Նորություններ

Քաղաքապետարանը գտել է ներքաղաքային տրանսպորտի անբավարար աշխատելու պատասխանը

Հեղինակ` Անի Մկրտչյան asparez.am

Պաշտոնյան օրենսդրական փոփոխություններ է ակնկալում

Գյումրու քաղաքապետարանում մայիսի 20-ին անցկացվելու էր որոշ թափուր երթուղիների սպասարկման մրցույթ, սակայն այն հայտարարվեց չկայացած` մրցութային հայտեր չլինելու պատճառաբանությամբ: Վերջերս քաղաքապետարանը համաձայնության է եկել Գյումրիում գրանցված «Քամֆորտ Լայն» ընկերության հետ, որն էլ՝ մինչ նոր մրցույթի հայտարարումն ու անցկացումը, ժամանակավորապես շահագործելու է որոշ երթուղիներ: Ինչո՞ւ են ուղեւորները դժգոհում ներքաղաքային տրանսպորտի վիճակից, ինչո՞ւ չեն կայանում հայտարարված մրցույթները եւ ի՞նչ փոփոխություններ են անհրաժեշտ այս ոլորտը հնարավորինս լավ կարգավորելու համար. այս ու այլ հարցերին պատասխանում է քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի բաժնի պետի ժ/պ Արամ Եղոյանը:

-Պարոն, Եղոյան, ինչո՞ւ ներքաղաքային երթուղիների սպասարկման մրցույթներին կազմակերպությունները չեն մասնակցում, որո՞նք են խնդիրները:

-Սա մարդկանց կենցաղային խնդիրներով է պայմանավորված, երկրորդական փողոցների վիճակով, այդ փողոցների վրա մեքնենաներն ավելի շուտ են անսարք դառնում, առաջ է գալիս դրանք սարքելու ու գումար ծախսելու խնդիրը եւ երթուղին եկամտաբեր չի դառնում: Ուրիշ գործոններ էլ կան` արտագաղթը, ուղեւորահոսքի պակասը, որը եւս ազդում է ուղեւորափոխադրման կազմակերպության աշխատանքների վրա:

-Այս խնդիրների պատճառով հնարավո՞ր է, որ Գյումրիում ուղեվարձը թանկանա:

-Գյումրիում դա ընդհանրապես բացառում ենք, շահագործող կազմակերպությունները մրցույթն հաղթել են 150 դրամ ուղեվարձով, սակայն նրանց հետ նախապես պայմանավորվածություն ենք ձեռք բերել՝ շահագործել 100 դրամով, որն անփոփոխ է լինելու:

-Իսկ ոչ թափուր երթուղիների սպասարկման որակից Դուք քաղաքացիներից չե՞ք ստանում դժգոհություններ:

-Ստանում ենք: Իմ կարծիքով, տրանսպորտի ոլորտն ամենադժվար ոլորտներից է, քանի որ սպասարկում է իրականացնում: Եթե անգամ ամեն ինչ իդեալական էլ դարձնես, կգտնվեն այնպիսի մարդիկ, որ էլի կբողոքեն: Ես համաձայն եմ` մեր այսօրվա երթուղիներն իդեալական չեն, մենք ունենք խնդիրներ, կունենանք նաեւ բողոքներ:

-Այդ խնդիրներից, օրինակ, այս մեկը` ինչո՞ւ մի շարք միկրոավտոբուսների կանգառներ հասնելը երկար է տեւում, սահմանված 10-12 րոպեից ուշ են հասնում կանգառ:

-Խնդիրն այն է, որ  թարմացվող մեքենաներ չկան: Ոչ շահութաբեր լինելով, իհարկե, չեմ ասում ընդհանրապես շահութաբեր չէ, ավտոպարկը չի թարմացվում, մեքենաները սկսել են հաճախակի դուրս գալ շարքից, նրանք, իհարկե, համապատասխանում են մրցութային կարգին` 15 տարին լրացված չեն, բայց շուտ են շարքից դուրս գալիս: Հնարավոր է, որ մի երթուղուց 2-3 ավտոմեքենա խնդիր ունենա, 1-2 ժամով դուրս գա երթուղուց եւ ուշ հասնեն կանգառներ:

-Լավ, այս հարցերը ինչպե՞ս պետք է լուծել:

