Yearly Archives:2025

«Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքն ամբողջությամբ ընդունվեց

ՀՀ ԱԺ-ն 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքը: Ապահովագրական համակարգը կսկսի գործել 2026 թվականի հունվարի 1-ից:

Այսպիսով՝

1-ին փուլով համակարգում կընդգրկվեն մինչև 18 տարեկան երեխաները, 65 + տարիքի քաղաքացիները, հաշմանդամության 1-ից 3-րդ խումբ ունեցող քաղաքացիները, ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձինք, սոցիալապես անապահով խմբերը և սոցիալական աջակցության համակարգում ներառված անձինք, այդ թվում` զոհված զինծառայողների ընտանիքները, ինչպես նաև 200 001 դրամ և ավելի աշխատավարձ ստացողները: Ապահովագրության փաթեթը բոլորի համար նույնն է լինելու, արժեքը` տարեկան 129 600 դրամ:

2026 թվականին պետությունն ամբողջովին վճարելու է մինչև 18 տարեկան երեխաների, ֆունկցիոնալության սահմանափակումներ ունեցող քաղաքացիների, հաշմանդամության 1-ից 3-րդ խումբ ունեցող անձանց, սոցանապահով խմբերի, զոհված զինածառայողների ընտանիքների, ինչպես նաև 65+ տարիքի անձանց ապահովագրության գումարը:

200 001 դրամից մինչև 500 000 դրամ ստացողների ապահովագրավճարի գերակշիռ մասը 2026 թվականին պետության կողմից փոխհատուցվելու է: Մասնավորապես` «Զինապահ» հիմնադրամին հատկացվող 5500 դրամից 4500 դրամն ուղղվելու է Ապահովագրության հիմնադրամին, սրան գումարվելու է սոցիալական կրեդիտի հետվերադարձը, արդյունքում` այս խմբի քաղաքացիներին մնալու է վճարել 300 դրամ:

500 001 դրամից մինչև 1 մլն դրամ ստացող քաղաքացիների դեպքում «Զինապահ» հիմնադրամին հատկացվող 8500 դրամից 7500 դրամն ուղղվելու է Ապահովագհրության հիմնադրամին, մնացած 3300 դրամը պահվելու է իրենց աշխատավարձից, սակայն ֆիզիկական անձանց հայտարարագրման համակարգով, որպես եկամտահարկի վերադարձ, այն կարող են 2027 թվականին հետ ստանալ:

Սոցփաթեթի այն շահառուները, որոնց աշխատավարձը 200 001 դրամ և ավելի է, առաջին փուլով (2026թ. հունվարի 1) կներառվեն ապահովագրական համակարգ: Նրանց ապահովագրավճարը ևս կփոխհատուցվի «Զինապահ» հիմնադրամին հատկացվող 5500 դրամից Ապահովագրության հիմնադրամին ուղղվող 4500 դրամով, ինչպես նաև կարող են իրենց սոցփաթեթի գումարը (ամսական 6000 դրամ) ևս ուղղել ապահովագրավճարին: Իսկ սոցփաթեթի այն շահառուները, որոնց աշխատավարձը 200 000 դրամից պակաս է, նրանք կշարունակեն սպասարկվել սոցփաթեթի շրջանակում:

«Արմեդ» հավելվածում, Առողջապահության նախարարության և Հիմնադրամի պաշտոնական կայքերում կլինեն ապահովագրության փաթեթում ներառված հիվանդությունների, ախտորոշումների, սքրինինգների, ինչպես նաև դեղերի կոնկրետ ցանկեր: Բարեփոխման ռազմավարական նպատակն է.

1. Բնակչության առողջության պահպանում

2. Կյանքի միջին տևողության երկարաձգում

3. Հաշմանդամության և վաղաժամ մահացության նվազեցում

4. Կյանքի որակի բարելավում:

Ապահովագրությամբ բուժծառայություն ստանալու գործընթացը սկսվելու է առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակից, եթե շտապ և անհետաձգելի բուժօգնություն չէ: 3 տարում առողջության ապահովագրության փաթեթ ունենալու են ՀՀ բոլոր քաղաքացիներն ու ռեզիդենտները. ուստի ապահովագրությունն ընդգրկելու է բոլորին, բայց ոչ բոլոր բուժծառայությունները։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 6 ամսով կկրճատվի. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը

Հայաստանում շարքային կազմի 24-ամսյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կսահմանվի 18-ամսյա ժամկետով. Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց օրենքի նախագիծը։

Նախագծին կողմ քվեարկեց 65 պատգամավոր, դեմ՝ 4 պատգամավոր, ձեռնպահ՝ 20 պատգամավոր։

Որոշումը կտարածվի 2026 թվականի հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա։ 2025 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու մասին կառավարության որոշման նախագծով նախատեսվում է ձմեռային զորակոչի շրջանակներում ԶՈւ-ի համալրման բուն գործընթացը սկսել 2026 թվականի հունվարի 7-ից, որի արդյունքում 18-ամյսա ժամկետով ծառայություն են իրականացնելու 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները։

Ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող քաղաքացիների վրա։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

«Հինգ ուժ, մեկ քաղաք․ Գյումրին կառավարման ճգնաժամի եզրի՞ն է»

«Հինգ ուժ, մեկ քաղաք․ Գյումրին կառավարման ճգնաժամի եզրի՞ն է»

—————————————-

ℹ Ինչպե՞ս է գործում Գյումրիում հինգ քաղաքական ուժերի համատեղ կառավարումը վերջին ամիսներին։

📌Արդյո՞ք ընդունված որոշումները տալիս են տեսանելի արդյունքներ, թե՞ քաղաքը կանգնած է կառավարման ճգնաժամի առաջ։

📌Փողոցաշինություն, աղբահանություն, լուսավորություն և տարիներով կուտակված այլ քաղաքային խնդիրներ․ ի՞նչ լուծումներ և ի՞նչ ժամկետներ են առաջարկում ավագանու ուժերը։

📌Արդյո՞ք արդյունավետ է կառավարություն–համայնք համագործակցությունը, թե՞ ընդդիմադիր ուժերի համար բարդ է համագործակցել կենտրոնական իշխանության հետ։

—————————————-

Ուղիղ հեռարձակում 🔴 

—————————————-

Բանախոսներ՝

➡️ Քնարիկ Հարությունյան – Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության քարտուղար

➡️ Սուսաննա Մոսոյան – Գյումրու ավագանու Իմ հզոր համայնք խմբակցության անդամ

➡️ Լիզա Գասպարյան -Գյումրու ավագանու Մեր քաղաքը խմբակցության ղեկավար

🔗Համակարգող՝ Հրաչ Սահակյան

page-10

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Գործարկվել է հակակոռուպցիոն մոնիթորինգի էլեկտրոնային նոր հարթակը

Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված համաժողովի շրջանակներում` արդարադատության նախարարության կողմից պաշտոնապես գործարկվել է հակակոռուպցիոն մոնիթորինգի նոր հարթակը։

 Ինչպես հայտնում են արդարադատության նախարարությունից, հարթակի նպատակն է մեկտեղել և հանրությանը հասանելի դարձնել հակակոռուպցիոն քաղաքականության իրականացումը, ինչպես նաև Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի գործունեությանը վերաբերող ամբողջական տեղեկատվությունը, խթանել հանրության և քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը հակակոռուպցիոն քաղաքականության գործընթացներին։

Հարթակում ներկայացված են Հակակոռուպցիոն խորհրդի գործունեությանը վերաբերող նյութեր, Հայաստանի միջազգային հակակոռուպցիոն հանձնառությունները և դրանց կատարման ընթացքը, հակակոռուպցիոն ռազմավարություններն ու գործողությունների ծրագրերը, ինչպես նաև այլ ոլորտային տեղեկություններ ու վերլուծություններ, որոնք նպաստում են կոռուպցիայի կանխարգելմանը և հանրային իրազեկվածության բարձրացմանը։

Առաջիկայում հարթակը հնարավորություն է ունենալու իրականացնել անանուն սոցիալական հարցումներ, որոնք կվերաբերեն հակակոռուպցիոն ոլորտին։ Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն (ՀՏՀԳ) հիմնադրամի հետ համագործակցությամբ և մշակված ծրագրային գործիքի կիրառմամբ` հնարավոր եղավ կարճ ժամկետում գործարկել հարթակ, որն ամբողջությամբ համապատասխանում է ՀՀ հանրային ծառայությունների թվայնացման սկզբունքներին։

Հարթակը հասանելի է հետևյալ հղումով՝ https://anti-corruption.gov.am):

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, Արարատի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև

Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, իսկ Արարատի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտից»:

Մասիսի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

«Ճանապարհային դեպարտամենտը» վարորդներին հորդորում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Կառավարության որոշմամբ հատկացված 548 մլն 457 հազար դրամն ուղղվելու է Շիրակի մարզի 9 դպրոցներում շինարարական աշխատանքները շարունակելու նպատակին

Կառավարության որոշմամբ հատկացված 548 մլն 457 հազար դրամն ուղղվելու է Շիրակի մարզի 9 դպրոցներում շինարարական աշխատանքները շարունակելու նպատակին։
Գումար հատկացվում է հետևյալ դպրոցներին

  • «Գյումրու թիվ 41 հիմնական դպրոց» – 121 մլն 691 հազար դրամ
  • «Գյումրու թիվ 45 միջնակարգ դպրոց» – 92 մլն 335 հազար դրամ
  • «Գյումրու թիվ 7 հիմնական դպրոց» – 81 մլն 824 հազար դրամ
  • «Գյումրու թիվ 32 հիմնական դպրոց» – 30 մլն 990 հազար դրամ
  • «Գյումրու թիվ 30 հիմնական դպրոց» – 27 մլն 497 հազար դրամ
  • «Լեռնակերտի միջնակարգ դպրոց» – 16 մլն 523 հազար դրամ
  • «Գյումրու թիվ 23 հիմնական դպրոց» – 1 մլն 709 հազար դրամ
  • «Վահրամաբերդի Հ. Մկրտչյանի անվան միջնակարգ դպրոց» – 132 մլն 941 հազար դրամ
  • «Աշոցքի միջնակարգ դպրոց» – 42 մլն 943 հազար դրամ

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Եվրոպական միության անունից՝ ԵՄ Բարձր ներկայացուցչի հայտարարությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առթիվ

Եվրոպական միության անունից՝ ԵՄ Բարձր ներկայացուցչի հայտարարությունը՝ 2025թ. Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առթիվ

«Ամբողջ աշխարհում յուրաքանչյուր առավոտ իրականացվում են միլիոնավոր փոքր, սակայն հաճախ անտեսանելի գործողություններ, որոնք նպաստում են մարդու իրավունքների պաշտպանությանը: Աղջիկը գնում է դպրոց՝ վստահ լինելով, որ իր համայնքում պաշտպանված է նրա անվտանգությունը։ Ուսանողը հետևողականորեն  շարունակում է իր ուսումնառությունը անգամ այն պայմաններում, երբ դա կարող է չխրախուսվել կամ նույնիսկ սահմանափակվել։ Վերապրածը բարձրաձայն հանդես է գալիս բռնության մասին, ստանալով անհրաժեշտ աջակցություն, մինչդեռ լրագրողը վտանգում է սեփական կյանքը՝ ճշգրիտ տեղեկատվություն փոխանցելու համար։ Սրանք բացառիկ գործողություններ չեն, այլ՝ ամենօրյա գիտակցված ընտրություններ, որոնք իրականացվում են հաճախ վախի կամ անորոշության պայմաններում։

Մարդու իրավունքները միայն միջազգային կոնվենցիաներում ամրագրված իրավական պարտավորություններ չեն։ Դրանք ապրում են, վերապրում են, և հաճախ ձորձության են ենթարկվում առօրյա կյանքի ընթացքում դասասենյակներում, աշխատավայրերում, հանրային ծառայությունների մատուցման վայրերում և առցանց միջավայրում: Դրանք պաշտպանում են մեր արտահայտվելու, հավատքի, կազմակերպվելու, սիրելու և մեր համայնքների կյանքին մասնակցելու ձևերը։ Մարդու իրավունքները բոլորինն են՝ ամենուր և միշտ։

Միասին մենք բախվում ենք աճող ճնշումներին՝ ապատեղեկատվությունից և ժողովրդավարության անկումից մինչև խտրականություն, անհավասարություն և պատերազմի սարսափելի հետևանքներ։

Այդպիսի պահերին «ամենօրյա մարդու իրավունքների» խոստումը դառնում է առավել քան երբևէ կենսական։ Դա հիշեցնում է մեզ, որ իրավունքները ինքնին չեն պահպանվում։ Դրանք պահանջում են անընդհատ ուշադրություն, խիզախություն, համերաշխություն և աջակցություն։ Մարդու իրավունքների պաշտպանությունը պարտավորություն է, որը ստանձնում են բոլոր պետությունները ՝ հնարավորություն տալով մեզանից յուրաքանչյուրին իրացնել այդ իրավունքները մեր գործողությունների, մեր կայացրած որոշումների և այն հարգանքի միջոցով, որը դրսևորում ենք մյուսների հանդեպ։

Այսօր մենք պատվում ենք այն անհամար մարդկանց, որոնց ամենօրյա գործողությունները կյանքի են կոչում այս իրավունքները։ Նրանց պատմությունները հիշեցնում են մեզ, որ առաջընթացը չի տեղի ունենում միայն դատարաններում կամ խորհրդարաններում․ այն տեղի է ունենում այն ժամանակ, երբ սովորական մարդիկ ընտրում են կարեկցանքը՝ անտարբերության փոխարեն, արդարությունը՝ հարմարության փոխարեն, խիզախությունը՝ լռության փոխարեն, և արժանապատվությունը՝ պառակտման փոխարեն։

Գնահատենք համընդհանուր իրավունքները՝ դրանք պաշտպանում են մեզ, և ջատագովենք իրավունքները, դրանք պաշտպանում են մյուսներին։ Եվ շարունակենք կառուցել այնպիսի աշխարհ, որտեղ մարդու իրավունքները կենսագործվում են և կյանքի են կոչվում՝ յուրաքանչյուր օրը, յուրաքանչյուրի կողմից»:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան տառապանք պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024 թվականի հունվարի 31-ին Է.Հ.-ի և Ա․Կ․-ի միջև դպրոցում տեղի ունեցած լեզվակռվից հետո Է․Հ․-ի հայրը որոշել է արարքի համար պատժել Ա․Կ․-ին։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Է.Հ.-ի հայրը՝ Ա.Հ.-ն երկու անձի հետ այցելել է Ա․Կ․-ի բնակարան, որտեղ վերջիններս լրացնելով մեկը մյուսի գործողությունները՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Ա․Կ․-ի մարմնի տարբեր մասերին և հայհոյանքներ հնչեցրել։

Այնուհետև, հետագայում իրենց գործողությունները որպես հանգիստ խոսակցություն ներկայացնելու նպատակով՝ Ա․Հ․-ն նաև դաստիարակչական բնույթի խոսակցություն է ունեցել Ա․Կ․-ի հետ, որի ընթացքում պարտադրել է նրան՝ ներողություն խնդրել Է․Հ․-ից:

Վերոգրյալ գործողությունների հետևանքով, Ա.Կ.-ին պատճառվել է հոգեկան ուժեղ տառապանք:

Նախաքննության ընթացքում երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը), իսկ մեկ անձի նկատմամբ՝ 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը)։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։

Վարդենյաց լեռնանցքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում, Աշտարակի տարածաշրջանում, Արտաշատ-Երևան ավտոճանապարհին մառախուղ է։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com