Տեսանյութեր

Գյումրիում գործարան կկառուցվի՝ մինչեւ 1000 աշխատատեղով

Գյումրիում գործարան կկառուցվի՝ մինչեւ 1000 աշխատատեղով Գյումրու ավագանին այսօր միաձայն քվեարկությամբ համաձայնություն է տվել Գյումրու համայնքապետարանի եւ «ԱՄՍՏԱԼ» ՍՊԸ կողմից հուշագիր ստորագրելուն։ Ընկերությունը նպատակ ունի Գյումրու տարածքում ստեղծել գործարանային կոմպլեքս, որտեղ արտադրվելու են արագ կառուցվող կառույցների շրջանակների համար անհրաժեշտ պողպատացինկային պրոֆիլի շինարարական բոլոր նյութերը, ինչի շնորհիվ հնարավորություն կստեղծվի անհամեմատ մատչելի արժեքներով կառուցել բնակելի տներ, դպրոցներ, մանկապարտեզներ և ցանկացած այլ տեսակի շինություններ նաև նպաստելով Գյումրիում աշխատատեղերի ստեղծմանը: Համայնքապետարանն, ըստ հուշագրի, աջակցելու է Ընկերության նախաձեռնությանը և պատրաստակամ է ծրագրի իրականացման համար տրամադրել հողատարածք 50 տարի ժամկետով: Գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի խոսքով՝ հողատարածք դեռեւս չի տրամադրվել, բայց տարածքն արդեն ընտրվել է, գործարան կոմպլեքսը լինելու է քաղաքի Մսի կոմբինատ թաղամասում։ «ԱՄՍՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, ըստ հուշագրի, պարտավորվում է իրականացնել 6 մլրդ 150 մլն ՀՀ դրամ արժողությամբ ներդրումային ծրագիր և ստեղծել մինչեւ 1.000 աշխատատեղ՝ արտադրության և շինարարական ծառայությունների ոլորտում:Ներդրումային ծրագրի առաջին փուլը (գործարանի կառուցում, արտադրանքի թողարկում) նախատեսվում է իրականացնել 3 ամսում: Գործարանի կառուցումից շուրջ 9 ամիս հետո նախատեսվում է ջերմամեկուսիչ նյութերի և գիպսաստվարաթղթի արտադրություն: Այսօր ավագանու մեկ այլ որոշմամբ՝ համայնքի սեփականություն հանդիսացող Մովսես Խորենացի փողոց թիվ 46/1 հասցեի բազմաբնակարան բնակելի շենքից մեկ սոցիալական բնակարան անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է քաղաքացի Լուսիկ Խաչատրյանին։ Բնակարանն ազատվել էր նախորդ շահառուի մահվան հիմքով։ Նույն հասցեում, ավագանու որոշմամբ , մեկ սոցիալական բնակարան անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է մոր եւ դստեր՝ Գոհարիկ Աթոյանին եւ Տաթեւիկ Ջանոյանին։ Նրանք ապրում էին Գյումրու ավտոկայան տնակային պայմաներում՝ ծայրահեղ ծանր իրավիճակում։ Գյումրիում սոցբնակարանները կառուցվել են համայքնապետարան-«Առդա» բարեգործական հիմնադրամի (հիմնականում ամերիկահայերի հանգանակությամբ) համատեղ ֆինանսավորմամբ։ Տնակային պայմաններում գործող Գյումրու համայնքային ենթակայության «Ծիածան» մանկապարտեզին էլ ավագանին որոշել է հատկացնել 350 հազար 200 դրամ՝ որպես նվիրատվություն, էլեկտրական ներքին ցանցի հաղորդալարերի փոխարինման նպատակով։ Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող Ս.Շահումյան փողոց N 296 հասցեի 712,79 քառակուսի մետր մակերեսով մանկապարտեզը և դրա պահպանման ու սպասարկման համար զբաղեցված բնակավայրերի նպատակային նշանակության հողերի, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0,239645 հեկտար մակերեսով հողամասը անհատույց օգտագործման իրավունքով 23 տարի ժամկետով Ավագանին տրամադրել է «Սուրբ Մարիամ» մանկապարտեզին։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«Նորը հանրային տրանսպորտում․ համեմատելու հնարավորություն»

«Նորը հանրային տրանսպորտում․ համեմատելու հնարավորություն»
—————————————
1․ 25/5 երթուղին շահագործվում է 13 նոր միկրոավտոբուսներով, նոր կանոններով։ Որո՞նք են այս ընթացքում տեսանելի դրական ու բացասական արդյունքները։
2․ Օրական եկամտի չափը որքանո՞վ է տարբերվում երթուղու նախկին տարբերակով շահագործման թվերից։ Կարելի է՞ զուգահեռ անցկացնել մյուս երթուղիների հետ։ Ինչու՞ նոր սարքերը հին ձեռագիր ունեն՝ ոչ բոլոր 100-դրամանոցներն են կլանում։
3․ Գյումրու Ավագանու որոշմամբ վարորդների համար որոշվել է 100 000 դրամ աշխատավարձ՝ պարգևավճարի մշուշոտ հեռանկարով։ Չե՞ք կարծում, որ դա կառաջացնի ինքնապարգևատրման գայթակղություն։
4․ Ինչպե՞ս է իրականացվում նոր միկրոավտոբուսների աշխատանքի մոնիտորինգը։ Տեսախցիկները գործու՞մ են։ Ո՞վ է ուսումնասիրում դրանց տեսանյութը։
5․ Անընդհատ հնչում են ակնարկներ մինչ տարեվերջ կամ 2023 թ․ ուղեվարձի թանկացման մասին։ Որքանո՞վ են դրանք հիմնավոր։
6․ Ի՞նչ է սպասվում առաջիկայում․ այլ երթուղիներ նոր միկրոավտոբուսներով, երթուղու համատեղ՝ համայնքային և մասնավոր, շահագործում, լրացուցիչ միկրոավտոբուսների գնում, «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի էկոլոգիապես մաքուր ավտոբուսներ, այլ նորամուծություններ։
YouTube` 🔴  

ℹ Բանախոսներ՝
➡ Արամ Սարուխանյան – Գյումրու քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի առաջատար մասնագետ
➡ Համլետ Ղազարյան- “Վանանդ” ՀԿ նախագահ
🔗Համակարգող՝ Սեյրան Մարտիրոսյան։
————————————————————————
Քննարկումն իրականացվում է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Դոյչե Վելլե ակադեմիայի կողմից՝ Բի-Բի-Սի Մեդիա էքշնի-ի, ԲՀՀ-Հայաստանի, Հետաքննող լրագրողներ (Hetq.am) ՀԿ-ի և ֆակտոր տեղեկատվական կենտրոնի հետ համատեղ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում  dialoguemc.am- ը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: 

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«Կանանց իրավունքներ» Կարինե Դավթյան

YouTube`🔴  

#HumanRights #Մարդու_Իրավունքներ

ℹ Կանայք Հայաստանում ունեն հավասար իրավունքներ, ինչ տղամարդիկ, սակայն առավել նվազ հնարավորություններ: Հայաստանում Ֆիզիկական բռնության ենթարկված կանանց 44.7 %-ը, սեռական բռնության ենթարկվածների՝ 48 %-ը որևէ մեկին չի պատմել բռնության մասին։

ℹ Կանանց նկատմամբ գենդերային հիմքով խտրականության, կանանց իրավունքների ոտնահարման դեպքերը շարունակում են համատարած բնույթ կրել Հայաստանում։ ՀՀ-ում նկատվում է կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված թե՛ պետության, թե՛հասարակական կազմակերպությունների կողմից իրականցվող գործունեության թիրախավորում,կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև կին իրավապաշտպանների նկատմամբ թշնամանքի դրսևորում:

ℹ Կանանց իրավունքների պաշտպանությանը, հատկապես այն ոլորտներում, որոնցում կանայք մեր երկրում խոցելի են ամենից շատ, և առկա է միջամտություն կատարելու անհրաժեշտություն։

_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _

Հարցազրույցը իրականացվում է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Դոյչե Վելլե ակադեմիայի կողմից՝ Բի-Բի-Սի Մեդիա էքշնի-ի, ԲՀՀ-Հայաստանի, Հետաքննող լրագրողներ (Hetq.am) ՀԿ-ի և ֆակտոր տեղեկատվական կենտրոնի հետ համատեղ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում  dialoguemc.am- ը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: 

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«Կրթության իրավունք» Սերոբ Խաչատրյան

 YouTube`🔴 

#HumanRights #Մարդու_Իրավունքներ

ℹ Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք և այն ամրագրվել է ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ ներպետական օրենդրությամբ։

ℹ Կարևոր է կրթության որակը պատկերացնել բազմակողմանի ձևով՝ որակյալ սովորողներ, որակյալ միջավայր, որակյալ բովանդակություն, որակյալ գործընթացներ և որակյալ վերջնարդյունքներ։

ℹ Կառավարությունն ընդունել է հանրակրթության նոր չափորոշիչները ։ Տարրական, հիմնական ու ավագ դպրոցների շրջանավարտներին կներկայացվեն որակական պահանջներ:

