Տեսանյութեր

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ» Գայանե Գրիգորյան

#HumanRights #Մարդու_Իրավունքներ

ℹ Աշխարհում ավելի քան մեկ միլիարդ մարդ ապրում է այս կամ այն տեսակի հաշմանդամությամբ և 200 միլիոն մարդ գործունեության ընթացքում առնչվում է զգալի դժվարությունների հետ:

ℹ Ամբողջ աշխարհում հաշմանդամություն ունեցող անձինք առողջապահական, կրթական և տնտեսական բնագավառներում մասնակցության համեմատաբար ցածր և աղքատության ավելի բարձր ցուցանիշներ ունեն:

_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _

Հարցազրույցը իրականացվում է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Դոյչե Վելլե ակադեմիայի կողմից՝ Բի-Բի-Սի Մեդիա էքշնի-ի, ԲՀՀ-Հայաստանի, Հետաքննող լրագրողներ (Hetq.am) ՀԿ-ի և ֆակտոր տեղեկատվական կենտրոնի հետ համատեղ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում  dialoguemc.am- ը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: 

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«Հանրակրթության պետական չափորոշիչը»

«Հանրակրթության պետական չափորոշիչը»
—————————————
📌 Հանրակրթության պետական լրամշակված չափորոշիչը պաշտոնապես հրապարակվել է 2021 թ․ փետրվարի 9-ին։ Դրա պահանջները պարտադիր են կրթական ծրագրերի և ուսումնական հաստատությունների համար: Որքանո՞վ են հանրակրթական հիմնական ծրագրերի ուսումնական բնագավառները, դրանց բովանդակությանը ներկայացվող պահանջները համարժեք ներկա պահանջներին ու մարտահրավերներին։
📌 Հանրակրթության պետական չափորոշիչը ելնում է կարողունակությունների վրա հիմնված մոտեցումից և սահմանում է շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները` ըստ կրթական աստիճանների։ Ակնկալվող վերջնարդյունքները բավարար ե՞ն որակյալ և մրցունակ կրթություն ստանալու համար։
📌 Չափորոշչով սահմանվում են հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության հետևյալ բաղադրիչները՝գիտելիք, հմտություն, դիրքորոշում, արժեքային բաղադրիչ: Հենքային ուսումնական պլանը և առարկայացանկերի ձևավորման հիմնական սկզբունքները տալիս ե՞ն այդ հնարավորությունը։
📌 Չափորոշիչում ներկայացված են սովորողի ուսումնառության գնահատման սկզբունքները, որոնք նպատակ ունեն որոշելու սովորողի մոտ կարողունակության զարգացման աստիճանն ըստ ուսումնական առարկաների, չափորոշչով սահմանված վերջնարդյունքներին համապատասխան ձեռք բերած գիտելիքների և հմտությունների մակարդակի, ինչպես նաև դիրքորոշումների ու արժեքների ձևավորման: Ընթացիկ գնահատումն իրականացվում է քանակական (միավորային) և ձևավորող (ուսուցանող) ձևերով, 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում միավորային գնահատում չի իրականացվում, 7-12-րդ դասարաններում յուրաքանչյուր աշակերտ տարեկան իրականացնում է առնվազն մեկ ուսումնական նախագիծ՝ իր ընտրած առարկայից կամ առարկաներից և այլն։ Ուսուցիչները բովանդակային, մեթոդական, հոգեբանական առումներով պատրաստ ե՞ն այդպես աշխատել։
—————————————
Ուղիղ հեռարձակում 🔴 

—————————————
ℹԲանախոսներ՝
➡ Գևորգ Ղումաշյան – Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ
➡ Նաիրա Թադևոսյան, Գյումրու թիվ 1 կրթահամալիրի տնօրեն,
➡ Կարինե Ալեքսանյան, «Շիրակի ուսուցիչների միություն» ՀԿ նախագահ
➡ Հայաստան Հովհաննիսյան, թիվ 41 հիմնական դպրոցի տնօրեն։
🔗Համակարգող՝ Սեյրան Մարտիրոսյան
————————————————————————
Քննարկումն իրականացվում է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Դոյչե Վելլե ակադեմիայի կողմից՝ Բի-Բի-Սի Մեդիա էքշնի-ի, ԲՀՀ-Հայաստանի, Հետաքննող լրագրողներ (Hetq.am) ՀԿ-ի և ֆակտոր տեղեկատվական կենտրոնի հետ համատեղ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում  dialoguemc.am- ը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: 

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«Անկումներ զբոսաշրջային ոլորտում եւ դրանց լուծման ուղիները»

«Անկումներ զբոսաշրջային ոլորտում եւ դրանց լուծման ուղիները»
—————————————
📌Արդյո՞ք պետք է մտածել տուրիզմի զարգացման մասին, երբ երկիրդ չի համարվում անվտանգ տուրիստական շրջագայությունների համար:
📌Թշնամու՝ զբոսաշրջային տարածքների թիրախավորումը, սահմանային բախումներն ինչպե՞ս են ազդում հյուրանոցային, սրճարանային բիզնեսի, թանգարանների այցելուների թվի, հուշանվերների իրացման վրա:
📌Ինչպես են փորձում լուծել խնդիրներն այս ոլորտում գործող փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները:
Երկխոսության մեդիա կենտրոնում անդրադարձ կլինի այս հարցադրումներին, կփորձեք ստանալ նաեւ պատասխաններ եւ լուծման ուղիների վերաբերյալ առաջարկներ:
—————————————
Ուղիղ հեռարձակում 🔴 

—————————————
ℹԲանախոսներ՝
➡ Վարդան Սրտաշյան – «Արաքս» հյուրանոցային համալիրի կառավարիչ
➡ Անդրանիկ Մկոյան «Բլու Սկայ» տուրիստական կազմակերպության հիմնադիր, տնօրեն
➡ Արտուշ Միքայելյան – «Ալաշկերտ» հյուրատան հիմնադիր
➡ Միքայել Վարդպարոնյան «Վառեմ-մարեմ» արվեստանոցի հիմնադիր
🔗Համակարգող՝ Երանուհի Սողոյան
————————————————————————
Քննարկումն իրականացվում է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Դոյչե Վելլե ակադեմիայի կողմից՝ Բի-Բի-Սի Մեդիա էքշնի-ի, ԲՀՀ-Հայաստանի, Հետաքննող լրագրողներ (Hetq.am) ՀԿ-ի և ֆակտոր տեղեկատվական կենտրոնի հետ համատեղ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում  dialoguemc.am- ը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: 

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«Մարզային հանրային տրանսպորտ․ խնդիրներ և հնարավորություններ»

«Մարզային հանրային տրանսպորտ․ խնդիրներ և հնարավորություններ»
—————————————
1․ 2022 թ․ մարզկենտրոնը համայնքների ու բնակավայրերի հետ կապող 35 երթուղի է գործում։ Մարզի 119 բնակավայրերից մոտ 80-ն են ընդգրկված այդ երթուղիներում։ Ո՞րն է պատճառը, որ մոտ 40 բնակավայր դուրս է մնացել երթուղիներից։
2․ Բացի Գյումրուց, համայնքային կենտրոններից երթուղիներ ունի միայն Արթիկը։ Մյուսների դեպքում ինչու՞ այդպիսիք չկան։
3․ Ինչպե՞ս են իրականացվում երթուղիների սպասարկման մրցույթները, որքանո՞վ են դրանք թափանցիկ։ Կա պայմանագրի լուծման մեխանիզմ, եթե սպասարկող կառույցը չի կատարում իր պարտականությունները։
4․ Կան երթևեկող աշխատողներ, սովորողներ, մարդիկ ուզում են մասնակցել մարզկենտրոնի մշակութային, մարզական կյանքին, երեխաներին տանել զբոսայգիներ և այլն։ Ի՞նչն է հիմք հանդիսանում երթուղիների ժամերի ու հաճախականության համար։ Կա՞ն արտոնություններ կամ զեղչեր որոշակի խմբերի համար՝ ուսուցիչներ, ուսանողներ, հաշմանդամներ, պատերազմի մասնակիցներ, այլ։
5․ Գյումրիում հանրային տրանսպորտը հիմնականում նորացվել է, բարելավվել է սպասարկման որակը, վճարումն իրականացվում է սարքերի միջոցով, ինչը ստվերի կրճատման արդյունավետ միջոց է, էլետրականությամբ աշխատող ավտոբուսներ ներդնելու ծրագիր կա։ Ի՞նչ հեռանկարներ ու ծրագրեր կան մարզային տրանսպորտի համար։
—————————————

—————————————

ℹԲանախոսներ՝
➡ Սամվել Էգնատոսյան, Ամասիայի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար,
➡ Աշոտ Հովհաննիսյան, Աշոցքի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի պետ,
➡Արմեն Մելքոնյան, Արթիկի համայնքապետարանի զարգացման ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ,
➡ Խաչատուր Խնձրցյան, Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ։
🔗 Սեյրան Մարտիրոսյան
————————————————————————
Քննարկումն իրականացվում է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Դոյչե Վելլե ակադեմիայի կողմից՝ Բի-Բի-Սի Մեդիա էքշնի-ի, ԲՀՀ-Հայաստանի, Հետաքննող լրագրողներ (Hetq.am) ՀԿ-ի և ֆակտոր տեղեկատվական կենտրոնի հետ համատեղ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում  dialoguemc.am- ը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: 

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«ՀՀ արտաքին քաղաքականությունն ու անվտանգային հարցերը»

«ՀՀ արտաքին քաղաքականությունն ու անվտանգային հարցերը»
—————————————
📌Պրահայում հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած քառակողմ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, հայտարարել են փոխադարձաբար Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման մասին՝ ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմա-Աթայում 1991 թվականին ստորագրված հռչակագրի համաձայն։ Երևանն ու Բաքուն հստակեցրել են դելիմիտացիայի անցկացումն այս սկզբունքերով։Կողմերը համաձայնության են եկել սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման շուրջ։
Ինչպիսի՞ն են Պրահայում տեղի ունեցած հանդիպման արդյունքները և ի՞նչ է սպասվում առաջիկայում։
—————————————
Ուղիղ հեռարձակում 🔴 

—————————————
ℹԲանախոսներ՝
➡ Արման Բաբաջանյան- «Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր
➡ Տիգրան Խզմալյան- Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ
➡ Ազատ Արշակյան- Գերագույն խորհրդի պատգամավոր
➡ Թեհմինե Ենոքյան- «Կանաչ Հայաստան» ՀԿ–ի նախագահ
🔗Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«Պատսպարման վայրերը՝ բնակչության պաշտպանության տարածքներ»

«Պատսպարման վայրերը՝ բնակչության պաշտպանության տարածքներ»
—————————————
📌Ի՞նչպես կազմակերպել բնակչության տարհանումը «Օդային տագնապ»-ի դեպքում։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է անվտանգության պահպանման և բնակչության վարվեցողության կանոնները «Օդային տագնապ» ազդանշանի ժամանակ։ Ո՞րքանով են պատրաստ մարզի պատսպարման համար նախատեսված վայրերը, այս պահին ի՞նչ խնդիրներ կան, դրանք պատշաճ վիճակի բերելու հարցում ։ Պատկան կառույցներն ի՞նչ աշխատանքներ են տանում այդ ուղղությամբ։ Տեղյա՞կ են արդյոք բնակիչները արագ արձագանքման կանոններին և ունե՞ն պատրաստակամություն աջակցելու պատասխանատու կառույցներին։
—————————————
—————————————
ℹ Բանախոսներ՝
➡ Լևոն Հովսեփյան – ԱԻՆ ՓԾ ՇՄ Փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի պետ
➡ Արսեն Վարդանյան – «Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնության համահիմնադիր
➡ Սենիկ Եսայան –«Կարին» համատիրության նախագահ
🔗Համակարգող ՝ Մարինե Դերբինյան

