Ուղիղ եթեր
YouTube
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
1915 թվականի այս օրը սկսվեց Օսմանյան կայսրությունում հայերի կազմակերպված բնաջնջումը, որի հետևանքով զոհ գնաց շուրջ 1.5 միլիոն մարդ։ Ապրիլի 24-ը սգի, հիշողության և պահանջատիրության օր է։
Ամեն տարի հազարավոր մարդիկ այցելում են Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին։ 111 տարի անց հիշում ենք՝ որպեսզի չկրկնվի։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 23-ին հյուրընկալել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանը։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է հյուրերին և մաղթել համատեղ արդյունավետ գործակցություն։
Պատվիրակության ղեկավար Յանես Լենարչիչը հայտնել է, որ դիտորդական առաքելությունը դիտարկելու է ընտրությունների բոլոր փուլերը և միջանկյալ զեկույց է հրապարակելու փաստական տվյալներով։ Այնուհետև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրապարակելու է երկու գնահատողական զեկույց՝ առաջինը ընտրությունների հաջորդ օրը, երկրորդը՝ ընտրություններից մի քանի ամիս անց։ Դիտորդական առաքելությունը նախատեսում է ՀՀ գործուղել մինչև 250 կարճաժամկետ և 30 երկարաժամկետ դիտորդ։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի հերթական ընտրություններին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով առաջադրման հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ։ Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման վերջնաժամկետը մայիսի 3-ն է։
Ցանկը ներկայացնում ենք ըստ ԿԸՀ առաջադրման հայտ ներկայացնելու հերթականության։
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՆՈՐՀԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
«ԲՈԼՈՐԻՆ ԴԵՄ ԵՄ» ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
«ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔ (կազմում՝ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ, «ՆՈՐ ԴԱՐԱՇՐՋԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ,«ՄԻԱՎՈՐՎԱԾ ՀԱՅԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ)
«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
«ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
«ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ կազմում՝«ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ, «ԱՌԱՋ» ԱՋԱԿԵՆՏՐՈՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՔՐԻՍՏՈՆԵԱ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
«ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
«ԱԼՅԱՆՍ» ԱՌԱՋԱԴԻՄԱԿԱՆ ՑԵՆՏՐԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՌԵՖՈՐՄԻՍՏՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՔՈՉԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ԵՎ ԱԶԳԻ ԶԱՐԹՈՆՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված համատեղ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Ա.Ա․-ն, Կ.Ե․-ն և Հ.Թ․-ն նախնական համաձայնությամբ խմբի կազմում, կեղծ փաստաթղթերի և տեղեկությունների օգտագործմամբ՝ 42 հզր ԱՄՆ դոլար գումարի դիմաց կազմակերպել են Ս.Յ․-ի և Ա.Յ․-ի ելքը Հայաստանի Հանրապետությունից, օտարերկրյա պետություն մուտքը և օտարերկրյա պետությունում գտնվելը:
Մասնավորապես՝ Ա.Ա․-ն, Կ.Ե․-ն և Հ.Թ․-ն կեղծ փաստաթղթերի հիման վրա կազմակերպել են Ս.Յ․-ի և Ա.Յ․-ի կողմից «Շենգենյան համաձայնության երկրներ» մուտքի թույլտվության ստացումը։
Այնուհետև, Ա.Ա․-ի, Կ.Ե․-ի և Հ.Թ․-ի կազմակերպմամբ Ս.Յ․-ն և Ա.Յ․-ն ԱՄՆ հասնելու նպատակով մեկնել են Իտալիա, այնուհետև՝ Բրազիլիա, Պանամա, Նիկարագուա, Հոնդուրաս, Գվատեմալա, Մեքսիկա։ Վերջիններս Մեքսիկայից 4–րդ փորձից միայն կարողացել են մուտք գործել ԱՄՆ, որտեղ ամիսներ շարունակ մնալով տարբեր քրեակատարողական հիմնարկներում՝ վերադարձել են Հայաստանի Հանրապետություն։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում Ա.Ա.-ի, Կ.Ե.-ի և Հ.Թ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 470-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անօրինական միգրացիայի կազմակերպումը):
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նաև պարզվել է, որ վերջիններս նախկինում նույնպես կատարել են նույնաբնույթ հանցանքներ, մասնավորապես՝ Հ.Թ․-ն նախաքննության փուլում գտնվող այլ քրեական վարույթով, իսկ Ա.Ա․-ն և Կ.Ե․-ն՝ դատաքննության փուլում գտնվող քրեական գործով ունեն մեղադրյալի կարգավիճակ։
ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք՝ անօրինական միգրացիայի զոհ չդառնալու համար զերծ մնալ գումարի դիմաց կեղծ փաստաթղթերի պատրաստմամբ՝ ԱՄՆ կամ այլ երկրներ մեկնելու խոստումներ տվող անձանց դիմելուց և այդ եղանակով մեկնելու փորձերից:
ՀՀ իրավապահ մարմինները մշտապես հետևողական աշխատանքներ են տանում նմանատիպ դեպքերի բացահայտման և հանցանք կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Նոր կարգավորում․ 16 տարեկանից՝ պարտադիր ID քարտ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքի և հարակից նախագծերի փաթեթին՝ այն համարելով անհետաձգելի։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի խոսքով՝ նախաձեռնության նպատակը կենսաչափական նոր համակարգի ներդրմանն համապատասխան օրենսդրական դաշտի ձևավորումն է։
Նախագծով առաջարկվում է 16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը դարձնել պարտադիր։ Միայն նույնականացման քարտ ունենալու դեպքում քաղաքացիները կկարողանան ստանալ կենսաչափական անձնագիր։ 6-16 տարեկանների համար նախատեսվում է կամավորության սկզբունքով նույնականացման քարտ ունենալու հնարավորություն, իսկ մինչև 6 տարեկանների դեպքում անձը հաստատող փաստաթուղթ կդիտարկվի ծննդյան վկայականը։
Նախատեսվում է նաև, որ բոլոր ճամփորդական փաստաթղթերը կհամապատասխանեցվեն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) ստանդարտներին։ Ըստ նախարարի՝ նույնականացման քարտը կդառնա հիմնական փաստաթուղթ ներպետական գործառույթների համար, իսկ անձնագիրը կդիտարկվի որպես ճամփորդական փաստաթուղթ։ Փոփոխություններով կենսաչափական կդառնան նաև օտարերկրացիների, փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթերը։
Բացի այդ, կարգավորվում է պետություն-մասնավոր համագործակցության շրջանակը՝ սահմանելով, որ մասնավոր գործընկերը վարչարարական որոշումներ չի կայացնելու, իսկ գործընթացը կմնա պետության լիազորությունների շրջանակում։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Արագածոտնի և Շիրակի մարզեր՝ ծանոթանալու դպրոցաշինության և կրթական ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին։ Այցի ընթացքում նա եղել է մի շարք նորակառույց և վերանորոգված դպրոցներում, որտեղ ներկայացվել են իրականացված աշխատանքներն ու ստեղծված պայմանները։ 
Ծրագրերը իրականացվում են կառավարության «300 դպրոց» նախաձեռնության շրջանակում։ Վարչապետը նշել է, որ կրթությունը երկրի զարգացման առանցքային հիմքն է՝ ընդգծելով, որ դպրոցները պետք է դառնան համայնքների կյանքի կենտրոններ։ Շիրակի մարզում վարչապետը այցելել է նաև Գյումրիի,և Ախուրյանի դպրոցներ՝ ծանոթանալով վերանորոգման աշխատանքներին և պայմաններին։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Սույն թվականի ապրիլի 22-ի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում քննարկվել է նոր սպառման համակարգերի՝ բաշխման ցանցին միացման վճարների նվազեցման հարցը։ Էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոններով սահմանվեցին բաշխման ցանցին միացման նոր սակագները՝ 0.22 կՎ և 0.4 կՎ լարմամբ առանձնատների և առանձին շինություններում գտնվող դիմող անձանց, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի կառուցապատողների կողմից վճարվող համապատասխան միացման վճարները։
0.22 կՎ լարմամբ միացող առանձնատների և առևտրային սպառողների ստանդարտ միացման վճարը՝
10 կՎԱ հզորության համար Երևան քաղաքում նվազեցվեց շուրջ 40%-ով՝ սահմանելով 166 հազար դրամ, գործող 277 հազար դրամի փոխարեն, իսկ հանրապետության մյուս տարածքներում՝ շուրջ 46%-ով՝ սահմանելով 124 հազար դրամ՝ գործող 229 հազար դրամի փոխարեն,
14 կՎԱ հզորության համար Երևան քաղաքում նվազեցվեց շուրջ 34%-ով՝ սահմանելով 199 հազար դրամ, գործող 300 հազար դրամի փոխարեն, իսկ հանրապետության մյուս տարածքներում՝ շուրջ 40%-ով՝ սահմանելով 140 հազար դրամ՝ գործող 234 հազար դրամի փոխարեն,
0.4 կՎ լարմամբ միացող առանձնատների և առևտրային սպառողների ստանդարտ միացման վճարի հաստատուն բաղադրիչը նվազեցվեց շուրջ 24%-ով՝ սահմանելով 229 հազար դրամ, գործող 300 հազար դրամի փոխարեն, իսկ փոփոխական ծախսերի մեծությունը Երևան քաղաքի համար՝ շուրջ 65%-ով՝ սահմանելով 16 հազար դրամ՝ գործող 46 հազար դրամի փոխարեն, հանրապետության մյուս տարածքների համար՝ շուրջ 55%-ով՝ սահմանելով 9 հազար դրամ՝ գործող 20 հազար դրամի փոխարեն։
10 կՎԱ հզորության համար Երևան քաղաքում նվազեցվեց շուրջ 40%-ով՝ սահմանելով 406 հազար դրամ, գործող 672 հազար դրամի փոխարեն, իսկ հանրապետության մյուս տարածքներում՝ շուրջ 39%-ով՝ սահմանելով 275 հազար դրամ՝ գործող 448 հազար դրամի փոխարեն,
14 կՎԱ հզորության համար Երևան քաղաքում նվազեցվեց շուրջ 45%-ով՝ սահմանելով 424 հազար դրամ, գործող 769 հազար դրամի փոխարեն, իսկ հանրապետության մյուս տարածքներում՝ շուրջ 39%-ով՝ սահմանելով 318 հազար դրամ՝ գործող 520 հազար դրամի փոխարեն։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
ՀՀ ՄԻՊ-ն արձագանքել է գերության մեջ պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նամակին։ Հայտարարությունում նշվում է, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը չի ստացել որևէ պաշտոնական առաջարկ Ադրբեջանից՝ համագործակցության վերաբերյալ, ինչպես նաև չի ստացել որևէ հաստատում այն մասին, որ ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստելու այդ համագործակցությանը։
«Սոցիալական մեդիայում և զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է Ռուբեն Վարդանյանի ուղերձը՝ ուղղված ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։
Ուղերձի շրջանակներում ներկայացված են մի շարք դիտարկումներ ՄԻՊ հաստատության մանդատի և լիազորությունների վերաբերյալ, որոնց հարկ ենք համարում անդրադառնալ ստորև։
Նախ, կարևոր ենք համարում ընդգծել, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը գործում է անկախության սկզբունքի հիման վրա, չի հանդիսանում կառավարության մաս, գործում է վերջինից անկախ և Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի հավատարմագրման հարցերով ենթահանձնաժողովի կողմից հավատարմագրված է կառույցի անկախությունը հաստատող A կարգավիճակով։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նշված կարգավիճակը ենթադրում է, որ վերջինս պետության անունից չի կարող և չի վարում բանակցություններ, չի իրականացնում պետության արտաքին քաղաքականությունը, այլ գործում է բացառապես Հայաստանի Հանարապետության օրենսդրությամբ և միջազգային չափանիշներով՝ Մարդու իրավունքների պաշտպանին վերապահված մանդատի շրջանակներում։ Ըստ այդմ, Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները տարածվում են բացառապես Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մարդու իրավունքների ենթադրյալ խախտումները արձանագրելու գործընթացների վրա՝ անկախ իրավունքը կրողի ունեցած քաղաքացիությունից։
Ավելին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը ազատությունից զրկման վայրերում մշտադիտարկման այցեր իրականացնելու իրավասություն և այդ այցերի ընթացքում իր բոլոր գործիքները կիրառելու անարգել հնարավորություն ունի բացառապես Հայաստանի Հանարապետությունում։
Միևնույն ժամանակ, հարկ ենք համարում ընդգծել, որ խաղաղության գործընթացների շրջանակներում մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունները կարող են ունենալ առանցքային դերակատարություն՝ խստորեն պահպանելով նշված մարմինների գործունեության համար ամրագրված միջազգային չափանիշները, էթիկական սկզբունքները և այդ դերակատարությունն իրականացնելով անկախության, անկողմնակալության, չեզոքության, բազմակողմանիության և համագործակցության սկզբունքների հիման վրա։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը, լինելով Միավորված ազգերի կազմակերպության կողմից որպես անկախ մարմին հավատարմագրված հաստատություն, ոչ թե ստեղծված իրավիճակում է չափազանց կարևոր համարում մարդասիրական և իրավական բոլոր մեխանիզմների անհապաղ գործարկումը, այլ մշտապես է գործադրել հետկոնֆլիկտային և խաղաղության գործընթացներում ունեցած իր գործիքակազմերը, այդ թվում՝ Ադրբեջանում ազատությունից զրկված հայերի իրավունքների ապահովման տեսանկյունից։ Այս առնչությամբ հրապարակման ենթակա տեղեկատվությունը ներկայացված է Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական հարթակներում։
Միևնույն ժամանակ, հարկ է նկատի ունենալ, որ մարդու իրավունքների ազգային հաստատությունների գործունեությունը կառուցված է նաև խորհրդապահության և «մի’ վնասիր» սկզբունքների վրա, ինչը Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի կողմից պահպանվում է այժմ և պահպանվելու է ապագայում՝ բոլոր գործընթացների շրջանակներում։
Տարակուսած ենք ուղերձի տեքստում ներկայացված հետևյալ մտքից. «Մեր զրույցի ընթացքում Ադրբեջանի օմբուդսմենը նշել է, որ Ձեզ հետ արդեն քննարկել է Բաքու այցելելու հնարավորությունը, և ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստել դրա կազմակերպմանը»։ Հարկ ենք համարում ընդգծել, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը չի ստացել որևէ պաշտոնական առաջարկ քննարկվող հարցով համագործակցության վերաբերյալ, ինչպես նաև չի ստացել որևէ հաստատում այն մասին, որ ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստելու այդ համագործակցությանը։
Միևնույն ժամանակ, հարկ է նկատի ունենալ, որ կոնկրետ պետության տարածքում իրավունքների պաշտպանության յուրաքանչյուր հարց ընդգրկված է տվյալ պետության օմբուդսմանական / մարդու իրավունքների ազգային հաստատության մանդատի շրջանակներում, հանդիսանում է տվյալ պետության օմբուդսմանի գործառույթը և որևէ կերպ չի կարող պայմանավորված լինել այլ պետության ՄԻՊ հաստատության հետ ունեցած հաղորդակցության հանգամանքով։
Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը մշտապես բաց է եղել և բաց է գործընկեր ՄԻՊ հաստատությունների հետ ցանկացած համագործակցության և հաղորդակցության համար, եթե դա իրականացվում է վերը նշված չափանիշներին խստորեն հետևելով՝ անկախություն, անկողմնակալություն, չեզոքություն, էթիկական սկզբունքների պահպանում։
Հավելենք նաև, որ մարդու իրավունքների պաշտպանության ժամանակակից համակարգերը պահանջում են, որպեսզի ազատազրկման ընթացքում անձանց իրավունքների պաշտպանության նպատակով առկա լինի միջազգայնորեն ճանաչված՝ անկախության սկզբունքի հիման վրա գործող անկախ մոնիթորինգային մեխանիզմ, ինչը սկզբունքային առաջնահերթություն է նաև այս համատեքստում։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը վերահաստատում է բազմիցս հրապարակայնորեն բարձրաձայնած իր այն դիրքորոշումը, որ Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Սա առանցքային դերակատարություն ունի ինչպես խաղաղության գործընթացի, այնպես էլ ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում առկա՝ մարդու իրավունքներին վերաբերելի արժեքների երաշխավորման տեսանկյունից», – ասվում է հայտարարությունում։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Հայաստանը ողջունել է Եվրոպական միություն-ի արտաքին հարաբերությունների խորհրդի որոշումը՝ երկրում նոր քաղաքացիական առաքելություն տեղակայելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Առաքելությունը նպատակ ունի աջակցել Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը և պայքարին խառնածին սպառնալիքների դեմ, այդ թվում՝ ապատեղեկատվության, կիբերհարձակումների և ապօրինի ֆինանսական հոսքերի ուղղությամբ։
Նշվում է, որ առաքելությունը կգործի նախնական երկու տարի ժամկետով՝ նպաստելով ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը և հասարակության դիմակայունության բարձրացմանը։ Որոշումը կայացվել է Հայաստանի դիմումի հիման վրա և հանդիսանում է Հայաստան–ԵՄ համագործակցության շրջանակում հերթական նախաձեռնություններից մեկը՝ մայիսի 5-ին նախատեսվող ՀՀ–ԵՄ առաջին գագաթնաժողովին ընդառաջ։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com