Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 17:35-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Նորավան թաղամասի Թելմանի փողոցի տներից մեկի բակում այրվում է ցախանոց:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի բակում գտնվող խորդանոցում և հարակից տան տանիքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:18-ին, մարվել՝ 19:03-ին: Այրվել են խորդանոցի տանիքի (մոտ 25 քմ) և հարակից տան տանիքի (մոտ 7 քմ) փայտե կառուցատարրերը։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Ի գործ ու ի շահ քաղաքի խոստումը Բալասանյան դաշինքի ու ՔՊ-ի կողմից դրժվեց հուշագրի չեղարկումով։ Ամիսներ առաջ խզված հուշագրին հաջորդեց երկու ուժերի առճակատումները ավագանու նիստերի օրակարգային տարբերի հարցերի շուրջ։
Սամվել Բալասանյանի որդու ձերբակալության օրվանից իրավիճակն ավելի սրվեց․ նախ, Բալասանյան դաշինքի ավագանիները չներակայացան նիստին, հետո նաև ակտիվ քննարկումներ ծավալվեցին դաշինքի ամբողջ կազմի, այդ թվում համայնքապետի կողմից մանդատներից հրաժարվելու շուրջ։
Սա շրջանառվող նորությունների մասով, իսկ արդեն պաշտոնապես Բալասանյան դաշինքի ավագանու ցուցակում ընդգրկված, բայց դեռ մանդատ չստացած 6 անձնացից 5-ը ինքնաբացարկ է ներկայացրել, որը թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովը հոկտեմբերի 25-ին քննեց և քվեարկությամբ հաստատեց: Դաշինքից սեփական դիմումին համաձայն լիազորությունները դադարեցնում է նաև Գյումրու փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը, որն այս պահին գտնվում է տնային կալանքում:
Մինչ Բալասանյան դաշինքը լռում է և մամուլը սպասում է քաղաքական ուժի հայտարարությանը, Գյումրիում ակտիվ քննարկովում է քաղաքապետի ԺՊ-ի՝ Կարեն Սարուխանյանի անունը, ով մեզ որոշ մանրամասներ ներկայացրեց։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Երևանի Պուշկինի փողոցի շենքերից մեկին պատկերված 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները և հարակից գրառումները ներկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալված 62-ամյա կնոջ նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 1-ին մասով։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն:
Վերջինս ընդունել է մեղադրանքը, հայտարարել, որ զղջում է կատարվածի համար։
Վարույթն իրականացնող մարմնի կողմից նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, և անձն ազատ է արձակվել արգելանքից։
Նախաքննությունը շարունակվում է։
Ավելի վաղ հայտնել էինք՝ ոստիկանները հայտնաբերել էին 44-օրյա պատերազմում զոհվածների նկարները ներկած անձին։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 57 կգ քաշային կարգում հանդես եկող Մանվել Խնձրցյանը հաղթել է թուրք մրցակցին:
Խնձրցյանը դուրս է եկել 1/4 եզրափակիչ։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Հայկական եվրաքվեի շտաբը ամփոփել է ստորագրահավաքի արդյունքները:
Ստորև ներկայացնում ենք շտաբի հայտարարությունը.
«Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գործընթացին նպաստող օրինագծի նախաձեռնող խմբի անունից հայտնում ենք խորին երախտագիտությունն ու ջերմ շնորհավորանքները բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությամբ աջակցեցին այս կարևոր նախաձեռնությանը։ Ձեր հավատարմության, աջակցման և անմնացորդ նվիրվածության շնորհիվ մենք անհրաժեշտ 60 հազար ստորագրություններն ապահովեցինք նախանշված ժամկետից կրկնակի ավելի շուտ՝ գերազանցելով նույնիսկ ամենահամարձակ սպասումները։ Այս ստորագրահավաքը վկայում է ոչ միայն ՀՀ քաղաքացիների ազատության հանդեպ ձգտումն ու ազգային արժանապատվությունը, այլև մեր հասարակության քաղաքական հասունությունը և միասնությունը՝ հանուն եվրոպական արժեքների։
Սա ուժեղ ազդակ է մեր մեծ տարածաշրջանում՝ Հարավարևելյան Եվրոպայում ծավալվող աշխարհաքաղաքական գործընթացներում՝ դրական արձագանք թողնելով Վրաստանում և Մոլդովայում նույն օրերին ընթացող ժողովրդավարական շարժումներին։
Նախաձեռնող քաղաքական կուսակցությունները և հասարակական կազմակերպությունները պատրաստվում են այս պահին հավաքված ստորագրությունները ներկայացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որը համապատասխան ստուգումներից հետո օրինագիծը կփոխանցի ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը։ Մենք հաստատակամորեն կպաշտպանենք ձեր ձայներն ու իղձերը՝ հասնելու մեր ընդհանուր նպատակին՝ Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին: Կեցցե՛ ազատ, անկախ և եվրոպական Հայաստանը»,- ասված է հայտարարության մեջ։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 24-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքը:
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 26-ի որոշմամբ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
Կանոնակարգի օրենքի նախագիծը Կառավարությունը հաստատել էր սեպտեմբերի 5-ին:
Կանոնակարգը ստորագրվել էր օգոստոսի 30-ին:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագծին, այնուհետև ԱԺ-ն վավերացրել էր Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8.7 տոկոսով։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:
Հիմնական աճն ապահովել են հետևյալ ոլորտները՝
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Իրավապահ մարմինների միջև համագործակցության շրջանակում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցներն ԱԱԾ-ից օպերատիվ տվյալներ էին ստացել առ այն, որ ԻԻՀ-ից ՀՀ տարածք բեռ տեղափոխող բեռնատար ավտոմեքենայում հնարավոր է թաքցված լինի մեծ քանակությամբ ծխախոտային արտադրանք։
Ստացված տեղեկությունների հիման վրա իրականացված վերլուծության արդյունքում հսկողության տակ էին վերցվել մի շարք տրանսպորտային միջոցներ։
«Օպերատիվ տեղեկությունն իրացնելիս՝ ՊԵԿ ՄԴՊ վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցներն, ԱԱԾ Երևան քաղաքի վարչության և Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների հետ համատեղ, զննման են ենթարկել Իրանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Ռ․Հ․-ի կողմից շահագործվող բեռնված բեռնատարը: Արդյունքում՝ նշված բեռնատարի կիսակցորդից` ցեմենտի պարկերի տակ թաքցված, հայտնաբերվել է առանց ակցիզային մակնշման 68.500 տուփ ծխախոտ։
ՄԴՊ վարչության ծառայողների նախնական հաշվարկով, վերոնշյալ ծխախոտները թաքցնելու միջոցով ՀՀ տարածք ներմուծելու արդյունքում, չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել շուրջ 22,5 մլն ՀՀ դրամ ակցիզային հարկ, այսինքն՝ քաղաքացու արարքում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ։
Իրավախախտման անմիջական օբյեկտ հանդիսացող 68.500 տուփ ծխախոտը և բեռնատար ավտոմեքենան վերցվել և ի պահ են հանձնվել «Ագարակ» մաքսային անցման կետում: Ռ․Հ․-ն ձերբակալվել և ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով կազմված նյութերի հետ միասին ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն»,- ասված է ՊԵԿ հաղորդագրության մեջ։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել, համաձայն որոնց՝ Եգիպտոսում և Իտալիայում նոր դեսպաններ են նշանակվել:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի՝ Արմեն Սարգսյանին նշանակել Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կահիրե)»,- ասված է հրամանագրում։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Վլադիմիր Կարապետյանին նշանակել Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հռոմ)»,- նշվում է նախագահի հրամանագրում։
Նախագահի հրամանագրերով Վլադիմիր Կարապետյանը հետ է կանչվել Ուկրաինայում և Մոլդովայում ՀՀ դեսպանի պաշտոնից, իսկ Հրաչյա Փոլադյանը՝ Եգիպտոսում, Օմանում և Ալժիրում ՀՀ դեսպանի պաշտոնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի. Վլադիմիր Կարապետյանին հետ կանչել Ուկրաինայում և Մոլդովայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է հրամանագրի տեքստում:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի՝ Հրաչյա Փոլադյանին հետ կանչել Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում, Օմանի Սուլթանությունում և Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- նշվում է հրամանագրում:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com