-Ես չեմ կարծում, որ գործող օրենսդրությամբ, որոշումներով մենք այս խնդիրը կլուծենք, հույս ունեմ, որ փոփոխություններում դրական տեղաշարժ կլինի:

-Վարոդների` ուղեւորների հանդեպ վերաբերմունքի մասին ի՞նչ կասեք:

-Այդ մասին բազմիցս է խոսվել, եւ ես միշտ ասել եմ վարորդներին` դուք ուղեւորին պետք է վերաբերվեք՝ ինչպես ձեր տան անդամին: Ասեմ, որ այս հարցում դրական փոփոխություն կա:

-Բայց, կարծես, դանդաղ է այդ փոփոխությունը կատարվում:

-Թող լինի դանդաղ, բայց լինի հաստատուն, ես դրան կողմ եմ: Այսօր կարող եմ ասել, որ վարորդ-ուղեւոր հարաբերություններում անպարկեշտ վերաբերմունքն իսպառ վերացել է:

-Վարորդին ո՞վ է ընդունում աշխատանքի եւ ինչպե՞ս:

-Տեղեկացված չլինելով` դիմում են մեզ` տրանսպորտի բաժնին, սակայն պետք է դիմեն երթուղին շահագործող կազմակերպությանը: Նայում ենք, եթե վարորդն ունի «Դ» կարգի վարորդական իրավունք, տեղեկացնում ենք կազմակերպությանն ու ուղղորդում այնտեղ, մյուս հարցերով կազմակերպությունն է զբաղվում: Մեր քաղաքապետարանի գործառույթները, գործող օրենքի շրջանակում, շատ սահմանափակ են, մենք իրավասու ենք օրենքի շրջանակում, նախատեսված կարգով, հաստատել երթուղին, չվացուցակ կազմել, անցկացնել մրցույթ: Մրցույթն անցկացնելուց հետո կա տրանսպորտի պետական տեսչություն, որն էլ զբաղվում է այս հարցերով, այսինքն՝ հսկողությունը տրանսպորտի պետական տեսչությանն է:

-Վերջին հարցազրույցներից մեկում քաղաքապետ Ս.Բալասանյանը նշեց, որ առաջիկայում չի բացառվում տրանսպորտի շահագործման ոլորտում միջնորդավորված` երթուղիները շահագործող կազմակերպությունները, դուրս գան, ամբողջ համակարգի հարցերով զբաղվի քաղաքապետարանի համապատասխան բաժինը:

-Որքան ես տեղեկացված եմ` կառավարության թիվ 765-Ն որոշման դրույթներն են փոփոխվելու: Իմ տեղեկություններով. այս փոփոխությունների մասին արդեն կա նախագիծ, սակայն չգիտեմ, թե երբ այն կհաստատվի: Նախագծով համայնքին իրավունք է տրվում զբաղվել երթակարգավորման հարցերով, նաեւ թույլ է տալիս, որ քաղաքապետարանը որպես փոխադրող հանդես գա, ինչի իրավունքը, գործող օրենքի շրջանակում, մենք այսօր չունենք:

Հ.Գ. Ավելացնենք, որ այսօր` ժամը 12-ին, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում տեղի է ունենալու հանդիպում-քննարկում, որն ուղղված է տրանսպորտի թափանցիկ կառավարմանն ու սպասարկման որակի բարձրացմանը: Քննարկման հյուրն է լինելու նաեւ քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի բաժնի պետի ժ/պ Արամ Եղոյանը:

Անի Մկրտչյան asparez.am

Հանրային քննարկում 29.06.2014թ.

«Քաղաքային տրանսպորտի կառավարման եւ սպասարկման որակի բարձրացում` հանուն ուղեւորների շահերի պաշտպանության»

Ծրագրի նպատակն է Գյումրի քաղաքի տրանսպորտային միջոցների կանոնավոր մշտադիտարկման, հանրային իրազեկման, ուղևորների կարծիքների հիման վրաբարձրացնել բնակչության տեղեկացվածությունը տրանսպորտային ծառայության գործունեության մասին, խթանել քաղաքացիների ակտիվությունը և որակի բարելավելու գործընթացին,  այս ծառայության գործունեության, մրցույթների անցկացման թափանցիկությունը:

 Այս նպատակով իրականացվել են՝

  • Կազմակերպության կողմից ստեղծված Հանրային մոնիտորինգայինխորհրդիանդամների կողմիցանցկացվելէ մոնիտորինգ և արդյունքներնուվերլուծություններնայսօրկհրապարակենք,  առաջարկություններըկներկայացնենք Գյումրու ՏԻՄ-ներին,

  • կազմակերպել ենք արդեն հանրային 3 քննարկումներ, որոնց մասնակցել են ՔՀԿ-ների և ՏԻՄ-ների ներկայացուցիչներ,

  • անցկացվել են 2 հարցախույզներ (wox-pop) բնակչության շրջանում՝ Ինչպես  են գնահատում տրանսպորտի սպասարկման որակը: Որո՞նք են տրանսպորտային միջոցին ներկայացվող պահանջները կամ սպասարկմանբարձրորակիապահովման համար ինչ միջոցներ են անհրաժեշտ ձեռնարկել, դրանքներկայացվում են  հաղորդումների ընթացքում,

  • կազմակերպվել են 1 հեռուստաքննարկում ուղիղ եթերում, ապահովվել է ինտերակտիվ կապով, բնակչությունը ուղիղ հեռախոսակապով հնարավորություն է ունեցել իրեն հուզող հարցերն ու խնդիրները ներկյացնել, տեղադրվել է կազմակերպության կայքում՝ progressgyumri.am,  1 հեռուստահաղորդում անցկացվելու է այսօր, ինչը կներկայացնենք առաջիկայում, դարձյալ կտեղադրվի կայքում,

  •  կայքում անցկացվել են օնլայն հարցումներ տրանսպորտի աշխատանքի վերաբերյալ, որտեղ մասնակիցների 28%-ը գնահատել է շատ վատ, 32%-ը վատ, 20%-ը պետք է լավացնել, 12%-ը լավ, 8%-ը շատ լավ, ստեղծվել է թեժ գիծ

  • առաջիկայում իրազեկող 12 ցուցատախտակներ կտեղադրվեն 12 կանգառներում:

   IMG_7064IMG_7049

 

 

Ցայգ ՀԸ եթերում, հունիսի 28-ին, ժամը 19:30-ին, “Եղիր իրազեկ” հաղորդաշարի հերթական թողարկումն է:

IMG_5472

Ցայգ ՀԸ եթերում, հունիսի 28-ին, ժամը 19:30-ին, “Եղիր իրազեկ” հաղորդաշարի հերթական թողարկումն է: Հեռուստաքննարկման թեման վերաբերում է ծխելու դեմ պայքարի ուղիներին, այս ոլորտում գործող օրենսդրությանը:

Հանրային քննարկում հունիսի 28-ին, ժամը 12:00-ին, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբում

Հարգելի գործընկերներ, հունիսի 28-ին, ժամը 12:00-ին, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբում /հասցեն`ք. Գյումրի, Պուշկինի 96/, տեղի է ունենալու հանդիպում քննարկում, որն իրականացվումէ «Գյումրու Առաջընթաց» Քաղաքացիական Հասարակության Զարգացման Կենտրոն» ՀԿկողմից «Քաղաքային տրանսպորտի կառավարման և սպասարկման որակի բարձրացում՝հանուն ուղևորների շահերի պաշտպանության» ծրագրի շրջանակներում և նպատակաուղղված է քաղաքային տրանսպորտի թափանցիկ կառավարմանն ու սպասարկման որակի բարձրացմանը:

“Եղիր իրազեկ” 21.06.2014

IMG_5472

Ցայգ ՀԸ եթերում, հունիսի 21-ին, ժամը 19:30-ին, Եղիր իրազեկ հաղորդաշարի հերթական թողարկումն է: Հեռուստաքննարկման թեման վերաբերում է ծխելու վնասներին, հետևանքներին, ծխելու դեմ պայքարի ուղիներին:

“Եղիր իրազեկ”

IMG_5959

Ցայգ ՀԸ եթերում, հունիսի 7-ին, ժամը 19:35-ին, Եղիր իրազեկ հաղորդաշարի հերթական թողարկումն է: Հեռուստաքննարկման թեման վերաբերում է ծխելու վնասներին, հետևանքներին, ծխելու դեմ պայքարի ուղիներին: