Մերձավոր Արևելքի երկրներում ՀՀ դեսպանությունները և հյուպատոսական բաժինները շարունակում են աշխատել շուրջօրյա ռեժիմով՝ ապահովելով անհրաժեշտ աջակցություն՝ տարանցիկ չվերթերի չեղարկումներից կամ հետաձգումներից տուժած քաղաքացիների համար: Այս ընթացքում դեսպանությունները ակտիվ կապի մեջ են քաղաքացիների, ավիաընկերությունների և տարածաշրջանի գործընկերների հետ՝ հնարավոր փոխակերպված թռիչքների և տեղեկացումների կազմակերպման նպատակով: Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
«Մերձավոր Արևելքի երկրներում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները շարունակում են աշխատել շուրջօրյա արտակարգ ռեժիմով՝ ցուցաբերելով անհրաժեշտ օժանդակություն։ Քննարկումներ են իրականացվում համապատասխան ավիաընկերությունների (այդ թվում՝ FlyOne, FlyDubai, Air Arabia, Qatar Airways) հետ՝ հնարավոր թռիչքների տարբերակներ և դրանց կազմակերպմանը հնարավոր աջակցություն դիտարկելու նպատակով: Համապատասխան քննարկումներ են ընթանում նաև վերաբերելի երկրների գործընկերների հետ՝ անհրաժեշտ գործընթացները դյուրացնելու նպատակով: Իրականացվել է կարիքների գնահատում: ԱՄԷ-ում դեսպանությունը շարունակում է օպերատիվ կապի մեջ մնալ ԱՄԷ-ում կրթություն ստացող 92 հայ ուսանողների խմբի և համալսարանների ղեկավարության հետ՝ տրամադրելով անհրաժեշտ ցուցումներ ու խորհրդատվություն:
Կան նաև ՀՀ քաղաքացիներ, որոնք չեն կարողացել վերադառնալ Հայաստան այլ՝ տարածաշրջանից դուրս գտնվող երկրներից՝ տարանցիկ չվերթերի չեղարկման պատճառով: Համապատասխան երկրներում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններն անհատական կապի մեջ են այդ քաղաքացիների հետ՝ մինչև ՀՀ վերադառնալը հնարավոր աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Իրանում և Իսրայելում ՀՀ դեսպանությունները և հյուպատոսական բաժինները շարունակում են իրենց գործունեությունը։ Այստեղ ՀՀ քաղաքացիների կողմից դիմումների մեծ թիվ չի գրանցվել։ Դեսպանությունների և ԱԳՆ կողմից տրամադրված թեժի գծին ստացված բազմաթիվ զանգերի միջոցով անմիջական պատասխաններ են տրվում ՀՀ քաղաքացիներին հետաքրքրող հարցերին: Տրամադրվում է անհրաժեշտ տեղեկատվություն հնարավոր չվերթերի մասով առկա իրավիճակի, հնարավոր փոփոխությունների և տարբերակների վերաբերյալ։ Այս պահի դրությամբ զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան։
Տարածաշրջանում գտնվող ՀՀ դեսպանությունների կողմից տարածված կոնտակտային տվյալները. Իրան. +98 902 0059927 Իսրայել. +972 58 607-0313 (նաև WhatsApp), +972585811144 Արաբական Միացյալ Էմիրություններ. +971 506144624, +971509367385, Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսություն. +971 58 567 0993 Քուվեյթ․ +965 25322175, +965 90065454, +965 25322174 Օման. +968 93812337 Կատար․ +974 44919232, +974 33303979 Լիբանան. +961 3 157 305, +961 3 536 041 ԱԳՆ. +37455620111 (նաև WhatsApp)
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի փետրվարի 27-ին բավարարել է Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հերթական հայցը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
«Վճռով անվավեր է ճանաչվել 2006 թվականի մարտի 3-ին Հայաստանի Հանրապետության անունից ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի և ՓԲ ընկերության միջև կնքված՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Ծովակալ Իսակովի պողոտային հարող տարածքում գտնվող՝ 0.17 հա մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիրը:
Նկատի ունենալով, որ առկա է նշված հողամասը վերադարձնելու անհնարինություն, որպես պայմանագրի անվավերության հետևանք՝ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո փակ բաժնետիրական ընկերությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի հողամասի արժեքը՝ 78 միլիոն 860 հազար դրամ»,- ասվում է հաղորդագրությունում:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Հովհաննեսի Մկրտչյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Eleveight AI ընկերությունը հայտնում է, որ բարձր արտադրողականությամբ ԱԲ (AI) սարքավորումների առաջին խմբաքանակն արդեն հասել է Հայաստան։ Սա կարևոր քայլ է ՀՀ կառավարության «AI գործարանների պարտեզ» հայեցակարգի կյանքի կոչման և երկրի հաջորդ սերնդի ԱԲ տվյալների ենթակառուցվածքի իրականացման ճանապարհին։ Այս մատակարարումը, միաժամանակ, խորհրդանշական և գործնական կարևոր ձեռքբերում է Հայաստանի՝ հաշվարկային կարողությունների և թվային մրցունակության ամրապնդման գործում։
Այս փուլը հաջորդում է դեկտեմբերի 25-ին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի և Eleveight AI-ի ղեկավարության միջև կայացած ռազմավարական հանդիպմանը, որի ընթացքում բարձր արտադրողականությամբ ԱԲ ենթակառուցվածքների ընդլայնումը, ինչպես նաև տեխնոլոգիաների հասանելիության և մատչելիության բարձրացումը սահմանվել են որպես ազգային առաջնահերթություններից մեկը։ «Բարձր արտադրողականությամբ հաշվարկային սարքավորումների առաջին խմբաքանակի ժամանումն ավելին է, քան պարզապես մատակարարում. այն մեր տեսլականի իրագործումն է և վճռական քայլ՝ ապագայի տեխնոլոգիաների ձևավորման մեջ Հայաստանի տեղը սահմանելու ճանապարհին»,- նշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ հավելելով, որ այս ենթակառուցվածքը կներգրավի տեղական նորարարներին, կհզորացնի հաշվարկային կարողությունները և կխթանի թվային փոխակերպումը թե՛ հանրային, թե՛ մասնավոր հատվածներում։
Eleveight AI ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Արման Ալեքսանյանը նշել է. «Այս ենթակառուցվածքի մատակարարումը բեկումնային պահ է՝ իրական քայլ Հայաստանը համաշխարհային ԱԲ հաբ դարձնելու մեր տեսլականի իրագործման ճանապարհին: Այն վերահաստատում է պետության հետ մեր համագործակցությունը և հարթում է ուղի համաշխարհային մակարդակի հաշվարկների, հետազոտությունների և առևտրային ԱԲ մշակումների համար՝ հենց այստեղ՝ մեր երկրում»։
Այս սարքավորումները հիմք կհանդիսանան GPU բարձր խտությամբ հաշվարկային աշխատանքների համար՝ հնարավորություն ընձեռելով իրականացնել ԱԲ հետազոտություններ, ներդնել ձեռնարկատիրական լուծումներ և զարգացնել ամպային մասշտաբավորվող ծառայություններ: Այն վերահաստատում է Eleveight AI-ի առաքելությունը՝ տրամադրելու ժամանակակից ԱԲ ենթակառուցվածքներ և աջակցելու տարբեր ոլորտների նորարարներին՝ նպաստելով համաշխարհային հաշվարկային բացերի լրացմանը և կայուն տեխնոլոգիական աճին։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com