Նավթի համաշխարհային գները 2022 թվականից ի վեր առաջին անգամ գերազանցել են մեկ բարելի համար 100 դոլարը։ Սա տեղի է ունեցել ՝ ԱՄՆ-Իսրայել-Իրան հակամարտության սրացման և Հորմուզի նեղուցով մատակարարումների երկարաժամկետ խափանման վախերի ֆոնին։
Հանգստյան օրերին ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի վրա նոր ալիքներով ավիահարվածներ են հասցրել՝ խոցելով մի շարք օբյեկտներ, այդ թվում՝ նավթապահեստներ։
Էներգակիրների մատակարարումների լուրջ խափանումները սպառնում են գների աճով ամբողջ աշխարհի սպառողների և բիզնեսի համար։
Շուկայի մասնակիցներից շատերը կանխատեսում էին, որ այս շաբաթ նավթի գինը կհասնի 100 դոլարի նշագծին։
Գնի 10%-անոց աճը տևել է ընդամենը մոտ մեկ րոպե, իսկ հաջորդ 15 րոպեների ընթացքում Ասիայում գինը բարձրացել է ևս 10%-ով։
Անցյալ շաբաթ շուկաները համեմատաբար հանգիստ էին, չնայած որ Պարսից ծոցում միլիոնավոր բարել նավթ և հեղուկ բնական գազ փաստացի արգելափակվել են Հորմուզի նեղուցով անցման խնդիրների պատճառով։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ՝ 2026 թվականի մարտի 7-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են Դատախազության 2025 թվականի աշխատանքները:
Գլխավոր դատախազի տեղակալ Էդգար Արսենյանը, ներկայացնելով Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից 2025 թվականին իրականացված աշխատանքները, ընդգծել է, որ Վարչությունը միայն 2025 թվականին նախաձեռնել է 157 ուսումնասիրություն, դատարան է ներկայացրել 42 հայցադիմում: Այդ հայցադիմումներից ներկայում քննվող 38-ով պահանջվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 230 անշարժ գույք, 68 շարժական գույք, 76 իրավաբանական անձանցում մասնակցություն: 38 հայցերով դրամական պահանջը 31 միլիարդ 540 միլիոն դրամ է, իսկ ընդհանուր հայցագինը՝ 35 միլիարդ 993 միլիոն դրամ:
Էդգար Արսենյանի խոսքով՝ 2025 թվականին կնքվել է հաշտության մեկ համաձայնություն, որի արդյունքում որպես ապօրինի ծագում ունեցող գույք՝ Հայաստանի Հանրապետության օգտին բռնագանձման է ենթակա 87 միլիոն 622 հազար դրամ. 87 միլիոն 622 հազար դրամից 68 միլիոն 811 հազար դրամը բռնագանձվել է:
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ձևավորման օրվանից (2020 թվականի սեպտեմբերի 3) մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում նախաձեռնվել է 758 ուսումնասիրություն:
2026 թվականի մարտի 1-ի դրությամբ, դատարաններում քննվող հայցերի ընդհանուր թիվը 166 է, որոնց ընդհանուր հայցագինը 612 միլիարդ 592 միլիոն 172 հազար դրամ է: Այդ հայցերով Դատախազությունը պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 1568 անշարժ գույք, 356 շարժական գույք, 467 իրավաբանական անձանցում մասնակցություն, դրամական պահանջը կազմում է 530 միլիարդ 697 միլիոն 870 հազար դրամ: Այս թիվն ունի աճման միտում՝ պայմանավորված նրանով, որ ոչ բոլոր գույքերի շուկայական արժեքներն են պարզված, հայտնի չեն նաև իրավաբանական անձանցում մասնակցության արժեքները:
Վարչության՝ 2020-2025 թվականների աշխատանքները ամփոփելով նշենք, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորության շրջանակում օրինական ուժի մեջ մտած 1 վճռով և հաշտության 9 համաձայնություններով՝ այս պահի դրությամբ հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է 9 անշարժ գույք, որոնց միջին շուկայական արժեքը կազմում է 4 միլիարդ 411 միլիոն 112 հազար 500 դրամ, 2 շարժական գույք, որոնց միջին շուկայական արժեքը կազմում է 26 միլիոն 100 հազար դրամ և 1 միլիարդ 13 միլիոն 281 հազար դրամ:
Այսպիսով, միայն Դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորության շրջանակում, հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է 5 միլիարդ 450 միլիոն 494 հազար 148 դրամի գույք և դրամական միջոց, որը համարժեք է շուրջ 14 միլիոն 464 հազար ԱՄՆ դոլարի:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Ապրիլի 1-ից Հայաստանում կենսաթոշակները կբարձրանան։ Որոշումն ընդունվեց քիչ առաջ Կառավարության նիստում։ Բարձրացված գումարի չափը մեկանգամյա հավելյալ վճար չէ։ Այսինքն՝ ապրիլի 1-ից բարձրացված թոշակը կպահպանվի նաև հաջորդող ամիսներին։ Ներկայացնում ենք հաշվարկված տվյալները, որոնք ցույց են տալիս, թե տարբեր շահառու խմբերի համար որքանով կավելանա կենսաթոշակի չափը։
Հիշեցնենք, որ կենսաթոշակների և նպաստների նշված չափերին անկանխիկ առևտրից գումարվում է նաև 20%՝ մինչև 10 000 դրամ հետվճար։ Կենսաթոշակի քարտերից գումար կանխիկացնել հնարավոր է, սակայն հետվճար ստանալու համար անհրաժեշտ է առևտուրը կատարել անկանխիկ։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
«Ես հավատում եմ հայ զինվորին, որովհետև նա կռվում է ոչ թե պարտադրված, այլ իր հայրենիքի համար»,- Վազգեն Սարգսյան։
Մարտի 5-ը Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, պետական և քաղաքական գործիչ, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։ Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 67 տարեկան։
Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանն աշխատակազմի պատասխանատուների հետ ծաղիկներ է խոնարհել սպարապետի անունը կրող «Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցի» բակում տեղադրված կիսանդրու առջև, հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:
Միջոցառման ընթացքում ընդգծվել է, որ սպարապետ Վազգեն Սարգսյանի անունն ու գործը առանձնահատուկ տեղ ունեն Հայաստանի նորագույն պատմության մեջ։ Նրա առաջնորդությամբ ձևավորվել է հայկական բանակը, իսկ գաղափարներն ու հայրենասիրական խոսքը շարունակում են ոգեշնչել սերունդներին։ Ներկաները մեկ անգամ ևս արժևորել են սպարապետի թողած ժառանգությունը՝ նշելով, որ նրա անունն ու գործը մշտապես մնալու են հայ ժողովրդի պատմության և հիշողության մեջ։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Տարածաշրջանում լարվածության աճի, Լիբանանում զարգացումների ֆոնին լիբանանյան կողմի հետ խորհրդակցությունների արդյունքում որոշում է կայացվել Երևանի քաղաքապետարանի «Երևան» երիտասարդական նվագախումբ-համույթի՝ /ուղեկիցներով՝ 87 անձ/ ժամանակից շուտ դեպի Հայաստան վերադարձի վերաբերյալ:
«Middle East Airlines» ավիաընկերության հետ դեսպանության բանակցությունների արդյունքում, ավիաընկերությունը, ընդառաջելով ստացված
դիմումին, որոշում է կայացրել հավելյալ, հատուկ այդ նպատակի համար չվերթ
կազմակերպել։ Մշտական կապ է պահպանվել նաև Երևանի քաղաքապետարանի հետ:
Դեսպանության կողմից գործարկված թեժ գծի միջոցով Լիբանանից այդ պահին մեկնել
ցանկացող քաղաքացիներն ուղղորդվել են ցուցակագրվել տվյալ չվերթին՝ Հայաստան
մեկնելու նպատակով։
Դեսպան Սարմեն Բաղդասարյանը և դեսպանության դիվանագետներն իրականացրել են ռմբահարվող տարածքներով դեպի օդանավակայան համույթի տեղափոխման և ուղեկցման աշխատանքներ։
Թռիչքը քիչ առաջ վայրէջք է կատարել Երևանում:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Զրուցակիցները քննարկել են երկկողմ ռազմավարական հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Կարևորվել է առևտրատնտեսական համագործակցության հետևողական զարգացումն ու ընդլայնումը։ Այդ համատեքստում ընդգծվել է այսօր կայանալիք Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի անցկացումը։ Կողմերը համոզմունք են հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ փոխգործակցության ամրապնդմանը տարբեր ոլորտներում։
Վարչապետները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության մի շարք հարցերի շուրջ։ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն առանձնազրույց են ունեցել Կարևորվել է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված քայլերի շարունակականությունը։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության վարչության նախկին պետ, Պաշտպանության նախարարության երկրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Պողոս Լյովայի Պողոսյանի հետ փոխկապակցված անձանցից (Պողոս Պողոսյանը մահացել է 2024 թվականին) հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ այն քաղաքացիները, ովքեր արդեն ունեն և ձեռք կբերեն Fly One ընկերության կողմից մարտի 5-ին երեկոյան ժամը 21:00-ին կայանալիք Մասկատ-Երևան տոմսերը, կարող են օգտվել ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպված ՎԵՐՋԻՆ ԱՆՎՃԱՐ տեղափոխման հնարավորությունից։
«Նշենք նաև, որ Մասկատ-Երևան թռիչքի տոմսերը կարող եք ձեռք բերել՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներին՝ +37433309013 կամ +37494366540։
Տեղափոխման ցանկացություն ունեցող քաղաքացիներին խնդրում ենք անհատապես գրանցվել հետևյալ հղումով՝ մինչև երեկոյան ժամը 20։00-ն։
Աբու Դաբի- ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության տարածքից (President Joko Widodo str. 63)՝ մարտի 5-ին ժամը 06:00-ին՝ ուղևորների հավաքի ժամը 05:30-ին։
Դուբայ՝ ՀՀ գլխավոր հյուպատոսության տարածքից (GoldCrest Executive Tower, JLT, Cluster C) մարտի 5/ին ժամը 06:00-ին՝ ուղևորների հավաքը ժամը 05:30-ին։
Խնդրում ենք բացառապես գրանցվել այն քաղաքացիներին, ովքեր արդեն ունեն մարտի 5-ին կայանալիք Մասկատ-Երևան թռիչքի հաստատված տոմս։
Խնդրում ենք նաև հաշվի առնել, որ Աբու Դաբիից և Դուբայից մինչև Մասկատի օդանավակայան ճանապարհի տևողությունը կազմում է մոտավորապես 10-ից 12 ժամ»,- ասվում է հաղորդագրությունում։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր աշխատակազմի պատասխանատուների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների և վարչատնտեսական մասի համակարգողների մասնակցությամբ։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են կրթական հաստատությունների գործունեությանն առնչվող մի շարք հարցեր, ընդգծվել է կարգապահության, թափանցիկության և արդյունավետ կառավարման կարևորությունը։
Մարզպետը, մասնավորապես, անդրադարձել է դպրոցներում դրամահավաքության ցանկացած դրսևորման բացառման անհրաժեշտությանը՝ հստակ շեշտադրելով, որ կրթական հաստատություններում նման երևույթները անթույլատրելի են։ Նա հանձնարարել է պատասխանատուներին լինել հետևողական և ապահովել, որպեսզի դպրոցական միջավայրը զերծ մնա ֆինանսական որևէ պարտադրանքից։
«Մարտի 8-ի նվեր, ապրիլի 7-ի նվեր, ընդհանրապես, որևէ առիթով նվեր մանկավարժին տալու սովորությունն որքան էլ բոլորիս կենցաղում լսված ու երբեմն նորմալ համարվող է, ինձ համար անընդունելի է։ Խիստ պետք է արգելել նաև այն, որ ծնողներն ինքնակամ կազմակերպեն որևէ նման բան, որքան էլ դա ծնողների ազատ կամքն է, շնորհակալություն հայտնելու ձև է ներկայացվում և այլն։ Դպրոցներում դրամահավաքության որևէ դեպք չի կարող արդարացվել։ Մենք պարտավոր ենք ապահովել օրենքի գերակայությունն ու ծնողների վստահությունը կրթական համակարգի նկատմամբ»,- նշել է մարզպետը։
Խորհրդակցության ընթացքում Դավիթ Առուշանյանն անդրադարձել է նաև դպրոցներում իրականացվող աշխատանքներին՝ կարևորելով հոգատար և պատասխանատու մոտեցումը թե՛ կրթական, թե՛ վարչատնտեսական գործընթացներում։ Մարզպետը կարևորել է նաև մարզում ընթացող դպրոցաշինական ծրագրերը՝ նշելով, որ շինարարական և վերանորոգման աշխատանքները գտնվում են մշտական վերահսկողության ներքո։ Նա ընդգծել է, որ յուրաքանչյուր դպրոց պետք է լինի ապահով, բարեկարգ և սովորողների համար բարենպաստ միջավայր։ Այս ամենն հաշվի առնելով է Կառավարությունը մեկնարկել «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը, որի արդյունքում մարզում բազմաթիվ դպրոցներ են նորոգվել, հիմնանորոգվել, 12 դպրոց էլ հիմքից կառուցվել է և ընթացքի մեջ է մի քանիսի շինարարությունը։
«Մարզում իրականացվող դպրոցաշինական ծրագրերը մեր առաջնահերթություններից են։ Շինարարական բոլոր աշխատանքները գտնվում են խիստ վերահսկողության տակ, և մենք հետևողական ենք լինելու, որպեսզի դրանք իրականացվեն սահմանված ժամկետներում և որակով», – ընդգծել է Դավիթ Առուշանյանը։
Մարզպետը հորդորել է տնօրեններին լինել հետևողական բարձր դասարանների երեխաների հաճախելիությանը, ինչպես նաև մանկավարժների հետ հստակ աշխատանք տանել ատեստավորման գործընթացում առավել ակտիվորեն ընդգրկվելու համար, ինչը հնարավորություն կտա աշխատավարձերը բարձրացնել։ Դավիթ Առուշանյանն անդրադարձել է նաև դպրոցների բյուջեների ճիշտ օգտագործմանը, ավելորդ հաստիքներ բացառելուն, ինչը հնարավորություն կտա խնայողություններ անել։
«Կարևոր եմ համարում նաև այն, որ դպրոցներում ձևավորված խնայողությունների արդյունքում հնարավոր է եղել տրամադրել պարգևավճարներ։ Անցած տարեվերջին մեր դպրոցները 443 մլն դրամից ավելի պարգևավճար տվեցին 4620 աշխատակիցների։ Սա վկայում է պատասխանատու և արդյունավետ կառավարման մասին։ Եթե ֆինանսական միջոցները խելամիտ և նպատակային են օգտագործվում, ապա խնայողությունների հաշվին աշխատակիցների խրախուսումը ոչ միայն արդարացված է, այլև՝ անհրաժեշտ։ Մենք պետք է ձևավորենք այնպիսի մշակույթ, որտեղ խնայողությունը չի նշանակում որակի նվազում, այլ՝ ռեսուրսների ճիշտ բաշխում և աշխատանքի գնահատում։ Պարգևավճարները պետք է լինեն աշխատանքի արդյունքի տրամաբանական շարունակությունը՝ խրախուսելով նվիրվածությունն ու բարձր պատասխանատվությունը»,- նշել է մարզպետը։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը՝ կրթական ոլորտում առկա խնդիրներին օպերատիվ արձագանքելու և դպրոցների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com