#DialogueforDemocracy
Նախորդ շաբաթ ԱԺ-ում թեժ քննարկումներ եղան ‹‹Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին›› նախագծի շուրջ, եղան կողմ և դեմ կարծիքներ, բերվեցին փաստարկներ ու հակափաստարկներ, Եղան ընդվզումներ ուսանողների կողմից, ովքեր սակայն շեշտեցին գործընթացի ոչ քաղաքական լինելը: Այս մասին Երկխոսության լսարանում խոսել են ՀՀ Ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Աշոտ Պապոյանը և ՀՀ փաստաբանական պալատի անդամ, փաստաբան Հայկ Հարությունյանը:
Վերջին երկու ամսում Աժ-ում քննարկվել է 7 թեժ օրինագիծ, որոնց վերաբերյալ տարաբնույթ կարծիքներ ու մեկնաբանություններ հնչեցին: Ամենաթեժ քննարկումը եղավ եւ շարունակվում է Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի նախագծի շուրջ, նախագծին դեմ քվեարկեց միայն Ելք խմբակցությունը: Շիրակի մարզի 6 պատգամավորն էլ կողմ են քվեարկել այս օրինագծին: Օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել քաղաքացիների վստահությունը պարտադիր զինվորական ծառայության եւ պահեստազորային պատրաստության գործընթացի նկատմամբ, սակայն նոր օրենքում, կա վիճելի հարց. վերացվում է ակադեմիական տարկետումը: Տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, որոնք պայմանագիր կկնքեն ՀՀ պաշտպանության նախարարության հետ եւ կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել 3 տարի: Հակառակ դեպքում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ: Այս օրինագծի դեմ իրենց բողոքը ներկայացրին որոշ ուսանողներ, հայտարարեցին դասադուլ առաջարկություններ ներկայացրին, սակայն ապարդյուն ԱԺ-ը երկրորդ ընթերցմամբ օրինագիծն ամբողջությամբ ընդունեց: Որոշ ուսանողեր հայտարարեցին հացադուլ: ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովին հանդիպելուց հետո ուսանողները հայատարարեցին, որ դադարեցնում են դասադուլն ու հացադուլը, խնդիրները քննարկելու են կլոր սեղանի շուրջ, որը նախատեսվում է նոյեմբերի 22-ին:
©progressgyumri.am Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring: Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru
Քվեարկության արդյունքները
ԱԺ-ում, որպես թեժ օրինագծեր, նշվում են 7 օրենքի նախագծեր, որոնց վերաբերյալ տարբեր կարծիքներ են հայտնել խմբակցություններն ու պատգամավորները: Այս օրինագծերում առկա են որոշ վիճելի դրույթներ, որոնց պարբերաբար անդրադառնում են նաեւ զանգվածային լրատվամիջոցները:
Ներկայացնում ենք այդ օրինագծերը, դրանց համառոտ նկարագիրն ու Շիրակի մարզից 6 պատգամավորների քվեարկության արդյունքները:
Զինվորական ծառայություն, զինծառայողի կարգավիճակ. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծին դեմ քվեարկեց միայն «Ելք» խմբակցությունը: Օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել խաղաղ և պատերազմի ժամանակ ՀՀ զինված պաշտպանության արդյունավետությունը, բարձրացնել քաղաքացիների վստահությունը պարտադիր զինվորական ծառայության և պահեստազորային պատրաստության գործընթացի նկատմամբ, քաղաքացիների մոտ խթանել պարտադիր եւ պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու կամահայտության դրսևորումը, ինչպես նաև նպաստել «Ազգ-Բանակ» գաղափարախոսության ամբողջական իրացմանը:
