Նորություններ

Գյումրու ներքաղաքային տրանսպորտի մրցույթին այս անգամ եւս մասնակցող չի եղել

transport-150x150

Մրցույթն հայտարարվել է չկայացած. հաստատում են Գյումրու քաղաքապետարանից

Գյումրու քաղաքապետանում հոկտեմբերի 2-ին կայանալու էր Գյումրու ներքաղաքային ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության հերթական մրցույթը: Այս անգամ մրցույթն հայտարարված էր միկրոավտոբուսային թիվ 24 (նախկին թիվ 6) երթուղու համար: Երթուղին ճանաչվել է թափուր, քանի որ ավարտվում է երթուղին շահագործող ընկերության եւ քաղաքապետարանի միջեւ կնքված պայմանագրի ժամկետը: 2012 թվականից մինչ այժմ այս երթուղին շահագործում էր «Գյումրուն ամուր հիմք» ընկերությունը:

Երեկ Գյումրու քաղաքապետի մամուլի քարտուղար Լիլիթ Մակարյանն «Ասպարեզին» փոխանցեց, որ հայտարարված մրցույթին մասնակիցներ չեն եղել: Դիմումների, փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետից ուշ մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրել է մի ընկերություն, հանձնաժողովը, սակայն, առաջիկայում ուսումնասիրելու է այդ ընկերության ներկայացրած փաստաթղթերը եւ որոշում է կայացնելու, թե ժամանակավորապես պայմանագիր կնքելու է՞ նշված ընկերության հետ, թե ոչ: Իսկ մինչ հանձնաժողովի որոշում կայացնելը, Գյումրիում թիվ 24 երթուղին շարունակելու է շահագերծել «Գյումրուն ամուր հիմք» ընկերությունը:

Գյումրիում արդեն սովորական են դարձել ներքաղաքային ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության հերթական մրցույթների չկայանալը: Քաղաքապետարանն արդեն 2 տարուց ավել շարունակում է այս կամ այն երթուղին շահագործելու համար ժամանակավորապես պյամանագրեր կնքել Կոմֆորտ լայն ընկերության հետ: Որպես մրցույթների չկայանալու հիմնական պատճառ քաղաքապետարանը գրեթե միշտ նշում է ընկերությունների` պահանջված պայմանններին չբավավարելու հանգամանքը:

Ա. Մկրտչյան asparez.am

«Երկխոսության լսարան» Dialogue Auditorium 27.09.2015

«Երկխոսության լսարան» Dialogue Auditorium հաղորդաշարի 3-րդ թողարկումն է: Հեռուստաքննարկման թեման է՝ՏԻՄ-ների դերակատարությունը արտագաղթի նվազման գործում: Հյուրերն են` <<Խորան Արդինտելեկտուալ կենտրոն>> ՀԿ-ի գործադիր տնօրեն՝ Արմեն Պետրոսյան ,<<Արևամանուկ>> ընտանիքի և երեխայի խնամքի հիմնադրամի գործադիր տնօրեն՝ Արմինե Գմյուր Կարապետյան,Գյումրու Ավագանի՝ Հրայր Կարապետյան,Գյումրու քաղաքապետարան ծրագրերի, արտաքին կապերի, արարողակարգի բաժնի պետ՝Արմեն Հովհաննիսյանը:

This TV program Was supported by a grant from the National Endowment for Democracy www.ned.org Opinions expressed herein are those of the authors and do not necessarily refflect the viewws of NED and implementing organization is «Progress of Gyumri»Civil Society Development Centre’ Non-Governmental Organization.

Без имени-1

«Երկխոսության լսարան» Dialogue Auditorium 13.09.2015

 

«Երկխոսության լսարան» Dialogue Auditorium հաղորդաշարի 2-րդ թողարկումն է: Հեռուստաքննարկման թեման է՝ՏԻՄ-ներ, գործառույթներ, թափանցիկություն, իրավասություններ, ավագանու դերակատարություն: Հյուրերն են` համայնքների ֆինանսիստների միավորում ՀԿ վարչության անդամներ, փորձագետներ Վահան Շահբազյան, Աբրահամ Արտաշեսյան:

This TV program Was supported by a grant from the National Endowment for Democracy www.ned.org Opinions expressed herein are those of the authors and do not necessarily refflect the viewws of NED and implementing organization is «Progress of Gyumri»Civil Society Development Centre’ Non-Governmental Organization.

Без имени-1

«Երկխոսության լսարան» Dialogue Auditorium 30.08.2015

«Երկխոսության լսարան» Dialogue Auditorium հաղորդաշարի 1-ին թողարկումն է: Հեռուստաքննարկման թեման է՝ՏԻՄ-ներ, գործառույթներ, թափանցիկություն, իրավասություններ, ավագանու դերակատարություն: Հյուրերն են` Լևոն Բարսեղյան, Լիլիթ Մակարյան, Կարեն Տերտերյան, Արսեն Աբրահամյան:

This TV program Was supported by a grant from the National Endowment for Democracy www.ned.org Opinions expressed herein are those of the authors and do not necessarily refflect the viewws of NED and implementing organization is «Progress of Gyumri»Civil Society Development Centre’ Non-Governmental Organization.

Без имени-1

ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ 04 սեպտեմբերի 2015 թվական, սկիզբը` ժ. 12:00

 Գյումրի համայնքի ավագանու հերթական նիստը կայանալու է 2015 թվականի սեպտեմբերի 04-ին ժամը 12:00-ին քաղաքապետարանի վարչական շենքում՝ Վարդանանց 1, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ: Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 11:30-ից:

ՕՐԱԿԱՐԳ

1.ԳՅՈՒՄՐԻ  ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆՈՒ  2015 ԹՎԱԿԱՆԻ    ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 04-Ի  ՀԵՐԹԱԿԱՆ  ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ) 

2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի  N 205-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)

3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ «ԳՅՈՒՄՐՈՒ ՕՐ» ԱՄԵՆԱՄՅԱ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ 

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)

 4. ՇՈՒՇԱՆԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԵՎ ԿԱՌԼԵՆ ՄԱՆՋԼԻԿՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ 

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)

5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2015ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 06-Ի  N 7-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)

6. ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԹՎՈՎ 163 (ՄԵԿ ՀԱՐՅՈՒՐ ՎԱԹՍՈՒՆԵՐԵՔ) ԱՆՁԱՆՑ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)

7. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ  ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈՑԻԱԼԱՊԵՍԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՌԵԼԱՓԱՅՏԻ ԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԴՐԱՄԱԿԱՆՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)

8. ԳՅՈՒՄՐՈՒ ««ԿՈՄՊԱՍՍ» ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ  ՈՐՊԵՍ  ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ  ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)

9. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ <<ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ>>  ԳՅՈՒՄՐՈՒ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻՆ ՈՐՊԵՍ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)

10. «ԱՌՏ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ, ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ  ՈՐՊԵՍ  ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ  ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ  ՄԱՍԻՆ 

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ 

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)

11. ԳՅՈՒՄՐՈՒ «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ  ՈՐՊԵՍ  ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ  ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ 

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)

12. «ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐԻ ԵՎ ԿԵՍ ԴԱՐ» ԳՐՔԻ ՏՊԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ  ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՀՈԳԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՐՊԵՍ  ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ  ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)

13. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ԿԱԶՄՎԱԾ ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ 

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)

14. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԴՈՒԴԿՈՅԻ ԵՎ ԲՈՒԼՎԱՐԱՅԻՆ ՓՈՂՈՑՆԵՐԻ ՀԱՏՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ «ԿՈՒՐՍԿԻ ՀՐԱՊԱՐԱԿ»  ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ 

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)

15. «ԳՅՈՒՄՐՈՒ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ»  ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ  ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ 

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)

16. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻՆ ՀՈՂԱՄԱՍ  ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ 

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)

17. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի  N 86-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ 

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)

18. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՃՈՒՐԴԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ 

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ

19. ՄՐՑՈՒՅԹՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ  ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ  ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ 

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Հ. ԳԱՍՊԱՐՅԱՆ)

20. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ ՀՐԱՊԱՐԱԿ  N 10/2 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ  ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ  ԵՎ   ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՉԱՓԸՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ 

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)

21. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ  ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՏԻԳՐԱՆՅԱՆ   ՓՈՂՈՑ N 15/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՊԱՐԻՍՊԸ   ԵՎ ՆՐԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ   ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ    ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ 

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)

22. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ  ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ   ՓՈՂՈՑ N 29/11 ՀԱՍՑԵՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ   ԵՎ ՆՐԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ 

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ

23. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ  2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի  N 56-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ 

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)

24. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 190-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ 

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

25. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ «ԺՊԻՏ», «ԳՈՀԱՐ», «ԳՅՈՒՄՐՈՒ ՄԱՆԿԻԿ» ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ 

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Հ.ՍՈՒԼԹԱՆՅԱՆ

26. ԱՐԹՈՒՐ ՆԻԿՈԼԱՅԻ ՉԻԼԻՆԳԱՐՈՎԻՆ «ԳՅՈՒՄՐՈՒ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻ» ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ 

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝  Ա. ՄԿՐՏՉՅԱՆ)

 

27. ՖԵԼԻՔՍ ՎՐՈՒՅՐԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ  «ԳՅՈՒՄՐՈՒ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻ» ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ 

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝  Ա. ՄԿՐՏՉՅԱՆ)

28. ՀԱՅԿ ՍԱՐԳՍԻ ՔՈԹԱՆՋՅԱՆԻՆ «ԳՅՈՒՄՐՈՒ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻ» ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ 

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝  Ա. ՄԿՐՏՉՅԱՆ)

29. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐՈՒ <<ԿՈՒՄԱՅՐԻ>> ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ 

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝  Ա. ՄԿՐՏՉՅԱՆ)

Կրճատվել են ‹‹Գյումրու օր›› տոնակատարության ծախսերը

IMG_2511Այս տարի ‹‹Գյումրու օր›› տոնակատարությունը կանցկացվի  սեպտեմբերի 5-ին: Ավագանու որոշմամբ ամեն տարի այս տոնակատարությունն անցկացվելու է սեպտեմբերի առաջին շաբաթում:

Սեպտեմբերի 5-ին Գյումրիում միջոցառումների մեկնարկը տրվելու է ժամը 12:00-ին`        տոնական հրավառությամբ. օրն ավարտվելու է ժամը 24:00-ին: Նախատեսվում է 14 միջոցառում, մայրաքաղաքից լինելու են հյուրեր, հրավիրվել են բարձրաստիճան պաշտոնյաներ:

Այդ օրվա տոնակատարությունների կազմակերպման եւ անցկացման համար քաղաքապետարանը նախատեսել է համայնքի բյուջեից ծախսել մոտ 10 մլն դրամ: Քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Լենա Ջիլավյանն  ‹‹Ասպարեզ››-ի  հետ զրույցում տեղեկացրեց, որ տոնակատարությունների նախահաշվի համաձայն` պակասեցվել են նախատեսվող ծախսերը մոտ 3 կամ 2.5 մլն դրամով: Նախատեսվում է ծախսել մոտ 7 կամ 7.5 մլն դրամ, սակայն սա էլ դեռ հստակ եւ վերջանական գումար չէ:

Գյումրու Ավագանու հերթական նիստը կկայանա սեպտեմբերի 4-ին, հենց նույն օրը Ավագանու նիստի հաստատմանը կներկայացվի ‹‹Գյումրու օր›› տոնակատարություններին բյուջեից գումար հատկացնելու մասին նախագիծը:

Նախորդ տարի այս միջոցառումը Գյումրիում անցկացվեց հոկտեմբերի 5-ին եւ համայնքի սուղ միջոցներից ծախսվեց 17 մլն 70 հազար դրամ: Այսչափ գումարի ծախսումը բավականին մեծ դժգոհության եւ քննարկման թեմա դարձավ Գյումրիում: Ինչպես արդեն պարզ է, քաղաքապետարանն այս տարի կրճատել է ‹‹Գյումրու օր›› տոնակատարության ծախսերը եւ նախորդ տարվա համեմատ հնարավորինս համեստ է ծախսելու քաղաքի աղքատիկ միջոցները:

Ա.Մկրտչյան asparez.am

Թիվ 24 երթուղին շահագործելու համար հայտարարվել է մրցույթ

transport-150x150Հոկտեմբերի 02–ին տեղի կունենա Գյումրու ներքաղաքային ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության հերթական մրցույթ միկրոավտոբուսային թիվ 24 (նախկին թիվ 6) երթուղու համար: Ավարտվում է երթուղին շահագործող ընկերության եւ քաղաքապետարանի միջեւ կնքված պայմանագրի ժամկետը:

2012 թվականից մինչ այժմ այս երթուղին շահագործում է «Գյումրուն ամուր հիմք» ընկերությունը: Այս ընկերությունը, ինչպես նաեւ ներթաղաքային տրանսպորտը շահագործող մյուս ընկերությունները, մրցույթը շահել են մեկ ուղեվարձը` 150 դրամ գնով, սակայն քաղաքապետարանի հետ բանավոր համագորկացության արդյունքում ընկերությունների սեփականատերերը համաձայնել են շահագործել մեկ ուղեվարձը 100 դրամով:

2013 թվականի ապրիլից Գյումրու թիվ 24 միկրովատոբուսային երթուղու գինը 50 դրամից դարձավ 70, ապա որոշ ժամանակ անց այն շահագործվեց 100 դրամ արժեքով: Սա քաղաքում միակ միկրոավտոբուսային երթուղին է, որի աշխատանքից գրեթե չեն բողոքում ուղեւորները: Երթուղու ճանապարհը կարճ է`միկրովատոբուսի սկզբնակետը քաղաքի Հաղթանակի պողոտան է, իսկ վերջնակետը`Ապակու գործարանը:

Այս երթուղու շահագործման համար հայտարարված մրցույթին մասանակից ընկերությունները պահանջվող փաստաթղթերը կարող են Գյումրու քաղաքապետարան ներկայացնել մինչեւ 25-ը սեպտեմբերի ներառյալ: Մրցույթն անցկացվում է ՀՀ կառավարության 2001թ. օգոստոսի 16-ի թիվ 762 որոշման պահանջների համաձայն: Մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերից են` ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման լիցենզիան, կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականը, միկրովտոբուսների տեխնիկական անձնագրերը (գրանցման վկայագրերը), միկրովատոբուսների ամրակցված վարորդների` վարորդական իրավունքի վկայականները, աշխատանքային փորձը հավաստող փաստաթղթերը, uահմանված կարգով բժշկական հանձնաժողովի կողմից տրված` առողջական վիճակի մաuին տեղեկանքները. ավտոբուսի վարձակալման դեպքում` վարձակալության պայմանագիրը, ավտոբուսների նախաուղերթային տեխնիկական զննման և բուժզննման աշխատանքների իրականացման հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերը եւ հիմքերը` գործող մրցութային կարգով պահանջվելու դեպքերում եւ այլն:

Անի Մկրտչյան asparez.am

Ս.Բալասանյանը չի հիշում`շինարարական թույլտվություն տվե՞լ է, թե` ոչ

Գյումրիում բնակիչները բողոքում են քաղաքապետարանի հերթական հողհատկացումից եւ շինթույլտվությունից

Գյումրու Շահումյան 188 շենքի հատվածում` Ամենափրկիչ եկեղեցու վերջնամասում, կառուցվելու է ոստիկանական հենակետ: Բնակիչները, սակայն, այս մասին իմանում են  միայն վերջերս ու իրենց դժգոհությունն են հայտնում  շինաշխատանքների մեկնարկից:

-Քաղաքի այս հատվածի բարեկարգումը կատարվել է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ղեկավարման շրջանում, հիմա հանգստի վայր է, ինչպե՞ս է Ս.Բալասանյանը քաղաքի կենտրոնական այս  մասը տրամադրել այլ կառույցների, դժվարությամբ կառուցվածն այսօր քանդվում է,-ասում են տարածքի բնակիչներն ու անտրամաբանական համարում ճեմափողոցի քանդելը:

Այն հատվածում, որտեղ ընթանալու են շինաշխատանքները, արդեն հանվել են որոշ սալիկներ, տեղահանված սալիկները դրվել են կից հատվածում: Երեկ առավոտյան սկսվել եւ մի քանի ժամից հետո ավարտվել են այս աշխատանքները, բնակիչները վիճաբանել են, եւ աշխատակիցներն հեռացել են: Դեռ մի քանի օր առաջ այս հատվածը, որը ենթակա էր քանդման, սպիտակ ժապավենով եւ թելերով շրջապատված էր. բնակիչներն անհանգստանում էին, իրար էին հարց ու փորձ անում, թե էլի ինչ են կառուցելու:

Գյումրու կենտրոնական այս հատվածը հայտնի  է  Պուրակ անունով, կից գտնվող շենքերը բնակելի են, հատվածը սալիկապատված է, աճեցվել են ծաղիկներ, մարդիկ այստեղ անցկացնում են իրենց ամենօրյա հանգիստը: Երեկ լրագրողները քաղաքապետ Ս.Բալասանյանից հետաքրքրվեցին, թե արդյոք այս տարածքը կանաչ գոտի չի՞ համարվում, ինչպե՞ս է կատարվել տարածքի ընտրությունը, հողհատկացում կատարելիս ի՞նչ սկզբունքներով են առաջնորդվել:

-Այդ հատվածն է ընտրվել, որովհետեւ ամենամարդաշատ տեղն է, իրենք են ընտրել (նկատի ունի ոստիկանությանը. հեղ.), տարածքը կանաչ գոտի չէ: Մենք թույլտվությունը հաստատել ենք, ճիշտն ասած` կգնամ քաղաքապետարան, կճշտեմ,-կցկտուր եւ ոչ ամբողջական տեղեկություններ տալով` պատասխանեց Ս.Բալասանյանը եւ լրագրողների ճշտող հարցերին պատասխանելուց խուսափելով` խորհուրդ տվեց ուրախանալ սալիկապատված Ղուկասյան փողոցով, ապա հեռացավ:

«Ասպարեզը» հետեւողական է լինելու եւ հետեւելու է այս խնդրին, առաջիկա համարներում առավել հանգամանորեն կանդրադառնանք քաղաքապետարանի այս հողհատկացման ու շինթույլտվության գործընթացին եւ բնակիչների բողոքներին:

հեղինակ՝ Ա.Մկրտչյան   asparez.am

«Երկխոսության լսարան» Dialogue Auditorium

Շուտով, Ցայգ ՀԸ եթերում Երկխոսության լսարան հաղորդաշարի 1-ին թողարկումն է: Հեռուստաքննարկման թեման է՝ՏԻՄ-ներ, գործառույթներ, թափանցիկություն, իրավասություններ, ավագանու դերակատարություն: