Լրահոս

ՀՀ ներքաղաքական զարգացումները՝ Թևան Պողոսյանի մեկնաբանմամբ

📌Հայաստանում տեղի ունեցած նոր իրողության՝ թավշյա հեղափոխության, Նոր Հայաստանի, ներքաղաքական զարգացումների շուրջ խոսել է՝ Մարդկային զարգացման միջազգային կենտորնի նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական՝ Թևան Պողոսյանը։ #DialogueforDemocracy

33653392_1759929957379049_6673693044073562112_n 33306079_1759929944045717_4823471177915695104_n

Հայոց հեղափոխության թավշյա փայլը

Վերջին տարիների Հայաստանում ստեղծված ներքաղաքական վիճակը որեւէ հիմք չէր տալիս մտածելու, որ երկրում հնարավոր է տեղի ունենա իշխանափոխություն: Իշխող ՀՀԿ-ն ամեն ինչ արել էր առնվազն մի քանի տարի իշխանության ղեկին մնալու համար, նաեւ սահմանադրական փոփոխությամբ ապահովելով իր առաջնորդ Սերժ Սարգսյանի վարչապետությունը:

Հայաստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումների հանդեպ հասարակական անտարբերությունը, ընդդիմադիր ուժերի համակերպվածությունը քաղաքական իրավիճակի ստատուս քվոյին էլ ավելի նպաստավոր պայմաններ էին ստեղծել իշխանության վերարտադրության համար:

Ահա այս կացության մեջ, երբ քաղաքացիական ակտիվիստների մի խումբ նախաձեռնեց «Մերժիր Սերժին» շարժումը, իսկ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սկսեց «Իմ քայլը» ակցիան, քաղաքական ու հասարակական շրջանակները դրանք համարեցին սովորական, տարիների ընթացքում շատ անգամներ տեսած փոքրածավալ ակցիաներ, որոնք մի քանի օր շարունակվելով՝ շատ արագ կավարտվեն եւ որեւէ արդյունքի չեն հասնի:

Սակայն օր օրի մեծացող շարժումը ապրիլի կեսերին, երբ մոտենում էր Ազգային ժողովում վարչապետի ընտրության օրը, այնպիսի մեծ ընդգրկում ունեցավ, որը շատերի համար անսպասելի էր:  Թերեւս անսպասելի էր նաեւ նախաձեռնողներից շատերի համար, չնայած մշակվել էր կոնկրետ ծրագիր ու գործողությունների ճանապարհային քարտեզ, որը մինչեւ Գյումրու Վարդանանց հրապարակից մեկնարկած առաջին քայլը ներկայացրել էր Նիկոլ Փաշինյանը: Այդ առաջին քայլը կատարվեց մի քանի հոգով, Երեւան հասավ հազարներով, այնուհետեւ շարունակվեց տասնյակ հազարներով:

Ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանը վարչապետ ընտրվեց փշալարերով ու ոստիկաններով շրջափակված խորհրդարանում:  Երբ Համաժողովրդական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխություն սկսելու մասին, դրան հաջորդող օրերին Երեւանում ու հանրապետության մյուս քաղաքներում փողոցներ դուրս եկած ժողովրդի, հիմնականում երիտասարդների ու ուսանողների բազմամարդությունը ցույց տվեց, որ հանրապետությունում ստեղծված է հեղափոխական վիճակ:

Իշխանությունը, ոստիկանությունը անակնկալի եկան ու անպատրաստ էին ժողովրդի հեղափոխական պոռթկմանը, առավել եւս անպատրաստ էր պայքարի ցանցային այն եղանակներին, որոնք օգտագործում էին ցուցարարները. փողոցների փակում, պետական գերատեսչությունների շրջապատում, մայրաքաղաքի ամբողջ կենտրոնում իրականացվող երթեր, նստացույցեր, դասադուլեր ու գործադուլեր, ավտոերթեր, մարզերից եկող ցուցարարների մեծ խմբեր, Հանրապետության հրապարակում անցկացվող աննախադեպ ծավալի հանրահավաքներ:

Իշխանությունն հասկացավ, որ իր ավանդական, ուժային-ոստիկանական մեթոդներով ի վիճակի չէ ճնշել ժողովրդի հեղափոխական պոռթկումը, եւ Սերժ Սարգսյանն հնչեցրեց «Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, ես սխալվեցի» ճակատագրական խոսքը եւ հեռացավ: Առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը փորձեց իրենով անել Սերժ Սարգսյանին հեռացրած հեղափոխության արդյունքը, սակայն երկու-երեք օր դիմադրելուց հետո վայր դրեց զենքերը: ԱԺ ՀՀԿ-ական մեծամասնությունը քաղաքական տարբեր ավանտյուրաների դիմեց իշխանությունը չհանձնելու համար, սակայն ժողովրդական ճնշումը հասավ այնպիսի բարձր աստիճանի, որ Հանրապետականը ստիպված էր ընդունել իր քաղաքական պարտությունը եւ հանձնել գործադիր իշխանությունը:

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը ցույց տվեց ՀՀԿ-ական իշխանության՝ տարիներ շարունակ հանրությանը մատուցվող ողջ կեղծիքը: Մարդիկ ոտքի էին ելել այդ կեղծիքի, անարդարությունների, անօրինականությունների, քաղաքական ու տնտեսական մենաշնորհների, անօրինական կերպով իշխանություն գրավելու, մարդկանց հույսից ու հավատից զրկելու, արտագաղթի, աղքատության դեմ: Փողոցներ դուրս եկած հարյուր հազարավոր մարդիկ փաստեցին, որ ՀՀԿ-ն զուրկ է լեգիտիմությունից, որ նրանց բոլոր թվերը նկարված են ու փուչիկ: Մեկ ամսվա ընթացքում պայթեց այդ փուչիկը:

Հայոց հեղափոխությունը մաքուր հայկական էր, չուներ աշխարհաքաղաքական որեւէ հետք ու միջամտություն: Այն բացառապես ներքին իրավիճակով ու տարիներով ժողովրդի մեջ կուտակված դժգոհությամբ պայմանավորված հեղափոխություն էր:

Հայոց հեղափոխությունն աննախադեպ էր իր խաղաղ բնույթով, ցուցարարների՝ վեր բարձրացված ձեռքերով. չեղավ ոչ մի զոհ, չթափվեց անգամ մի կաթիլ արյուն, գրեթե չեղան  բռնության մեծածավալ դեպքեր ու ծանր բախումներ: Համաշխարհային հանրությունը, միջազգային ուժերը հիացած ու զարմացած էին հայոց հեղափոխության թավիշի փայլից:

Հայաստանում հեղափոխությունը կայացել է, սակայն չի ավարտվել: Օրենսդիր ու դատական իշխանությունը դեռ մնում է հին ռեժիմի ձեռքին, որը թույլ չի տալիս կատարել համակարգային, ժողովրդավարական այն փոփոխությունները, որոնք բխում են հեղափոխության տրամաբանությունից , մտնում են Համաժողովրդական շարժման պահանջների մեջ:

Հայաստանում այժմ ընթացող քաղաքական գործընթացները միտված են հեղափոխությունը տրամաբանական ավարտին հասցնելու նպատակներին:

Հ. Կիրակոսյան

©progressgyumri.am Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring:

Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com

 

Հանրային քննարկում- ԱԺ պատգամավորների-Գյումրու ավագանու գործունեությունը և ՀՀ ներքաղաքական զարգացումները

📌Շիրակի մարզից ընտրված ԱԺ պատգամավորների
📌Գյումրու ավագանու անդամների գործունեության և
📌Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների վերաբերյալ հանրային քննարկմում։

02180003.01_21_09_36.неподвижное изображение07302180003.00_17_35_46.неподвижное изображение08602180003.00_50_32_44.неподвижное изображение05202180003.00_26_50_41.неподвижное изображение08702180003.00_05_04_08.неподвижное изображение08302180003.00_48_06_00.неподвижное изображение05102180003.01_07_00_12.неподвижное изображение065

Երկխոսություն՝հանուն ժողովրդավարության /Dialogue for Democracy 20.05.2018

📌Գյումրու ավագանու 13 անդամի՝ քաղաքապետ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու նախաձեռնության և իրենց իսկ նախաձեռնության դեմ քվեարկելու գործընթացի մասին խոսել են`
Գյումրու ավագանու անդամներ`
Գալա խմբակցությունից` Արմենուհի Վարդանյանը և
Հայկական վերածնունդ խմբակցությունից՝ Ավետիս Առաքելանը:  #DialogueforDemocracy

02180003.00_59_06_23.неподвижное изображение03502180003.00_52_41_00.неподвижное изображение03402180003.00_17_49_06.неподвижное изображение039

Ավագանին հաստատեց համայնքի պլանների մեթոդական ուղեցույցը

Ավագանին հաստատեց համայնքի պլանների մեթոդական ուղեցույցը Ավագանու նիստի օրակարգ ընդգրկված էր 12 հարց, որոնք չքննարկվեցին եւ միաձայն քվեարկությամբ ընդունվեցին: Ավագանու նախորդ որոշումներում որոշակի փոփոխություններ եղան, երկու քաղաքացու համայնքի բյուջեից ընդհանուր հատկացվեց 250 հազար դրամ` հրդեհի հետեւանքով վնասները մասնակի վերականգնալեւ նպատակով: Հաստատվեց համայնքի տարեկան աշխատանքային պլանների կազմման մեթոդական ուղեցույցը: Հաջորդ ավագանու նիստը կայանալու է հունիսի 18-ին:

Գյումրի համայնքի ավագանու օրենքի ուժով գումարվող նիստ

Գյումրու ավագանու Բալասանյան դաշինքի տասը անդամ, Հայկական վերածնունդ խմբակցությունից մեկ եւ Բարգավաճ Հայաստան խմբակցության երկու անդամ քաղաքապետ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ ներկայացան։ Նախաձեռնող խումբը համայնքի ղեկավարի թեկնածու էր առաջադրել Բալասանյան դաշինքի ավագանու անդամ Տիգրան Հովհաննիսյանին: Այս նախաձեռնությունը վերջին երեք-չորս օրում շարունակաբար քննարկվում էր, քննադատվում էր այն միտքը, որ Ս․Բալասանյանն ինքն իր դեմ անվստահություն է հայտնում։ Մարդիկ Քաղաքապետի թեկնածու Տիգրանո Հովհաննիսյանը մինչ քվեարկությունը ելույթ ունեցավ, միաժամանակ հայտարարեց, որ որեւէ հարցի չի պատասխանելու։  Ավագանու անդամները ներկայացան ելույթներով, որոնց հաջորդեց Սամվել Բալասայանի պոռթկուն խոսքը։ Ավագանու անդամներ-Բալասանյան ԲՀԿ-ն չէր մասնակցում նիստին, ՀՎԿ եւ Գալա խմբակցությունները հրաժարվեցին մասնակցել քվեարկությանը, ավելին՝ Գալան բոյկոտելու է ավագանու նիստերը։ 18 դեմ եւ 0 կողմ քվեարկությամբ Ս․Բալասանյանին անվստահություն հայտնելու նախագիծը չընդունվեց։ Ս․Բալասանյանը մնաց քաղաքապետի պաշտոնում։ Իր թեկնածությանը դեմ քվեարկեց նաեւ քաղաքապետի թեկնածու Տիգրան Հովհաննիսյանը։

02180003.03_41_03_35.неподвижное изображение03702180003.03_41_08_30.неподвижное изображение03602180003.03_45_05_20.неподвижное изображение04102180003.03_41_21_48.неподвижное изображение03902180003.03_45_39_10.неподвижное изображение04502180003.03_45_40_37.неподвижное изображение04302180003.03_45_24_38.неподвижное изображение04202180003.03_45_47_02.неподвижное изображение044

 

Երկխոսություն՝հանուն ժողովրդավարության /Dialogue for Democracy 07.05.2018

📌Կարո՞ղ ենք վստահաբար պնդել, որ մայիսի 8-ին Հայաստանը կունենա վարչապետ:
📌 Ովքե՞ր և ինչպե՞ս կքվեարկեն վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու, #ՔայլԱրա,#ՄերժիրՍերժին նախաձեռնությունը գլխավորող ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար՝ Նիկոլ Փաշինյանին: #DialogueforDemocracy
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
Այս և այլ հարցերի շուրջ խոսել է ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը:02180003.00_25_45_15.неподвижное изображение02902180003.00_41_12_16.неподвижное изображение03002180003.00_30_17_27.неподвижное изображение034

