ԱՄՆ Սենատը նոյեմբերի 16-ին ընդունել է Միչիգանը ներկայացնող սենատոր Գարի Փիթերսի հեղինակած՝ «Հայկական պաշտպանության ակտ» օրինագիծը, որի նպատակն է 2024 և 2025 թթ․ համար չեղարկել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի (907-րդ բանաձև) ամենամյա չեղարկման նախագահական իրավասությունը, ինչի արդյունքում Ադրբեջանը կզրկվի ամերիկյան ռազմական օժանդակությունից։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից, նշելով, որ այս քվեարկությունը տեղի է ունեցել Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի, հայ համայնքի, վերջինիս կոնգրեսական բարեկամների, ԱՄՆ-ում բնակվող այլ ժողովուրդների համայնքային կազմակերպությունների շարունակապես աճող հասարակական ու քաղաքական երկարատև ճնշման պարագայում։ Մեկնաբանելով օրինագծի ընդունումը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի կենտրոնական գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը մասնավորապես նկատել է․ «Մենք շնորհակալություն ենք հայտնում սենատոր Փիթերսին իր առաջնորդության համար և ողջունում ենք Սենատի կողմից օրինագծի ընդունումը՝ որպես Արցախի ցեղասպանության համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելուն և Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիան զսպելուն ուղղված առաջին քայլ։ Իր հերթին, նախագահ Բայդենը, հաշվի առնելով իր դերը Արցախի էթնիկ զտման գործընթացում Ադրբեջանին զինելու գործում, այս պահին պետք է անի շատ ավելին, քան պարզապես ազդարարի ԱՄՆ գործող օրենսդրության կիրառման պատրաստակամության մասին, օրինակ՝ ԱՄՆ-ն կարող է առաջնորդել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև՝ հաստատելու միջազգային մանդատ, որը կապահովի հայության անվտանգ և կայուն վերադարձ դեպի Արցախ»։ Օրինագծի ներկայացման ժամանակ սենատոր Փիթերսը մանրամասնորեն ներկայացրել է ԼՂ-ի դեմ ադրբեջանական ագրեսիան՝ սկսած շուրջ տասնամսյա շրջափակումից մինչև սեպտեմբերի 19-20-ի ռազմական ագրեսիա։ Վկայակոչելով այն, որ նախագահ Բայդենը, Ադրբեջանի շարունակապես աճող ագրեսիայի պարագայում, չի դադարեցրել վերջինիս տրամադրվող օժանդակությունը՝ Փիթերսը Սենատի իր գործընկերներին հորդորել է գործել, ասելով․ «Եթե մենք քայլեր չձեռնարկենք, երբ երկրները դիտավորյալ անտեսում են իրենց հետ մեր համաձայնագրերի պայմանները, մեր համաձայնագրերը կդառնան իրականում անիմաստ և անատամ: Ես կոչ եմ անում իմ գործընկերներին միանալ ինձ՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար, գործադրելու մեր պայմանավորվածությունները և չհրահրված ագրեսիայի պայմաններում կանգնելու հայ ժողովրդի կողքին»: Նշվում է, որ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, հայ համայնքի ակտիվ ներգրավմամբ, շարունակելու է աշխատանքը «907-րդ բանաձևի» ամբողջական կիրարկումն ապահովելու համար՝ խրախուսելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում երկու օրինագծերի անհապաղ ընդունումը, որոնք կարգելափակեն ԱՄՆ ռազմական օժանդակությունն Ադրբեջանին, ամբողջությամբ չեղարկելով «907-րդ բանաձևի» շրջանցման նախագահական լիազորությունները: Ներկայացուցիչների պալատում գտնվող օրինագծերի նախագծերով նաև առաջարկվում է ընդլայնել Հայաստանին տրամադրվող հումանիտար և ռազմական օժանդակությունը՝ ի պատասխան Հայաստանի դեմ Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի, ինչպես նաև օգնություն ցուցաբերել ԼՂ-ից բռնի տեղահանված հայությանը։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
ԵՊՀ-ում տեղի ունեցած առերևույթ պայթյունի և դրա հետևանքով մեկ անձի մահվան և 3 անձանց տուժելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, փոխանցում է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Վարույթը նախաձեռնվել է երկու հոդվածներով՝ աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության ապահովման ու հրդեհային անվտանգության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք։ Կատարվում է նախաքննություն։ Այսօր առավոտյան հաղորդվեց, որ ԵՊՀ-ի 1-ին մասնաշենքի նկուղում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով, կա մեկ զոհ, երեք վիրավոր։ Քննչականը նշում է, որ «ծխահարված» ախտորոշմամբ Համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել ոստիկանության մեկ ծառայող, իսկ երկու անձինք՝ որոնցից մեկը 70 տարեկան, մյուսը՝ 66 տարեկան, «պոլիտրավմա, քիմիական այրվածք» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Այրվածքաբանական ազգային կենտրոն։ Իսկ քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկում, հայտնաբերվել է 73-ամյա Ժ․ Խ․-ի դին՝ այրվածքներով։ Ըստ ՆԳՆ-ի՝ սենյակը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, նախատեսված է պոմպակայանի համար, որը ծառայում է նաև որպես աշխատակիցների հանդերձարան։ Կից սենյակը քիմիական նյութերի պահեստն է, որտեղ հրդեհ չի եղել: Հաղորդվում է, որ քիմիկների կողմից տեղում իրականացվել է հետախուզում. օդում վտանգավոր գազեր չեն հայտնաբերվել։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Երևանի պետական համալսարանի 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել, տեղեկացնում է ԵՊՀ-ն՝ նշելով, որ հրդեհը մարված է, իրականացվում են համապատասխան գործողություններ։ ԵՊՀ-ից հայտնում են, որ նախնական վարկածով հրդեհն առաջացել է հոսանքի տատանումից, կա մեկ զոհ և երեք վիրավոր։ Առողջապահության նախարարությունն իր հերթին հաղորդում է, որ ԵՊՀ մասնաշենքերից մեկում տեղի ունեցած դեպքի հետևանքով, նախնական տվյալներով, երեք տուժած հոսպիտալացվել է, նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն, այս պահին հետազոտվում են: Նախարարությունը ևս նշում է, որ պայթյունի հետևանքով, նախնական տվյալներով, կա մահվան դեպք: Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ նախարարությունը լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրի։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
«Կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքում ներառված են նաև մարդասիրական գաղափարներ» Ն․Ավետիսյան
YouTube`🔴
#կամավոր #աշխատանք
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
ԵՄ-ն կրկնապատկել է մարդասիրական օգնության փաթեթը՝ հասցնելով 10,45 միլիոն եվրոյի, ինչպես նաև Հայաստանի խնդրանքով ակտիվացրել է ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը։ Այս մասին ասվում է ԵՄ անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությունում։ «15 միլիոն եվրո բյուջետային աջակցություն կտրամադրվի Հայաստանին՝ սոցիալ-տնտեսական կարիքները հոգալու և սննդամթերքի ու վառելիքի ֆինանսավորման համար: Հետագա գործողություններ են նախապատրաստվում կարճաժամկետ օգնություն տրամադրելու, ինչպես նաև Հայաստանի անվտանգությանն ու դիմադրությանը, ինչպես նաև նրա ժողովրդավարական ինստիտուտների կայունությանն աջակցելու համար, այդ թվում՝ Տնտեսական և ներդրումային ծրագրի շրջանակում»,- ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է նաև, որ ԵՄ-ն լիովին հավատարիմ է մնում և շարունակում է ջանքերը՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների անհապաղ վերսկսմանը՝ նկատի ունենալով խաղաղության պայմանագրի կնքումը։ Միաժամանակ, Բորելը հերթական անգամ դատապարտել է սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները։ «ԵՄ-ն դատապարտել է 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանի ռազմական գործողությունը, որը հանգեցրել է Ղարաբաղի ավելի քան 100,500 հայերի զանգվածային արտագաղթի։ ԵՄ-ի առաջնահերթությունն է՝ երաշխավորել շարունակական մարդասիրական մուտքն ու օգնությունը Լեռնային Ղարաբաղում մնացած և Հայաստանում տեղահանված մարդկանց։ ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել ապահովել Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը, ներառյալ՝ տեղահանվածների վերադարձի իրավունքը, ինչպես նաև թույլ տալ տեղում իրավիճակի մշտական անկախ մոնիթորինգ՝ ի հավելումն ՄԱԿ-ի առաքելությունների այցերի»,- ասվում է Բորելի հայտարարությունում։
https://www.europarl.europa.eu/doceo/document/E-9-2023-002520-ASW_EN.pdf
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
2024 թվականի բյուջեով 2018 թվականի համեմատ ավելի քան կրկնապատկվում են պաշտպանության ոլորտի ծախսերը։ Ազգային ժողովի հերթական նիստում այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը։ «Սա պատերազմին նախապատրաստություն չէ, այլ խաղաղության, որովհետև քաղաքացիների պաշտպանվածության զգացողությունը խաղաղության և կայունության ամենակարևոր երաշխիքն է։ Վստահ եմ, որ բոլոր հարևան երկրները համոզված են, որ մենք որևէ մեկի վրա հարձակվելու որևէ մտադրություն չունենք»,-ասել է Փաշինյանը։ Այդ առումով վարչապետը Հայաստանի զինված ուժերի բարեփոխումների և ձեռքբերումների շուրջ արտահայտվող անհանգստությունները անկեղծ չի համարել երկու պատճառով։ «Նախ՝ յուրաքանչյուր ինքնիշխան պետության ոչ միայն իրավունքը, այլև պարտականությունն է բարեփոխել, ամրացնել բանակը, ինչը մենք անում ենք։ Եվ երկրորդը՝ վերջին տասը տարում Ադրբեջանի պաշտպանական ծախսերը Հայաստանի նույն ցուցանիշից միջինում երեք անգամ ավելի են եղել։ Եվ, ըստ էության, շարունակում են այդպիսին մնալ»,-եզրափակել է Փաշինյանը։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
YouTube`
#Հայաստան #Եվրոպա
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com