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«Պատերազմող երկրում թատերական արվեստն իրավունք չունի լռել»

«Պատերազմող երկրում թատերական արվեստն իրավունք չունի լռել»
—————————————
📌Թատրոնը պարտավոր է գործել, անգամ եթե երկիրդ պատերազմում է, համոզված են թատերական գործիչներն ու թատերասեր հանրությունը: Նրանց պնդմամբ, բեմն էլ յուրատեսակ մի խրամատ է, որ չի կարելի լքել: Թատրոնում վարագույրը պետք է միշտ բացվի, որպես կենսունակության, լավատեսության եւ հույսի նշան: Արդյո՞ք պետք է թույլ տալ հրանոթներին լռեցնել մուսաներին, թե՝ հակառակը, պետք է մշտապես ապացուցել, որ բոլոր պատերազմներն ի վերջո հանուն մշակույթի են: թ Թատերական գործիչները կխոսեն պատերազմների ժամանակ թատրոնի դերի, նշանակության, այդ ընթացքում ծնված աշխատանքների եւ հարկ եղած դեպքում՝ թիկունքում միասնաբար գործելու մասին:
—————————————
Ուղիղ հեռարձակում 🔴 

————————————-
ℹ Բանախոսներ՝
➡ Լյուդվիգ Հարությունյան «Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար
➡ Հովհաննես Հովհաննիսյան – Գյումրու Մտորումների թատրոնի հիմնադիր, ՀՀ վաստակավոր արտիստ
➡ Տաթեւ Ղազարյան – Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի դերասանուհի
🔗Համակարգող՝ Երանուհի Սողոյան

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com 

«Հայաստանը, գոնե այս փուլում պետք է սառեցնի իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին» Ռ․Ղևոնդյան

«Հայաստանը, գոնե այս փուլում պետք է սառեցնի իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին» Ռ․Ղևոնդյան

YouTube` 🔴

#Հայաստան #Ադրբեջան

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Անի խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում ընտրապայքարը 3 թեկնածուի միջև է

Սեպտեմբերի 25-ին ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվելու Շիրակի մարզի Անի համայնքում՝ խոշորացումից հետո, 2-րդ ՏԻՄ ընտրությունները: Ընտրապայքարը 3 քաղաքական ուժերի միջև է՝ «Հայկական երազանք», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների եւ «Ազգ-համայնք» դաշինքի: Դաշինքը ձեւավորվել է «Հայաստանի Ժողովրդավարական ազատական միություն» եւ «Ռեֆորմիստների» կուսակցություններից: Անի համայնքն ունի 19 բնակավայր, Մարալիկ կենտրոնով: ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության վերջին տվյալներով, գրանցված է 15.889 ընտրող:

«Հայկական երազանք» կուսակցության համայնքի ղեկավարի թեկնածուն Անիի ավագանու անդամ, գործարար Ագուն Սաղաթելյանն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է  Մարալիկի, Արթիկի, և Ախուրյանի «Հայ փոստի» համակարգող Արման Սարիբեկյանը, իսկ «Ազգ-համայնք» դաշինքի առաջին համարը զբաղեցնում է Արտակ Գևորգյանը, ով 2004 թվականից մինչև 2017 թվականը եղել է Մարալիկի քաղաքապետը, այնուհետ 5 տարի է, խոշորացված Անի համայնքի ղեկավարն է:

Անի խոշորացված համայնքում նախընտրական ակտիվությունը հիմնականում 2 թեկնածուների միջև է. սա նաև քաղաքական պաստառներն են փաստում: Մարալիկ քաղաքի գլխավոր փողոցի մի կողմում Անի խոշորացված համայնքի գործող ղեկավար Արտակ Գևորգյանի պաստառներն են, մյուս կողմում՝ ՔՊ-ական թեկնածու Արման Սարիբեկյանինը: 3-րդ թեկնածուն՝ գործարար Ագուն Սաղաթելյանը նախընտրական պայքարի է դուրս եկել առանց պաստառների, քարոզարշավն այլ տարբերակով է տանում: Իսկ համայնքում խնդիրները շատ են, բնակիչների սպասումները՝ մեծ:

Խմելու, ոռոգման ջուր չկա, անբարեկարգ ճանապարհներն են շատ. Անի համայնքի բնակիչները ոչ միայն ենթակառուցվածքների հիմնանորոգում են ակնկալում, այլ նաև աշխատատեղերի ավելացում, գյուղատնտեսության ոլորտում առաջընթաց ապահովող փոփոխություններ, որպեսզի աղքատացած բնակավայրերից կանխվի արտագաղթը:

Անի համայնքում նախորդ տարիներին որոշակի աշխատանքներ կատարվել են: Բայց շատ գյուղերում դեռ լուծված չեն բնակիչների համար ամենակենսական նշանակության խնդիրները: Բոլոր թեկնածուների նախընտրական ծրագրերում դրանք տեղ գտել են, իսկ թե ինչ միջոցներով են լուծվելու, չեն նախանշում:

Անիի համայնքապետարանի շենքը շարունակում է դատարկ մնալ, մուտքի դռների ապակիներն էլ՝ կոտրված: 4 տարի առաջ տեղի ունեցած բողոքի ցույցերի հետքերն են: Դեռ 2018 թվականի հեղափոխությունից հետո, համայնքի մի խումբ բնակիչներ պահանջում էին Արտակ Գևորգյանի հրաժարականը, համայնքապետարանի շենքը շրջափակման մեջ պահելով: Համայնքապետն էլ իր աշխատակազմով տեղափոխվել էր Մարալիկի երաժշտական դպրոց և այնտեղ է աշխատում մինչ օրս: Այս ընտրություններից հետո, արդյո՞ք վերադարձ կլինի համայնքապետարան,-հարցրինք թեկնածուին:

Արտակ Գևորգյանի հանդեպ նաև քրեական գործեր էին հարուցվել, ասում է, մինչև 10 գործ: Նա մեղադրվում էր յուրացման և պաշտոնական լիազորությունների չարաշահումներ կատարելու համար: Դրանցից ոչ մեկով դատական վճիռներ չկայացվեցին:

Արտակ Գևորգյանի կողմից կառավարություն ներկայացրած ծրագրերը բոլորը պետությունը հաստատել է ու իրականացվում են: Նրա քաղաքական մրցակիցը՝ Արման Սարիբեկյանը ակտիվ նախընտրական պայքար էր սկսել քարոզարշավի առաջին օրերին, գյուղեր այցելել: Մեր նկարահանող խումբը թեկնածուին հանդիպեց Լուսաղբյուր գյուղում, բայց նա հրաժարվեց հարցազրույցից, պատճառաբանելով, թե լրագրողների հետ հաղորդակցվելու տրամադրություն չունի: Շրջայցերի արդյունքում փաստել է, թե գյուղերում ինչքան ծանր է մարդկանց վիճակը, զուրկ են տարրական կենսապայմաններից:

Հիմա թեկնածուներն հիմնականում դադարեցրել են քարոզարշավը սահմանային իրավիճակով պայմանավորված: Նույն պատճառով նախընտրական քարոզչություն չի տանում նաև մյուս թեկնածուն՝ Ագուն Սաղաթելյանը: Նա մեզ փոխանցեց, որ այս օրերին եղել է սահմանին, իմացել, ինչի կարիք կա: Նաև, անհրաժեշտության դեպքում կմեկնի երկիրը պաշտպանելու: Ագուն աղաթելյանը և՛ քառօրյա, և՛ 44-օրյա պատերազմների մասնակից է:

Անիում նախընտրական շրջանն անցնում է առանց միջադեպերի ու էական խախտումների,-հավաստում է թիվ 33 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գոռ Պետրոսյանը:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«ՀԱՊԿ-ին Հայաստանի հետագա անդամակցությունը կբերի տոքսիկ էֆեկտի» Ռ․Մեհրաբյան