📌Առայժմ պարզ չէ, թե ե՞րբ և ի՞նչ մեխանիզմով տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Պարզ է մի բան, որ արտախորհրդարանական առանցքային ուժերը, այդ թվում Ժառանգությունը պատրաստ են արտահերթ խորհրդարանական ընտրությունների:
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
Այս հարցերի շուրջ խոսել է Ժառանգություն կուսակցության նախագահ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը։
Այս փուլում Հայաստանի ներքաղաքական օրակարգի գլխավոր հարցը բացառապես խորհրդարանական արտահերթ ընտրություններն են: Զուգահեռ ընթացող բոլոր գործընթացները ածանցյալ են այս հարցին ու ինչ-որ կետում գալիս, հատվում են դրան:
Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակորեն ձեւակերպեց խնդիրը. խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի հետ բանակցություններ սկսել խորհրդարանի լուծարման ու արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցով: Ընդ որում, ժամկետների պահով առաջ է եկել ընտրությունները որքան հնարավոր է շուտ անցկացնելու անհրաժեշտությունը: Այժմ արդեն խոսք է գնում ընտրությունները ոչ թե հաջորդ տարվա մայիս-հունիսին, այլ մինչեւ այս տարեվերջ անցկացնելու մասին:
Երեւանի ավագանու ընտրություններն անցկացվեցին Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների տրամաբանության ու համատեքստի մեջ: Երեւանյան ընտրությունների քարոզարշավի երկրորդ կեսում առանցքային դարձավ հենց այս հարցը՝ խորքում ընտրությունները վերածելով հեղափոխության ու Նիկոլ Փաշինյանի վստահության հանրաքվեի: Հենց այս շեշտադրումներն ունենին վարչապետի մի քանի ելույթներ, որը նշում էր, թե այդ ընտրություններով լուծվելու է խորհրդարանի լուծարման ու արտահերթ ընտրությունների անցկացման հարցը եւ իրեն դրա համար պետք է ժողովրդի մանդատը:
Երեւանցիներն այդ մանդատը տվեցին Ն. Փաշինյանին՝ 81 տոկոս ձայնով: Հեղափոխական ուժի՝ նման քանակի քվեներ հավաքելը ընտրություններին մասնակցած մյուս դաշինքների ու կուսակցությունների համար հավասարազոր էր նոկաուտի: Տարիներ շարունակ ՀՀԿ-ից հետո երկրորդ ուժ համարվող ու բոլոր ընտրություններում շատ բարձր արդյունքներ ապահոված ԲՀԿ-ի համար, նոկաուտից բացի, երեւանյան ընտրությունները նաեւ կատարյալ ֆիասկո էին: Այս կուսակցությունը հավաքեց իր գոյության ընթացքի ամենացածր քվեները՝ ընդամենը 7 տոկոս: ՀՅԴ-ն ընդհանրապես մուտք չգործեց Երեւանի ավագանի:
Այս փաստերն արձանագրում են, որ Հայաստանի քաղաքական դաշտը լուրջ խմորումների մեջ է ու արմատական վերակառուցման կարիք ունի. այլեւս գոյություն չունեն քաղաքականություն ու քաղաքական գործընթաց խաղալու նախկին կաղապարները, անդրկուլիսյան պայմանավորվածությունները, այն բոլոր արհեստական ուժերն ու գործողությունները, որոնք քաղաքական կյանքի իմիտացիա էին ստեղծում՝ ձեւավորելով հանրապետության, ըստ էության, ապաքաղաքական ու գաղափարազուրկ համակարգը, որն ստեղծել էին նախկին իշխանությունները: Միակ գաղափարը, որը գոյություն ուներ այդ համակարգում, քաղաքական դերաբաշխումն էր ու քվոտաների բաժան-բաժան անելը իրենց միջեւ:
Այսպիսով, կարելի է արձանագրել, որ Հայաստանում քաղաքական հին համակարգը կազմաքանդված է, սակայն նորը դեռ ստեղծված չէ: Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժի 80-ից ավել տոկոս հավաքելը խոսում է այդ նորի չգոյության մասին: Այդ նորը ստեղծվելու է խորհրդարանական արտահերթ ընտրությունների եւ հետագա գործընթացների արդյունքում:
Սակայն հները դիմադրում են. հանրապետականները շարունակում են պնդել, թե խորհրդարանի լուծարման ու արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտություն չեն տեսնում, դա համարում են հակասահմանադրական քայլ, արհեստական ու զավեշտալի մի շարք այլ պատճառաբանություններ են բերում: Օրինակ, այն, որ Երեւանի ընտրությունների մասնակցության տոսկոսը 43 է, ինչը նշանակում է, ըստ նրանց, որ երեւանցիների մեծամասնությունը իր համաձայնությունը չի հայտնել Նիկոլ Փաշինյանին: ՀՀԿ-ականներն այս իմաստով հաշվի չեն առնում փաստը, որ ընտրական ցուցակները ուռճացված են, ընտրական ցուցակներում գտնվողների զգալի մասը գտնվում են արտերկրում, եւ իրականության մեջ ընտրությանը մասնակցել է Երեւանում գտնվող ընտրողների ավելի քան 60 տոկոսը:
Ընտրություններից խուսափելու ՀՀԿ-ի այս գործելակերպի դրդապատճառը հասկանալի է. նրանք լավ գիտակցում են, որ մեծ դժվարություն, եթե ոչ անհնարինություն են ունենալու հաջորդ խորհրդարանում հայտնվելու համար: Այդ պատճառվ էլ փորձում են ամեն կերպ ձգձգել արտահերթ ընտրությունների անցկացումը: Այդ ձգձգման համատեքստում կարելի է գնահատել նրանց այն հայտարարությունը, թե արտահերթ ընտրությունների հարցով պատրաստ են բանակցությունների, սակայն դեմ են հրատապ ընտրություններին: ՀՀԿ-ի այս դիմադրությունը էլ ավելի է դժվարացնում նրա վիճակը՝ մեծացնելով հանրության դժգոհությունն ու ատելությունը հանրապետականների հանդեպ:
Դիմադրում է ոչ միայն ՀՀԿ-ն: Երեւանի ընտրություններից հետո դիմադրության գործելակերպին անցավ նաեւ նոր կառավարության կազմում նախարարական պորտֆելներ ունեցող ԲՀԿ-ն: Այս կուսակցության ներկայացուցիչներն այսօր եւս խորհրդարանի լուծարման ու արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չեն տեսնում, մինչդեռ մինչ երեւանյան ընտրությունները նման անհրաժեշտություն տեսնում էին ու առաջիններից մեկն էին, որ խոսում էին այդ մասին: ԲՀԿ-ի դիրքորոշման այս փոփոխությունը կարող է ունենալ երկու պատճառ. 1, Երեւանի ընտրության արդյունքներից հետո ԲՀԿ-ն եւս մտավախություն ունի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ցածր տոկոսներ գրանցելու ու ունեցած տեղերը կորցնելու մասին: 2. Հնարավոր է՝ այս դիրքորոշման մեջ դեր է խաղացել այն առճակատումը, որը եղավ Նիկոլ Փաշինյանի կուսակցության ու ԲՀԿ-ի միջեւ Երեւանի ընտրության քարոզարշավի ընթացքում:
Նախկին իշխող համակարգի ուժերից ՀՅԴ-ի պահվածքը եւս միանշանակ չէ: Դաշնակցականները նույնպես ոգեւորված չեն արտահերթ ընտրություններով, հատկապես վերջին ընտրության իրենց 1-2 տոկոս արդյունքները տեսնելուց հետո:
Խորհրդարանական մյուս խմբակցության՝ ԵԼՔ դաշինքի պարագայում հստակություն կա: Արտահերթ ընտրություններին Նիկոլ Փաշինյանի Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը գնալու է առանձին, եւ դա բնական է՝ հաշվի առնելով նրա շատ բարձր վարկանիշը: ԵԼՔ-ի մյուս երկու կուակցությունների ներկայացուցիչներն հայտարարում են, թե արտահերթին կմասնակցեն իրենց նորաստեղծ Լույս դաշինքով, որը Երեւանի ընտրություններում զբաղեցրեց 3-րդ տեղը եւ մուտք գործել Ավագանի:
Արտախորհրդարանական ուժերի մեծ մասը, բնականաբար, կողմ են արտահերթ ընտրություններին, որը նրանց համար հնարավորություն է ստեղծել առավել ակտիվորեն մասնակցել քաղաքական գործընթացներին ու խորհրդարանի ձեւավորման պայքարին: Հնարավոր է՝ որոշ ուժեր մասնակցեն դաշինքներով, ստեղծվեն նոր ուժեր ու կուսակցություններ:
Այդպիսի մի կուսակցություն արդեն ստեղծվել է՝ Սասնա ծռերը, որը կարող է էական դերակատարություն ունենալ քաղաքական նոր համակարգում, մանավանդ որ կուսակցության ղեկավարներն հայտարարում են, թե այս փուլում իրենք սատարում են Նիկոլ Փաշինյանին եւ աջակցելու են նրան՝ հեղափոխությունը շարունակելու, կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդավարության հաստատման, հին ուժերին արմատախիլ անելու պայքարում:
Սասնա ծռերը հանդես են գալիս ազգային-ազգայնական դաշտում, արտաքին քաղաքականության հարցերում արմատական դիրքերից, որը կարող է գրավել նախկինում ՀՅԴ-ի ընտրական զանգված համարվող շրջանակներին ու արեւմտամետ հայացքներ ունեցող մարդկանց: Այս դաշտերը մեծ մասամբ բաց են մնացել: Ըստ երեւույթին արեւմտականության դաշտում կգործի նաեւ Լույս դաշինքը:
Հ.Կիրակոսյան
©progressgyumri.am Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring:
Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com
📅«Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտությունն ու անցկացման մեխանիզմները» քննարկում #ԵրկխոսությանՄեդիաԿենտրոն -ում
🔹Ուղիղ հեռարձակում
Բանախոսներ՝
➡Սախարովի անվան ՄԻՊ կենտրոնի Շիրակի տարածաշրջանային կենտրոնի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը;
➡քաղաքագետ` Գագիկ Համբարյանը
➡«Հելսինկյան Ասոցիացիա» իրավապաշտպան հկ-ի մշտադիտարկող` Վահագն Խաչատրյան։
📌համակարգող՝ Հասմիկ Մխիթարյան։
«Հանրակրթական ոլորտի փոփոխություններ, խնդիրներ, ծրագրեր» թեմայով քննարկում #ԵրկխոսությանՄեդիաԿենտրոն -ում




The Dialogue Media Center will serve as a platform for freedom of speech and pluralism.DMC a platform to make the voice of civil society heard, to express views on various topics of public interest, to conduct multilateral discussions.



«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի անդամների մամլո ասուլիսը Գյումրիում՝ սեպտեմբերի 29-ին կայանալիք հիմնադիր համագումարին ընդառաջ:
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
☑Ասուլիսի բանախոսներ են նախաձեռնող խմբի անդամներ՝ Գևորգ Սաֆարյանը, Արեգ Կյուրեղյանը, Սերգեյ Կյուրեղյանը և Տիգրան Մանուկյանը:

📌 Գյումրիում տեղի է ունեցել Երկխոսության մեդիա կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը: Ներկա են գտնվել հասարակական տարբեր կազմակերպությունների, Գյումրիում գործող կրթական, առողջապահական, սոցիալական հաստատությունների ներկայացուցիչներ: Երկխոսության մեդիա կենտրոնի ստեղծման նպատակն է՝ նպաստել
Մասնակցային ժողովրդավարության եւ քաղաքացիական ակտիվության խթանմանը ՇՄ-ում՝ դասընթացների, ասուլիսների, հանդիպումների, քննարկումների միջոցով:
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
«ԵՄԿ»-ն խոսքի ազատության եւ բազմակարծության հարթակ է, որը լսելի է դարձնում քաղաքացիական հասարակության ձայնը:
Ուղիղ եթերում, ամենշաբաթյա պարբերականությամբ կանցկացվեն քննարկում բանավեճեր, ասուլիսներ, որոնք կարձագանքեն մեր երկրում ու տարածաշրջանում ընթացող կարևոր իրադարձություններին, սոցիալ-տնտեսական քաղաքական զարգացումներին, հրատապ խնդիրներին Երկխոսության մեդիա կենտրոնում:
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
➡️Մասնակցեք մեր միջոցառումներին առցանց՝ ուղիղ հեռարձակումների ու սոցիալական ցանցերում առկա մեր էջերի միջոցով:
➡️ https://www.facebook.com/DialogueMediaCenter/…
Երկխոսության մեդիա ակումբում կանցկացվեն նաև քաղաքացիական լրագրության և հաղորդավարական վարպետության, դիտորդների, մոնիթորների վերապատրաստման դասընթացներ:
Օգտվեք «Երկխոսության մեդիա կենտրոն»-ի ծառայություններից, դիմեք մեզ՝ «Մեդիա կենտրոն»-ում `մեր աջակցությամբ միջոցառում կազմակերպելու առաջարկով:
➡️«Երկխոսության մեդիա կենտրոն»-ի միջոցառումների մասին տեղեկացեք՝ հետևելով միջոցառումների օրացույցին:
📌Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ստեղծվում են նոր քաղաքական ուժեր, կուսակցություններ: Օգոստոսի վերջին հայտարարվեց Սասնա Ծռեր կուսակցության ստեղծան մասին:Այս և ՀՀ ներքաղաքական իրավիճակի շուրջ կխոսեն «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության նախաձեռնող խմբի անդամներ Արեգ Կյուրեղյանը և Գևորգ Սաֆարյանը:
#DialogueAuditorium #ՍասնաԾռեր
