Yearly Archives:2024

Էդ պրոցեսը պետք է չեղարկվի․ խիստ նկատողություն եմ անում․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը խիստ նկատողություն հայտարարեց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանին և ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի գեներալ Սմբատ Գրիգորյանին այն բանի համար, որ Շիրակի մարզի դպրոցներից մեկի դասասենյակն անվանակոչվել է ՀՀ ԶՈՒ ծառայության մեջ գտնվող բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի անունով՝ առանց որևէ կառույցի հետ համաձայնեցնելու՝ ՊՆ, ԳՇ, ՏԿԵՆ, ԿԳՄՍՆ, Շիրակի մարզպետարան և այլն։

Վարչապետն ասաց, որ ԿԳՄՍ նախարարին հանձնարարել է, որպեսզի այդ գործընթացը չեղարկվի. «Ամենայն հարգանքով, բայց կա պետություն և կա ապապետություն։ Ես թույլ չեմ տա որևէ մեկը, առավել ևս պետական պաշտոնյան ապապետության տրամաբանությամբ որևէ գործողություն անի։ Հետևանքները կլինեն համապատասխան»,- ասաց նա։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com 

 

Գյումրու ավագանու ընտրություններին և քաղաքապետի պաշտոնակատարի նշանակմանն ընդառաջ որպես թեկնածու մասնակցելու համար անհրաժեշտ է ինքնառաջադրվել. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Գյումրու ավագանու ընտրություններին և քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակմանն ընդառաջ նախնական քվեարկությանը որպես թեկնածու մասնակցելու համար անհրաժեշտ է ինքնառաջադրվել՝ info@civilcontract.am էլ. փոստի հասցեին ուղարկելով լուսանկար, Գյումրիում հաշվառված լինելը հիմնավորող անձնագրային տվյալներ (օրինակ՝ անձնագրի համապատասխան էջերի պատճենները), կարճ ինքնակենսագրական, մոտիվացիոն նամակ՝ ՔՊ անդամ, համակիր կամ համախոհ լինելու թեմային անդրադարձով:

Ինքնառաջադրման վերջնաժամկետը դեկտեմբերի 2-ի ժամը 12.00-ն է: Վարչությունը գրանցված թեկնածուների ցանկը կհրապարակի դեկտեմբերի 3-ի երեկոյան: Հասկանալիորեն, վարչության որոշմամբ թեկնածուները կարող են և՛ գրանցվել, և՛ չգրանցվել, այդ թվում՝ քաղաքական հայեցողությամբ:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

«Տեղի է ունենում տեղական ինքնակառավարման մակարդակում իշխանության զավթում» Արթուր Սաքունց

YouTube`🔴 

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

«Մարդու իրավունքների վիճակը ՀՀ-ում»

«Մարդու իրավունքների վիճակը ՀՀ-ում»
—————————————
ℹԴեկտեմբերի 10-ը՝ Մարդու իրավունքների միջազգային օրը, հնարավորություն է տալիս անդրադառնալ մարդու իրավունքների համընդհանուր պաշտպանության հիմքերին։ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունումը դարձել է նոր դարաշրջանի մեկնարկ՝ հիմնված ազատության, հավասարության և արժանապատվության սկզբունքների վրա։
📌Մարդու իրավունքները ի՞նչ ամրագրում են ստացել միջազգային փաստաթղթերում և ազգային մակարդակում։
Ինչպե՞ս են հասարակական և պետական ինստիտուտները նպաստում մարդու իրավունքների պաշտպանությանը։
📌ՀՀ-ում մարդու իրավունքները ո՞ր ոլորտներում են առավել հաճախ խախտվում
📌Որո՞նք են ՀՀ-ում մարդու իրավունքների իրավական երաշխիքները և դրանց գործնական կիրառման խնդիրները
—————————————

Ուղիղ հեռարձակում 🔴

——————————–
Բանախոսներ՝
➡ Արթուր Սաքունց-Հելսինկյան քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար
➡ Սեյրան Մարտիրոսյան-Սախարովի անվան ՄԻՊ կենտրոնի Շիրակի տարածաշրջանային կենտրոնի ղեկավար
➡ Լուսինե Նահապետյան – ՀՀ ՄԻՊ ՇՄ ստորաբաժանման պատասխանատու
🔗Համակարգող՝ Հրաչ Սահակյան

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Նախկին փոխքաղաքապետը Գյումրու նախնական ընտրություններում ինքնառաջադրվելու է քաղաքապետի թեկնածու

Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին Գյումրիում անցկացվելու են նախնական ընտրություններ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտարարել է նոյեմբերի 26-ին՝ նշելով, որ խնդրելու են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին, համակիրներին, համախոհներին ինքնառաջադրվել որպես թեկնածուներ:

Այս փուլում որպես թեկնածու ինքնառաջադրվելու է Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Մկրտչյանը հաստատեց տեղեկությունն ու նշեց, որ վարչապետի առաջարկած ձևաչափը խոսում է երկրի ժողովրդավարական լինելու բարձ մակարդակի մասին:

«Այսինքն՝ ոչ թե միանձնյա որոշում, թեկնածու են առաջադրում, այլ այդ կարևոր քայլը վստահվում է ժողովրդին: Մարդիկ են իրենց ընտրությունը կատարելու:

Կառավարությունը փորձում է հնարավոր ամեն ջանք գործադրել մինչ Ամանոր «Բալասանյան դաշինք»-ի կողմից դավաճանված քաղաքի վիճակը կայունացնելու, իրավիճակը մեղմելու ուղղությամբ: Հիմա, ով էլ լինի պաշտոնակատարը, մինչ բուն ընտրություն, մեծ պատասխանատվության ու կուտակված խնդիրների առաջ է կանգնելու»,- ասաց Մկրտչյանը՝ հստակեցնելով, որ ինքը լինելու է ոչ թե առաջիկա ընտրություններում կուսակցության քաղաքապետի թեկնածուն, այլ դեկտեմբերի նախնական փուլում ինքնառաջադրված թեկնածու:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Գյումրիում 20 համարի երթուղայինը բախվել է ծառին, կա 5 տուժած

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում թիվ 20 համարի երթուղին սպասարկող Գյումրու քաղաքային տրանսպորտի մարդատար «Գազելը» բախվել է ծառին:

Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել. նա ձերբակալվել է

2024 թվականի նոյեմբերի 25-ին՝ ժամը 20:00-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող որդին, նռնակով սպառնալով, հրաժարվում է տեղափոխվել համապատասխան բուժհաստատություն:

Ահազանգի հիման վրա ոստիկանության ծառայողները մեկնել են քաղաքացու կողմից մատնանշած հասցե և պարզել, որ Կոտայքի մարզի Ներքին Պտղնի գյուղի բնակիչը հրաժարվում է բուժհաստատություն տեղափոխվել և ձեռքին պահելով նռնակ՝ հրաժարվում ենթարկվել շտապօգնության բուժանձնակազմին:

Բացատրական աշխատանքների արդյունքում տղամարդը նռնակը ցած է դրել, որից հետո ապօրինի զենք և զինամթերք պահելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Կոտայքի բաժին։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-րդ մասի և 194-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել և վերցվել է նռնակ և նռնակի նմանվող առարկա, ինչպես նաև թղթի և ծխամորճի մեջ կանեփի նմանվող դեղնականաչավուն զանգված և «Բելամորկանալ» տեսակի ծխախոտի կիսադատարկ գլանակներում կանեփի նմանվող դեղնականաչավուն զանգված:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել նշված անձին ձերբակալելու մասին:

Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաձգաբանական, դատապայթունատեխնիկական, իսկ հայտնաբերված զանգվածների բաղադրությունը պարզելու նպատակով՝ դատանյութագիտական համալիր փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Մանկապարտեզի դաստիարակը սաներից մեկին պարբերաբար ենթարկել է ֆիզիկական և հոգեկան բռնության

Թամարա Գ․-ն 2015 թվականի դեկտեմբերի 1-ից հանդիսանալով Երևանի մսուր- մանկապարտեզներից մեկի ավագ խմբի դաստիարակ, իրենից կախվածության մեջ գտնվող սաներից մեկին պարբերաբար ենթարկել է ֆիզիկական և հոգեկան բռնության:

Այս մասին Iravaban.net-ը տեղեկցել է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Գործը դատարան է ստացվել օգոստոսի 16-ին և մակագրվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանին։

Թամարա Գ․-ին մեղադրանք է ներկյացվել Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 6-րդ կետի հատկանիշներով։ Այն է Անձին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, եթե դա չի առաջացրել սույն օրենսգրքի 166-րդ կամ 167-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, և եթե բացակայում են սույն օրենսգրքի 450-րդ հոդվածով նախատեսված հանցանքի հատկանիշները, որը կատարվել է անչափահասի նկատմամբ, հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի նկատմամբ։

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ բացակայելու արգելք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան․ փաստահավաք զեկույց

Այս զեկույցում ուսումնասիրվում է Լեռնային Ղարաբաղում ապրող էթնիկ հայերի իրավիճակը՝ սկսած 2020 թվականի երկրորդ արցախյան պատերազմից մինչև 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական հարձակումը և դրան հաջորդած էթնիկ զտումը։ Միջազգային փաստահավաք աշխատանքները ներառել են հարյուրավոր վկայություններ և բաց աղբյուրների տվյալներ, որոնց վերլուծությունը նպատակ ունի պատասխանել այն հարցին, թե ինչու 2024 թվականի մայիսի դրությամբ Լեռնային Ղարաբաղում չեն մնացել էթնիկ հայեր։ Զեկույցը փաստագրում է, թե ինչպես են Լեռնային Ղարաբաղի բնակիչները դիտավորյալ ենթարկվել կանոնավոր հարձակումների, ահաբեկումների, հիմնարար իրավունքների և արժանապատիվ կենսապայմանների բացակայության, ինչպես նաև հարկադրված տեղահանության։

Փաստահավաք զեկույցը համատեղ պատրաստվել է Freedom House-ի, International Partnership for Human Rights-ի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Հելսինկյան քաղաքացիական ասմաբլեայի Վանաձորի գրասենյակի, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ի, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի, և Truth Hounds-ի կողմից: Բաց աղբյուրների հետաքննությունը և վավերացումն իրականացրել է Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը։

Զեկույցը հասանելի է Freedom House-ի կայքում։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com