Սիրիայի Հալեպ քաղաքում թեժ կրակի վայրերը լքելիս, քաղաքից դուրս գալու ժամանակ մահացել է 1958 թվականին ծնված հայազգի բժիշկ Երվանդ Արսլանյանը:
Այս մասին հայտնում է «Գանձասար» պարբերականը՝ նշելով, որ նա սպանվել է դիպուկահարի կրակոցից:
66-ամյա բժշկին տեղափոխել են Համայի հիվանդանոց, սակայն չի հաջողվել փրկել նրան կյանքը:
Հիշեցնենք՝ Հալեպում մի քանի օր է՝ կատաղի մարտեր են «Հայաթ Թահրիր ալ-Շամ» (HTS) զինյալների և թուրքամետ ուժերի միջև:
Սիրիական բանակը հայտարարել է Հալեպից զորքերի ժամանակավոր դուրս բերման մասին:
Ռազմական կառույցը նշել է, որ դուրսբերումը վերախմբավորման մաս է կազմում հակահարձակումն սկսելու համար:
Զինված ուժերը հավելել են, որ Հալեպում և Իդլիբում ապստամբների հետ ծանր մարտերի ընթացքում տասնյակ զինվորներ են զոհվել կամ վիրավորվել։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Սիրիայում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների միջոցով հետևում է իրադարձությունների զարգացմանը:
Մեծի տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա կաթողիկոսը հետևում է Հալեպի մեջ զինյալ խմբավորումների հարձակումների հետևանքով ստեղծված մտահոգիչ իրավիճակին: Այս մասին տեղեկանում ենք Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունից:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ վեհափառը կապի մեջ է առաջնորդ սրբազանի և համայնքի պատասխանատուների հետ։
Ասվում է, որ զինված բախումները հեռու են հայկական թաղամասերից:
Առաջնորդ սրբազանը և հայ համայնքի պատասխանատուները Հալեպի և Քեսապի հայ բնակչությանը հորդորել են դուրս չգալ տներից, անհրաժեշտության դեպքում կապ հաստատել ազգային առաջնորդարանի կամ համայնքային կենտրոնների հետ։
Վրաստանի մի քանի քաղաքում վերսկսվել են բողոքի ակցիաները Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները դադարեցնելու որոշման դեմ: Թբիլիսիում ցուցարարները հավաքվել են երկրի խորհրդարանի շենքի մոտ։
Բողոքի ցույցեր են ընթանում նաև Քութայիսում, Բաթումում և այլ քաղաքաներում: Լրատվամիջոցների տվյալով՝ Քութայիսում հարյուրավոր մարդիկ հավաքվել են շրջանային վարչակազմի կենտրոնական հրապարակում։
Բաթումում ամբողջ օրվա ընթացքում բողոքի երթեր են անցկացվել փողոցներով։ Նախօրեին այնտեղ 8 ցուցարար է ձերբակալվել։
2024-ի երիտասարդական մայրաքաղաքը օրակարգ է բերել ոչ միայն հրատապ լուծում պահանջող խնդիրներ, այլև միջավայր փոխող, տրամադրություն ստեղծող ծրագրեր:
Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում:
Գավառի սուբվենցիոն բյուջեն 517 մլն դրամ էԳավառի սուբվենցիոն բյուջեն 517 մլն դրամ է
2024-ի երիտասարդական մայրաքաղաքը օրակարգ է բերել ոչ միայն հրատապ լուծում պահանջող խնդիրներ, այլև միջավայր փոխող, տրամադրություն ստեղծող ծրագրեր:
Опубликовано ՀՀ կառավարություն Суббота, 30 ноября 2024 г.
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների շրջանակում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու Ոստիկանության աշխատակիցները սիգ ձկնատեսակի, ձկնկիթի վաճառքի դեպքերը բացառելու նպատակով ՀՀ մարզերում շարունակում են իրականացնել ստուգայցեր։
«Այսօր Շիրակի մարզի Գյումրի քաղաքի կենտրոնական շուկայի տարածքում արձանագրվել է սիգ տեսակի ձկան ապօրինի վաճառք, հայտնաբերված 15 կգ (45 հատ) սիգ տեսակի ձուկն առգրավվել է։
Լայնամասշտաբ խստացված միջոցառումներն իրականացվում են ՀՀ բոլոր մարզերում»,- ասված է հաղորդագրության մեջ։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը հայտարարել է հրաժարականի մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կարապետյանը:
«Որոշում կայացրեցի ավարտել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում իմ աշխատանքները։ Ինձ համար մեծագույն պատիվ և պատասխանատվություն էր՝ ծառայել մեր երկրին այս կարևոր պաշտոնում: Ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել այս բացառիկ հնարավորության համար։
Առանձնակի շնորհակալություն եմ հայտնում նվիրյալ մասնագետների մեր թիմին, որոնց հետ պատիվ և հաճույք էր աշխատել կողք կողքի և կիսել այս բարդ ճանապարհը։ Իրապես, անչափ հպարտ եմ այն արդյունքներով, որը մենք միասին գրանցել ենք՝ իրավական, դատական և հակակոռուպցիոն բարեփոխումների ուղղությամբ: Վստահ եմ, որ այս ջանքերը կշարունակեն ձևավորել մեր երկրի ապագա իրավական և ինստիտուցիոնալ համակարգը և կայուն հիմք կհանդիսանան նախարարության նոր թիմի հետագա արդյունավետ աշխատանքների համար։
Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր բոլոր միջազգային գործընկերներին, որոնք ողջ այս ընթացքում կիսել են մեր ձգտումները և անվերապահորեն աջակցել մեր բարեփոխումների օրակարգին»,- գրել է փոխնախարարը:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Մարդկանց և կենդանիների բարեկամության մասին փաստերը, պատմությունները, դրանց հիման վրա նկարահանված ֆիլմերն ու հոլովակները բազմաթիվ են: Միևնույն ժամանակ կան մարդիկ, որոնք չեն սիրում կենդանիներ: Սա տրամաբանական և նորմալ է այնքան, որքան և նրանց սիրելը: Սակայն զուգահեռ իրականության մեջ ապրում են մարդիկ, որոնք չսիրելուց բացի, երբեմն հայտնի, երբեմն էլ անհայտ պատճառներով դաժան վերաբերմունք են դրսևորում կենդանիների հանդեպ:
Համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 1-ին կետի` կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը՝ կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որը տառապանք պատճառելով է հանգեցնում մահվան, ողջ վիճակում կենդանու մաշկազերծումը, անդամահատումը, կենդանիների մարտի կազմակերպումը կամ իրականացումը կամ անտուն կենդանու այնպիսի հավաքը կամ բռնումը, որը հանգեցնում է կենդանու խեղմանը կամ կենդանու կյանքի ընդհատմանը, ինչպես նաև կենդանուն սահմանված կարգի խախտմամբ գիտահետազոտական, բժշկական կամ փորձարարական նպատակով օգտագործելը կամ այլ դաժան վերաբերմունքը՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Նույն հոդվածի 2-րդ կետում ասվում է. 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առանձին դաժանությամբ, 12 տարին չլրացած անձի ներկայությամբ կամ շահադիտական դրդումներով՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով։
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերով 2024 թ. հունվարի 1-ից մինչ օրս ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է 57 հաղորդում, 2023 թ. նույն ժամանակահատվածում՝ 46:
Համայնքային ոստիկանությունն այս հանցատեսակի կանխարգելման նպատակով բնակչության շրջանում իրականացնում է իրազեկման, բացատրական աշխատանքներ:
Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ Կարեն Խաչատրյանի խոսքով՝ «Ոստիկանության ուշադրության կենտրոնում են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերը։ Համայնքային ոստիկաններն ունեն սպասարկվող տարածքներ. անմիջապես շփումը հանրության ու ոստիկանության տեսուչի միջև մշտապես է։ Եթե տեղեկացվեն, որ տեղի է ունենում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք, անմիջապես արձագանքում են, և հանցանքը օրենքի շրջանակում արժանանում է իրավական գնահատականի»։
Այսպիսով, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած անձը պատասխանատու է ոչ միայն խղճի, այլև օրենքի առաջ:
Հարգելի՛ քաղաքացիներ, հիշեք՝ կենդանիները մեր էկոհամակարգի կարևորագույն մասն են: ՆԳ նախարարությունը հորդորում է կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի ականատես լինելու դեպքում դիմել ոստիկանություն։
Միասի՛ն պայքարենք անմարդկային երևույթի դեմ։
`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Գործադիրի հավանությանն է արժանացել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Հայաստանում միջուկային անվտանգության, ճառագայթային պաշտպանության և ռադիոակտիվ թափոնների կառավարման ենթակառուցվածքների ամրապնդում» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությունը:
Հիմնավորման համաձայն՝ ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի խնդիրներից է մոտարկել միջուկային և ճառագայթային անվտանգության կարգավորման ենթակառուցվածքը ԵՄ դիրեկտիվներին՝ Եվրամիություն-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին (CEPA) համապատասխան։ CEPA-ում ներառվել է նաև Հայաստանի Հանրապետության պարտավորությունը` շարունակելու մոտարկման գործընթացը ԵՄ-ի հետ համագործակցությամբ։
Միջուկային և ճառագայթային անվտանգության կարգավորման բնագավառի հետ կապված նախատեսվում է մոտարկում ԵՄ մի շարք դիրեկտիվների հետ: Կոմիտեն արդեն նախաձեռնել է նոր ատոմային օրենքի նախագծի մշակումը՝ հաշվի առնելով ԵՄ համապատասխան դիրեկտիվները, Արևմտյան Եվրոպայի միջուկային անվտանգության կարգավորման մարմինների ասոցիացիայի (WENRA) անվտանգության չափանիշները և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության պահանջները։
Ծրագրի իրականացումը նշված ֆինանսավորման համաձայնագրի շրջանակում հնարավորություն կտա ՀՀ-ին ներդնել միջուկային անվտանգության արդյունավետ մշակույթ, ստեղծել միջուկային և ճառագայթային անվտանգության կարգավորման ենթակառուցվածք և իրավական դաշտ, որոնք համապատասխանում են ԵՄ դիրեկտիվներին, ինչպես նաև հնարավորինս բավարարում են WENRA- ի անվտանգության չափանիշներին և կարտացոլեն եվրոպական լավագույն փորձը և միջազգային չափանիշները: Համաձայնագրի շրջանակում նաև նախատեսվում է իրականացնել ծրագիր, որի նպատակն է զարգացնել ՀՀ միջուկային կարգավորող մարմնի և տեխնիկական աջակցության կենտրոնի կարողությունները ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի Անվտանգության պարբերական հաշվետվությունը: Նշված համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է նաև մատակարարել շրջակա միջավայրի ճառագայթային լաբորատորիայի համար անհրաժեշտ սարքավորումներ։
Կառավարությունը հավանություն է տվել 2024 թ. սեպտեմբերի 23-ին Երևանում ստորագրված «ՀՀ դատախազության և Արդարադատության նախարարության և Եվրաջասթի միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ՀՀ քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին» համաձայնագրի իրականացման վերաբերյալ» աշխատանքային պայմանավորվածությունը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Հիմնավորման համաձայն՝ փաստաթղթով սահմանվում են Համագործակցության հարցերով դատախազի և իր անձնակազմի գործունեության մանրամասները, այդ թվում՝ Կոլեգիալ լիագումար նիստերին, աշխատանքային քննարկումներին, ռազմավարական նշանակության հանդիպումներին մասնակցության կարգը և պայմանները: Համագործակցության հարցերով դատախազը և նրա օգնականները աշխատանքային խմբերում քվեարկելու իրավունք չունեն: Համագործակցության հարցերով դատախազին և նրա օգնականներին տրամադրվում են Կոլեգիայի նիստերի օրակարգը և համապատասխան փաստաթղթերը նիստերի կամ նիստերի մի մասի համար, որոնց նրանք հրավիրված են մասնակցելու: Միաժամանակ փաստաթղթով սահմանված են հավելյալ երաշխիքներ ՀՀ-ի, Եվրաջասթի և մյուս անդամ պետությունների միջև համագործակցության ընթացքում փոխանակվող անձնական տվյալների և գաղտնի տեղեկատվության պաշտպանության ապահովման նպատակով:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Լոռու, Շիրակի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում հրատապ հարցեր լուծելու համար Կառավարությունը բյուջեում վերաբաշխումներ է արել ու մոտ 248 մլն դրամ հատկացրել առաջնահերթ ծրագրեր ֆինանսավորելու համար:
Մարզերին հրատապ աջակցության այս փաթեթում է նաև ջրհեղեղից տուժած Քարկոփի դպրոցի շենքի նորոգումը. գործը գրեթե ամփոփման փուլում է:
248 մլն դրամ մարզերում առաջնահերթ ծրագրերի ֆինանսավորմանըԼոռու, Շիրակի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում հրատապ հարցեր լուծելու համար Կառավարությունը բյուջեում վերաբաշխումներ է արել ու մոտ 248 մլն դրամ հատկացրել առաջնահերթ ծրագրեր ֆինանսավորելու համար:
Մարզերին հրատապ աջակցության այս փաթեթում է նաև ջրհեղեղից տուժած Քարկոփի դպրոցի շենքի նորոգումը. գործը գրեթե ամփոփման փուլում է:
Опубликовано ՀՀ կառավարություն Четверг, 28 ноября 2024 г.
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com