Լրահոս

Կառավարությունը 948 մլն դրամ է հատկացրել սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար

Կառավարության որոշմամբ նախատեսվում է համաֆինանսավորել 2022, 2023, 2024 և 2025 թվականների մի շարք սուբվենցիայի ծրագրերը՝ 948,541.3 հազար դրամի չափով: Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, նախատեսվում է համաֆինանսավորել 16 համայնքների 18 սուբվենցիոն ծրագիր. «Սա այս տարվա ընթացքում պետական համաֆինանսավորման ծրագրի՝ պետբյուջեի մասով առաջին համաֆինանսավորումն է»:

16292_am_9

Նախարարը թվարկել է որոշմամբ համաֆինանսավորվող ծրագրերը. Արագածոտնի մարզ՝ Ապարան համայնքի Շենավան բնակավայրում նոր մանկապարտեզի կառուցում- լրացուցիչ աշխատանքներ, Ապարան բնակավայրի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում, Արմավիրի մարզ՝ Արաքս համայնքի Արաքս բնակավայրի Րաֆֆու փողոցի կենտրոնական ճանապարհի մայթեզրերի կառուցման և սալարկման աշխատանքներ, Լոռու մարզ՝ Ալավերդի համայնքի Ճոճկան բնակավայրի մարզադաշտի վերանորոգում, Սպիտակ համայնքի Սպիտակ բնակավայրի Ա. Մյասնիկյան և Պանրագործների փողոցների ասֆալտապատում, Կոտայքի մարզ՝ Ակունք համայնքի Ակունք բնակավայրի կոյուղու ցանցի կառուցում -2-րդ փուլ, Գառնի համայնքի Գառնի, Գեղարդ, Գողթ բնակավայրերի խմելու ջրագծերի անցկացում, Ջրվեժ համայնքի Ջրվեժ բնակավայրի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում, Արզնի համայնքի 5-րդ, 6-րդ, 11-րդ, 12-րդ փողոց 3-րդ նրբանցք և 15-րդ փողոցների ասֆալտապատում, Սյունիքի մարզ՝ Սիսիան համայնքի Աղիտու և Վաղատին բնակավայրերում խմելու ջրագծերի վերանորոգում, Կապան համայնքի Աղվանի բնակավայրի խմելու ջրամատակարարման համակարգի կառուցում, Տեղ համայնքի Կոռնիձոր և Վաղատուր բնակավայրերում խաղահրապարակների և ժամանցի կենտրոնների կառուցում, Քաջարան համայնքի Քաջարան բնակավայրի Շահումյան 8 հասցեի բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ, Գորիս համայնքի Գորիս բնակավայրի Այգեստան փողոցի մի հատվածի հիմնանորոգում՝ Քրիստափորի փողոցից մինչև քաղաքային ֆուտբոլի դաշտ, Վայոց ձորի մարզ՝ Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի նոր քաղաքային գերեզմանոցի կառուցում, Մալիշկա բնակավայրի ներհամայնքային փողոցների ասֆալտապատում-լրացուցիչ աշխատանքներ, Տավուշի մարզ՝ Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան բնակավայրի 9-րդ փողոցի սալապատում տուֆով, Դիլիջան համայնքի Դիլիջան բնակավայրի Գետափնյա փողոցի ասֆալտապատում և մայթերի վերանորոգում:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Կառավարությունը հաստատել է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի չափը

Կառավարությունը հաստատել է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի չափը Կառավարությունը հաստատել է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ նշանակելու և վճարելու կարգը: Ըստ այդմ, մասնավորապես՝ առաջարկվում է սահմանել նպաստի չափը՝ ամսական 50000 դրամ, հաստատել նպաստ նշանակելու և վճարելու կարգը: Կապահովվի ինքնաշխատ եղանակով իրականացվող գործընթացների ապահովման ծրագրային գործիքի մշակումն ու ներդրումը՝ մինչև 2026 թ. մայիսի 1-ը:

Կներդրվի նպաստի նշանակման և վճարման առավելապես ինքնաշխատ, առցանց մեխանիզմ՝ հիմնված պետական տեղեկատվական շտեմարանների փոխգործակցության վրա: Նախատեսվում է նաև նպաստի նշանակման և վճարման կարգով սահմանել շահառու երեխայի կարգաթիվը որոշելու մանրամասն չափանիշները՝ հաշվի առնելով ընտանիքի կառուցվածքը, շահառու երեխայի ծնողներից (հորից և մորից) սերված երեխաները և զավակները (շահառու երեխայի հարազատ քույրերն ու եղբայրները), կամ շահառու երեխայի ծնողից (հորից կամ մորից) սերված երեխաները և զավակները (շահառու երեխայի համահայր կամ համամայր քույրերն ու եղբայրները), որոշ պայմանների առկայության դեպքում:

Որոշմամբ նախատեսվում է նաև, որ շահառու երեխայի կարգաթիվը որոշելիս շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող հաստատություններում կամ կազմակերպություններում գտնվող կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ունեցող երեխաները չեն հաշվարկվում: Ընդ որում, այս տվյալները ստացվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվական շտեմարաններից: Ինքնաշխատ գործընթացների ներդրումը կնպաստի վարչարարության պարզեցմանը, քաղաքացիների վարչական բեռի նվազեցմանը, մարդկային գործոնի ազդեցության սահմանափակմանը և գործընթացների թափանցիկության բարձրացմանը։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

ԿԸՀ-ն ԶԼՄ-ներին հիշեցնում է հավատարմագրման վերաբերյալ մանրամասները

638244367_1329917992494929_6946655628738746017_n

MassMedia

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրման կարգը․ ՀՀ ԿԸՀ

 

638092333_1329907809162614_259194020041247295_n

Observer2026

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Պարզվել է Աջափնյակում կրակոցների դեպքի մասնակից անձանց շրջանակը

Փետրվարի 18-ին՝ ժամը 15-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բակերից մեկում վիճաբանություն է, և կրակոցի ձայներ են լսվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողներ։

 Պարզվել է, որ կան դանակահարված և հրազենային վնասվածքներով անձինք՝ տեղափոխված բժշկական կենտրոններ։ Նրանցից մեկը՝ 45-ամյա Ա․ Վ․-ն, հիվանդանոցում մահացել է։

Իրավապահների ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի մասնակից անձանց ողջ շրջանակը․ ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Կազմված փաստաթղթերն ուղարկվում են նախաքննական մարմին։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Դատախազությունը պահանջում է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • 10 անշարժ գույք, որից 3-ը գտնվում են Կենտրոն վարչական շրջանում.
  • 12 միլիոն 718 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ և այլն:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Դատարանը կարգալույծ հոգևորականների հայցն ընդունել է վարույթ՝ պարտավորեցնելով ապահովել նրանց ծառայությունը

Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը վարույթ է ընդունել Գարեգին Բ-ի կողմից կարգալույծ հռչակված Տեր Արամ քահանա Ասատրյանի և Տեր Թադե քահանա Թախմազյանի հայցադիմումները։

Դատարանը նաև հայցի ապահովման միջանկյալ միջոց պարտավորեցրել է եկեղեցուն առանց խոչընդոտ ապահովել Ստեփան Ասատրյանի ու Արամայիս Թախմազյանի գործունեությունը հոգևոր հովվի պաշտոնում։

Բացի այդ՝ դատարանը Մայր Աթոռից պահանջել է կաթողիկոսի հայրապետական տնօրինության հիմքում ընկած փաստերը հաստատող ապացույցները, ինչպես նաև դրանում որպես հիմք վկայակոչված ներքին և անհատական իրավական ակտերը, հոգևորականների գործունեությունը կարգավորող պայմանագրերը:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Ռուբեն Վարդանյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման

Բաքվի դատարանը հրապարակել է Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ դատավճիռը։

Նա դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Նշվում է, որ մեղադրող դատախազը Ռուբեն Վարդանյանի համար պահանջել էր ցմահ ազատազրկում։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի հոկտեմբերի 6-ին տեղեկացրել էր, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն անփոփոխ է թողել ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ մեղավոր ճանաչելով նրան 18.04.2003 թվականին ընդունված՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների կատարման մեջ. մեղսագրված արարքները վերաբերել են Հրայր Թովմասյանի կողմից ՀՀ արդարադատության նախարար աշխատած ժամանակահատվածում պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն:

Գլխավոր դատախազությունից հիշեցնում են, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 20-ի դատավճռով՝ մեղավոր էր ճանաչել Հրայր Թովմասյանին՝ 18.04.2003 թվականին ընդունված՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների կատարման մեջ (երկու դրվագ) և նրան ազատել քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետները 2019 թվականին անցած լինելու պատճառաբանությամբ։

Դատավճռի դեմ՝ դատախազի կողմից ներկայացվել էր վերաքննիչ բողոք՝ արարքների վերաորակման և վաղեմության ժամկետի կիրառման մասով, իսկ պաշտպանների կողմից ներկայացվել էին վերաքննիչ բողոքներ՝ խնդրելով ճանաչել Հրայր Թովմասյանի անմեղությունը: Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի սեպտեմբերի 30-ին որոշում էր կայացրել բողոքները մերժելու և դատավճիռն անփոփոխ թողնելու մասին:

Հակակոռուպցիոն վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի սեպտեմբերի 30-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազը, մեղադրյալը և նրա պաշտպանը ներկայացրել էին վճռաբեկ բողոքներ:

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը 2026 թվականի փետրվարի 12-ին որոշում է կայացրել ներկայացված բողոքները վարույթ ընդունելը մերժելու մասին, ինչը նշանակում է, որ Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը 2026 թվականի փետրվարից 12-ից մտել է օրինական ուժի մեջ:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ի գիշերը, 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 18-ի երեկոյան, 19-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

Քամին` հարավարևմտյան`3-6 մ/վ, փետրվարի 16-ի ցերեկը, 17-19-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ, լեռնային առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Օդի ջերմաստիճանը փետրվար 17-18-ն աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով:

Հհ 16.02

Երևան քաղաքում`

Փետրվարի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ի գիշերը, 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 18-ի ուշ երեկոյան, 19-ին սպասվում է անձրև։

Երևան 16.02

Երևան քաղաքի փետրվարի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`    17.6°C (2016թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`    -15.3°C (2017թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`    0.2°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Սևան 16.02

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com