Սակայն օրինագծում վիճելի դրույթ է համարվում տարկետման խստացումը: 18 տարին լրացած արական սեռի յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պարտավոր է զորակոչվել բանակ:
Այս օրինագծին Շիրակի մարզի 6 պատգամավորն էլ կողմ են քվեարկել:
Հայ-ռուսական միացյալ զորախումբ. նոյեմբերի 3-ին Ռուսաստանի կառավարությունն ընդունել էր որոշում, որով ՌԴ նախագահին առաջարկում է հայկական կողմի հետ կնքել «Հայաստանի զինված ուժերի և Ռուսաստանի զինված ուժերի միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը»: Որոշմանը կից հրապարակվել էր նաև առաջարկվող համաձայնագիրը, ըստ որի՝ կողմերը՝ Հայաստանը և Ռուսաստանը, ստեղծում են զինված ուժերի միացյալ զորախումբ և նույն համաձայնագրի համաձայն կարգավորում են զորախմբի գործունեությունը: Նոյեմբերի 5-ին Ազգային ժողովը վավերացրեց հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու մասին համաձայնագիրը:
Այս օրինագծին եւս Շիրակի մարզի 6 պատգամավորն էլ կողմ են քվեարկել
ԵԱՏՄ անդամակցության դադարեցում. «Ելք» դաշինքը նշում էր, որ Հայաստանը ԵԱՏՄ-ում անելիք չունի: Մասնավորապես, «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ ասել էր, որ վերջին երեք տարիները հիմնավորել են դաշինքի բոլոր պնդումները:
Այս օրինագծին Շիրակի մարզի բոլոր պատգամավորները դեմ են արտահայտվել, բացառությամբ` Ռոմիկ Մանուկյանի (ՀՅԴ-ական, ՀՅԴ խմբակցություն), նա կողմ է արըահայտվել:
Հավաքների ազատություն «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագծում կատարվող փոփոոխությունները, ըստ ՀՀ արդարադատության նախարարության առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի, կատարվում են հիմնականում տերմինների համապատասխանեցման նպատակով, իսկ փոփոոխությունները զուտ տեխնիկական են: Պաշտոնյայի խոսքով` հավաքների ազատության մասին 2015թ-ի փոփոխությունները համապատասխանեցվում է ՀՀ սահմանադրությանը:
Այս օրինագծին կողմ են արտահայտվել Շիրակի մարզի 3 պատգամավոր, իսկ Ծառուկյան դաշինքի պատգամավորներ Վարդան Ղուկասյանը, Տատյանա Միքայելյանը, Վարդեւան Գրիգորյանը դեմ են քվեարկել:
Տեղական հանրաքվե նախաձեռնելու իրավունք. Երևանում «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը սեպտեմբերի 13-ին ԱԺ-ում ընդունվեց առաջին ընթերցմամբ: Օրինագծով առաջարկվում է տեղական հանրաքվե նախաձեռնելու իրավունքը հանել խմբակցություններին տրված լիազորությունների շարքից և այն վերապահել ավագանու մեկ երրորդին։
Այս օրինագծին եւս կողմ են արտահայտվել Շիրակի մարզի 3 պատգամավոր, Ծառուկյան դաշինքի պատգամավորներ Վարդան Ղուկասյանը, Տատյանա Միքայելյանը, Վարդեւան Գրիգորյանը դեմ են քվեարկել:
Բյուջե 2016-ի կատարման հաշվետվություն.2016 թվականի տարեկան տվյալների ամփոփումը ցույց է տվել, որ տնտեսության զարգացման միտումները նախորդ տարվա համեմատ դանդաղել են: Տարվա արդյունքներով տնտեսական աճը կազմել է 0.2%՝ կրելով հիմնական գործընկեր երկրների տնտեսական անբարենպաստ զարգացումների, մետաղների միջազգային գների նվազման, Ռուսաստանից ներհոսող դրամական փոխանցումների կրճատման և, դրա արդյունքում, իրական տնօրինվող եկամուտների անկման հետևանքները, որոնց ՀՀ կառավարությունն արձագանքել է հակացիկլային հարկաբյուջետային քաղաքականությամբ:
Այս օրինագծին դեմ են արտահայտվել Ծառուկյան դաշինքի պատգամավորներ Տատյանա Միքայելանն ու Վարդան Ղուկասյանը, իսկ Վարդեւան Գրիգորյանը չի քվեարկել: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սահակյանը բացակա է եղել, նույն խմբակցության պատգամավոր իսկ Ֆելիքս Ցոլակյանն ու ՀՅԴ խմբակցությունից Ռոմիկ Մանուկյանը կողմ են արտահայտվել:
Կառավարության կառուցվածք. մասնավորապես, նախարարների թիվը չպետք է գերազանցի 18-ը:
Այս օրինագծին կողմ են քվեարկել ՀՀԿ–ի եւ ՀՅԴ–ի խմբակցությունների Շիրակի մարզի պատգամավորները` Արման Սահակյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Ռոմիկ Մանուկյանը: Ծառուկյան դաշինքի պատգամավորներ Տատյանա Միքայելյանն ու Վարդան Ղուկասյանը ձեռնպահ են քվեարկել, իսկ Վարդեւան Գրիգորյանը` դեմ:
Ավելի մանրամասն` այստեղ
Արման Սահակյան, ՀՀԿ-ական, ՀՀԿ խմբակցություն
Զինվորական ծառայություն, զինծառայողի կարգավիճակ-կողմ
Հայ-ռուսական միացյալ զորախումբ-կողմ
ԵԱՏՄ անդամակցության դադարեցում-դեմ
Հավաքների ազատություն-կողմ
Տեղական հանրաքվե նախաձեռնելու իրավունք-կողմ
Բյուջե 2016-ի կատարման հաշվետվություն-բացակա
Կառավարության կառուցվածք-կողմ
Ռոմիկ Մանուկյան, Ռոմիկ Մանուկյան ՀՅԴ-ական, ՀՅԴ խմբակցություն
Զինվորական ծառայություն, զինծառայողի կարգավիճակ-կողմ
Հայ-ռուսական միացյալ զորախումբ-կողմ
ԵԱՏՄ անդամակցության դադարեցում-կողմ
Հավաքների ազատություն-կողմ
Տեղական հանրաքվե նախաձեռնելու իրավունք-կողմ
Բյուջե 2016-ի կատարման հաշվետվություն-կողմ
Կառավարության կառուցվածք-կողմ
Վարդեւան Գրիգորյան, ԲՀԿ-ական, Ծառուկյան դաշինք
Զինվորական ծառայություն, զինծառայողի կարգավիճակ-կողմ
Հայ-ռուսական միացյալ զորախումբ-կողմ
ԵԱՏՄ անդամակցության դադարեցում-դեմ
Հավաքների ազատություն-դեմ
Տեղական հանրաքվե նախաձեռնելու իրավունք-չի քվեարկել
Բյուջե 2016-ի կատարման հաշվետվություն-չի քվեարկել
Կառավարության կառուցվածք-դեմ
Վարդան Ղուկասյան, անկուսակցական Ծառուկյան դաշինք
Զինվորական ծառայություն, զինծառայողի կարգավիճակ-կողմ
Հայ-ռուսական միացյալ զորախումբ-կողմ
ԵԱՏՄ անդամակցության դադարեցում-դեմ
Հավաքների ազատություն-դեմ
Տեղական հանրաքվե նախաձեռնելու իրավունք-չի քվեարկել
Բյուջե 2016-ի կատարման հաշվետվություն-դեմ
Կառավարության կառուցվածք-ձեռնպահ
Տատյանա Միքայելյան, ԲՀԿ-ական, Ծառուկյան դաշինք
Զինվորական ծառայություն, զինծառայողի կարգավիճակ-կողմ
Հայ-ռուսական միացյալ զորախումբ-կողմ
ԵԱՏՄ անդամակցության դադարեցում-դեմ
Հավաքների ազատություն-դեմ
Տեղական հանրաքվե նախաձեռնելու իրավունք-չի քվեարկել
Բյուջե 2016-ի կատարման հաշվետվություն-դեմ
Կառավարության կառուցվածք-ձեռնպահ
Ֆելիքս Ցոլակյան, անկուսակցական, ՀՀԿ խմբակցություն
Զինվորական ծառայություն, զինծառայողի կարգավիճակ-կողմ
Հայ-ռուսական միացյալ զորախումբ-կողմ
ԵԱՏՄ անդամակցության դադարեցում-դեմ
Հավաքների ազատություն-կողմ
Տեղական հանրաքվե նախաձեռնելու իրավունք-կողմ
Բյուջե 2016-ի կատարման հաշվետվություն-կողմ
Կառավարության կառուցվածք-կողմ
Անի Մկրտչյան
Քվեարկության արդյունքները` www.parliamentmonitoring.am կայքից
Ավագանին հաջորդ տարի ուղերձ կհղի ԱԺ-ին եւ ՀՀ կառավարությանը
Այսօր համայնքների բյուջեները ձեւավորվում են հիմնականում սեփական եկամուտներից`տեղական տուրքերից, հարկերից, տույժերից, վարձավճարներից եւ պետական աջակցությունից` դոտացիայից:
Գյումրու համայնքային բյուջեն վերջին տարիներին տատանվում է 3 միլիարդ 100 միլիոնի եւ 3 միլիադ 200 միլիոն ՀՀ դրամի սահմաններում, որից պետական դոտացիան կազմում է շուրջ 2 միլիարդ: Վերջին 1-2 տարիներին դոտացիան մի քանի միլիոնով պակասել է: Հանրապետության երկրորդ քաղաքի սեփական եկամուտները կազմում են շուրջ մեկ միլիարդ ու մի քանի հարյուր միլիոն, որը համայնքի բյուջեի մոտ 1/3-րդ մասն է կազմում:
Վերջին 3 տարում քաղաքապետարանը, նաեւ շահագրգիռ կառույցներ, տնտեսագետներ բարձաձայնում են, որ, կառավարությունը, Աժ-ը, հաշվի առնելով Գյումրու սոցիալ տնտեսական վատթար վիճակը, պետք է ավելացնի պետական աջակցության ծավալը: Մասնավորապես պետական բյուջե գնացող Գյումրու եկամտահարկի մի մասն անհրաժեշտ է փոխանցել Գյումրու բյուջե` միաժամանակ չպակասեցնել պետական դոտացիայի ծավալը:
Այս թեմայով Գյումրու քաղաքապետարանում մի քանի տարի առաջ եղան քննարկումներ: Գյումրուն արտոնություններ տալու խնդրանքով` ԱԺ-ի որոշ պատգամավորների հանձնվեցին առաջարկությունների փաթեթներ, սակայն արդյունքում որեւէ դրական փոփոխություն չեղավ:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն արդեն որոշակի հաշվարկներ է կատարել եւ եզրահանգել, որ եկամտահարկի մի մասը Գյումրու բյուջե փոխանցելու դեպքում համայնքի տարեկան բյուջեն 3 մլրդ-ի փոխարեն կկազմի 5 մլրդ:
Ավագանու նոյեմբերի 6-ի նիստի ընթացքում ‹‹Հայկական վերածնունդ›› խմբակցության ավագանու անդամ Հասմիկ Եղիազարյանը հետաքրքրվեց, թե եկամտահարկը չի՞ վերադարձվում արդյոք քաղաքային բյուջե:
Գյումրու քաղաքապետը պատասխանեց. ‹‹Միայն դոտացիայի տեսքով: Եկամտահարկը առանձին չի մտնում բյուջե: Իրենք դոտացիան են տալիս››:
Խմբակցության անդամն հարցրեց, թե հնարավոր չէ ավագանին ուղերձով ներկայանա, դիմի ԱԺ-ի պատգամավորներին քաղաքի եկամտահարկից որոշակի մասհանում փոխանցվի Գյումրու բյուջե:
‹‹Չեմ կարող ասել, թե մեր դիմելուց հետո օրենքում փոփոխություն կլինի, որովհետեւ դա մեկ համայնքի հետ կապված չէ: Եթե ընտրությունն անցկացնում ենք Երեւանի օրենքով եւ մենք ընդամենը համահարթեցումով ենք օգտվում մեր պետական բյուջեից, այստեղ ոնց որ խզում կա, կա անհամապատասխանություն: Գյումրուն եւ Վանաձորին պետք է տան նույն կարգավիճակը, ինչպես Երեւանին: Եթե կառավարությունը ցանկություն ունենա երկու քաղաքի հետ կապված այս հարցին լուծում կտա, բայց չեմ կարծում, որ շատ արագ կլինի` մինչեւ ապրիլ: Ապրիլից հետո նոր կարող ենք մտածել եւ առաջարկություններ անել քաղաքն ունի շահութահարկ, եկամտահարկ››,-պատասխանեց Ս.Բալասանյանը:
Մեր հավաստի տեղեկություններով` 2018 թվականի ապրիլից հետո Գյումրու ավագանին` տեղական բյուջեն ավելացնելու այս տարբերակի վերաբերյալ գրավոր ուղերձ է հղելու ԱԺ-ին ու ՀՀ կառավարությանը:
Անի Մկրտչյան
©progressgyumri.am Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring
Համայնքների խոշորացման խնդիրները
Նոյեմբերի 11-ին Գյումրիում կայացավ ‹‹Գյումրու առաջընթաց›› ՔՀԶԿ›› ՀԿ-ի կողմից կազմակերպված ‹‹Համայնքների խոշորացման գործընթացի արդյունավետությունն ու մարտահրավերները›› թեմայով հանրային քննարկում, որն իրականացվում է Երկխոսություն` հանուն ժողովրդավարության ծրագրի շրջանակներում։
Ինչպե՞ս են ընտրվել խոշորացվող համայնքները, ի՞նչ սկզբունքով են ձեւավորվել փնջերը, ի՞նչ նպատակ ունի համայնքների խոշորացումը եւ արդյո՞ք խոշորացման գործընթացի առաջին փուլի արդյունքները հուսադրող են. այս ու այլ հարցեր քննարկվեցին:
Քննարկման բանախոսներն էին` ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանը, Աժ պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը, Բավրայի նախկին գոյւղապետ Կորյուն Սումբուլյանը, Ս.Դ.Սախարովի անվան իրավապաշտպան կենտրոնի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը, Գյումրու ավագանու անդամ Լեւոն Բարսեղյան:
ԱԺ-ում ընդունված օրենքի նախագծերի, որոշ օրինագծերում առկա վիճելի դրույթների շուրջ իր տեսակտներն է ներկայացնում ԱԺ պատգամավոր Վարդևան Գրիգորյանը:
#DialogueforDemocracy
Այսօր կայացավ Գյումրու ավագանու հերթական նիստը: Օրակարգ էր ընդգրկվել 13 հարց:
Ավագանին նոր խմբագրությամբ հաստատեց համայնքի զարգացման 2017-2021 թվականների հնգամյա ծրագիրը:
Գյումրու 2017 թվականի բյուջեում կատարվեց որոշակի փոփոխություն: «3.274.928.900 (երեք միլիարդ երկու հարյուր յոթանասունչորս միլիոն ինը հարյուր քսանութ հազար ինը հարյուր)» թիվը և բառերը փոխարինվեցին «3.236.143.400 (երեք միլիարդ երկու հարյուր երեսունվեց միլիոն հարյուր քառասուներեք հազար չորս հարյուր)» թվով և բառերով:
Ձայների մեծամասնությամբ հաստատվեց Գյումրու քաղաքապետարանի ներկայացրած ամանորյա ծախսերի մասին որոշման նախագիծը: Ամանորյա միջոցառումների կազմակերպման եւ անցկացման համար համայնքի բյուջեից հատկացվեց 7 մլն ՀՀ դրամ:
«Ժպիտ» եւ «Լիլիթ» մանկապարտեզներին, որպես նվիրատվություն, համապատասխանաբար հատկացվեց 250 հազար եւ 300 հազար ՀՀ դրամ` վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով:
Սահմանվեց Գյումրու վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի` իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը՝ համաձայն հավելվածի:
