Monthly Archives:November 2023

Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների հանդիպումը

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հինգերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձել են կազմակերպչական և ընթացակարգային մի շարք հարցերի: Կողմերը նախնական համաձայնեցրել են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգի տեքստը: Կողմերը պայմանավորվել են սկսել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքները, ինչպես նաև համաձայնության են եկել ակտիվացնել հանձնաժողովների հանդիպումների անցկացումը: Կողմերը պայմանավորվել են նաև աշխատանքային կարգով նախանշել հանձնաժողովների հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:

https://www.mfa.am/hy/press-releases/2023/11/30/dpm_arm_aze/12370

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

«Ինքնակամ շինությունների հաշվառման գործընթացն ու վերջնաժամկետը»

📌2022 թվականի հունվարի 5-ին ՀՀ կառավարությունը սահմանել է ինքնակամ կառույցների հաշվառման կարգը։Հստակեցվել են նաեւ ինքնակամ շինությունների հաշվառման վերջնաժամկետները։

Ցանկացած շինություն կառուցելիս՝ պետք է լինի թույլտվություն ու նախագիծ։ Առանց նախագծման որեւէ շինության կառուցում արգելվում է:

Ինքնակամ շինությունների կառուցումը կանխարգելելու ժամանակացույցով լիազորություններ են վերապահվել համայնքների ղեկավարներին և տեսչական մարմիններին:

Ուղիղ հեռարձակում 🔴  

—————————————

ℹԲանախոսներ՝

➡ Տիգրան Ղազարյան՝ – ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի պետ

➡ Հենրիկ Գասպարյան՝ – Գյումրի համայնքի գլխավոր ճարտարապետ

➡Վաչագան Հեպոյան՝ – Անիի համայնքապետարանի աշխատակազմի Քաղաքաշինության, հողաշինության, կոմունալ տնտեսության եւ տրանսպորտի բաժնի պետ

➡ Ղուկաս Մուրազյան՝ – Ախուրյանի համայնքապետարանի աշխատակազմի Քաղաքաշինության եւ հողաշինության բաժնի պետ

🔗Համակարգող՝ Անի Մկրտչյան

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Իրաքի նախագահն այցելել է Գյումրի

Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Գյումրի։ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի և պաշտոնատար այլ անձանց հետ երկու երկրների նախագահներն այցելել են Գյումրու «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, ծանոթացել պայմաններին, զրուցել սաների և մարզիչների հետ, հետաքրքրվել անելիքներով ու լսել նրանց։ Այնուհետև Գյումրու «Սև բերդ» ամրոցում հյուրերը մասնակցել են «Հայ-իրաքյան տեխնոլոգիական նախաձեռնություն՝ միավորելով նորարարությունները» խորագիրը կրող քննարկմանը, որը միտված է եղել միավորելու երկու բարեկամ երկրների նորարարական ներուժը, խոսելու Հայաստանի և Իրաքի միջև տեխնոլոգիական ոլորտում համագործակցության հեռանկարների մասին։ Ողջունելով Իրաքի իր գործընկերոջը և համաժողովի մասնակիցներին՝ Վահագն Խաչատուրյանը ընդգծել է, որ երկու երկրներն ունեն բոլոր նախադրյալները դարավոր բարեկամությունն ամրապնդելու, իսկ համագործակցության համար նոր ոլորտ կարող են հանդիսանալ տեղեկատվական տեխնոլոգիաները։ «Երբ կա այլընտրանք, ավելի անվտանգ ենք դառնում, երբ այլընտրանք չկա՝ վտանգի մեջ ենք։ Եկե՛ք այսօր օգտագործենք այն հնարավորությունները, որ ունի Իրաքը։ Դրա համար պետք է լավ իմանալ Իրաքի ժողովրդին ու Իրաքի տնտեսության պահանջները»,-նշել է ՀՀ նախագահը։ Նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդը ընդգծել է՝ այն ինչ տեսավ ու լսեց, համագործակցության նոր մակարդակի մասին է խոսում։ «Շատ հայեր են արդեն աշխատում Իրաքի տարբեր քաղաքներում, տարբեր ոլորտներում, համագործակցության նոր փուլը կարող ենք ունենալ այսուհետ ևս՝ ոչ միայն պետական մակարդակով, այլ նաև գործարար ոլորտներում», – ասել է Իրաքի նախագահը։ Ներկաները հարցեր են ուղղել Հայաստանի և Իրաքի նախագահներին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի դերի, այս բնագավառում համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հաղորդակցության ասպարեզներում բարձր տեխնոլոգիաների կիրարկման նշանակության վերաբերյալ։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Հայաստան-Ադրբեջան սահմանին, տեղի կունենա սահմանազատման հանձնաժողովների հանդիպում․ ՀՀ ԱԳՆ

Նոյեմբերի 30-ին Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին տեղի կունենա երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը, հաղորդում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ նշելով, որ պայմանավորվածությունը նախնական է։ «Ըստ նախնական պայմանավորվածության՝ նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանին տեղի կունենա երկու երկրների` ՀՀ կողմից՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի կողմից՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հերթական հանդիպումը», – ասված է հայտարարությունում։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

«Ֆինանսավորման նոր կարգի առանձնահատկությունները Շիրակի դպրոցներում»

📌2023 թվականի սեպտեմբերից հանրակրթական դպրոցներում ներդրվել է ֆինանսավորման նոր տարբերակ։ 2020 թվականի հունվարի 1-ից գործում էր ԿԳՄՍ նախարարի հրամանով սահմանված ուսուցչի նվազագույն դրույքաչափ՝ 108 հազար 800 դրամի չափով։Ֆինանսավորման նոր կարգով նվազագույն դրույքաչափը բարձրացվել է և սահմանվել ավելի քան 119 հազար դրամ:

—————————————

Ուղիղ հեռարձակում 🔴  

—————————————
ℹԲանախոսներ՝
➡ Դանիել Վարդանյան – Շիրակի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության գլխավոր մասնագետ
➡ Գևորգ Ղումաշյան – մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ
➡ Անահիտ Բաղդասարյան – Գյումրու թիվ 15 հիմնական դպրոցի տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալ
➡ Մարիամ Սարգսյան – Գյումրու թիվ 41 հիմնական դպրոցի հաշվապահ
🔗Համակարգող՝ Անի Մկրտչյան

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

«Հայաստան-Թուրքիա հարաբերություններ. ռիսկեր և շահեր»

«Հայաստան-Թուրքիա հարաբերություններ. ռիսկեր և շահեր»

#Armenia #Turkey

📌Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ՝ Հայաստանի ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը 2022 թ․հուլիսի 1-ին չորրորդ հանդիպումն անցկացրեցին Վիեննայում։ Կողմերը պայմանավորվեցին հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը և որոշվեց սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները. կողմերը կրկին ընդգծեցին իրենց պայմանավորվածությունը՝ շարունակելու կարգավորման գործընթացն առանց նախապայմանների։

Ուղիղ հեռարձակում 🔴 

ℹԲանախոսներ՝

➡ Դավիթ Առուշանյան- ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր

➡ Ռուբեն Մեհրաբյան -«Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ

➡ Մհեր Բաղդասարյան -«Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ ծրագրերի համակագող

🔗Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com