Հայաստանը վարչապետ է ունենալու մայիսի 8 ին

Ապրիլի 22-ին վարչապետ Սերժ Սարգսյանի եւ պատգամավոր, Իմ քայլը շարժման հեղինակ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տապալվեց, հատուկ ջոկատայինները ձերբակալեցին Փաշինյանին ու իր գործընկեր պատգամավորներին։

Ժողովուրդը դուրս եկավ փողոց, բողոքի նոր ալիք հասունացավ, որին հաջորդեց Նիկոլ Փաշինյանի ու ընկերների ազատ արձակումն ու Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Օրեր անց իշխող կուսակցությունը որպես վարչապետի թեկնածու ներկայացրեց Կարեն Կարապետյանին, Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները կազմակերպեցին ժողովրդական այցելություններ Գյումրի, Իջեւան, Սեւան, Վանաձոր ու հարակից բնակավայրեր, այդ քաղաքներում անցկացվեցին մեծ հանրահավաքներ՝ ցույց տալով, որ ամբողջ Հայաստանը համաժողովրդական շարժման մեջ է:

Մայիսի 1-ին հրավիրվեց ԱԺ հատուկ նիստ, վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը չըտրվեց, նրա օգտին քվեարկեց 45 պատգամավոր, դեմ արտահայտվեց ՀՀԿ խմբակցության 56 պատգամավոր։

ՀՀԿ խմբակցությունից միայն պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ, գեներալ-լեյտենանտ Ֆելիքս Ցոլակյանը կողմ քվեարկեց։

-Ես քվեարկել եմ ժողովրդի թեկնածուի օգտին՝ իմ խղճի թելադրանքով,-ֆեյսբուքում գրառել էր Ֆ.Ցոլակյանը:

Մայիսի 2-ին բողոքի ցույցներն ու հանրահավաքները նոր ուժով սկսվեցին՝ փակվեցին հանրապետության գրեթե բոլոր փողոցներն ու ճանապարհները, Նիկոլ, վարչապետ, ՀՀԿ, հեռացիր,-վանկարկում էին ցուցարարները, հայտարարվեց համընդհանուր դասադուլ եւ գործադուլ;

Մայիսի 2-ի երեկոյան ՀՀԿ խմբակցությունը նիստ անցկացրեց, որի ավարտից հետո հայտարարեց, որ որոշել է մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրությանը նորից սեփական թեկնածու չառաջադրել: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանըի խոսքով՝ Հայաստանը վարչապետ է ունենալու եւ իրենք միասնական քվեարկությամբ աջակցելու են խորհրդարանի 1/3-ի ներկայացրած թեկնածուին:

Ինչպե՞ս են քվեարկել Շիրակի մարզից ընտրված ԱԺ պատգամավորները Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնին ընտրելու հարցը:

📌Ինչպե՞ս են քվեարկել Շիրակի մարզից ընտրված ԱԺ պատգամավորները Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնին ընտրելու հարցը:
Մայիսի 1-ին, ԱԺ հատուկ նիստի ընթացքում 45 կողմ, 56 դեմ ձայների համամասնությամբ, «Ելք» խմբակցությունից առաջադրված Նիկոլ Փաշինյանը չընտրվեց ՀՀ վարչապետ:
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
Կողմ է քվեարկել 45 հոգի, 📌դեմ 55 հոգի։
Շիրակի մարզից ընտրված 6 պատգամավորից 5-ը՝ Ծառուկյան դաշինքով ընտրված Գյումրու նախկին քաղաքապետ` Վարդան Ղուկասյանը, Շիրակի պետական համալսարանի նախկին ռեկտոր` Վարդեւան Գրիգորյանը, բանկի գլխավոր մասնագետ` Տատյանա Միքայելյանը, ՀՅԴ-ական` Ռոմիկ Մանուկյանը, ինչպես նաև Շիրակի նախկին մարզպետ, ՀՀԿ խմբակցությունից անկուսակցական` Ֆելիքս Ցոլակյանը կողմ են քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին:
📌Դեմ է արտահայտվել ՀՀԿ-ական Արման Սահակյանը։
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը Հայաստանի վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց ապրիլի 23-ին՝ ընտրվելուց և նշանակվելուց մի քանի օր անց: