Ազգային ժողովում Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի արած հայտարարությունների մասով քրեական վարույթ է նախաձեռնվել, «Ազատության»-ը հայտնում են Գլխավոր դատախազությունից:
«Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 486-րդ հոդվածի 1-ին մասով (արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը) (երկու դրվագ)», – նշված է հաղորդագրությունում:
Հոկտեմբերի 15-ի խորհրդարանական լսումների ժամանակ Քննչականի ղեկավարի ու իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև վեճ էր ծագել:
Աղազարյանը դիտողություն էր արել Քյարամյանին, հորդորել պատգամավորների հետ հարգալից շփվել։ Վեճի ընթացքում Քննչականի ղեկավարը պնդել էր, թե իրեն առնվազն երկու անգամ դիմել են Աղազարյանի որդու հետ կապված քրեական գործով՝ «մեքենաները վերադարձնելու վերաբերյալ»: «Բա եթե մենք խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարից, հովանավորչությունից, խնդրում եմ պատասխանեք այս հարցին», – ասել էր Քյարամյանը
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Եվրոպայում արգելափակվել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մանկության մասին պատմող առաջին անիմացիոն «Mustafa» ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմը նախատեսվում էր ցուցադրել հոկտեմբերի 25-ին՝ ուրբաթ օրը, սակայն ցուցադրությունից ժամեր առաջ այն հանվել է ցուցակից:
Ֆիլմի պրոդյուսերներից մեկի՝ Քամուրան Այնայի խոսքով՝ ցուցադրման արգելքն իբրև թե կապված է «հայկական լոբբիի» հետ: Նա նշել է, որ Եվրոպայում ապրող միլիոնավոր թուրք քաղաքացիներ ունեն իրենց երկրի հիմնադրի՝ Աթաթուրքի մասին տեղեկանալու իրավունք, և սկզբում ստացված աջակցությունը հետագայում փոխվել է հակառակ ուղղությամբ, երբ ցուցադրման ժամկետը մոտեցել է:
Այնան հավելել է, որ Եվրոպայում նախնական պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո ցուցադրման խոչընդոտների մասին տեղեկություն ստացվել է մի շարք երկրներից, և այժմ ֆիլմի ցուցադրությունը Եվրոպայում դադարեցված է:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Ցավով պիտի արձանագրեմ, որ Հայաստանում երեխայի իրավունքի պաշտպանության և նրանց լավագույն շահի դիտանկյունից խնդիրներն ահռելի քանակի են: Ընդ որում՝ նշեմ, որ ահռելի քանակի են հասնում, եթե խոսքն ընտանիքում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի կամ ընտանիքի իմացությամբ երեխաների նկատմամբ բռնության դեպքերի մասին է: Խոսքը սեռական, ֆիզիկական, նաև հոգեբանական բռնության դեպքերի մասին է: Այդ մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետբյուջեի նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ օմբուդսմեն Անահիտ Մանասյանը՝ արձագանքելով երեխաների նկատմամբ բռնության դեպքերին և այս համատեքստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի այն դիտարկմանը, թե քաղաքակիրթ հասարակությանը հարիր չէ երեխայի նկատմամբ այնպիսի վարքագծի դրսևորումը, որը քրեորեն պատժելի է:
«Աշխատանքները մի քանի հարթությամբ են իրականացվում: Մեկը ընդհանուր խթանման գործառույթ է, այսինքն՝ մենք անընդհատ փորձում ենք մոնիթորինգային այցեր իրականացնել, խնդիրներ բացահայտել, այդ խնդիրների վերաբերյալ բարձրաձայն խոսել, հրապարակել բարձրաձայնված խնդիրները, անմիջապես հասցեավորում ենք խնդիրները, որպեսզի պետական մարմիններն արագ կարողանան լուծել այդ խնդիրները, որովհետև ՄԻՊ հաստատությունն այն հաստատությունը չէ, որ ինքն իրենով կարող է գնալ, լուծել այդ խնդիրը»,- ասաց Մանասյանը:
Այս ենթատեքստում ՀՀ ՄԻՊ-ը կարևորեց նաև հանրային իրազեկման աշխատանքները, նշեց, որ անձամբ է մասնակցում այդ աշխատանքներին, այցելում է տարբեր հաստատություններ, խոսում երեխաների հետ:
«Հաջորդ կարևոր գործիքակազմը անհատական դեպքերով իրավունքների պաշտպանությունն է, այսինքն՝ այն դեպքերով, երբ մենք ստանում ենք տեղեկատվությունը՝ երեխաների իրավունքների խախտան հետ կապված: Սա այն ոլորտն է, որն ընդհանրապես հրապարակային չէ: Այս ոլորտում մենք գործում ենք լրիվ ոչ հրապարակային եղանակով, որովհետև երեխայի լավագույն շահի հետ կապված խնդիրները, նաև պահանջները մեզ հուշում են, որ պետք չէ հրապարակենք ո՛չ տեղեկատվություն, ո՛չ գործիք, որն օգտագործել ենք:
Պիտի անկեղծ լինեմ. մի շարք խնդիրներ պետական մարմինների գործունեության հետ կապված ենք անընդհատ արձանագրում,- ասաց ՀՀ ՄԻՊ-ը և հավելեց,- շատ դեպքերում, օրինակ, մենք տրամադրում ենք տեղեկատվություն և խնդրում ենք, օրինակ, բռնության դեպք հասցեավորել, և պարզվում է՝ երեխաների անհատական տվյալներ են տարածվել, ինչը խնդրահարույց է: Եվ այս հարցերը պետք է կարողանանք նաև պետական մարմինների կարողությունների զարգացման միջոցով հասցեավորել»,- ասաց նա:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինք» խմբակցության անդամները հրաժարվեցին մանդատներից։ Այս մասին «Լուրերին» փոխանցում է թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը։ Մանդատներից հրաժարվելու վերաբերյալ արձանագրություն ներկայացրել են ավագանու «Բալասանյան» դաշինքի 14 անդամները, այդ թվում՝ Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։
Այսօրվանից Գյումրին չունի նաև քաղաքապետ և քաղաքապետի առաջին տեղակալ, ասաց Ղազարյանը։
«Քանի որ քաղաքապետը և առաջին փոխքաղաքապետը քաղաքական պաշտոն են համարվում, հիշյալ անձինք հրաժարվելով կուսակցական մանդատներից և դուրս գալով ավագանու կազմից, մեխանիկորեն դադարում են նաև լինել քաղաքապետ և փոխքաղաքապետ։ Միակ գործող պաշտոնյան մնում է փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը, ով տնային կալանքում է գտնվում»,- փոխանցեց Ղազարյանը։
Ուրբաթ օրը հանձնաժողովը նիստ կհրավիրի՝ քննարկելու դիմումները և մանդատ հանձնելու «Բալասանյան» դաշինքի ցուցակում գտնվող մեկ անդամին։
Հիշեցնենք՝ ավագանու «Բալասանյան դաշինք» կուսակցության ընտրական ցուցակում գտնվող և ավագանու անդամ չստացած անդամները բոլորը ինքնաբացարկ էին ներկայացրել՝ բացառությամբ մեկի, ով գտնվում է արտերկրում։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
2024 թ. հոկտեմբերի 25-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա. Աբազյանի գլխավորությամբ տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահ, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա. Աբազյանն անդրադարձել է անհայտ կորած անձանց ճակատագիրը պարզելու ուղղությամբ կատարված աշխատանքներին:
Ամփոփվել են բռնի անհետացման վերաբերյալ գործերով կատարված աշխատանքների արդյունքները և ձեռնարկվելիք միջոցառումները:
Այնուհետև քննարկվել են ծնողների անունից ներկայացված առաջարկությունները և կայացվել համապատասխան որոշումներ:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Ադրբեջանի կողմից ռազմական էսկալացիա սկսելու վտանգներ և սպառնալիքներ այս պահին չկան։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը:
«Ներկա դրությամբ իրադրությունը սահմանին գնահատվում է հարաբերականորեն կայուն»,- ասաց Էդվարդ Ասրյանը։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե ինչպես է հնարավոր ուժեղացնել պետությունը:
Նրա խոսքով՝ առաջին հերթին դա հնարավոր է անել արդյունավետ աշխատանքով, իսկ մեզանում «շատ աշխատել» հասկացությունը երբեմն առիթ է դառնում, որ շարժումն ու գործողությունը շատ հաճախ շփոթում են։
«Կարելի է հազարավոր կալորիաներ ծախսել, հազարավոր ժամեր անցկացնել և զրո արդյունք ստեղծել: Այստեղից էլ ձևավորվում է աշխատանքի նկատմամբ մեր վերաբերմունքը»,- ասաց վարչապետը:
«Մեծ հաշվով՝ արդյունավետ աշխատելը շատ աշխատելն է, ավելի արդյունավետ աշխատելն ավելի շատ աշխատելն է՝ այն տրամաբանությամբ, որ շատ աշխատել և արդյունավետ աշխատել հասկացությունների մեջ է ընկած հարցի պատասխանը, թե ի վերջո աշխատանքը չարչարվե՞լն է, թե՞ ստեղծագործելը, աշխատանքը տառապա՞նք է, թե՞ վայելք։
Անարդյունավետ, չիմացության ու չսովորելու հիման վրա աշխատանքը տառապանք ու չարչարանք է, որը հիմնականում չի բերում արդյունքներ»,- նշեց նա։
Ըստ վարչապետի՝ պետությունը կարելի է ուժեղացնել միայն ավելի արդյունավետ աշխատելով, ավելի շատ արդյունք ստեղծելով, պետական հատվածի պարագայում՝ ավելի ու ավելի շատ մարդկանց համար հարստանալու հնարավորություն ստեղծելով, մասնավոր հատվածի պարագայում՝ ավելի ու ավելի շատ հարստանալով ու այսպիսով ավելի շատ հարկեր վճարելով:Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ որպեսզի սա տեղի ունենա, ՀՀ քաղաքացին պետք է իր բարեկեցությունը, այսինքն՝ հաց վաստակելու լավագույն գործիքը համարի իր պետությունը, և այս նպատակին է ծառայում «Այստեղ պետություն, այստեղ հաց, այստեղ հայրենիք, այստեղ կաց» բանաձևը:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ծաղիկներ է խոնարհել ԱԺ այգում կանգնեցված հուշակոթողի մոտ և հարգանքի տուրք մատուցել 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ դարձած պետական և քաղաքական գործիչների հիշատակին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Վարչապետը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել։
Հարգանքի տուրք՝ 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Воскресенье, 27 октября 2024 г.
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Այսօր լրանում է հոկտեմբերի 27-ի ոճրագործության 25-րդ տարելիցը:
1999 թվականի այս օրը զինված հանցագործների մի խումբ ԱԺ հերթական նստաշրջանի՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ներխուժեց խորհրդարան և գնդակահարեց պետական գործիչների:
Ահաբեկչությանը զոհ գնացին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը և օպերատիվ կառավարման նախարար Լեոնարդ Պետրոսյանը:
Ահաբեկչական խումբը պատանդ էր վերցրել 91 մարդու, հիմնականում՝ պատգամավորների։ Գերեվարված են եղել նաև նիստը լուսաբանող լրագրողները, որոնց որոշ ժամանակ անց ահաբեկիչները ազատ են արձակել։ Վիրավորում ստացած պատգամավորներին և կառավարության անդամներին նույնպես որոշ ժամանակ անց դուրս են թողել։
Պատանդ մնացած անձինք ազատ են արձակվել հոկտեմբերի 28-ի լուսադեմին՝ ահաբեկիչների կողմից զենքերը վայր դնելուց ու հանձնվելուց հետո։
Դատարանը 2003 թվականի դեկտեմբերի 2-ին հրապարակեց գործով դատավճիռը:
Նորք-Մարաշ շրջանային դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը ոճրագործությունն իրականացրած 7 ահաբեկիչների նկատմամբ կայացրեց վճիռ, ըստ այդմ՝ 6 հոգի դատապարտվեց ցմահ, իսկ 1-ը՝ 14 տարվա ազատազրկման:
Ավելի վաղ հայտնել էինք՝ օգոստոսի 26-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության գործով ցմահ դատապարտված 64-ամյա Աշոտ Կնյազյանը:
«Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության գործով ցմահ դատապարտվածներից ողջ են Նաիրի և Կարեն Հունանյանները, Դերենիկ Բեջանյանը:
Հիշեցնենք՝ «Հոկտեմբերի 27»-ի գործը վերաբացվել է հեղափոխությունից հետո ԱԺ նախկին փոխնախագահ Յուրի Բախշյանի այրու՝ Անահիտ Բախշյանի դիմումի հիման վրա:
Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հավերժացնելու համար 2009 թվականին Ազգային ժողովի շենքի բակում տեղադրվել է Երվանդ Քոչարի «Բիբլիական Դավիթը» (1953 թ.) քանդակը:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com