_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _

Հարցազրույցը իրականացվում է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Դոյչե Վելլե ակադեմիայի կողմից՝ Բի-Բի-Սի Մեդիա էքշնի-ի, ԲՀՀ-Հայաստանի, Հետաքննող լրագրողներ (Hetq.am) ՀԿ-ի և ֆակտոր տեղեկատվական կենտրոնի հետ համատեղ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում  dialoguemc.am- ը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: 

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«Երիտասարդ նկարիչների պլեներ՝ հանուն Ջաջուռի»

«Երիտասարդ նկարիչների պլեներ՝ հանուն Ջաջուռի»
—————————————
📌Ախուրյան խոշորացված համայնքի Ջաջուռ բնակավայրում անցկացվելու է «Նկարում ենք լույսը» խորագրով երիտասարդ նկարիչների Պլեներ: Նախագիծն իրականացնում է «Արդինի» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամը: Նպատակը՝ ուշադրություն հրավիրել գյուղի խնդիրների վրա, իրականացնել մեկ բարեգործական ծրագիր, հայտնաբերել գյուղական հյուրընկալ տներ եւ նպաստել ապագայում գյուղական տուրիզմի զարգացմանը:
—————————————

Ուղիղ հեռարձակում 🔴 

————————————-
ℹ Բանախոսներ՝
➡ Երանուհ Սողոյան – «Արդինի» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամի տնօրեն
➡ Կոլյա Գրիգորյան – Ջաջուռ բնակավայրի վարչական ղեկավար
➡ Մամիկոն Միքայելյան – Քանդակագործ, նկարիչ

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«Ճամփեզրի հանգուցյալները». հուղարկավորություններ՝ սահմաններից դուրս

«Ճամփեզրի հանգուցյալները». հուղարկավորություններ՝ սահմաններից դուրս
—————————————
📌Գյումրիում գերեզմանատների սահմաններից դուրս իրականացվող հուղարկավորությունների խնդիրը տարիներ շարունակ չլուծվողների թվում է:
Ինչո՞ւ են լռում պատասխանատուներն, ու որն է լուծման բանալին:
Կառուցել դամբարաններ, գնալ դիակիզման ճանապարհով, թե բավարարվել ընտանեկան համարվող գերեզմանոցի սահմանված չափորոշիչով:
—————————————
Ուղիղ հեռարձակում 🔴 

————————————-
ℹ Բանախոսներ՝
➡ Էդուարդ Բաղրամյան «Հավերժ հիշատակ» ընկերության տնօրեն
➡ Սուսաննա Էլբակյան «Սրբազան հող» հկ նախագահ
➡ Տեր Նշան քահանա Պամֆյորով – Շիրակի թեմի քահանա
🔗Համակարգող՝ Արմենուհի Մինասյան

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«Շիրակի մարզի բնապահպանական խնդիրները»

«Շիրակի մարզի բնապահպանական խնդիրները»
—————————————
1․ Որո՞նք են Շիրակի մարզի բնապահպանական հիմնական խնդիրները։ Բավարար ե՞ն արդյոք կանաչ տեխնոլոգիաների ներդրման ծավալները Շիրակի մարզում։
2․ Անտառների պահպանության ի՞նչ արդյունավետ քայլեր են արվում՝ պահպանություն, պաշտպանություն, վերականգնում, անտառապատում, անտառօգտագործում և այլն։
3․ «Արփի լիճ» ազգային պարկի, որպես կենսոլորտային պահպանավայր, կայուն զարգացման մոդելային տարածաշրջան, բնապահպանական դերը։ Արդյոք դա հակասության մեջ չէ՞ տեղական համայնքների տնտեսական զարգացման հետ։ Որո՞նք են կառուցվելիք Կապսի ջրամբարի հնարավոր ազդեցությունները շրջակա միջավայրի վրա։
4․ Ո՞րն է կրթության, ուսուցման, հանրային իրազեկման, հանրային մասնակցության, հանրության համար տեղեկատվության հասանելիության դերը բնապահպանական խնդիրների լուծման գործում։
5․ Կլիմայի փոփոխության սպառնալիքի և հետևանքների մեղմման ի՞նչ արտաքին ու ներքին միջոցներ, ներդրումներ և գործողություններ են անհրաժեշտ Շիրակի մարզում։
————————————————————————
 ————————————————————————
ℹ Բանախոսներ՝
➡ Տիգրան Անանիկյան, ՀՀ Շիրակի մարզի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետ,
➡ Մկրտիչ Հանեսօղլյան, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի ավագ պետական տեսուչ,
➡ Արտակ Ֆարզադյան- «Արփի լիճ» ազգային պարկի փոխտնօրեն
➡ Ռաֆայել Մխիթարյան, «Երրորդ բնություն» ՀԿ նախագահ։
🔗Համակարգող՝ Սեյրան Մարտիրոսյան
————————————————————————
Քննարկումն իրականացվում է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Դոյչե Վելլե ակադեմիայի կողմից՝ Բի-Բի-Սի Մեդիա էքշնի-ի, ԲՀՀ-Հայաստանի, Հետաքննող լրագրողներ (Hetq.am) ՀԿ-ի և ֆակտոր տեղեկատվական կենտրոնի հետ համատեղ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում  dialoguemc.am- ը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: 

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«Հաճախակի գրանցվող երկրաշարժերն ու մարզի վթարավտանգ շենքերը»

📌Վերջին շրջանում ՀՀ տարածքում գրանցված երկրաշարժերը բնակչության մոտ անհանգստություն են առաջացրել՝ կապված դրանց հաճախականության հետ: Միայն հուլիսի 11-ին ՀՀ տարածքում գրանցվել էր չորս երկրաշարժ, որից առաջինի ցնցման ուժգնությունը կազմել էր 6 բալ. Երևանում և մի շարք մարզերում ցնցումները զգացվել են 5 բալ ուժգնությամբ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ կարող են լինել նոր ցնցումներ, սակայն անհանգստանալու և խուճապի մատնվելու հիմքեր չկան: Շիրակի մարզում, սակայն, դեռևս կան վթարային եւ վթարավտանգ շենք-շինություններ, որոնց բնակիչները կանգնած են փլատակների տակ մնալու իրական վտանգի առաջ:
————————————-

Ուղիղ հեռարձակում 🔴 

————————————-
ℹԲանախոսներ՝
➡ Խաչատուր Խնձրցյան- Շիրակի մարզպետարանի Քաղաքաշինության վարչության պետ
➡ Հենրիկ Գասպայան- Գյումրու գլխավոր ճարտարապետ
➡ Սերգեյ Նազարեթյան- ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության գլխավոր փորձագետ
➡ Լևոն Հովսեփյան- ՀՀ ԱԻՆ Շիրակի մարզային Փրկարարական վարչության պետի տեղակալ, բնակչության պաշտպանության բաժնի պետ, փոխգնդապետ
🔗Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«Կմեկնարկի Գյումրիի Բարեկամության այգու հին բեմի վերակառուցման հանրային արշավը»

📌Բարեկամության զբոսայգու կարևոր օբյետկներից մեկը պատմական բեմահարթակն է, որը երկրաշարժի հետևանքով գտնվում է վթարային վիճակում։ Այն պահպանելու և վերակառուցելու նպատակով TUF հիմնադրամը այս տարվա հուլիսի 11-ին մեկնարկելու է հանրային արշավ, որի նպատակն է դրամահավաքի և հանրային ներգրավվածության շնորհիվ պահպանել բեմահարթակի պատմական տեսքն ու վերականգնել դրա երբեմնի մշակութային նշանակությունը։ Դա հնարավորություն կընձեռի Գյումրու և ամբողջ Հայաստանի երաժշտական, պարային և թատերական խմբերին ելույթ ունենալու քաղաքի յուրօրինակ և նոր բացօթյա բեմում։
#FriendshipParkGyumri
👉 Դրամահավաքին միանալու համար անցեք հետևյալ հղումով` https://rearmenia.com/…/reconstruction-of-the-open-air
————————————-

Ուղիղ հեռարձակում 🔴 

————————————-
ℹԲանախոսներ՝
➡ Ելենա Մուրադյան – «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (ТUF) բարեգործական հիմնադրամի Գյումրու զարգացման ծրագրերի ղեկավար
➡ Մուշեղ Գոնչոյան – Բարեկամության այգու շինարարական աշխատանքների համակարգող
➡ Լիլիթ Թովմասյան – Գյումրի համայնքապետարանի Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ
➡ Արտակ Գրիգորյան – «ռեԱրմենիա» համագործակցության հարթակի գործառնական տնօրեն

🔗 Մոդերատոր՝ Էմմա Բաղդասարյան – Գյումրիի Բարեկամության այգու վերակառուցման ծրագրի համակարգող

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«Առողջության իրավունք» Հասմիկ Պետրոսյան

YouTube`🔴 

#HumanRights #Մարդու_Իրավունքներ

ℹՀՀ Սահմանադրության 85-րդ հոդվածով ամրագրված է առողջության պահպանման իրավունք

ℹ Յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան ունի առողջության պահպանման իրավունք

ℹ Օրենքը սահմանում է անվճար հիմնական բժշկական ծառայությունների ցանկը և մատուցման կարգը:

ℹԲոլոր մարդիկ ունեն միևնույն իրավունքները։ Յուրքանչյուր ոք պետք է հարգի ուրիշների իրավունքները։