Սուրբ Զատկի տոնին ընդառաջ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել ձվի արտադրության և իրացման շուկայում՝ արձանագրելով մի շարք խախտումներ։ Վերահսկողության շրջանակում նմուշառում և հսկիչ գնումներ են իրականացվել մի շարք ձվի արտադրող ընկերություններում, ինչպես նաև Երևանի և մարզերի խոշոր իրացման կետերում։
Արտադրական կազմակերպություններից խախտում է արձանագրվել միայն «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ում․ լաբորատոր փորձարկմամբ պարզվել է, որ ներկայացված ձուն չի համապատասխանել ՀՍՏ 182-2012 ստանդարտի պահանջներին։ Իրացման շուկայում ևս մի շարք ապրանքանիշերի ձուն չի համապատասխանել նույն ստանդարտին․ մասնավորապես արձանագրվել են կճեպի, սպիտակուցի և դեղնուցի որակի շեղումներ, ինչպես նաև կողմնակի հոտի առկայություն։
Բացի այդ, մի շարք արտադրողների դեպքում արձանագրվել են մակնշման և իրական կարգի անհամապատասխանություններ։ Խախտումներով խմբաքանակների համար տրվել են արտադրանքի իրացումը արգելելու, շուկայից հետ կանչելու և ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագրեր։ Վերահսկողությունը շարունակվում է, արդյունքների մասին կհաղորդվի լրացուցիչ։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի գործով Միքայել Մինասյանն ու Գևորգ Գևորգյանը ազատ են արձակվել, իսկ Դավիթ Մինասյանին կալանավորելու միջնորդությունը ներկայացվել է դատարան։ Միքայել Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել են երկրից չբացակայելու մասին ստորագրությունն ու գրավը։ Գևորգ Գևորգյանի դեպքում կիրառվել է 5 մլն դրամ գրավ։
Դավիթ Մինասյանին դատարան են ներկայացրել՝ երկու ամսով կալանավորելու միջնորդությամբ։ Դավիթ և Միքայել Մինասյաններին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության, ինչպես նաև պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով, իսկ Գևորգ Գևորգյանը մեղադրվում է այդ արարքները կազմակերպելու համար։
Միքայել Մինասյանի փաստաբանը պնդում է, որ որևէ հարված չի եղել, իսկ տեսանյութում երևացողը նույնիսկ հարվածի փորձ չի եղել։ Միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը Սուրբ Աննա եկեղեցում, երբ պատարագին մասնակցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ իրավապահների՝ քաղաքացիներից մեկը դժգոհել է անվտանգության աշխատակիցների գործողություններից, ապա դիմել վարչապետին և փորձել հարվածել։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հանդիպել է Գյումրու առաջնային բուժօգնություն մատուցող բժշկական հաստատությունների ղեկավարների հետ՝ քննարկելու առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման ընթացքը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել գործընթացում ի հայտ եկած խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին։ Քննարկվել են նաև համակարգի ներդրմամբ պայմանավորված կազմակերպչական և ֆինանսական փոփոխությունները։
Մարզպետը ընդգծել է, որ ապահովագրության համակարգի արդյունավետ իրականացումը կարևոր է բնակչության համար բժշկական ծառայությունների հասանելիության բարձրացման և որակի բարելավման տեսանկյունից։
Նրա խոսքով՝ համակարգի ներդրումը կնպաստի նաև բուժհաստատությունների ֆինանսական կայունությանը՝ հնարավորություն տալով նվազեցնել կուտակված պարտքերը և խրախուսել բուժանձնակազմին։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ–հետախուզական ստորաբաժանումների կողմից իրականացված լայնածավալ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ, խմբի կազմում նպատակադրվել են ընտրակաշառք բաժանել ՀՀ Արմավիրի մարզում բնակվող մի շարք քաղաքացիների՝ ապահովելով նրանց մասնակցությունը 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին և քվեարկությունն իրենց կողմից մատնանշված կուսակցության օգտին։
Հիշյալ անձինք իրենց հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով նախ Մեծամոր համայնքում բացել են «Մեր ձևով» հասարակական կազմակերպության գրասենյակ, որից հետո Արմավիրի մարզի տարբեր բնակիչների 2025–2026 թվականների ընթացքում ձևական գրանցել են հիշյալ կազմակերպությունում՝ հանձնարարելով հավաքագրել անձանց, ովքեր ընտրություններին կքվեարկեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին։ Պարզվել է նաև, որ նախապես խոստացված և փուլային եղանակով տրամադրվող ընտրակաշառքը ձևակերպվել է որպես աշխատավարձ՝ դրանով փորձելով քողարկել ընտրակաշառքի տրամադրման փաստը և նվազագույնի հասցնել դրա բացահայտումը։
Հատկանշական է, որ հասարակական կազմակերպությունում աշխատանքի ընդունվելու հիմնական նախապայմաններից են հանդիսացել անձի՝ մեծ ընտանիք և ծանոթների լայն շրջանակ ունենալու, ինչպես նաև ընտրող հանդիսանալու հանգամանքները։
Բացի այդ, մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ, խմբի կազմում ՀՀ նախագահի՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունները նշանակելու մասին հրամանագրի՝ 2026 թվականի փետրվարի 7-ին ուժի մեջ մտնելուց հետո՝ բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում, համապետական ընտրություններին մասնակցող՝ Արմավիրի մարզի մի շարք բնակիչների բարեգործության անվան տակ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից բժշկական սպասարկման ծախսերը հոգալու նպատակով 2026 թվականի փետրվար–մարտ ամիսների ընթացքում անհատույց տրամադրել են տարբեր չափերի դրամական միջոցներ։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել են մեկ տասնյակ խուզարկություններ, ձերբակալվել են հինգ անձինք։
Հակակոռուպցիոն կոմիտեն հորդորում է զերծ մնալ քողարկված կամ որևէ այլ եղանակով ընտրակաշառք բաժանելու, ինչպես նաև բարեգործության վերաբերյալ օրենսդրական արգելքը խախտելու հանցավոր վարքագծից, իսկ քաղաքացիներին կոչ է արվում խուսափել ընտրական հանցագործությունների կամ դրանց հետ առնչվող կասկածելի գործողությունների մեջ ներգրավվելուց, այդ թվում՝ առանց աշխատանք կատարելու վարձատրվելուց։
Կոմիտեն, հաշվի առնելով սույն հանցավոր մեխանիզմների առկայությունը, այսուհետ իրականացնելու է մշտադիտարկում՝ պարզելու ընտրություններին մասնակցող կուսակցությունների հետ փոխկապակցված կազմակերպություններում գրանցված կամ դրանց հետ առնչություն ունեցող այն անձանց, ովքեր այս կամ այն կերպ, այդ թվում՝ քողարկված եղանակներով ներգրավված են ընտրական հանցագործությունների կատարման կամ նախապատրաստման սխեմաներում:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Դատախազը, 2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրու համայնքապետարանի շենքում և հարակից հրապարակում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով, 2026 թվականի մարտի 22-ին հանրային քրեական հետապնդումներ է հարուցել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ինքնակամ շինությունների և հողի վերահսկողության բաժնի պետի, Գյումրու համայնքապետի խորհրդականի,Կրթության բաժի 3 աշխատակիցների նկատմամբ՝ նախնական համաձայնությամբ իրենց իշխանական և ծառայողական լիազորություններն անցնելու համար:
Դատախազը հանրային քրեական հետապնդումներ է հարուցել նաև Գյումրու համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզների ութ տնօրենների նկատմամբ:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Գյումրին և Շիրակի մարզն ունեն զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ Շիրակի մարզպետարանում քննարկվել են 2026–2030 թվականների զբոսաշրջության զարգացման ծրագրերն ու Գյումրու ենթակառուցվածքների բարելավման առաջիկա քայլերը։ Հանդիպմանը մասնակցել են մարզպետ Դավիթ Առուշանյանը, Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը և ոլորտի ներկայացուցիչները։ Ներկայացվել են կլաստերային զարգացման ծրագրերը, որտեղ առաջնահերթ են պատմամշակութային, գաստրո և արկածային տուրիզմները։
Մարզպետը նշել է, որ Շիրակն ունի մեծ զբոսաշրջային ներուժ և կարող է դառնալ երկրի առաջատար ուղղություններից մեկը։ Քննարկվել են նաև ոլորտի խնդիրներն ու առաջարկները։ Պաշտոնյաները շրջայց են կատարել Գյումրիում՝ դիտարկելով ենթակառուցվածքային ծրագրերի հաջորդ փուլը։ Այցելել են Հաղթանակի զբոսայգի, կենտրոնական շուկա և Սևյանի մշակույթի նախկին պալատ։ Նշվել է, որ պատմամշակութային կառույցների վերականգնումը և ժամանակակից լուծումների ներդրումը կարող են էապես խթանել զբոսաշրջությունը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
«Քաղաքացիական հասարակության դերը ՀՀ ԱԺ ընտրություններում»
#ԱԺ2026 #Ընտրություններ #Հունիսի7
Հունիսի 7-ին՝ խորհրդարանական ընտրություններ Հայաստանում
Ինչպե՞ս է քաղաքացիական հասարակությունը ազդում ընտրությունների վրա ![]()
Թափանցիկություն
Վստահություն
Արդար գործընթաց
Դիտեք ուղիղ՝
Բանախոսներ՝
Վիկտորյա Եղոյան – ընտրական փորձագետ-Իրավաբան
Լևոն Բարսեղյան – մեդիա փորձագետ
Վարդինե Գրիգորյան – քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ-դիտորդ
Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան
___________________________________________________
English below
The Role of Civil Society in Armenia’s Parliamentary Elections
June 7 – Parliamentary Elections in Armenia
How does civil society shape elections? ![]()
Transparency
Trust
Accountability
Watch live:
https://www.youtube.com/live/ZOzP-C0ot3g
Speakers:
Viktoria Yeghoyan – Election expert, lawyer
Levon Barseghyan – Media expert
Vardine Grigoryan – Civil society representative, observer
Moderator: Lusine Movsisyan
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Կառավարությունը փոփոխություններ է կատարել Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում՝ նպատակ ունենալով խթանել նրանց սոցիալական և տնտեսական ներառումը և ապահովել Հայաստանում երկարաժամկետ բնակության պայմաններ։ Ըստ հիմնավորման՝ 2026 թվականի մարտի 23-ի դրությամբ ծրագրի հավաստագիր է ստացել 5181 ընտանիք, որոնցից 2304-ը արդեն իրացրել են այն։
Ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ։ Մասնավորապես՝ որոշ շահառուներ բնակարան ձեռք բերելու համար օգտվել են ոչ թե հիփոթեքային, այլ սպառողական վարկերից, ինչը գործող կարգավորմամբ չի համապատասխանել ծրագրի պահանջներին։ Կառավարության որոշմամբ առաջարկվում է բարձրացնել ծրագրի արդյունավետությունը և հստակեցնել աջակցության պայմանները։ Մասնավորապես՝ • մարզերում աջակցության չափը կկազմի ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով 4 մլն դրամ, • Երևանում՝ 3 մլն դրամ (բացառությամբ հատուկ սահմանաչափով բնակավայրերի), • արդեն հավաստագիր իրացրած ընտանիքները կստանան հավելյալ փոխհատուցում՝ տարբերության չափով։
Նշվում է նաև, որ աջակցությունից կկարողանան օգտվել այն շահառուները, որոնք մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը բնակարան ձեռք բերելու համար ստացել են անշարժ գույքի գրավով սպառողական վարկ։ Եթե շահառուն ցանկանում է աջակցությունը ուղղել կահույքի կամ կենցաղային տեխնիկայի ձեռքբերմանը, գումարը կփոխանցվի անմիջապես վաճառողի բանկային հաշվին՝ համապատասխան փաստաթղթերի հիման վրա։ Միաժամանակ, ծրագրի շրջանակում ընտանիքի անդամ կհամարվեն նաև մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված երեխաները՝ անկախ դիմում ներկայացնելու ժամկետից։
Որոշմամբ նախատեսվում է նաև պարզեցնել շահառու ճանաչվելու ընթացակարգը։ Եթե դիմումատուի տվյալները առկա են համապատասխան պետական բազաներում և հաստատվում է, որ նա մինչև տեղահանվելը առնվազն 12 ամիս ապրել, աշխատել կամ սովորել է Ղարաբաղում, ապա կարող է ճանաչվել շահառու՝ նույնիսկ փաստաթղթերի ամբողջական փաթեթի բացակայության դեպքում։ Բացի այդ, առաջարկվում է փոփոխություններ կատարել միջգերատեսչական հանձնաժողովի կազմում՝ դրա աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Կառավարությունը այսօրվա նիստում 1 մլրդ 100 մլն դրամ է հատկացրել մարզպետների աշխատակազմերին՝ 2023–2025 թվականների սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար։ Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, նախատեսվում է աջակցել 11 համայնքների 11 ծրագրի իրականացմանը տարբեր մարզերում։
Նրա խոսքով՝ այս որոշմամբ 2026 թվականի պետական բյուջեից համաֆինանսավորվող սուբվենցիոն ծրագրերի ընդհանուր ծավալը կհասնի 3 մլրդ 57 մլն դրամի։ Վարչապետը ներկայացրել է տարբեր համայնքներում իրականացվող և ընթացքի մեջ գտնվող աշխատանքները, որոնք ներառում են արևային կայանների տեղադրում, բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում, ճանապարհաշինություն, մանկապարտեզների կառուցում ու հիմնանորոգում, ոռոգման համակարգերի արդիականացում և այլ ենթակառուցվածքային ծրագրեր։
Մասնավորապես՝ Արագածոտնում տեղադրվում են արևային ֆոտովոլտային կայաններ, Արարատում և Տավուշում իրականացվում են ճանապարհաշինական ծրագրեր, Արմավիրում կառուցվել է խաղահրապարակ, Գեղարքունիքում և Սյունիքում ընթանում են կրթական ու բնակարանային ծրագրեր, Տավուշում արդիականացվում են ոռոգման համակարգերը և փոխարինվում վերելակներ։ Կառավարության մեկ այլ որոշմամբ ևս միջոցներ կհատկացվեն մարզերում առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի ծրագրերի իրականացման համար։ Այդ նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն-ին կտրամադրվի ավելի քան 1.3 մլրդ դրամ, որը կբաշխվի մարզպետների աշխատակազմերի միջև՝ ըստ ծրագրերի։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com