Լրահոս

Խորհրդարան են մտնելու 4 քաղաքական ուժ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հրապարակել է ընտրությունների նախնական անփոփ արդյունքները:Խորհրդարան է մտնելու 4 քաղաքական ուժ՝ ՀՀԿ,Ծառուկյան և Ելք դաշինքները,Հայ հեղափոխական դաշնակցությունը:

 

Ընտրախախտումները դիտորդների աչքերով

Ժողովրդավարական գործընթացները Երկխոսության լսարանում ծրագրի շրջանակներում՝ Գյումրու առաջընթաց ՔՀԶԿ ՀԿի կողմից վերապատրաստված դիտորդներն ու քաղլրագրողները ապրիլի 2-ին, ԱԺ ընտրություններին վերահսկողություն են իրականացրել Գյումրիում տեղակայված ընտրատեղամասերում: Ողջ օրվա ընթացքում շրջիկ դիտորդները ընտրախախտումների վերաբերյալ պարբերաբար ահազանգեր, հաղորդագրություններ են ուղարկել կազմակերպության թեժ գծի և  Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի  հեռախոսահամարներին՝ տեղեկություններ հաղորդելով, նաև տեսանյութեր տրամադրելով: Ամբողջ տեղեկատվությունը կազմակերպության կայքի ուղիղ հեռարձակման միջոցով տարածվել է համացանցում: Երկխոսության լսարան մեդիահարթակում հրավիրվել են լրագրողներ, քաղաքական ուժերի, քաղհասարակության  ներկայացուցիչներ, ովքեր  կիսվել են  իրենց տպավորություններով, կարծիքներով, կանխատեսումներով: Այս մասին տեղեկացրին կազմակերպության պատասխանատուները հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ:

P1510415P1510497P1510439P1510493P1510485P1510465

Գյումրի ավագանու նիստ 7 ապրիլի, 2017թ.

Ապրիլի 7-ին Գյումրի համայնքի ավագանու հերթական նիստն էր, որին մասնակացում էին միայն «Բալասանյան դաշինքով» ավագանու կազմ ընդգրկված 17 ավագանու անդամները: «Հայկական վերածնունդ», ԳԱԼԱ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները, շարունակելով իրենց բոյկոտը, նիստին չէին ներկայացել:
Օրակարգային 7 հարցերը ընդունվեցին միաձայն: Ս.Բալասնյանը նիստը եզրափակեց կոչով՝ դիմելով մյուս խմբակցություններին մասնակցել հաջորդ ավագանու նիստին:

P1510556P1510581P1510588P1510554P1510605

Քիչ մնաց հանձնաժողովի նախագահին ծեծեմ, էնպես կոպիտ կնիգ էր

Քիչ մնաց հանձնաժողովի նախագահին ծեծեմ, էնպես կոպիտ կնիգ էր Գյումրու թիվ 31/48 ընտրատեղամասում կուտակումներն այնքան շատ էին, որ ընտրողներն իրենք ահազանգեցին մեզ; Մեր այկցելության պահին մի կին վիճում էր հանձնաժողովի նախագահի հետ՝ իր տարեց հարևանին ներս չթողնելու համար; Դժգոհեց հանձնաժողովի նախագահի կոպտությունից՝ ասելով, թե պատրաստվում էր ծեծել նրան; Մինչդեռ մեզ հետ զրույցուն հանձնաժողովի նախագահ Անահիտ Գրիգորյանն ասաց․,,15 ընտրողից պակաս չեմ թողնում, հետևաբար դրսում կուտակում է առաջանում, ես չեմ կարող ընտրական սենյակում անկառավարելի վիճակ ստեղծել,,;Ծառուկյանի դաշինքի վստահված անձը հակադարձեց․,,Թող քիչ մեքենաներով բերեն, կուտակում չառաջանա;Մեր հարցին արձանագրել է նման դեպք, պատասխանեց, որ դա ոչ ոք չի արձանագրում, ոչ ոք դրա վրա ուշադրություն չի դարձնում, մինդեռ կուտակումների հիմնական պատճառը դա է;Ի դեպ նկատենք, որ 31/48 ընտրատեղամասը թիվ 5 դպրոցն է, որի տնօրենը պատգամավորի թեկնածու Արման Սահակյանի քույրն է;

17742151_1030161757116965_323449510_n 17761683_1030161827116958_1032725486_o

Մարտուն Գրիգորյանն իր քաղաքացիական պարտքը կատարեց թիվ 31/51 տեղամասում

Աժ պատգամավորի թեկնածու, ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Մարտուն Գրիգորյանն իր քաղաքացիական պարտքը կատարեց Մսի կոմբինատ թաղամասի թիվ 31/51 տեղամասում : Ընտրատարածքում պագամավորի թեկնածուի քվեարկության ընթացքում մարդաշատ էր թե՛ընտրատարածքի ներսում, թե՛ դրսում: Ընտրություն կատարելուց հետո Մարտուն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշեց.«Քվեարկությանը ժամեր են մնացել,ամեն ինչ կերևա քվեարկությունից հետո: Ես իմ քվեարկությունը կատարել եմ հանուն մեր երկրի, պետության, հանուն մեր հոգսաշատ ու հոգսառատ մարզի ու քաղաքի : Դե քարոզարշավն էլ նորմալ է անցել, արդյունքները կախված են քվեարկողներից»:

 

Հավաքված մարդկանց՝ մոտ 40 հոգի, ներս են թողել, որ քվեարկեն

32/29 տեղամասում՝ Երկաթգծի կայարանում, ժամը 7:22-ից մինչեւ ընտրությունների ավարտը դրսում հավաքված մարդկանց՝ մոտ 40 հոգի, ներս են թողել, որ քվեարկեն, ընդ որում՝ 3 սարքավորումներից մեկն է աշխատել, որի հետեւանքով մարդկային կուտակումներ են եղել մինչեւ 20:00-ն:

 

31/30 ընտրատեղամասում հայր եւ որդի ստորագրել են նույն տողում

31/30 ընտրատեղամասում հայր եւ որդի ստորագրել են նույն տողում

«Թու, թու, թու …հանգիստ է Գյումրիում». ու՞մ օգտին քվեարկեց Ֆելիքս Ցոլակյանը

Թու, թու, թու հանգիստ է Գյումրիում. ու՞մ օգտին քվերակեց Ֆելիքս Ցոլակյանը .վիդեո

Գյումրու թիվ 32/27 ընտրատեղամասում իր ընտրությւոնն է կատարել նաեւ ՀՀԿ-ի վարկանիշային թեկնածու, նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը:

Վերջինս լրագրողների հետ զրույցում ասել է, որ քվերակել է հանուն մեր վաղվա օրվա: Ցոլակյանը գնահատական տալով Գյումրու նախընտրական քարոզարշավի շրջանին, այն բավականին հանգիստ է համարել:

Ընտրություն կատարեցի հանուն մեր երեխաների վաղվա օրվա: Քարոզարշավն անցավ շատ լավ, ինձ մրցակից են բոլորը: Թու, թու, թու հանգիստ էր Գյումրիում: Այսօր էլ, որ հանգիստ անցնի լավ կլինի¦,-լրագրողների հետ զրույցում ասաց Ֆելիքս Ցոլակյանը: