Լրահոս

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ

Հունիսի 20-ին՝ ժամը 08:00-09:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։

Տուժածներ չկան:
Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Ներքին Հանդի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։
___
On June 20, between 8:00 p.m. and 9:00 p.m., units of the Azerbaijani armed forces opened fire in the direction of the Nerkin Hand settlement in the Syunik Province, causing damage to a residential house.
No casualties were reported.
We urge the Azerbaijani side to conduct an investigation into the shelling of the residential house in Nerkin Hand and to provide public explanations regarding the incident.
___
20 июня, в промежутке между 08:00 и 09:00, подразделения ВС Азербайджана открыли огонь в направлении населенного пункта Неркин Ханд Сюникской области, в результате чего было повреждено жилое здание.
Пострадавших нет.

Призываем азербайджанскую сторону провести расследование факта обстрела жилого дома в Неркин Ханд и выступить с публичными разъяснениями.

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Կառավարությունը հաստատել է Ռազմարդյունաբերության ոլորտի զարգացմանն ուղղված երկու նոր կարգերը

Ռազմարդյունաբերության ոլորտի զարգացմանն ուղղված շարունակական գործընթացների համատեքստում ՀՀ կառավարությունը հունիսի 20-ի նիստում հաստատել է երկու նոր` «Հայաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության ապրանքի, դրա լրամասերի, բաղադրիչների, փորձանմուշների, հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների արդյունքների պետական փորձարկումների անցկացման» և «Ռազմական կարիքների համար հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների (R&D) իրականացման հայտերի ձևավորման, ֆինանսավորման և կատարման» կարգերը։

Այս կարգերով ոչ միայն ամրանում են երկու շատ կարևոր գործընթացների` պետական փորձարկումների անցկացման և R&D-ի ֆինանսավորման իրավական հիմքերը, հստակեցվում են պետական կառավարման համակարգի պատասխանատու մարմինների գործառույթները և գործընթացների ժամկետները, այլ նաև երկու կարգն էլ ունեն մշակութաստեղծ կարևորություն,  մասնավորապես՝

1. R&D կարգով պաշտպանական նոր արտադրատեսակներ ստեղծելու գործընթացում առաջին անգամ ներմուծվում է տեխնոլոգիաների պատրաստիության մակարդակների (TRL) եզրույթը։ Նոր արտադրատեսակների ստեղծմանն ուղղված ֆինանսավորումը և  արդյունքների տնօրինման գործընթացները զարգանալու են տեխնոլոգիական պատրաստիության մակարդակների բարձրացման տրամաբանությամբ։

2. Պետական գերատեսչությունների կողմից փորձարկումների համար անհրաժեշտ գույք տրամադրելու   բոլոր գործառույթները և ծախսերը դառնում են կանխատեսելի և հաշվարկելի՝ հիմք դնելով  պետական փորձարկումների ճկուն և արագ ինստիտուտի կայացմանը։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Սամվել Կարապետյանը կալանավորվեց

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը երկու ամսով կալանավորեց գործարար Սամվել Կարապետյանին։ Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որում, մասնավորապես, ասվում է․ «ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչություն ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Ս.Կ.-ն զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ»։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Ուժեղ քամու հետևանքով Շիրակի մարզում գրանցվել է 33 դեպք

Հունիսի 14-ից 15-ը ՆԳՆ Փրկարար ծառայությունում  ստացվել են ահազանգեր՝ Երևանում, Շիրակի, Արագածոտնի, Լոռու և Տավուշի մարզերում ուժեղ քամու, հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքների վերաբերյալ:

Փրկարար ծառայության ստորաբաժանումները՝ համագործակցելով ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ, իրականացրել են իրավիճակից բխող անհրաժեշտ գործողություններ՝ տարածքների սահմանազատում, տանիքների, կառուցատարրերի ապամոնտաժում, անձրևատար խողովակների ամրացում, տապալված ծառերի մասնատում և հեռացում:

Ուժեղ քամու հետևանքով հունիսի 14-ից 15-ը գրանցվել է ընդհանուր 38 դեպք, որոնցից 1-ը՝ Երևանում, 3-ը՝ Արագածոտնի, 1-ը Լոռու, 33-ը Շիրակի մարզում։ Զոհեր և վիրավորներ չկան։

Հունիսի 14-ից 15-ը Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել է 6 տրանպորտային միջոց։

Հունիսի 15-ին՝ ժամը 16:10-ից սկսած, ահազանգեր են ստացվել, որ Ապարանում և Լուսագյուղ բնակավայրում ուժեղ քամու (գրանցվել է քամու ուժգնացում՝ 39,2  մ/վ արագությամբ) հետևանքով վնասվել են շենք-շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ, տապալվել են ծառեր ու էլեկտրասյուներ, ինչպես նաև արևային կայաններ ու ջրատաքացուցիչներ։

Ապարանի համայնքապետարանից ստացված տեղեկատվության համաձայն՝ հունիսի 16-ի ժամը 09։00-ի դրությամբ վնասվել են 20 բազմաբնակարան շենքի, 86 առանձնատան, 3 դպրոցի, 1 մշակույթի տան, իրավապահ կառույցների 2 տարածքային ստորաբաժանման ու 24 կազմակերպության վարչական շենքերի տանիքներ։ Բացի այդ, վնասվել է 70 էլեկտրասյուն, 30 տրանսպորտային միջոց,  2 խաղահրապարակ։ Տապալվել է 100-ից ավել ծառ:

Փրկարար ծառայության Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզային փրկարարական վարչություններում և ՀՆՓԱԻ կենտրոնում հայտարարվել է անձնակազմի հավաք:

Փրկարարական աշխատանքներին ներգրավվել են 6 մարտական հաշվարկ, 8 օպերատիվ խումբ, 154 փրկարարական ծառայող, որոնք հեռացրել, ինչպես նաև ամրացրել են վտանգավոր թիթեղներն ու կառուցատարրերը, մասնատել և հեռացրել են երթևեկելի գոտիներում ու տրանսպորտային միջոցների վրա տապալված ծառերը։

Տուժել է հինգ անձ, որոնք հոսպիտալացվել են և ստացել անհրաժեշտ բուժօգնություն։

Հունիսի 16-ին՝ ժամը 07։30-ին, վերսկսված աշխատանքներին ներգրավվել է 205 փրկարարական ծառայող։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ Գյումրի, ՏԻՄ արտահերթ ընտրություններ 30 մարտ, 2025թ.

C1

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Ձերբակալվել է Ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը

Ձերբակալվել է Ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Աբրահամյանը մեղադրվում է մի քանի դրվագով՝ փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ապօրինի ձեռնարկատիրությանն ապօրինի մասնակցելու համար:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Բողոքի ակցիա ԱԺ դիմաց

Երեւան է ժամանել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը: ։ «Զվարթնոց» օդանավակայանում պատվիրակությանը դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Այցին զուգահեռ բողոքի ակցիա իրականացվեց ԱԺ դիմաց։ «ՌԴ-ն հիբրիդային պատերազմ է վարում Հայաստանի դեմ, իսկ պատերազմ վարում են թշնամիները» նշել «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։ «Ֆաշիստներ», «Ռուսաստան՝ հեռացիր»վանկարկման ներքո Մատվիենկոն լքեց Ազգային ժողովի շենքը։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 205 մլն դրամը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության  կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է հանցավոր կազմակերպության անդամների կողմից ներդրումային խարդախություններով զբաղվելու, փողերի լվացում կատարելու, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց իրացնելու, ձեռք բերելու և պահելու, ապօրինի գործունեություն իրականացնելու և առանձնապես խոշոր չափերով վնաս պատճառելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պետական բյուջե է վերականգնվել 205 մլն ՀՀ դրամ գումար:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Քննարկվել են ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում իրականացվող աշխատանքները․ ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հունիսի 2-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին, հայտնում են ՆԳՆ-ից։

«Նախարար Սարգսյանը ողջունել է դեսպան Մարագոսին՝ ընդգծելով երկկողմ սերտ և արդյունավետ համագործակցությունը, ինչը շարունակաբար ընդլայնվում է տարբեր ոլորտներում։

Դեսպան Մարագոսը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ վերահաստատելով Եվրոպական միության աջակցությունը բարեփոխումներին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում իրականացվող աշխատանքները՝ ներառյալ օրենսդրական բարեփոխումների և բիոմետրիկ անձնագրերի ներդրման ընթացքը։

Քննարկվել են նաև նախարար Սարգսյանի առաջիկա այցը Բրյուսել և այն օրակարգային հարցերը, որոնք նախատեսվում է քննարկել այցի ընթացքում։

Կողմերն անդրադարձել են նաև ոստիկանության և փրկարար ծառայության ոլորտներում համագործակցության ընթացիկ ծրագրերին ու ԵՄ նոր աջակցության տրամադրմանը»,-ասված է հաղորդագրության մեջ։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչները հանդիպել են

Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպում։ Քննարկման ընթացքում կողմերն անդրադարձել են հակամարտության ընթացքում անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանն առնչվող հումանիտար հարցերին։

Հանդիպման շրջանակում դիտարկվել են տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև որոնողական աշխատանքների կազմակերպման և համակարգման հնարավորությունները։

Կողմերը շեշտել են հումանիտար ոլորտում շարունակական երկխոսության կարևորությունը և վերահաստատել իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու շփումները՝ ի շահ անհայտ կորած անձանց ընտանիքների։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com