայմանավորված սպառնալիքներին, ինչպես նաև մեդիայի և քաղաքացիական հասարակության պատրաստվածությանը։

2026 թվականի ընտրարշավի առանձնահատկությունները․ «աննախադեպ կեղտոտ» քարոզարշավ և արտաքին տեղեկատվական ազդեցություն

Քննարկման մասնակիցների գնահատմամբ՝ 2026 թվականի Ազգային ժողովի ընտրություններն աչքի են ընկել տեղեկատվական դաշտի ծայրահեղ լարվածությամբ և բևեռացվածությամբ։ Ապատեղեկատվությունն ու մանիպուլյացիան ընտրարշավի ընթացքում գերիշխող դիրք են զբաղեցրել։

Աշոտ Մելիքյանի խոսքով՝ այս ընտրարշավն իր բնույթով առանձնահատուկ էր։

«Այս ԱԺ ընտրություններն իրենց քարոզարշավով առանձնահատուկ էին։ Ես կասեի՝ նորանկախ Հայաստանի պատմության մեջ ամենակեղտոտը։ Կարծես որևէ կարմիր գիծ չկար, բոլորն անցել էին։ Ապատեղեկատվությունը գերիշխող դիրքում էր, և, ցավոք, այն ուղղորդվում էր նաև դրսից՝ հիմնականում Ռուսաստանից։ Դա տեղեկատվական պատերազմ էր՝ հիբրիդային պատերազմի բոլոր բաղադրիչներով՝ տեղեկատվական, տնտեսական, քաղաքական և լոգիստիկ»,– նշել է նա։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի եռամսյակային զեկույցի համաձայն՝ տեղական լրատվական դաշտի զգալի հատված, ինչպես նաև առանձին անհատներ ներգրավված են եղել նման տեղեկատվական արշավներում։

Միաժամանակ քննարկման ընթացքում նշվել է, որ ապատեղեկատվության բացասական ազդեցությունը որոշ չափով հնարավոր է եղել մեղմել փաստերի ստուգման հարթակների, որակյալ լրատվամիջոցների և լրագրողական հետաքննությունների ակտիվ աշխատանքի շնորհիվ։

Բանախոսների գնահատմամբ՝ քաղաքական դաշտում առկա սուր բևեռացվածությունը տեղափոխվել է նաև հասարակություն ու լրատվամիջոցներ, իսկ ներքին տեղեկատվական պատերազմի հիմնական տուժողը քաղաքացին է, որը հաճախ հայտնվում է իրարամերժ և մանիպուլյատիվ տեղեկությունների հոսքում։

Արհեստական բանականություն, դիփֆեյքեր և FIMI-ի սպառնալիքը

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տեխնոլոգիական զարգացումներին, որոնք էականորեն փոխել են լրագրության և տեղեկատվական անվտանգության կանոնները։

2026 թվականի ընտրությունների ընթացքում լայնորեն կիրառվել են արհեստական բանականության գործիքներ, դիփֆեյքեր, ինչպես նաև օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության տեխնոլոգիաներ՝ FIMI՝ Foreign Information Manipulation and Interference։

Factor TV-ի գործադիր տնօրեն Արևիկ Սահակյանն ընդգծել է, որ նոր իրողության պայմաններում լրագրողի գլխավոր առավելությունը ոչ թե նյութն առավել արագ հրապարակելն է, այլ տեղեկությունն առավել արագ ստուգելու կարողությունը։

«Այսօր ձևավորվել է նոր իրողություն․ վաղվա առաջատար լրագրողը լինելու է նա, ով ոչ թե ավելի արագ է նյութ գրում, այլ նա, ով ավելի արագ կարող է ստուգել։ Ստուգման կարողությունների զարգացումը մեծագույն մարտահրավեր է, որովհետև ապատեղեկատվություն ստեղծելն անհամեմատ ավելի հեշտ և արագ է, քան այն փաստերով ստուգելն ու հերքելը»,– նշել է նա։

Արևիկ Սահակյանի խոսքով՝ Հայաստանում արձանագրված FIMI-ի ծավալները գերազանցել են նույնիսկ մեկ տարի առաջ Մոլդովայում գրանցված ցուցանիշները։ Արհեստական բանականությամբ ստեղծված բովանդակությունն այնքան որակյալ է եղել, որ որոշ դեպքերում նույնիսկ փորձագետներն ու լրագրողներն են դժվարացել տարբերակել կեղծիքը իրականությունից։

Որպես դրական փորձ նշվել է ընտրությունների ընթացքում մի շարք լրատվամիջոցների և փաստերի ստուգմամբ զբաղվող թիմերի համագործակցությունը։ Համատեղ աշխատանքի շնորհիվ նրանք կարողացել են առավել արագ արձագանքել ապատեղեկատվական ալիքներին և հանրությանը տրամադրել ստուգված տեղեկություն։

Ապատեղեկատվական նարատիվներ, մանիպուլյացիայի մեխանիզմներ և հանրային ընկալումներ

Քննարկման ընթացքում փորձագետները տարանջատել են բացահայտ սուտը և առավել նուրբ մանիպուլյացիան։

Որպես բացահայտ կամ «չոր» ստի օրինակներ նշվել են «այսինչ գյուղը տարհանում են» կամ «Էրդողանը համաձայնել է Հայաստանում 11 մզկիթ կառուցել» ձևակերպումները։ Նման կեղծ լուրերը սովորաբար երկար կյանք չեն ունենում և բաց աղբյուրների միջոցով հնարավոր է արագ հերքել դրանք՝ միաժամանակ հեղինակազրկելով տարածողներին։

Բանախոսների գնահատմամբ՝ առավել վտանգավոր է մանիպուլյացիան կամ տեղեկատվական ձեռնածությունը, երբ մեծ քանակությամբ ճշմարիտ տեղեկության մեջ ներարկվում են մի քանի կեղծ թեզեր։ Այդպիսի նյութերն ավելի արժանահավատ են թվում և կարող են երկարաժամկետ ազդեցություն ունենալ հանրային ընկալումների վրա։

Լևոն Բարսեղյանն ընդգծել է, որ փաստերի ստուգման հրապարակումները հաճախ անհամեմատ ավելի փոքր լսարան են հասնում, քան բուն կեղծ տեղեկությունը։

«Վիճակագրությունը ցույց է տալիս, որ կեղծ լուրը կարող է դիտել մեկ միլիոն մարդ, իսկ դրա ստուգումը՝ լավագույն դեպքում 100-150 հազարը։ Սա լուրջ մարտահրավեր է»,– նշել է նա։

Բարսեղյանն անդրադարձել է նաև քաղաքական պոպուլիզմի և ակնհայտ անիրատեսական խոստումների վտանգին։ Նրա խոսքով՝ քաղաքական գործիչները կարող են խոստանալ Գյումրիում կառուցել մեկ միլիարդ դոլարանոց «Դիսնեյլենդ», այն դեպքում, երբ քաղաքի բյուջեն մոտ 15 միլիոն դոլար է, խոսել Շուշին և Հադրութը վերադարձնելու մասին կամ «պողպատե մուրճով» սպառնալ հակառակորդներին։

Նման հայտարարությունները, անկախ դրանց իրատեսական կամ անիրատեսական լինելուց, դառնում են մեդիա արտադրանք և կարող են մոլորեցնել հանրությանը։

Լրագրողական էթիկա, ապագային վերաբերող պնդումներ և մեդիա դիլեմաներ

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ապագային վերաբերող չստուգված պնդումների տարածմանը։ Որպես օրինակ քննարկվել է «300 հազար ադրբեջանցիներ բնակեցվելու են Հայաստանում» թեզը։

Աշոտ Մելիքյանի խոսքով՝ պաշտոնական հերքումից հետո նման վերնագրերով նյութերի շարունակական տարածումը կարող է խախտել լրագրողական էթիկայի սկզբունքները և նպաստել ատելության ու անհիմն վախերի տարածմանը։

Նա նշել է, որ լսարանի նկատմամբ չի կարելի անհարգալից վերաբերմունք ցուցաբերել կամ անհիմն վախեր գեներացնել՝ առանց բավարար փաստական հիմքի։

Արևիկ Սահակյանն իր հերթին ընդգծել է, որ նման դեպքերում լրատվամիջոցները բախվում են մասնագիտական բարդ դիլեմայի, քանի որ խոսքը վերաբերում է ապագային, իսկ հասարակությունն ունի նաև պաշտոնական մոլորեցնող տեղեկատվության ցավալի փորձ, այդ թվում՝ 44-օրյա պատերազմի ժամանակաշրջանից։

Factor TV-ն ընտրել է բաց հարցադրումների ձևաչափը՝ քարոզարշավի ընթացքում երկրի ղեկավարներից՝ Նիկոլ Փաշինյանից և Արարատ Միրզոյանից, ուղիղ եթերում պաշտոնական երաշխիքներ ստանալու նպատակով։

Սակայն, ըստ Սահակյանի, պաշտոնական պարզաբանումներից և երաշխիքներից հետո նույն թեզը որպես հաստատված փաստ շարունակաբար ներկայացնելն արդեն հստակ մանիպուլյացիա է։

Ի՞նչն աշխատեց, ի՞նչը պետք է փոխվի, և ի՞նչ քայլեր են անհրաժեշտ առաջիկա ՏԻՄ ընտրություններից առաջ

Քննարկման ընթացքում ներկայացվել են ապատեղեկատվության տարածումը կանխարգելելու, մեդիայի դիմակայունությունը բարձրացնելու և առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին նախապատրաստվելու հիմնական ուղղությունները։

Օրենսդրական կարգավորումներ

Քննարկման մասնակիցներն անդրադարձել են «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում կատարված փոփոխություններին, որոնցով սահմանափակվել է ռուսական հեռուստաալիքներ տարածող որոշ դիստրիբյուտորների գործունեությունը։

Միաժամանակ նշվել է, որ մեդիա կազմակերպությունները պետք է հետևեն, որպեսզի նման կարգավորումները չօգտագործվեն տեղական ազատ լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակելու նպատակով։

Արտաքին ապատեղեկատվության չեզոքացում

Բանախոսների գնահատմամբ՝ Կրեմլի քաղաքականության հետևանքով նույնիսկ նախկինում ռուսամետ դիրքորոշում ունեցող հասարակական խմբերը սկսել են ավելի վերապահումով մոտենալ արտաքին աղբյուրներից ստացվող տեղեկություններին։

Քննարկման ընթացքում նշվել է, որ արտաքին ապատեղեկատվության դեմ պայքարը որոշ դեպքերում ավելի հեշտ է, քանի որ դրա աղբյուրը տեսանելի է։ Առավել բարդ է ներքին պառակտիչ բովանդակության դեմ պայքարը, որը տարածվում է տեղական դերակատարների միջոցով և կարող է ավելի վստահելի թվալ լսարանին։

Բաց տեղեկատվական համակարգի առավելությունը

Հայաստանի բաց տեղեկատվական դաշտը, ի տարբերություն փակ և խիստ վերահսկվող համակարգերի, հնարավորություն է տալիս մասնագիտացված փաստերի ստուգման հարթակներին բացահայտել կեղծիքները և հրապարակել ստուգված տեղեկություններ։

Քննարկման ընթացքում նշվել է, որ Հայաստանում գործող մի շարք մասնագիտացված փաստերի ստուգման թիմեր կարևոր դեր են խաղում ապատեղեկատվության բացահայտման և հանրային իրազեկման գործում։

Անհատական մեդիագրագիտության զարգացում

Աշոտ Մելիքյանը քաղաքացիներին հորդորել է վերապահումով մոտենալ «սենսացիոն» և «ցնցող» վերնագրերով հրապարակումներին, փնտրել տեղեկատվության սկզբնաղբյուրը և նույն տեղեկությունը ճշտել այլընտրանքային, վստահելի լրատվամիջոցների միջոցով։

Քննարկման մասնակիցների համոզմամբ՝ մեդիագրագիտությունը պետք է դառնա ոչ միայն կրթական ծրագրերի, այլև յուրաքանչյուր քաղաքացու առօրյա տեղեկատվական վարքագծի մաս։

Նախապատրաստում ՏԻՄ ընտրություններին

Առաջիկա ՏԻՄ ընտրություններից առաջ անհրաժեշտ է զարգացնել տեղական լրատվամիջոցների փաստերի ստուգման կարողությունները, խորացնել լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության համագործակցությունը, ինչպես նաև բարձրացնել հանրության մեդիագրագիտության մակարդակը։

Հատկապես կարևոր է համայնքներում աշխատող լրագրողների դերը, քանի որ նրանք հաճախ առաջինն են արձագանքում տեղական նշանակության լուրերին, ճանաչում են համայնքի հիմնական դերակատարներին և կարող են արագ ստուգել տարածվող պնդումների իսկությունը։

Քննարկման մասնակիցների համոզմամբ՝ ապատեղեկատվության դեմ պայքարը չի կարող սահմանափակվել միայն կեղծ տեղեկությունների հերքմամբ։ Անհրաժեշտ է ձևավորել կանխարգելման, արագ արձագանքման և հանրային կրթության ամբողջական համակարգ, որպեսզի ապատեղեկատվությունը չձևավորի հանրային օրակարգը և չազդի քաղաքացիների տեղեկացված ընտրության վրա։

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

📢 «Ապատեղեկատվությունը ծաղկում է այնտեղ, որտեղ անորոշությունները շատ են»․ Արթուր Պապյան

«Ապատեղեկատվությունը ծաղկում է այնտեղ, որտեղ անորոշությունները շատ են»․ Արթուր Պապյան
Ի՞նչ մանիպուլյատիվ նարատիվներ են տարածվել ընտրությունների ընթացքում։
Ինչպե՞ս են դրանք ազդել ընտրողների վարքագծի վրա։
Ի՞նչ սպասել առաջիկա ՏԻՄ ընտրություններին։
Ինչպե՞ս կարող են համայնքային լրագրողները կանխարգելել ապատեղեկատվությունը։
YouTube  🔴

ENG
📢 “Disinformation flourishes where uncertainty is high,” says Artur Papyan.
🗳️ What manipulative narratives circulated during the elections?
📲 How did they influence voter behavior?
🏘️ What narratives may emerge during the upcoming local elections?
🎙️ How can local journalists help prevent disinformation?
▶️ Watch YouTube 🔴 https://youtu.be/EvdKpq9pLiY.
#DialoguePodcast #DialogueMediaCenter #Disinformation #MediaLiteracy

Estonia logo

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

📢«Ապատեղեկատվությունից մինչև տեղեկատվական դիմակայունություն․ ի՞նչ դասեր քաղեցինք խորհրդարանական ընտրություններից»

«Ապատեղեկատվությունից մինչև տեղեկատվական դիմակայունություն․ ի՞նչ դասեր քաղեցինք խորհրդարանական ընտրություններից»
2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ապատեղեկատվության տարածումը, դրա ազդեցությունը հանրային ընկալումների վրա և հասարակության տեղեկատվական դիմակայունության բարձրացումը շարունակում են մնալ կարևորագույն խնդիրներ։
Քննարկումը ամբողջական ՝
YouTube 🔴

▪️ Ի՞նչ հիմնական դասեր քաղեցինք խորհրդարանական ընտրություններից՝ ապատեղեկատվության տեսանկյունից։
▪️ Որքանո՞վ էին մեդիան և քաղաքացիական հասարակությունը պատրաստ այդ մարտահրավերին։
▪️ Որո՞նք էին ամենավտանգավոր ապատեղեկատվական նարատիվները, և արդյո՞ք դրանք շարունակում են շրջանառվել հետընտրական շրջանում։
▪️ Ի՞նչ գործիքակազմ ունեն այսօր մեդիան և քաղաքացիական հասարակությունը ապատեղեկատվության դեմ պայքարելու համար։
▪️ Ի՞նչն աշխատեց, և ի՞նչը պետք է փոխվի։
▪️ Ինչպե՞ս բարձրացնել հասարակության տեղեկատվական դիմակայունությունը սոցիալական ցանցերի և արհեստական բանականությամբ ստեղծվող բովանդակության պայմաններում։
▪️ Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել առաջիկա ընտրական գործընթացներից, այդ թվում՝ ՏԻՄ ընտրություններից առաջ, որպեսզի ապատեղեկատվությունը չձևավորի հանրային օրակարգը։
🎙️ Բանախոսներ՝
🔹 Աշոտ Մելիքյան — Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ
🔹 Արևիկ Սահակյան — Factor TV-ի նախագահ
🔹 Լևոն Բարսեղյան — Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ
📍 «Երկխոսություն» մեդիա կենտրոն
💬 Միացե՛ք քննարկմանը՝ ընտրական գործընթացներում ապատեղեկատվության ազդեցության, մեդիայի և քաղաքացիական հասարակության դերակատարության, ինչպես նաև տեղեկատվական դիմակայունության բարձրացման հնարավորությունների մասին խոսելու համար։
#DialogueMediaCenter #Disinformation #InformationResilience #MediaLiteracy #FactChecking #Elections2026 #Democracy #CivilSociety #Media #ArtificialIntelligence #Gyumri #Armenia
— — — — — — —
🇺🇸 **ENG**
📢 **From Disinformation to Information Resilience: What Lessons Did We Learn from the Parliamentary Elections?**
Following the 2026 parliamentary elections, the spread of disinformation, its influence on public perceptions, and the need to strengthen society’s information resilience remain major concerns.
🗳️ **The discussion will address:**
▪️ What key lessons did we learn from the parliamentary elections from the perspective of disinformation?
▪️ How prepared were the media and civil society to respond to this challenge?
▪️ What were the most dangerous disinformation narratives, and are they still circulating during the post-election period?
▪️ What tools do the media and civil society currently have to counter disinformation?
▪️ What worked, and what needs to change?
▪️ How can society’s information resilience be strengthened in the age of social media and AI-generated content?
▪️ What steps should be taken before upcoming electoral processes, including local elections, to prevent disinformation from shaping the public agenda?
🎙️ **Speakers:**
🔹 **Arevik Sahakyan** — President of Factor TV
🔹 **Levon Barseghyan** — Chair of the Board of the Asparez Journalists’ Club
🔹 **Ashot Melikyan** — President of the Committee to Protect Freedom of Expression
📍 **Dialogue Media Center**
💬 Join the discussion on the impact of disinformation on electoral processes, the role of the media and civil society, and the ways to strengthen information resilience.
#DialogueMediaCenter #Disinformation #InformationResilience #MediaLiteracy #FactChecking #Elections2026 #Democracy #CivilSociety #Media #ArtificialIntelligence #Gyumri #Armenia

Estonia logo

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

🏥 «Առողջության համընդհանուր ապահովագրությունը՝ գործնականում. ովքե՞ր և ինչպե՞ս են օգտվում»

Հայաստանում գործող առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը քաղաքացիների համար նոր հնարավորություններ է ստեղծում, սակայն միաժամանակ բազմաթիվ գործնական հարցեր է առաջացնում։
— — — — — — — — — — — — — — —
📺 Քննարկման ամբողջական տեսագրությունը՝
🔴 YouTube

— — — — — — — — — — — — — — —
🔎 Քննարկման ընթացքում անդրադառձել ենք
▪️ ովքե՞ր են ընդգրկվում համակարգում,
▪️ ի՞նչ բժշկական ծառայություններ է ներառում ապահովագրական փաթեթը,
▪️ ինչպե՞ս է գործում վճարման մեխանիզմը,
▪️ ի՞նչ իրավունքներ և հնարավորություններ ունեն քաղաքացիները,
▪️ որքանո՞վ են Շիրակի մարզի բուժհաստատությունները պատրաստ համակարգի լիարժեք իրականացմանը,
▪️ ի՞նչ խնդիրների են բախվում առողջապահական հաստատությունները։
🎙️ Բանախոսներ՝
🔹 Լեյլի Ասլանյան — ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ
🔹 Արմեն Խաչատրյան — «Գյումրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն
🔹 Արթուր Մանուկյան — Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկայի տնօրեն
🔹 Աստղիկ Բեյբության — Գյումրու Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկայի տնօրեն
— — — — — — —
📍 «Երկխոսություն» մեդիա կենտրոն
📢 Միացե՛ք քննարկմանը՝ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման, քաղաքացիների իրավունքների և առողջապահական հաստատությունների պատրաստվածության մասին հստակ ու գործնական պատասխաններ ստանալու համար։
— — — — — — —
🇺🇸 ENG
🏥 Universal Health Insurance in Practice: Who Is Covered and How Can They Benefit?
Armenia’s universal health insurance system creates new opportunities for citizens while also raising a number of practical questions.
🔎 The discussion will address:
▪️ who is covered by the system,
▪️ which medical services are included in the insurance package,
▪️ how the payment mechanism works,
▪️ what rights and opportunities citizens have,
▪️ how prepared healthcare institutions in the Shirak region are for the full implementation of the system,
▪️ what challenges healthcare institutions are currently facing.
🎙️ Speakers:
🔹 Leyli Aslanyan — Head of the Health and Social Affairs Department of the Shirak Governor’s Office
🔹 Armen Khachatryan — Deputy Director of Gyumri Medical Center
🔹 Artur Manukyan — Director of the Enrico Mattei Polyclinic
🔹 Astghik Beybutyan — Director of the Gyumri Saint Gregory of Narek Polyclinic
📍 Dialogue Media Center
📢 Join the discussion to learn more about the implementation of universal health insurance, citizens’ rights and opportunities, and the preparedness of healthcare institutions in the Shirak region.

Estonia logo

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

🔎«Ապատեղեկատվության դեմ պայքարի և փաստահեն լրագրության մարտահրավերները»

📅 Հուլիսի 10-ին «Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ ՀԿ-ում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում՝ կազմակերպված «Երևանից անդին․ փաստահեն մամուլ մարզային համայնքների համար» ծրագրի շրջանակում։
🤝 Ծրագիրը Դանիական New Democracy Fund-ի և **Երևանի մամուլի ակումբի** համատեղ նախաձեռնությունն է։ Այն նպատակ ունի զարգացնել մարզային լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կարողությունները, նվազեցնել ապատեղեկատվության նկատմամբ նրանց խոցելիությունը և տարածել փաստահեն լրագրության գործիքները։
http://facebook.com/reel/775332855642300/?s=single_unit
💬 Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց՝
🔹 Ազգային ժողովի ընտրությունների լուսաբանման արդյունքներին և հետևություններին,
🔹 հետընտրական Հայաստանում ձևավորված ապատեղեկատվական միջավայրին,
🔹 փաստահեն և մեդիագրագետ լրագրության սկզբունքներին,
🔹 ներմարզային համագործակցության հնարավորություններին։
📌 Ծրագրի նպատակներն ու հիմնական ուղղությունները ներկայացրեց Երևանի մամուլի ակումբի ծրագրերի տնօրեն Վիգեն Սարգսյանը։
🎙️ Բանախոսություններով հանդես եկան՝
▫️ Երևանի մամուլի ակումբի ծրագրի պատասխանատու Տաթևիկ Հովհաննիսյանը,
▫️ Երևանի մամուլի ակումբի նախագահ Արթուր Պապյանը,
▫️ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մեդիագրագիտության ծրագրի տնօրեն Անի Եղիազարյանը։
👥 Հանդիպմանը մասնակցում էին լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, ինչպես նաև Շիրակի մարզպետի աշխատակազմի հանրային կապերի պատասխանատուն։

#ՓաստահենԼրագրություն #Մեդիագրագիտություն #Ապատեղեկատվություն #Գյումրի #ԵրևանիՄամուլիԱկումբ #NewDemocracyFund

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

🗳️ «Հետընտրական գործընթացներ. ընտրությունների արդյունքների վիճարկում»

2026 թվականի հունիսի 27-ին «Երկխոսություն» մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Հետընտրական գործընթացներ. ընտրությունների արդյունքների վիճարկում» թեմայով հանրային քննարկումը։

📢 Քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձան՝
▪️ ընտրությունների արդյունքների վիճարկման գործընթացին,
▪️ Սահմանադրական դատարանում քննվող դիմումներին,
▪️ արտերկրում բնակվող քաղաքացիների ընտրական իրավունքի սահմանափակման նախաձեռնությանը,
▪️ գաղտնի ձայնագրությունների իրավական ուժին,
▪️ ընտրակաշառքի վերաբերյալ հնարավոր իրավական պատասխանատվությանը,
▪️ հետընտրական քաղաքական և իրավական զարգացումներին։
🎙️ Բանախոսներ՝
🔹 Մարիամ Հովեյան – ընտրական գործընթացների փորձագետ
🔹 Վիկտորյա Եղոյան – դիտորդական առաքելության իրավաբան, «Ժուռնալիստների Ասպարեզ» ակումբ
🔹 Գայանե Գևորգյան – իրավապաշտպան
Համակարգող՝
🎤 Լուսինե Մովսիսյան

📺 Քննարկման ամբողջական տեսագրությունը՝

— — — — — — —
🇺🇸 **ENG**
🗳️ Post-Election Developments: Challenging the Election Results
On **27 June 2026**, Dialogue Media Center hosted a public discussion titled “Post-Election Developments: Challenging the Election Results.”
📢 The discussion covered:
▪️ challenges to the election results,
▪️ cases pending before the Constitutional Court,
▪️ the legislative initiative concerning voting rights of citizens living abroad,
▪️ the legal implications of secret recordings,
▪️ potential liability related to vote buying,
▪️ key post-election political and legal developments.
🎙️ Speakers:
🔹 Mariam Hoveyan – Electoral Processes Expert
🔹 Victoria Yeghoyan – Legal Expert, Election Observation Mission, Asparez Journalists’ Club
🔹 Gayane Gevorgyan – Human Rights Defender
Moderator:
🎤 Lusine Movsisyan
📺 **Watch the full discussion on YouTube:🔴https://www.youtube.com/live/3XE9NabZ_7I

logo proelect gmf

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

«Ընտրական գործընթացի դիտարկման նախնական արդյունքները՝ «Գյումրու Առաջընթաց»-ի գնահատմամբ»

📢 «Ընտրական գործընթացի դիտարկման նախնական արդյունքները՝ «Գյումրու Առաջընթաց»-ի գնահատմամբ»

Dialogue Media Centre-ում տեղի ունեցավ «Գյումրու Առաջընթաց» ՔՀԶԿ ՀԿ-ի դիտորդական առաքելության կողմից իրականացված ընտրական գործընթացի դիտարկման նախնական արդյունքների ներկայացումը։
Ասուլիսի ընթացքում ամփոփվեցին դիտորդական առաքելության հիմնական եզրակացությունները, ներկայացվեցին արձանագրված փաստերը, ինչպես նաև ծրագրի շրջանակում իրականացված գործողությունները։

📺 Ուղիղ եթեր 🔴  

🎙️ Բանախոսներն էին՝

🔹 Հասմիկ Մխիթարյան – «Գյումրու Առաջընթաց» ՔՀԶԿ ՀԿ դիտորդական առաքելության ղեկավար
🔹 Արինա Մեծոյան – «Գյումրու Առաջընթաց» ՔՀԶԿ ՀԿ դիտորդական առաքելության համակարգող
🔹 Հրաչ Սահակյան – լրագրող, «Երկխոսություն» մեդիա կենտրոն
🎤 Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան
📍 Dialogue Media Centre
__________
ENG
📢 **Preliminary Results of the Election Observation Mission: The Assessment of “Progress of Gyumri”**
Dialogue Media Centre hosted the presentation of the preliminary findings of the election observation mission conducted by the Progress of Gyumri Civil Society Development Centre NGO.
During the press conference, the speakers summarized the key conclusions of the observation process, presented documented findings, and reflected on the activities carried out within the framework of the project.
🎙️ Speakers:
🔹 Hasmik Mkhitaryan – Head of the Election Observation Mission, Progress of Gyumri CSDC NGO
🔹 Arina Metsoyan – Coordinator of the Election Observation Mission, Progress of Gyumri CSDC NGO
🔹 Hrach Sahakyan – Journalist, Dialogue Media Centre
🎤 Moderator: Lusine Movsisyan
📍 Dialogue Media Centre

#ProgressOfGyumri #ElectionObservation #DialogueMediaCentre #NAElections2026  

logo proelect gmf

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

«Անվտանգություն և տնտեսություն․ ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը»

🇦🇲 Անվտանգություն և տնտեսություն․ ի՞նչ են առաջարկում 2026 թվականի ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը
Ի՞նչ լուծումներ են առաջարկում քաղաքական ուժերը Հայաստանի անվտանգության ամրապնդման, տնտեսական զարգացման և երկրի ապագայի համար։
📢 Այս թեմաների շուրջ Dialogue Media Centre-ում կկայանա բաց քննարկում՝ 2026 թվականի ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ։

📺 Ուղիղ եթեր 🔴  

👥 Բանախոսներ՝
🔹 Էմմա Ալեքսանյան – Ազգային ժողովրդական բևեռ
🔹 Հայկ Կիրակոսյան – Շնորհապետական կուսակցություն
🔹 Արա Նախշքարյան – «Հայաստան» դաշինք
💬 Քննարկման ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց քաղաքական ուժերի ծրագրային մոտեցումները և տեսլականները՝
▪️ ազգային անվտանգության և պաշտպանության,
▪️ արտաքին քաղաքականության,
▪️ տնտեսական զարգացման,
▪️ սոցիալական առաջնահերթությունների և բարեփոխումների վերաբերյալ։
──────────
🇬🇧 Security and Economy: What Are the Political Forces Participating in the 2026 Parliamentary Elections Proposing?
What solutions do political forces offer for strengthening Armenia’s security, advancing economic development, and shaping the country’s future?
📢 Join an open discussion at Dialogue Media Centre with representatives of political forces participating in the 2026 National Assembly elections.
👥 Participants
🔹 Emma Aleksanyan – National Democratic Pole
🔹 Hayk Kirakosyan – Shnorhapatakan Party
🔹 Ara Nakhshkaryan – Armenia Alliance
💬 During the discussion, participants will present their parties’ policy approaches and visions regarding:
▪️ national security and defense,
▪️ foreign policy,
▪️ economic development,
▪️ social priorities and reforms.
📍 Dialogue Media Centre
🔴 The discussion will be streamed live on Dialogue Media Centre’s online platforms. https://www.youtube.com/live/u63zUvu8zeQ

logo proelect gmf

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com