Գյումրու ավագանին նաեւ հաստատեց Գյումրու համայնքի ղեկավարի կամավոր լիազորությունների իրականացման եւ դրանց համար անհրաժեշտ ֆինանսական հատկացման կարգը սահմանելու մասին որոշում: Այս որոշմամբ հստակեցվեցին որոշ սոցիալական խմբերին, նաեւ լավագույն արդյունքներ ապահոված մարզիկներին ու մարզիչներին հատկացվող գումարների չափերը:
Նիստի ընթացքում նաեւ հաստատվեցին Գյումրի համայնքի սեփականությունը հանդիսացող, կառուցապատման նպատակով առանձնացված հողամասերն աճուրդով օտարելու եւ աճուրդի մեկնարկային գներն ու պայմանները:
«Լիլիթ» համայնքային մանկապարտեզին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող Վազգեն Սարգսյան փողոցի N 20 հասցեում գտնվող շինությունի առանձնացվեց 99,57 քառակուսի մետր մակերեսով տարածքը վերցվեց եւ այն տասը տարի ժամկետով անհատույց օգտագործման տրամադրվեց «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությանը՝ տարածքի վերակառուցման և երիտասարդական կենտրոն ստեղծելու նպատակով: Այս որոշման համար հիմք ընդունվեց ինչպես «Լիլիթ» մանկապարտեզի տնօրենի, այնպես էլ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահի գրությունները:
Գյումրու ավագանու հաջորդ նիստը կայանալու է դեկտեմբերի 6-ին, արտահերթ նիստ նախատեսվում է դեկտեմբերի 15-ին:
Ա.Մկրտչյան
©progressgyumri.am Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring
Հոկտեմբերի 6-ին Գյումրու ավագանին ձայների մեծամասնությամբ ընդունեց որոշում քաղաքի Աբովյան ճեմափողոցում գյումրեցի հայտնի մարդկանց արձաններ տեղադրելու մասին, իսկ հոկտեմբերի 25-ին անցկացվեց հանրային քննարկում, որն ըստ էության ընտրվելիք անձանց ցանկի շուրջ էր լինելու, սակայն ներկաների համար առաջնայինը դրանց տեղադրման վայրը կարևորվեց:
Այս և քաղաքի դիմագծի պահպանման, մշակութային քաղաքականության հարցերի շուրջ կխոսեն Գյումրու քաղաքապետարանի Մշակույթի ու երիտասարդոււթյան հարցերի բաժնի պետ՝ Արտուշ Մկրտչյանը, Գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրու մ/ճ տնօրեն Սուսաննա Մկրտչյանը, քանդակագործներ Արտուշ Պապոյանը, Ալբերտ Վարդանյանը:
#DialogueforDemocracy





©progressgyumri.am Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring: Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com
1. Արժե՞ Աբովյան ճեմափողոցում տեղադրել 12 հուշարձան 2. Գյումրու ո՞ ր մասում կցանկանայիք տեսնել հուշարձաններ
©progressgyumri.am Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring: Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru
Հոկտեմբերի 25-ին Գյումրու Աբովյան ճեմափողոցում գյումրեցի անվանի անձանց 12 հուշարձանների ցանկը կազմելու վերաբերյալ քաղաքապետարանում կայացավ հանրային քննարկում:
Հանրային քննարկման մասնակիցները շատ չէին: Պասիվության հիմնական պատճառը, ըստ որոշ մասնակիցների, հանրային քննարկումն աշխատանքային ժամին նշանակելն էր: Հանրային քննարկումը մեկնարկեց ժամը 12:10-ին եւ տեւեց մոտ 60-70 րոպե:
Քննարկման ընթացքում շահագրգիռ կողմ հանդես եկան հիմնականում արվեստագետները, արվեստաբանները, այլ մասնագետներ, որոնք իրենց առանձին կարծիքներն ու առաջարկությունները ներկայացրին: Հանրային քննարկման արդյունքում, սակայն, հստակ որոշում չկայացրին, թե արդյոք Աբովյան ճեմափողոցում քանի եւ ում արձանները կարելի է տեղադրել:
Շահագրգիռ անձինք մինչեւ հոկտեմբերի վերջ կարող են արձանների տեղադրման մասին իրենց առաջարկություններն ու դիտարկումները գրավոր ուղարկել Գյումրու քաղաքապետարան: Հարցը նորից ընդգրկվելու է ավագանու նիստի օրակարգ:

Օրեր առաջ քաղաքապետարանը հրապարակել էր տեղադրվելիք հուշարձանների ցանկի նախագիծը, որում նշված են 17 հայտնի մարդկանց անուն-ազգանունները`
1.Գեորգի Գյուրջիեւ-փիլիսոփա, կոմպոզիտոր, գրող, սցենարիստ եւ պարուսույց
2.Ավետիք Իսահակյան-բանաստեղծ
3.Հովհաննես Շիրազ-բանաստեղծ
4.Սերգեյ Համբարձումյան-մեխանիկ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս
5.Արտաշես Շահինյան-մաթեմատիկոս, մանկավարժ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս
6.Արմենակ Մնջոյան-քիմիակական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս
7.Մհեր Մկրտչյան-դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
8.Էդմոնդ Քեոսայան-կինոռեժիսոր, կինոդրամատուրգ
9.Մարիամ եւ Երանուհի Ասլամազյաններ-նկարչուհիներ, ՀԽՍՀ եւ ԽՍՀՄ վաստակավոր եւ ժողովրդական նկարիչներ
10.Սերգեյ Մերկուրով-քանդակագործ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ակադեմիկոս
11.Մինաս Ավետիսյան-գեղանկարիչ
12.Արմեն Տիգրանյան-երգահան, խմբավար, ՀԽՍՀ, ՎԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
13.Նիկողայոս Տիգրանյան-կոմպոզիտոր, բանահավաք, դաշնակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ
14.Խաչատուր Ավետիսյան-կոմպոզիտոր, քանոնահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր
15.Շերամ (Գրիգոր Թալյան)-գուսան-երգահան
16.Պոլոզ Մուկուչ (Մկրտիչ Մելքոնյան)-զվարճաբան-առակախոս
17.Քըրք Քըրքորյան (Գրիգոր Գրիգորյան)-ամերիկահայ գործարար, բարերար:
Հոկտեմբերի 6-ին Գյումրու ավագանին ձայների մեծամասնությամբ ընդունեց որոշում քաղաքի Աբովյան ճեմափողոցում գյումրեցի հայտնի մարդկանց արձաններ տեղադրելու մասին:
Որոշման նախագծում նշված է, որ հուշարձանները տեղադրվելու են Հայաստանի Հանրապետության նախագահի հովանավորությամբ:
Ավագանու նիստի ընթացքում Ս.Բալասանյանն ասել էր, որ ինքն անձամբ է Սերժ Սարգսյանին խնդրել, վերջիննս էլ ընդառաջել է եւ համաձայնել ֆինանսավորել:
Դեռեւս հայտնի չէ, թե մոտավորապես որքան գումար է անհրաժեշտ այս հուշարձանների տեղադրման համար: Ս.Բալասանյանն հույս ունի, որ նախագահի տրամադրած գումարը բավարարելու է, իսկ եթե չբավարարի, ապա սպասելու են բարերաների ներդրումներին:
Իսկ այն հարցին, թե ինչու է փողոցում նախատեսվում տեղադրել կոնկրետ 12 արձան, քաղաքապետը պատասխանել էր. ‹‹Այդ փողոցում կա 12 հենասյուն, նույնքան էլ արձան է տեղադրվելու››:
Ա.Մկրտչյան
©progressgyumri.am Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring