Նորություններ

‹‹Գյումրեցու ոգի›› կուսակցության վստահված անձը Բալասանյանի խմորեղենն էր բաժանում

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդը փոխանցում է, որ ‹‹Գյումրեցու ոգի›› կուսակցության վստահված անձը Ս. Բալասանյանի ուղարկած խմորեղեն էր բաժանում 34/18 ընտրատեղամասում, որը տեղակայված է Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցում:

Այս ընտրատեղամասում կնիքված քվեաթերթիկները հանձնաժողովականների սեղաններին անակնկալ հայտնվեցին: Պարզաբանումներին ի պատասխան՝ ընտրատեղամասի նախագահը վստահեցրեց, որ հենց նոր է կնիքվել եւ ստորագրվել:

Բալասանյան դաշինքի վստահված անձը պարբերաբար զանգեր ստանալուց հետո առանձնանում էր ընտրատեղամասի նախագահի հետ: Նա նաեւ հաղորդագրության միջոցով ուղարկում էր այն քաղաքացիների անուն-ազգանունները, բնակության հասցեները, ովքեր այդ պահին ընտրություն էին կատարում:

Թիվ 34/18 ընտրատեղամասի հենց մուտքի մոտ հարցումներ է անցկացնում Արման Օհանյան անունով մի երիտասարդ: Նա ձեռքին ուներ քվեաթերթիկի նմուշների նմանությամբ թերթիկներ, որոնց վրա գրված է բոլոր քաղաքական ուժերի անունները: Ընտրատեղամասից դուրս եկող քաղաքացիներից նա հետաքրքրվում էր, թե ում են ընտրել: Մեր միջնորդությամբ հանձնաժողովի նախագահը պարզաբանեց, որ երիտասարդը ինչ-որ կազմակերպության ներկայացուցիչ է, իսկ հարցախույզը`արտոնված: Այնուհետ կրկին մեր միջնորդությամբ նախագահը երիտասարդին հեռացրեց ընտրատեղամասի մուտքի մոտից:

Մեր դիտարկումները ցույց տվեցին, որ այդ երիտասարդի` Արման Օհանյանի եւ Գյումրեցու ոգի կուսակցության վստահված անձի հարաբերությունները բավականին ջերմ էին: Նրանք պարբերաբար հանդիպում էին, զրուցում, վստահված անձը թերթիկներն էր նայում:

 

Ժամը 11:00-ի սահմաններում ընտրատեղամաս բերվեց Սամվել Բալասանյանի կողմից ուղարկված թխվածքները, սուրճը եւ հանքային ջրերը: Գյումրեցու ոգի կուսակցության վստահված անձը սկսեց տեղավորել եւ հանձնաժողովականներին հյուրասիրել քաղաքապետի թեկնածուի ուղարկած սննդամթերքները:

08:00-ից մինչեւ 12:00 թիվ 34/18 ընտրատեղամաս ընտրության եկած քաղաքացիները նախ դժգոհում էին ցուցակների անմատչելիությունից`պատճառաբանում էին, որ բարձր են փակցված, իսկ ոմանք էլ իրենց անունները չէին գտնում, հեռանում էին առանց պարզաբանման:

Ընտրատեղամասում ակտիվ էր նաեւ Հայկական Վերածնունդ կուսակցությունը: Նրանց վստահված անձինք երկուսն էին թիվ 34/18 ընտրատեղամասում:

Նոր քվեաթերթիկ չեն տվել 34/38 տեղամաս

34/38 տեղամասում ընրտող Ազգանուշ Սարգսյան, քվեարկության նշան դնելու փոխարեն ստորագրել է, դուրս է եկել քվեախցիկից, հանձանժողովի նախագահին, տեղեկացրել է, որ սխալվել է, քվեաթերթիկը մի կողմ են դրել ու նոր քվեաթերթիկ չեն տվել:

 

Գյումրիում ՏԻՄ ընտրությունների լրահոս; դիտեք՝ տեսանյութը

Ժամը 13:00-ի դրությամբ Գյումրու թիվ 34/71 ընտրատեղամասում քվեաթերթիկների եւ ծրարների անհամապատասխանությունէ եղել: Մեր դիտորդը տեղեկացնում է, որ 17 քվեաթերթիկ ու 18 ծրար է եղել:

Ժամը 13-ի դրությամբ թիվ 34/02 տեղամասում, որը տեղեկայաված է Պարույր Սեւակ 4 հասցեում, մայրը ստորագրե է որդու փոխերեն, մեր դիտորդը արձանագրել , նկարել է խախատումը, որից հետո հանաձաժողավականները դիտորդին սպառնացել են դուրս հրավիրել տեղամասից:

Թիվ 3-րդ դպրոցում տեղակայաված 34/73 տեղամասում քաղաքացին՝ Մուրդյան Լյովա Արսենի, պարզել է, որ իր ընտանիքի անդամներրի անունները միաժամանակ առակ են մի քանի ընտրատեղամասի ցուցակներում: Հանձաժողովականները չեն արձանագրել, քաղաքացին էլ առանց ընտրելու հեռացելէ տեղամասից:

34/01 ըտնտրատեղամասում հանձանժողովի անդամների տեղափոպության ժամանակ քվեաթերթիկներից 3-ը պոկել, դրել են սեղանին, ընտրողներին չեն տվել, ապա առանց գորշընթացն ավարտելու, տեղափոխվել են: Նշենք, որ ըստ ԸՕ-ի՝ յուրաքանչյուր 2 ժամը մեկ հանաձնաժողովի անդամները պետք է տեղերով փոխվեն: Դիտեք՝ տեսանյութը

 

Անունները միաժամանակ առկա են մի քանի ընտրատեղամասի ցուցակներում:

Թիվ 3-րդ դպրոցում տեղակայաված 34/73 տեղամասում քաղաքացին՝ Մուրդյան Լյովա Արսենի,  պարզել է, որ իր ընտանիքի անդամներրի անունները միաժամանակ առկա են մի քանի ընտրատեղամասի ցուցակներում: Հանձաժողովականները չեն արձանագրել, քաղաքացին էլ առանց ընտրելու հեռացելէ  տեղամասից:

Փակ տուփով սնունդ են բերել՝ վրան գրված՝ «Բալասանյան»

«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ» ՀԿ դիտորդ Անի Գյուլբուդաղյանը  ահազանգում է՝ քիչ առաջ Գյումրու թիվ 34/72 ընտրատեղամասում, որը տեղակայված է Գյումրու թիվ 25 հիմնական դպրոցում, փակ տուփով սնունդ են բերել՝ վրան գրված՝ «Բալասանյան»:Վստահված անձինք եւ դիտորդները հանձնաժողովի նախագահին տեղյակ են պահել գովազդվող տուփի ու նման ուղղորդման մասին, փակ տուփը սենյակից սենյակ է տեղափոխվել, սակայն ընտրատեղամասից դուրս չի եկել:

ՏԻՄ ընտրությունները Գյումրիում վաղ առավոտից սկսվել են լարված մթնոլորտում

Ընտրախախտումների դեպքում զանգահարեք մեր թեժ գծին՝ 098 691690, 055691693 հ/հ, Ասպարեզ ակումբ՝ 50622 համարով:
  -ՏԻՄ ընտրությունները Գյումրիում վաղ առավոտից սկսվել են լարված մթնոլորտում:
Տարբեր ահազանգեր ենք ստանում մեր դիտորդներից: Ժամը 10-ի դրությամբ ընտրատեղամասերում իրավիճակն այսպիսին է 34/38 Հովհհանես Ալեքսանի Գրիգորյանը փորձել է կատարել լցոնում, բայց փորձը կասեցվել է 34/48 Անհայտ անձինք, որոնք նեկայացել են Բալասանյան դաշինքից, ցուցակներով գրանցում են ընտրողներին 34/27 Քվեախցում տեսանկարահանող սարք է տեղադրված, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները ընտրողերի ցուցակ ունեն, որի վրա պարբերաբար նշումներ են կատարում Թիվ 34/01 ընտրատեղամասում խոշորացույց չկա, հանձնաժողովի անդամները տեղերով փոխվելու ժամանակ քվեաթերթիկները թողել են սեղանին: Ֆոտոն վարժարանում տեղակայված 34/08 ընտրատեղամասում տուփը կոտրված է եղել:14543414_1216215881786396_1305042936_n
Ժամը 9-10 -ը ընկած ժամանակահատվածում 34
/29 տեքստիլ ակումբ՝ Մ, Մկրտչյան 49 հասցեում, 2 անգամ արդեն ուրիշի անվան դիմաց են նշում։ 34/05 «Ձյունիկ մանկապարտեզ» /Անի թաղամաս,3 փ.-5ա շ. Իր ընտրատեղամասում քվեարկություն է կատարել հանձնաժողովի անդամներից մեկը, բայց որոշել է քվեարկել անձնագրի ու նույն սկզբունքով քվեաթերթիկը գցել է տուփի մեջ։ Դիտորդի դիտարկումներից հետո մարվել է քվեաթերթիկը եւ կազմվել արձանագրություն։ 34/67 թիվ 10 հիմնական դպրոց, Գորկու 77 քվետուփի հետեւը պատուհան է եղել, բերել վարագույրով ծածկել են 34/32 Գյումրեցի ոգի կուսակցության վստահված անձի հետ խնդիրներ են եղել, վերջինս իր ծանոթին փորձել է ուղեկցել քվեարկույան, բայց հանձնժողովի անդամները չեն թույլատրել:

 

82 վերապատրաստվող դիտորդ կծանոթանա ընտրական օրենսգրքի փոփոխություններին

«Ժողովրդավարական գործընթացները Երկխոսության լսարանում» ծրագրի շրջանակներում «Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ» ՀԿ-ին կողմից անցկացվեցին սեմինար դասընթացներ, որի ընթացքում 82 ակտիվ քաղաքացիներ ձեռք բերեցին դիտորդական հմտություններ և փորձ՝ վերահսկողության միջոցով հսկելու ՏԻՄ ընտրական գործընթացները 82 ընտրատեղամասերում:

 

P1170425 P1170334 P1170351 P1170375 P1170382 P1170388

Թույլ չտա՜ք, որ ուրիշը քվեարկի ձեր փոխարեն

Ընտրությունների ու ընտրական գործընթացների ժամանակահատվածում Հայաստանի ողջ պետական ապարատը, համակարգը, ռեսուրսները ներդրվում են կեղծիքների նախապատրաստմանը, ընտրակաշառքի, ահաբեկման, ճնշումների ու ուղղորդումների միջոցով իշխանությունների վերարտադրմանը: Հիշե՛ք՝ երկրում փոփոխություններ կարող են սկսվել ոչ թե ընտրություններից հետո՝ երթերի և հանրահավաքների միջոցով, այլ դրանից առաջ՝ ընտրությունների օրը, ուրեմն, տեր եղեք ձեր քվեին, մի վախեցե՜ք, ձեր կատարած քվեարկությունը ոչ ոք չի իմանա, թույլ չտա՜ք, որ ուրիշը քվեարկի ձեր փոխարեն:

«Երկխոսության լսարան» Dialogue Auditorium 25.09.2016

Նախընտրական քարոզարշավը շարունակվում է, ինչպե՞ս է ընթանում այն, ի՞նչ մարտավարությամբ, ինչ ծրագրերով են ներկայանում կուսակցությունները, այս մասին խոսել են Արմեն Ներսիսյանը՝ Գյումրեցի ոգի, Արմեն Բադալյանը՝ Ալյանս և Գեղամ Մկրտչյանը՝ Գործարար կուսակցությունից: