«Ծառուկյան» դաշինքով առաջադրված Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն իր ընտրությունը կատարեց Սլաբոդկա կոչվող թաղամասում՝ իր առանձնատնից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող ընտրատեղամասում: Ղուկասյանն ընտրության էր եկել թոռնուհու հետ:
Ղուկասյանի ընտրության ժամանակ անսարքին էր անձնագիրը ստուգող տեխնիկասարքավորումը: Մի քանի րոպե սպասելուց հետո միայն նրան հաջողվեց ընտրության իրավունք ստանալ:
Այդ ընթացքում Վարդան Ղուկասյանը լրագրողներին դիմելով դժգոհեց.
«Այ սա նկարեք, որ ժողովուրդը տեսնի, թե ինչ անորակ սարքեր են առել, բերել, որ ընտրությունը դժվարացնեն՝շատերը չգան: Սա արհեստականորեն բարդացնում է ընտրության ընթացքը»,-ասաց նախկին քաղաքապետը:
Ընտրությունն կատարելուց հետո լրագրողները Վարդան Ղուկասյանից հետաքրքրվեցին, թե հանուն ու՞մ կա ինչպիսի՞ ապագայի քվերակեց.
«Քվեարկեցի, որ երկիրը շենանա, լույս տեսնի: Դեմ քվեարկեցի այն թեկնածուներին, այն մարդկանց, ովքեր Ազգային ժողովում իրենց որովայնն են հաստացնում»,-եզրափակեց Ղուկասյանը
Մանրամասները՝տեսանյութում:
Գյումրու 32/33 ընտրատեղամասում «Բալասանյան» խմբակցության ավագանու անդամ Էդգար Մկրտչյանն ընտրության եկած քաղաքացիներին ցուցումներ է տալիս: Այս տեղամասը տեղակայված է Գյումրու թիվ 27 դպրոցում եւ գտնվում է «Գծի հետև» կոչվող թաղամասում:
32/33 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Գարեգին Ջամբազյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ոստիկաննները քիչ են եւ չեն կարողանում պատշաճ իրականացնել իրենց աշխատանքը: Էդգար Մկրտչյանն, ով ընդհանրապես կապ չունի այս ընտրատեղամասի հետ, մտել է ներս եւ ընտրողներին կարգադրություններ արել՝ո՞վ եւ ե՞րբ ներս մտնի:
Էդգար Մկրտչյանը խոստովանեց՝ սատարում է Մարտուն Գրիգորյանին: Մեզ հետ բանավոր զրույցում նա նշեց, որ տեսնելով մարդկային կուտակումները փորձել է ոստիկանների աշխատանքը իրականացնել:
Նշենք, որ մեր նկարահանման պահին «Բալասանյան» խմբակցության ավագանու անդամ Էդգար Մկրտչյանը Մարտուն Գրիգորյանի շտաբից պարբերաբար գնում է 32/33 ընտրատեղամաս եւ վերահսկում ընտրության ընթացքը:
Ի դեպ, թիվ 27 դպրոցի շրջակայքը մարդաշատ է, առկա է նաեւ մեքենաների կուտակումներ: Մանրամասները՝տեսանյութում:
Քաղաքացին քվեաթերթիկները ձեռքին ազատ տեղաշարժվում է 31/44 ընտրատարածքում՝ պատճառաբանելով, որ տեղյակ չէ քվեարկության կարգից և որոշել է քվեարկության կարգին ծանոթանալ պատուհանին փակցրած հուշաթերթիկներից: Նրա ազատ տեղաշարժը` քվեաթերթիկները ձեռքին,նախագահի պնդմամբ խախտում չէ: Այնուհետև ընտրական հանձնաժողովի նախագահը քաշելով քաղաքացու ձեռքից ուղղորդեց նրան քվեախցիկ՝ ասելով, որ անձամբ կբացատրի նրան քվեարկության կարգը:Սակայն նա այդպես էլ ոչ մի կարգ չբացատրեց մոլորված քաղաքացուն, ի վերջո նա քվեարկեց և դուրս եկավ: Նույն տեղամասում քաղաքացիները որոշել էին քվեախցում երկուսով քվեարկել:Այս փաստը ևս նախագահի համար խախտում չէ: Դիտենք տեսանյութը :
32/34 տեղամասում, Գյումրու թիվ 3 դպրոց, քաղաքացի դիտորդ նախաձեռնության դիտորդը թույլ չի տվել տղամարդուն առանց գրանցվելու ուրիշի փոխարեն քվեարկել, վերջինս դանակով սպառնացել է դիտորդին: Մեր լրագրողի հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Կարեն Դարբինյանը վստահեցնում է, որ դիտորդը խախտել է կարգը՝ առանց իրեն տեղյակ պահելու դուրս է հրավիրել քաղաքացուն: Դիտորդ Նարինե Գրիգորյանն այլ է պնդում, որ քաղաքացին թերթիկը ձեռքը շրջելու իրավունք չուներ: Առավոտվանից կուտակումներն այնքան շատ են, որն անհնար է վերահսկել; Միայն ոստիկանների գալուց հետո է իրավիճակը փոքր-ինչ շտկվել: ՏԵսանյութը՝ հաջորդիվ:
Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը եւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն արդեն իրենց քվեարկությունը կատարել են: Հարցին, թե ընտրակաշառքը էական ազդեցություն կարո՞ղ է ունենալ ընտրությունների արդյունքների վրա, Հովեփ Սիմոնյանը պատասխանել է.« Ստիպողական որեւէ մեկին չի կարելի ուղղորդել, բայց մի բան կա, որ մեր ժողովուրդը վերափոխվելու խնդիր ունի: Եթե ես առաջ մեղադրում էի միայն թեկնածուներին, ովքեր փորձում էին ընտրակաշառքի միջոցով իրենց խնդիրները կարգավորվել, հիմա ես գտնում եմ, որ նաեւ մեր ազգաբնակչությունը պիտի գիտակցի»: Մանրամասները տեսանյութում:
Գյումրիում ընտրությունները մեկնարկել են խախտումներով: Գյումրու թիվ 31/32 ընտրատեղամասում «Հայկական վերածնունդ» կուսակցության վստահված անձը ցուցումներ է տալիս: Վերջինս կանգնած է ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահի սեղանի կողքին եւ աջ ու ձախ ցուցումներ է տալիս ընտրության եկած քաղաքացիներին: Նրա օրինակին է հետեւում նաեւ Հայաստանի Կոմունիստական կուսակցության վստահված անձը: Վերջինս հենց ընտրատեղամասում մարդկային կուտակումներ էր առաջացրել: Մինչ ընտրողները կմոտենային հանձնաժողովականներին այս երկու կուսակցության վստահված անձիք իրենց համապատասխան ցուցումներն են տալիս:
Մեր դիտարկումից հետո, 31/32 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահն անտեղյակորեն ասաց.«Ինչու՞ նրանք իրավունք չունեն մարդկանց բան ասելու: Մեզ նման մարդիկ են էլի»,-ասաց նախագահը:
Նշենք, որ 31/32 ընտրատեղամասը տեղակայված է Գյումրու թիվ 30 դպրոցում, որն Գյումրիում հայտնի է ՀՎԿ-ական Հովհաննես Մարգարյանի տարածք: Նրա բնակարանը այդ դպրոցից մի քանի քայլ է հեռու:
Տեսանյութ` Նարեկ Կիրակոսյան
31/33 ընտրատեղամաս- կուտակումներ են ,ոստիկանության աշխատակիցները չկան- տեսնայութ`
Գյումրու «Զանգակ» մանկապարտեզում չօգտագործված քվեաթերիիկնեը ընտրողները դորս էին բերում, նախագահի հորդորից հետո քվեաքերթիկները քցում էին նույն նախագահի առաջարկած պարկի մեջ, ոչ թե քվեացիկում տեղադրված տուփի մեջ:
Գյումրու Թիվ 30 դպրոցում տեղակայված 31/32 տեղամասի մուտքի մոտ նստած մոտ 50 տարեկան տղամարդ ու կին, իրենց ցուցակներով ստուգում են ընտրողներին ու նշումներ անում:
Գյումրու տեղամասերում այս պահի դրությամբ արձանագրված ամենաընդհանուր ընտրախախտումներն այն են, որ տեսանկարահանող ու մատնահետքեր վերցող սարքավորումները չեն աշխատում, կան կահավորման խնդիրներ, մասնավորապես քվեախցիկների ոչ ճիշտ տեղադրումը, երբեմն էլ դրանց քչությունը՝ ընտրողների թվի համեմատ:
Գյումրու թիվ 33 տեղամասերում մեր դիտորդները ժամը 10-ի դրությամբ արձանագրել են մասնակցության հետեւյալ պատկերը: 31/39 ընտրատեղամասում ժամը 10-ի դրւթյամբ քվեարկել է 207 ընտրող: Սա մեր տվյալներով թերևս ամենակատիվ ընտրատեղամասն է: Ամանապասիվը 32/22 ընտրատեղամասում է, որտեղ քվեարկել են 52 ընտրող:
Ժամը 12-ի դրությամբ 32/42 ընտրատեղամասում արձանագրվել են մարդկային կուտակումներ, որը փորձում են պարբերաբար շտկել:
32/29 մարդկային կուտակումներ, ուրիշ քաղաքացի օգնել է ընտրողին՝ առանց գրանցամատյանում գրանցելու:
Գյումրու թիվ 25 դպրոցում տեսախցիկները չեն աշխատել եւ կարգավորել է ժամը 12-ի կողմ:
Հոռոմ գյուղի ընտրատեղամասում կուտակումներ են, բնակիչները բարձրաձայնում են՝ ով ում է ընտրելու, եղել են մարդկային կուտակումներ:
31/39 տեղամասում, «Լիլիթ» մանկապարտեզում Քյարամ Պարսամյան անունով մեկը ,ով ներկայացել է որպես Համահայկական երիտասարդական ասոցիացիայի դիտորդ, տեղամասում փորձել է ուղղորդել ընտրողներին, իր մոտ թղթեր է ունեցել, որում նաեւ նշումներ է կատարել:
«Իրավունքի Եվրոպա» միավորման դիտորդի ահազանգի հետքերով մեր շրջիկ դիտորդ Արեւիկ Հակոբյանը արձանագրել է, որ Գյումրու թիվ 32/31 ընտրատեղամասում Պապիկի անձնագրից կասկածելի թուղթ են հանել: Մանրամասները տեսանյութում
Տարեցները դժգոհում են, որ արդեն կես ժամ է կանգնած են դռան առաջ: Ներսում ընտրողները երկար են մնում: Հանձնաժողովի նախագահ Հասմիկ Սարգսյանը վստահեցնում է, որ բացատրական աշխատանքները երկար են տևում: Մարդկանց թյուրիմացության մեջ է գցում 9 քվեաթերթիկի փաստը:
31/11 ընտրատեղամաս, թիվ 37 դպրոց, ժամը 12:20 Քվերակությունից հետո ընտրողը փորձել է լուսանկարել, Ելքի վստահված անձը նկատեց, բարձրաձայնեց եւ հեռախոսը առգրավեցին: Կուտակումներ է նաեւ եղել, որը դիտորդի միջամտությունից հետո կարգավորել են: Մանրամասները տեսանյութում՝
32/29 ընտրատեղամաս
Տարեցները դժգոհում են, որ արդեն կես ժամ է կանգնած են դռան առաջ: Ներսում ընտրողները երկար են մնում: հանձնաժողովի նախագահ Հասմիկ Սարգսյանը վստահեցնում է, որ բացատրական աշխատանքները երկար են տևում: Մարդկանց թյուրիմացության մեջ է գցում 9 քվեաթերթիկի փաստը: 


Գյումրիում ընտրությունները մեկնարկել են խախտումներով:Գյումրու տեղամասերում առավոտյան արձանագրված ամենաընդհանուր ընտրախախտումներն այն են, որ տեսանկարահանող ու մատնահետքեր վերցնող սարքավորումները չեն աշխատել, Գյումրու թիվ 25 դպրոցում տեսախցիկները չեն աշխատել մինչև ժամը 12-ի կողմ: Եղել են կահավորման խնդիրներ, մասնավորապես քվեախցիկների ոչ ճիշտ տեղադրումը, երբեմն էլ դրանց քչությունը՝ ընտրողների թվի համեմատ:
Գյումրու թիվ 33 տեղամասերում մեր դիտորդները ժամը 10-ի դրությամբ գրանցել են՝ մասնակցության ամենակատիվ ընտրատեղամասն է 31/39-ը՝ժամը 10-ի դրւթյամբ քվեարկել է 207 ընտրող: Ամանապասիվը 32/22 ընտրատեղամասն է եղել, որտեղ քվեարկել են 52 ընտրող:
Ժամը 12-ի դրությամբ 32/42 ընտրատեղամասում արձանագրվել են մարդկային կուտակումներ, որը հանձնաժողովականները փորձել են պարբերաբար շտկել:
32/29 մարդկային կուտակումներ, ուրիշ քաղաքացի օգնել է ընտրողին՝ առանց գրանցամատյանում գրանցելու:
31/11 ընտրատեղամաս, թիվ 37 դպրոց, ժամը 12:20 Քվերակությունից հետո ընտրողը փորձել է լուսանկարել, Ելքի վստահված անձը նկատել է, բարձրաձայնել եւ հեռախոսը առգրավվել է: Կուտակումներ է նաեւ եղել, որը մեր դիտորդի միջամտությունից հետո կարգավորել են:
Հոռոմ գյուղի ընտրատեղամասում կուտակումներ են, բնակիչները բարձրաձայնում են՝ ով ում է ընտրելու, եղել են մարդկային կուտակումներ:
31/39 տեղամասում, Լիլիթ մանկապարտեզում Քյարամ Պարսամյան անունով մեկը, ով ներկայացել է որպես Համահայկական երիտասարդական ասոցիացիայի դիտորդ, տեղամասում փորձել է ուղղորդել ընտրողներին, իր մոտ թղթեր է ունեցել, որում նաեւ նշումներ է կատարել: Տեսանյութ-Արեւիկ
Տարեցները դժգոհում են, որ արդեն կես ժամ է կանգնած են դռան առաջ: Ներսում ընտրողները երկար են մնում: հանձնաժողովի նախագահ Հասմիկ Սարգսյանը վստահեցնում է, որ բացատրական աշխատանքները երկար են տևում: Մարդկանց թյուրիմացության մեջ է գցել 9 քվեաթերթիկի փաստը:
Իրավունքի Եվրոպա միավորման դիտորդի ահազանգի հետքերով մեր շրջիկ դիտորդ Արեւիկ Հակոբյանը արձանագրել է, որ Գյումրու թիվ 32/31 ընտրատեղամասում Պապիկի անձնագրից կասկածելի թուղթ են հանել:
Մեր դիտորդը նկատել է, որ ՀՎԿ-ի վստահված անձը Գյումրու թիվ 31/32 ընտրատեղամասում ցուցումներ է տալիս: Նրա օրինակին է հետեւել նաև ՀԿԿ վստահված անձը: Վերջինս հենց ընտրատեղամասում մարդկային կուտակումներ էր առաջացրել: Մինչ ընտրողները կմոտենային հանձնաժողովականներին այս երկու կուսակցության վստահված անձիք իրենց համապատասխան ցուցումներն են տալիս: Մեր դիտորդի դիտարկումից հետո,
31/32 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահն անտեղյակորեն ասել է.<<Ինչու՞ նրանք իրավունք չունեն մարդկանց բան ասելու: Մեզ նման մարդիկ են էլի>>:
Գյումրու ,Զանգակ մանկապարտեզում չօգտագործված քվեաթերիկնեը ընտրողները դորս էին բերում, նախագահի հորդորից հետո քվեաքերթիկները նոր միայն քցում էին, բայց նույն նախագահի առաջարկած պարկի մեջ, ոչ թե քվեախցիկում տեղադրված տուփի մեջ:
Գյումրու թիվ 31/47 ընտրատեղամասում ընտրական գործընթացն ընթացել է սկանդալային: Ընտրատեղամասը տեղակայված է Գյումրու ավտոկայանի տարածքում գտնվող Զանգակ մանկապարտեզում: Մեզ տեղեկություններ էր հասել այն մասին, որ տարածքում քաղաքացիներին քվեաթերթիկներ են բաժանում, առկա է մարդկային կուտակումներ՝ներսում եւ դրսում: Այս մասին բարձրաձայնում է Ծառուկյան դաշինքի թեկնածու, Վարդան Ղուկասյանի թիկնապահի կինը՝ Արուսյակ Հովհաննիսյանը: Վերջինս հավաստիացնում էր, որ Օպել մակնիշի ավտոմեքենայից քաղաքացիներին քվեաթերթիկներ են բաժանում: Մեր դիտորդի այցելությունից հետո, պարզ է դարձել, որ նշյալ ընտրատեղամասում քաղաքացիներին ուղորդում է ավտոկայանի թաղամասում բնակվող, գյումրեցիներին Չոռինի Անո մականունով հայտնի Անահիտ Խալաթյանը: Վերջինս չի հերքել, որ իր թաղամասի բնակիչներին, հարազատներին եւ ծանոթներին հորդորում է գնալ ընտրության: Սակայն նա հերքել է այն տեղեկությունները, որ քվեաթերթիկ է բաժանում: Նա ասել է, որ միշտ էլ բոլոր ընտրությւոնների ժամանակ իր բարակամներին եւ ծանոթներին հորդորում է գնալ ընտրության:
31/11 ընտրարածք, թիվ 37 դպրոց, մոտ 60 տարեկան կին, քվեարկած քվեաթերթիկը քցել է չօգտագործված քվեաթերթիկներ հետ, հետո հանձնաժողովոկաններին տեղեկացրել է, որ թյուրիմացություն է եղել, արձանագրություն է կազմվել, թղթիկը հանվել է, դրվել ծրարի մեջ, դրոշմանիշ փակցվել, ու քցել է քվաեատուփի մեջ:
31/09- Ընտրատեղամասում կինը եկել է քվեարկելու, բայց պարզվել է, որ իր հասցեում ուրիշ տղամարդ է գրանցված, հետո Ոստիկանություն է գնացել, կարգավորել է խնդիրը ու վերադարձել քվեարկության:
31/54 տեղամասում, ժամը 12-ի դրությամբ 2 քաղաքացի փորձել է ընտրողի հետ մուտք գործել քվեախցիկ, ինչը կանխվել է մեր դիտորդի միջամտությունից հետո:
31/33 տեղամասում տեխնիկական սարքավորման խափանման պատճառով անձնագրի տվյալները 2 անգամ են մուտքագրել, ոստիկանների միջամտությունից հետո խնդիրը կարգավորվել է:
32/34 տեղամասում, Գյումրու թիվ 3 դպրոց, դիտորդը թույլ չի տվել տղամարդուն առանց գրանցվելու ուրիշի փոխարեն քվեարկել, վերջինս դանակով սպառնացել է դիտորդին: Մեր լրագրողի հետ զրույցում հանձնաժողովի հանձնաժողովի նախագահ Կարեն Դարբինյանը վստահեցնում է, որ դիտորդը խախտել է կարգը՝ առանց իրեն տեղյակ պահելու դուրս է հրավիրել քաղաքացում: Դիտորդ Նարինե Գրիգորյանն այլ է պնդում, որ քաղաքացին թերթիկը ձեռքը շրջելու իրավունք չուներ: Առավոտվանից կուտակումներն այնքան շատ են, որն անհնար է վերահսկել; Միայն ոստիկանների գալուց հետո է իրավիճակը փոքր-ինչ շտկվել: ՏԵսանյութը՝ հաջորդիվ:
Գյումրու թիվ 31/48 ընտրատեղամասում կուտակումներն այնքան շատ էին, որ ընտրողներն իրենք են ահազանգել մեր դիտորդին: Վերջինիս այցելության պահին մի կին վիճելիս է եղել հանձնաժողովի նախագահի հետ՝ իր տարեց հարևանին ներս չթողնելու համար: Նա մեր դիտորդի հետ զրույցում դժգոհել է հանձնաժողովի նախագահի կոպտությունից՝ ասելով, թե պատրաստվում էր ծեծել նրան, մինչդեռ հանձնաժողովի նախագահ Անահիտ Գրիգորյանը դիտորդ Արեւիկ Հակոբյանին ասել է.,15 ընտրողից պակաս չեմ թողնում, հետևաբար դրսում կուտակում է առաջանում, ես չեմ կարող ընտրական սենյակում անկառավարելի վիճակ ստեղծելե: ,Ծառուկյանե դաշինքի վստահված անձը հակադարձե է, թե թող քիչ մեքենաներով բերեն, կուտակում չառաջանա: Մեր հարցին, թե արձանագրե՞լ է նման դեպք, պատասխանեց, որ դա ոչ ոք չի արձանագրում, ոչ ոք դրա վրա ուշադրություն չի դարձնում, մինդեռ կուտակումների հիմնական պատճառը դա է: Ի դեպ նկատենք, որ 31/48 ընտրատեղամասը թիվ 5 դպրոցն է, որի տնօրենը պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանի քույրն է:
31/10 տեղամասում, թիվ 40 հիմնական դպրոց, ժամը 14-ի մոտակայքում, Անո անունով մեկը՝ ընտրողների ցուցակը ձեռքին, ներս է մտել ու փորձել դրսում հավաքվածներին ըստ ցուցակի ներս թողնել, ապա ցուցակում նշումներ կատարել: Հանձնաժողովի նախագահը նրան դուրս է հանել, արձանագրություն կազմել եւ արգելել ներս մտնել:
Գյումրու թիվ 19 դպրոցում ՀՀԿ եւ Ծառուկյան դաշինքի քվեաթերթիկները մյուս քաղաքական ուժերի քվեաթերթիկների համեմատ զգալի քիչ են եղել: Պարզվում է՝ ընտրողներին այս 2 քաղաքակն ուժերի քվեաթերթիկներից 2-ական են տալիս: Այս մասին հայտնել է ,Քաղաքացի դիտորդե նախաձեռնության Շիրակի մարզի համակարգող Էմմա Բաղդասարյանը:
Գյումրու 32/33 ընտրատեղամասում ,Բալասանյան խմբակցության ավագանու անդամ Էդգար Մկրտչյանն ընտրության եկած քաղաքացիներին ցուցումներ է տվել: Այս տեղամասը տեղակայված է Գյումրու թիվ 27 դպրոցում եւ գտնվում է ,Գծի հետև կոչվող թաղամասում: 32/33 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Գարեգին Ջամբազյանը մեր դիտորդի հետ զրույցում նշել է, որ ոստիկաննները քիչ են եւ չեն կարողանում պատշաճ իրականացնել իրենց աշխատանքը: Էդգար Մկրտչյանն, ով ընդհանրապես կապ չունի այս ընտրատեղամասի հետ, մտել է ներս եւ ընտրողներին կարգադրություններ արել՝ո՞վ եւ ե՞րբ ներս մտնի: Էդգար Մկրտչյանը խոստովանել է, որ սատարում է Մարտուն Գրիգորյանին: նա նշել է, որ տեսնելով մարդկային կուտակումները փորձել է ոստիկանների աշխատանքը իրականացնել: Մեր լրագրողի նկարահանման պահին ,Բալասանյան խմբակցության ավագանու անդամ Էդգար Մկրտչյանը Մարտուն Գրիգորյանի շտաբից պարբերաբար գնում է 32/33 ընտրատեղամաս եւ վերահսկում ընտրության ընթացքը:Ի դեպ, թիվ 27 դպրոցի շրջակայքը մարդաշատ է եղել, առկա է եղել նաեւ մեքենաների կուտակումներ:
Ծառուկյանե դաշինքով առաջադրված Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն իր ընտրությունը կատարել է Սլաբոտկա թաղամասում՝ իր առանձնատնից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող ընտրատեղամասում: Ղուկասյանն ընտրության էր եկել թոռնուհու հետ: Ղուկասյանի ընտրության ժամանակ անսարքին էր անձնագիրը ստուգող տեխնիկասարքավորումը: Մի քանի րոպե սպասելուց հետո միայն նրան հաջողվել է ընտրության իրավունք ստանալ: Այդ ընթացքում Վարդան Ղուկասյանը լրագրողներին դիմելով դժգոհել է.,Այ սա նկարեք, որ ժողովուրդը տեսնի, թե ինչ անորակ սարքեր են առել, բերել, որ ընտրությունը դժվարացնեն՝շատերը չգան: Սա արհեստականորեն բարդացնում է ընտրության ընթացքը,-ասել է նախկին քաղաքապետը:
31/11 ընտրարածք, թիվ 37 դպրոց, մոտ 60 տարեկան կին, քվեարկած քվեաթերթիկը քցել է չօգտագործված քվեաթերթիկներ հետ, հետո հանձնաժողովոկաններին տեղեկացրել է, որ թյուրիմացություն է եղել, արձանագրություն է կազմվել, թղթիկը հանվել է, դրվել ծրարի մեջ, դրոշմանիշ փակցվել ու քցել է քվաեատուփի մեջ:
31/09 Ընտրատեղամասում կինը եկել է քվեարկելու, բայց պարզվել է, որ իր հասցեում ուրիշ տղամարդ է գրանցված, հետո Ոստիկանություն է գնացել, կարգավորել է խնդիրը ու վերադարձե քվեարկության:
31/44 ընտրատարածքում քաղաքացին քվեաթերթիկները ձեռքին ազատ տեղաշարժվում էր ընտրատարածքում՝ պատճառաբանելով, որ տեղյակ չէ քվեարկության կարգից և որոշել է քվեարկության կարգին ծանոթանալ պատուհանին փակցրած հուշաթերթիկներից: Նրա ազատ տեղաշարժը` քվեաթերթիկները ձեռքին,նախագահի պնդմամբ խախտում չէ: Այնուհետև ընտրական հանձնաժողովի նախագահը քաշելով քաղաքացու ձեռքից ուղորդեց նրան քվեախցիկ՝ ասելով, որ անձամբ կբացատրի նրան քվեարկության կարգը:Սակայն նա այդպես էլ ոչ մի կարգ չբացատրեց մոլորված քաղաքացուն, ի վերջո նա քվեարեց և դուրս եկավ: Նույն տեղամասում քաղաքացիները որոշել էին քվեախցում երկուսով քվեարկել:Այս փաստը ևս նախագահի համար խախտում չէ:
31/30 ընտրատեղամասում հայր եւ որդի ստորագրել են նույն տողում:
31/33 ընտրատեղամաս, քվեարկել է 641 ընտրող: Մատնահետքերը ֆիքսող սարքը խափանվել է, բայց մի քանի րոպեից նորից աշխատել է:
Թիվ 31/10 տեղամասում՝ թիվ 40 դպրոցում, քվեարկելուց հետո ընտրողը հեռախոսով նկարել է քվեաթերթիկը: Դիտորդները նկատել են, ոստիկություն են կանչել: Մեր դիտորդը տեղում է, քիչ անց նոր տեղեկություններ կներկայացնենք:
Գյումրու թիվ 32/27 ընտրատեղամասում իր ընտրությունն է կատարել նաեւ ՀՀԿ-ի վարկանիշային թեկնածու, նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը: Վերջինս լրագրողների հետ զրույցում ասել է, որ քվերակել է հանուն մեր վաղվա օրվա: Ցոլակյանը գնահատելով Գյումրու նախընտրական քարոզարշավը՝ այն բավականին հանգիստ է համարել.,Ընտրություն կատարեցի հանուն մեր երեխաների վաղվա օրվա: Քարոզարշավն անցավ շատ լավ, ինձ մրցակից են բոլորը: Թու, թու, թու հանգիստ էր Գյումրիում: Այսօր էլ, որ հանգիստ անցնի լավ կլինիե,-լրագրողների հետ զրույցում ասաց Ֆելիքս Ցոլակյանը:
32/10 ընտրատեղամասում անձը առանց դիտավորության հաջորդաբար մոտեցել է տեխնիկական սարքավորումներին, 2-րդ անգամ մոտենալիս կարմիր լույս է վառվել, ոստիկանություն են կանչել:
32/29 տեղամասում՝ Երկաթգծի կայարանում, ժամը 7:22-ից մինչեւ ընտրությունների ավարտը դրսում հավաքված մարդկանց՝ մոտ 40 հոգի, ներս են թողել, որ քվեարկեն, ընդ որում՝ 3 սարքավորումներից մեկն է աշխատել, որի հետեւանքով մարդկային կուտակումներ են եղել մինչեւ 20:00-ն:
31/55 ընտրատեղամասի հանձնաժոդովի նախագահը տեղյակ չի եղել քվերակության ավարտի ու արդյունքների ամփոփման ընթացկարգին եւ միայն 20:00-ից հետո ծանոթանալուց հետո նոր միայն հայտարարել է քվերակության ավարտի ու քվեաթերթիկների հաշվման մասին:
31/44 ընտրատարածքում քաղքացին քվեաթերթիկները ձեռքին ազատ տեղաշարժվել է ընտրատարածքում՝ պատճառաբանելով որ տեղյակ չէ քվեարկության կարգից և որոշել է քվեարկության կարգին ծանոթանալ պատուհանին փակցրած հուշաթերթիկներից:Նրա ազատ տեղաշարժը` քվեաթերթիկներհ ձեռքին,նախագահի պնդմամբ խախտում չէ:Այնուհետև տնտրական հանձնաժողովի նախագահը քաշելով քաղաքացու ձեռքից ուղղորդել է նրան քվեախցիկ՝ ասելով, որ անձամբ կբացատրի նրան քվեարկության կարգը:Սակայն նա այդպես էլ ոչ մի կարգ մոլորված քաղաքացուն չի բացատրել,իվերջո նա քվեարկել է և դուրս եկել:նույն տեղամասում քաղաքացիները որոշել էին քվեախցում երկուսով քվեարկել:Այս փաստը ևս նախագահի համար խախտում չի համարվել:
31/10 տեղամասում, թիվ 40 հիմնական դպրոց, ժամը 14-ի մոտակայքում, Անո անունով մեկը՝ ընտրողների ցուցակը ձեռքին, ներս է մտել ու փորձել դրսում հավաքվածներին ըստ ցուցակի ներս թողնել, ապա ցուցակում նշումներ կատարել: Հանձնաժողովի նախագահը նրան դուրս է հանել, արձանագրություն կազմել եւ արգելել ներս մտնել:
Գյումրու թիվ 19 դպրոցում ՀՀԿ եւ Ծառուկյան դաշինքի քվեաթերթիկները մյուս քաղաքական ուժերի քվեաթերթիկների համեմատ զգալի քիչ են եղել: Պարզվում է՝ ընտրողներին այս 2 քաղաքակն ուժերի քվեաթերթիկներից 2-ական են տալիս: Այս մասին հայտնել է ,Քաղաքացի դիտորդ նախաձեռնության Շիրակի մարզի համակարգող Էմմա Բաղդասարյանը:
31/11 ընտրարածք, թիվ 37 դպրոց, մոտ 60 տարեկան կին, քվեարկած քվեաթերթիկը քցել է չօգտագործված քվեաթերթիկներ հետ, հետո հանձնաժողովոկաններին տեղեկացրել է, որ թյուրիմացություն է եղել, արձանագրություն է կազմվել, թղթիկը հանվել է, դրվել ծրարի մեջ, դրոշմանիշ փակցվել, ու քցել է քվաեատուփի մեջ:
31/09 Ընտրատեղամասում կինը եկել է քվեարկելու, բայց պարզվել է, որ իր հասցեում ուրիշ տղամարդ է գրանցված, հետո Ոստիկանություն է գնացել, կարգավորել է խնդիրը ու վերադարձել քվեարկության:
31/30 ընտրատեղամասում հայր եւ որդի ստորագրել են նույն տողում:
Գյումրու «Գծի հետեւ» կոչվող թաղամասում իրավիճակը կրկին լարվել է: 32/32 ընտրատեղամասում անհայտ քաղաքացիները նպատակադրված սրել են իրավիճակը՝ հրահրել վիճաբանությունը: Ինչպես «Գյումրու առաջընթաց» հասարակական կազմակերպության դիտորդներն են տեղեկացնում սկանդալի նպատակը եղել է լցոնումներ իրականացնելը ՀՀԿ-ական թեկնածուի օգտին: Մանրամասները՝տեսանյութում:Հիշեցնենք, որ կեսօրին «Գծի հետեւ» կոչվող թաղամասում ընտրողներին կարգադրություններ էր տվել Գյումրու «Բալասանյան» խմբակցության անդամ Էդգար Մկրտչյանը:
31/33 ընտրատեղամասում կուտակումներ են եղել, տարածքում ոստիկանության աշխատակիցներ չեն եղել.տեսանյութ
Գյումրու թիվ 32/31 ընտրատեղամասում ,Իրավունքի Եվրոպաե միավորման դիտորդ Ռուբինե Վարդանյանը ահազանգել էր, որ մի պապիկի անձնագրից կասկածելի թուղթ են հանել: Մեր շրջիկը դիտորդը գնացել էր տեղամաս:
Գյումրու Թիվ 30 դպրոցում տեղակայված 31/32 տեղամասի մուտքի մոտ նստած մոտ 50 տարեկան տղամարդ ու կին, իրենց ցուցակներով ստուգում են ընտրողներին ու նշումներ անում:
Անկախ դիտորդը ՏԸՀ նախագահը չի տիրապետում իրավիճակին՝ դիտարկվող տեղամասերի 10 տոկոսում, Կամեռան կարող է խախտել քվեարկության գտնիությունը՝ տեղամասերի 5 տոկոսում, Քվեախցիկի հետևը պատ չի տեղամասերի 25 տոկոսում Քվեաթերթիկներ չեն եղել 20 տոկոսում, Ուշացումով են բացվել տեղամասերի 10 տոկոսը, Բազմաթիվ տեղերում հանձնաժողոները չեն կնքում քվեարկության կտրոնները, դիտորդնեից 6-ի իրավունքները խախտել են, բայց որևէ մեկը չի լքել տեղամասը:
Գյումրու թիվ 31/48 ընտրատեղամասում կուտակումներն այնքան շատ էին, որ ընտրողներն իրենք են ահազանգել մեզ; Մեր դիտորդի այցելության պահին մի կին վիճել էր հանձնաժողովի նախագահի հետ՝ իր տարեց հարևանին ներս չթողնելու համար; Դժգոհել էր հանձնաժողովի նախագահի կոպտությունից՝ ասելով, թե պատրաստվում էր ծեծել նրան; Իսկ հանձնաժողովի նախագահ Անահիտ Գրիգորյանն ասել էր, որ 15 ընտրողից պակաս չեմ թողնում, հետևաբար դրսում կուտակումներ են առաջանում, ես չեմ կարող ընտրական սենյակում անկառավարելի վիճակ ստեղծել: Ծառուկյանի դաշինքի վստահված անձն էլ հակադարձել է. Թող քիչ մեքենաներով բերեն, կուտակում չի առաջանա; Մեր դիտորդի հարցին արձանագրել է նման դեպք, պատասխանել է, որ դա ոչ ոք չի արձանագրում, ոչ ոք դրա վրա ուշադրություն չի դարձնում, մինդեռ կուտակումների հիմնական պատճառը դա է; Ի դեպ նկատենք, որ 31/48 ընտրատեղամասը թիվ 5 դպրոցն է, որի տնօրենը պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանի քույրն է;
32/34 տեղամասում, Գյումրու թիվ 3 դպրոց, դիտորդը թույլ չի տվել տղամարդուն առանց գրանցվելու ուրիշի փոխարեն քվեարկել, վերջինս դանակով սպառնացել է դիտորդին: Ահազանգի հետքերով գնաացել է մեր դիտորդը: Հանձնաժողովի նախագահ Կարեն Դարբինյանը վստահեցրել, որ դիտորդը խախտել է կարգը՝ առանց իրեն տեղյակ պահելու դուրս է հրավիրել քաղաքացում; Դիտորդ Նարինե Գրիգորյանն այլ է պնդել, որ քաղաքացին թերթիկը ձեռքը շրջելու իրավունք չուներ; Առավոտվանից կուտակումներն այնքան շատ են, որն անհնար է վերահսկել; Միայն ոստիկանների գալուց հետո է իրավիճակը փոքր-ինչ շտկվել; Տեսանյութ
Գյումրու թիվ 31/32 ընտրատեղամասում «Հայկական վերածնունդ» կուսակցության վստահված անձը ցուցումներ է տալիս: Վերջինս կանգնած է ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահի սեղանի կողքին եւ աջ ու ձախ ցուցումներ է տալիս ընտրության եկած քաղաքացիներին: Նրա օրինակին է հետեւում նաեւ Հայաստանի Կոմունիստական կուսակցության վստահված անձը: Վերջինս հենց ընտրատեղամասում մարդկային կուտակումներ էր առաջացրել: Մինչ ընտրողները կմոտենային հանձնաժողովականներին այս երկու կուսակցության վստահված անձիք իրենց համապատասխան ցուցումներն են տալիս:
Մեր դիտարկումից հետո, 31/32 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահն անտեղյակորեն ասաց.«Ինչու՞ նրանք իրավունք չունեն մարդկանց բան ասելու: Մեզ նման մարդիկ են էլի»,-ասաց նախագահը:
Նշենք, որ 31/32 ընտրատեղամասը տեղակայված է Գյումրու թիվ 30 դպրոցում, որն Գյումրիում հայտնի է ՀՎԿ-ական Հովհաննես Մարգարյանի տարածք: Նրա բնակարանը այդ դպրոցից մի քանի քայլ է հեռու:
Ժողովրդավարական գործընթացները Երկխոսության լսարանում ծրագրի շրջանակներում՝ Գյումրու առաջընթաց ՔՀԶԿ ՀԿ-ին կողմից վերապատրաստված դիտորդներն ու քաղլրագրողները ապրիլի 2-ին ԱԺ ընտրություններին ընտրատեղամասերում վերահսկողություն կիրականացնեն 50-ից ավել տեղամասերում, իսկ մյուս տեղամասերում շրջիկ լրագրողներ կաշխատեն` պարբերաբար ահազանգեր, հաղորդագրություններ ուղարկելով կազմակերպության թեժ գծի՝098691690 հեռախոսահամարին, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հեռախոսահամարներին՝ տեղեկություններ հաղորդելով, նաև տեսանյութեր տրամադրելով: Ամբողջ տեղեկատվությունը կազմակերպության կայքի՝www.progressgyumri.am ուղիղ հեռարձակման միջոցով կտարածվի համացանցում: Երկխոսության լսարան մեդիահարթակում կհրավիրվեն լրագրողներ,քաղհասարակության, կուսակցությունների ներկայացուցիչներ, ԸԸՏ-ի անդամներ, տեղական և միջազգային դիտորդներ, ովքեր ուղիղ եթերում կկիսվեն իրենց տպավորություններով, կարծիքներով, կանխատեսումներով: Մարտի 19-ին վերապատրաստում անցան ԿԸՀ-ի կողմից հաստատված Կազմակերպության դիտորդները, ովքեր վերահսկողություն կիրականացնեն Գյումրիում տեղակայված ԸԸՏ-ում, ծանոթացան դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի, այցելուի իրավունքներին, պարտականություններին եւ գործունեության երաշխիքներին, քվեարկության կարգին, ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն ամփոփելու կարգին, ընտրական հանձնաժողովների նիստերին և քվեարկությանը ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց իրավունքներին ու պարտականություններին, ընտրական իրավունքի խախտումներին և պատասխանատվության միջոցներին, դիտորտի վարքականոնին:
Քաղաքական ուժերն ընդունո՞ւմ են արդյոք, որ Արթուր Սարգսյանը՝ Հաց բերողը մարդու իրավունքների ոտնահարման հերթական զոհն է: Ո՞ր քաղաքական ուժը ինչ ծրագրով է հանդես գալիս քարոզարշավին ու ինչպե՞ս է տեսնում երկրի զարգացման հիմնական ուղին, Ի՞նչ փոփոխություններ է առաջարկում Շիրակի մարզում, կներկայացնեն ԱԺ պատգամավորության թեկնածուները. ՀԱԿ/ՀԺԿ դաշինքից Մուրադ Գրիգորյանը, Հայկական Վերածնունդ կուսակցությունից Համլետ Սարուխանյանը, ՀՅԴ կուսակցությունից Արսեն Պետրոսյանը, Ազատ դեմոկրատներ կուսակցությունից Արթուր Պողոսյանը:
#ԱԺ2017 #ԱզգայինԺողով #Ընտրություններ
#ParliamentElection #DialogueAuditorium