Նորություններ

ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 11-ի արտահերթ նիստում ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները։ ԿԸՀ ինքնաբացարկի դիմում են ներկայացրել «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» կուսակցության ընտրական ցուցա­կում ընդգրկված պատգամավորի թեկնածու Արթուր Աշոտի Բաբայանը, Գևորգ Հենրիկի Հովհաննիսյանը, Հակոբ Ռեստակի Տերջանյանը, Հենրիկ Կարենի Կարապետյանը և Վան Անդրանիկի Հարությունյանը, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՆՈՐՀԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ընտրական ցուցակում ընդգրկված Հայկ Արկադիայի Ավագյանը, ինչպես նաև «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցա­կում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ Սվետլանա Գումեդինի Գորգինյանը և Հակոբ Ռոբերտի Ճարոյանը։

 Ինքնաբացարկի դիմումների մի մասն օրենքով սահմանված կարգով նոտարական վավերացմամբ է եղել, իսկ այն դիմումների պարագայում, որոնք նոտարական վավերացմամբ չեն եղել, դիմումատուները ներկայացել են ԿԸՀ նիստին։

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն, պատգամավորի թեկնածուները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն, ինչպես նաև քվեարկության օրվանից հետո՝ դիմում ներկայացնելու դեպքում իրավունք ունեն հանելու իրենց թեկնածությունը:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Ընտրական իրավունք ունի 2.482.872 ՀՀ քաղաքացի

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հրապարակել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվը։

«ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ 30-րդ, 20-րդ և 10-րդ օրը, բնակչության պետական ռեգիստրը վարող ՀՀ կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների, նախընտրած վայրի ընտրողների և հաշվառում չունեցող ընտրողների թիվը:

2026թ․ հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների օրվանից առաջ 30-րդ օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.482.872, որից՝

➡ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասերում ընդգրկված ընտրողների թիվը՝ 586,

➡հաշվառում չունեցող ընտրողների թիվը՝ 16։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Ակտիվացել են կեղծ «իրավապահների» և «ծանոթների» անունից խարդախությունները. Կիբեռոստիկանությունը զգուշացնում է

ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը քաղաքացիներին կոչ է անում զգոն լինել՝ նշելով, որ վերջին շրջանում աճել են կեղծ օգտահաշիվներով իրականացվող խարդախությունները, երբ տարբեր անձինք ներկայանում են որպես իրավապահ մարմինների, բանկերի կամ պետական կառույցների աշխատակիցներ և փորձում ձեռք բերել անձնական ու բանկային տվյալներ։

«Վերջին շրջանում կրկին մեծ թափ է հավաքել խարդախության այն ձևը, երբ ՀՀ իրավապահ մարմինների, պետական այլ գերատեսչությունների, բանկային ընկերությունների և ԶԼՄ-ների աշխատակիցների անունից տարբեր հարթակներում (WhatsApp, Viber, Telegram ր այլն) բացված կեղծ օգտահաշիվների միջոցով փորձ է արվում քաղաքացիներին տարբեր պատրվակներով ուղղորդել տրամադրել անձնական կամ բանկային տվյալներ կամ կատարել դրամական փոխանցումներ։

Հիշե՛ք՝ նման հաղորդագրությունները և կապի փորձերը իրական չեն և ուղղված են խաբեության միջոցով շահույթ ստանալուն: Խարդախները արհեստականորեն ստեղծում են վախի և շտապողականության իրավիճակ՝ փորձելով ազդել ձեր որոշումների վրա և ստիպել գործել առանց մտածելու: Կարևոր է որ որևէ պարագայում չկատարել շտապ գործողություններ, որոնք ուղղված են կապ հաստատողին Ձեր վերաբերյալ որևէ տեղեկատվություն տրամադրելուն: Նման դեպքերում անմիջապես դադարեցրեք հեռախոսազրույցը և կապ հաստատեք տվյալ գերատեսչության կամ կազմակերպության պաշտոնական հեռախոսահամարով ստուգելու ստացված զանգի իսկությունը:

Պետք է նաև հիշել, որ ՀՀ իրավապահ մարմինների, պետական այլ գերատեսչությունների, բանկային ընկերությունների և ԶԼՄ-ների աշխատակիցները քաղաքացիների հետ չեն հաղորդակցվում օտար լեզվով: Խորհրդատվություն ստանալու համար կարող եք զանգահարել Կիբեռոստիկանության թեժ գծին՝ 011-525252՝ ստուգելու կասկածելի դեպքերը և ստանալու անհրաժեշտ քայլերի ուղեցույց։ Զգոն եղե՛ք․ խարդախության կանխումը սկսվում է ձեր զգուշավորությունից»,- ասվում է հաղորդագրությունում։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

«Որտե՞ղ է ավարտվում խոսքի ազատությունը և սկսվում ատելության քարոզը»

📌 Հայաստանը պատրաստվում է 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։

📌 Սոցիալական մեդիայում օրեցօր աճում են ատելության խոսքը, անձնական վիրավորանքներն ու թշնամանք հրահրող հրապարակումները՝ ուղղված թե՛ քաղաքական ուժերի, թե՛ անհատների դեմ։

🔎 Ի՞նչ սահմաններ ունի խոսքի ազատությունը

❓ Ե՞րբ է քննադատությունը վերածվում ատելության քարոզի

📱 Ի՞նչ դեր ունեն սոցիալական մեդիան և թվային հարթակները հանրային լարվածության ձևավորման մեջ

⚖️ Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում ատելության խոսքի տարածումը կանխելու ուղղությամբ

📺 Ուղիղ եթեր 🔴 YouTube

👥 Բանախոսներ՝

➡️ Արթուր Պապյան – մեդիափորձագետ

➡️ Լևոն Բարսեղյան – Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ

➡️ Ալեքսանդր Մարտիրոսյան – մեդիափորձագետ

🎙 Համակարգող՝ Հրաչ Սահակյան

#FreedomOfSpeech #HateSpeech #StopHateSpeech #MediaLiteracy #DigitalEthics #Elections2026 #NA2026 #ArmVote2026 #Democracy #HumanRights #SocialMedia #PublicDialogue #PoliticalDiscourse #Armenia #DialogueMediaCenter #Gyumri #ԽոսքիԱզատություն #ԱտելությանԽոսք #Մեդիագրագիտություն #Ընտրություններ2026 #ՀանրայինՔննարկում #Ժողովրդավարություն #Երկխոսություն

_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _

🇬🇧 English

🗣 Where Does Freedom of Speech End and Hate Speech Begin?

Armenia is preparing for the parliamentary elections scheduled for June 7, 2026.

Ahead of the elections, social media platforms are witnessing a growing wave of hate speech, personal attacks, and hostile content targeting both political actors and individuals.

🔎 What are the limits of freedom of speech?

❓ When does criticism turn into hate speech?

📱 What role do social media and digital platforms play in shaping public hostility?

⚖️ What measures are being taken to prevent the spread of hate speech?

📺 Live Stream 🔴 on YouTube

👥 Speakers:

➡️ Arthur Papyan – Media Expert

➡️ Levon Barseghyan – Chairman of Asparez Journalists’ Club Council

➡️ Aleksandr Martirosyan – Media Expert

🎙 Moderator: Hrach Sahakyan

logo proelect gmf

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

«Չի կարելի դրսից գալ Հայաստան ու փորձել մեր ապագան մատաղ անել այլ տերությունների» Դավիթ Առուշանյան

«Չի կարելի դրսից գալ Հայաստան ու փորձել մեր ապագան մատաղ անել այլ տերությունների» Դավիթ Առուշանյան

YouTube`🔴

logo proelect gmf

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

🇦🇲🇫🇷 «Կեցցե Ֆրանսիան, կեցցե Հայաստանը, կեցցե Գյումրին»․ Էմանուել Մակրոնը Գյումրիում էր

🇦🇲🇫🇷 «Կեցցե Ֆրանսիան, կեցցե Հայաստանը, կեցցե Գյումրին»․ Էմանուել Մակրոնը Գյումրիում էր

Այսօր Գյումրին տոնական էր․ հայկական եռագույնի կողքին հաճախ կարելի էր տեսնել նաև Ֆրանսիայի և ԵՄ դրոշները։ Քաղաքը պատրաստվում էր «Երաժշտական կամուրջ․ Հայաստան–Ֆրանսիա» համերգին։

🎤 ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի խոսքով՝ քաղաքում զգացվող ակտիվությունը կարևոր էր նաև տնտեսության համար․

🗣️ «Այսօր տեսանելի էր աշխուժությունը, և վստահ եմ՝ տնտեսվարողները շահել են։ Սա արդարացված ծախս էր»։

🏫 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցի շրջանակում սպասվում էր նաև կանգառ Գյումրու թիվ 10 դպրոցում, որը կառուցվել է 1988-ի երկրաշարժից հետո՝ ֆրանսիացիների աջակցությամբ։

Սակայն, ըստ դպրոցի տնօրեն Լիանա Վարդանյանի, այցը չկայացավ՝ օրակարգային փոփոխությունների պատճառով։

🌺 Ծաղիկների խոնարհումից հետո առաջնորդները շարժվեցին դեպի Գյումրու կենտրոնական հրապարակ, որտեղ կայացավ համերգը։

Մակրոնը իր խոսքում դիմեց գյումրեցիներին՝ ընդգծելով հայ-ֆրանսիական բարեկամությունը․

🗣️ «Ինչպես 1988-ի աղետից հետո, այսօր էլ կարող եք վստահել ֆրանսիական բարեկամությանը»։

📍 Ելույթի ավարտին նա հայտարարեց՝

«Կեցցե Ֆրանսիան, կեցցե Հայաստանը, կեցցե Գյումրին»։

#Գյումրի #Macron #ՀայաստանՖրանսիա #Gyumri #Armenia #France #DMC

logo proelect gmf

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

«Երբեք չմոռանաք՝ Ֆրանսիան սիրում է ձեզ». Էմանուել Մակրոն

Հրաժեշտից առաջ բեմից գյումրեցիներին ողջունեցին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Իր խոսքում վարչապետը նշեց, որ Ֆրանսիայի նախագահի ընդունելությունը Գյումրիում չափազանց ջերմ է․
«Մակրոնը Ձեր ընդունելությունն այնքան ջերմ է, որ նախագահ Մակրոնը չպատկերացրեց՝ առանց ձեզ ողջունելու այստեղից ինչպես է հեռանալու։ Երբ Ֆրանսիայում նրա հետ խոսում էի, ասացի՝ Դուք Հայաստանում մեծ ժողովրդականություն եք վայելում, ինքն ասում էր՝ երևի չափազանցնում ես։ Այսպիսի տեսարանները ցույց են տալիս, որ չեմ չափազանցնում»,- ասաց վարչապետը։

Իր հերթին Ֆրանսիայի նախագահը հիշեց 1988 թվականի երկրաշարժը՝ ընդգծելով Ֆրանսիայի և Հայաստանի միջև ձևավորված համերաշխությունը․
«Ոչ ոք չի մոռացել 1988 թվականի դեկտեմբերը, երբ ժամացույցները կանգ առան, և ամբողջ քաղաքը քարացավ։ Աշխարհը կանգնեց ոտքի։ «Քեզ համար, Հայաստա՛ն» երգով Շառլ Ազնավուրը համախմբեց Ֆրանսիան։ Հարյուրավոր փրկարարներ, զինվորականներ ու մասնագետներ եկան օգնության, և Գյումրին վերածնվեց»։

Մակրոնը նաև ընդգծեց, որ Ֆրանսիան շարունակելու է կանգնել Հայաստանի կողքին․
«Մենք գիտենք այն դժվարությունները, որոնց միջով դուք անցել եք վերջին տարիներին։ Քանի Գյումրին կանգուն է, Հայաստանը առաջ է գնում՝ խաղաղությամբ, կայունությամբ և Եվրոպայի կողքին։ Ինչպես մենք ձեր կողքին էինք 1988-ին, այնպես էլ կլինենք հիմա»։

Խոսքի ավարտին Ֆրանսիայի նախագահը դիմեց գյումրեցիներին՝
«Շնորհակալությո՛ւն, Գյումրի, շնորհակալությո՛ւն, Հայաստան։ Երբեք չմոռանաք՝ Ֆրանսիան սիրում է ձեզ։ Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Ֆրանսիան, կեցցե՛ Գյումրին»։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Մակրոնի այցը Գյումրի մեկնարկեց երկրաշարժի զոհերի հիշատակի ոգեկոչմամբ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն-ի այցը Գյումրի մեկնարկեց 1988 թվականի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչմամբ։

🌹 Գյումրու զոհերի հիշատակի կոթողի մոտ առաջնորդները՝ Էմանուել Մակրոն, Վահագն Խաչատուրյան և Նիկոլ Փաշինյան, խոնարհվեցին և հարգանքի տուրք մատուցեցին զոհերի հիշատակին՝ ընդգծելով պատմական հիշողության և համերաշխության կարևորությունը։

🚶‍♂️ Այնուհետև առաջնորդները ուղևորվեցին դեպի Գյումրու Վարդանանց հրապարակ, որտեղ նրանց սպասում էր խիտ բազմություն։ Ճանապարհին քաղաքացիները ջերմ ծափողջյուններով ուղեկցում էին առաջնորդներին՝ ողջունելով հայերեն և ֆրանսերեն լեզուներով։

👏 Վարդանանց հրապարակում նրանց դիմավորեցին նորից ծափողջյուններով․ առաջնորդները շփվեցին քաղաքացիների հետ և լուսանկարվեցին նրանց հետ։

🎶 Այցի շրջանակում մեկնարկեց նաև «Երաժշտական կամուրջ․ Հայաստան–Ֆրանսիա» խորագրով համերգը։

Հնչեց ՀՀ պետական օրհներգը, հնչեցին խոսքեր հայ-ֆրանսիական բարեկամության և համագործակցության մասին։

🎤 Համերգի ընթացքում ելույթներով հանդես եկան հայ և ֆրանսիացի երգիչներ ու երգչուհիներ, այդ թվում՝ ֆրանսիահայ երգիչ Պատրիկ Ֆիորի։

🎥 Տեսանյութը՝ ստորև 👇 

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

ՆԳ նախարարին է փոխանցվել ԵՄ-ի հետ Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացի առաջին զեկույցը

Ամուր քաղաքական հանձնառություն և բարեփոխումների առաջանցիկ քայլեր. ՆԳ նախարարին է փոխանցվել ԵՄ-ի հետ Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացի առաջին զեկույցը

Եվրոպական Հանձնաժողովը բարձր է գնահատել Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման Հայաստանի առաջընթացը։

Մայիսի 5-ին Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի ներկայությամբ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը ՆԳ նախարար, ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցով Հայաստանի գլխավոր բանակցող Արփինե Սարգսյանին է փոխանցել առաջընթացի առաջին զեկույցը։ Այն արձանագրում է ՀՀ իշխանությունների հստակ քաղաքական հանձնառությունը՝ իրականացնելու ԵՄ-ի հետ վիզաների ազատականացմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումները։ «Հայաստանի իշխանությունները Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրով ակնկալվող բարեփոխումների իրականացման հարցում ամուր քաղաքական հանձնառություն են ցույց տվել։

Չնայած այն հանգամանքին, որ ՎԱԳԾ-ն Հայաստանին է փոխանցվել միայն վերջերս՝ բազմաթիվ բարեփոխումներ կամ արդեն իսկ նախաձեռնվել են, կամ ծրագրվում են Հայաստանի իշխանությունների կողմից»,- ասված է զեկույցում։

Գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած հայտարարությունների ընթացքում Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, անդրադառնալով ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման գերակայությանը, ընդգծել է, որ հաճույքով են ներկայացնում առաջին առաջընթացի զեկույցը և շնորհավորել է դրա խիստ դրական բնույթի համար։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը բարձր է գնահատել նախորդ տարվա նոյեմբերից ի վեր կատարված արդյունավետ աշխատանքն ու արձանագրված առաջընթացը։

Եվրոպական Հանձնաժողովի նախագահը վստահություն է հայտնել, որ գործընթացը հաջողությամբ կշարունակվի և կհասնի իր նպատակին։

Ավելին՝ https://mia.gov.am/2026/05/05/eu-8/

_____________________________________

Strong Political Commitment and Accelerated Reform Steps: First Progress Report on the EU Visa Liberalisation Action Plan Submitted to the Minister of Internal Affairs

The European Commission has highly commended Armenia’s progress in implementing the Visa Liberalisation Action Plan.

On 5 May, within the framework of the Armenia–European Union Summit, in the presence of Prime Minister of the Republic of Armenia Nikol Pashinyan, President of the European Council António Costa, and President of the European Commission Ursula von der Leyen, the Head of the EU Delegation to Armenia, Ambassador Vassilis Maragos, handed over the first progress report to the Minister of Internal Affairs, Arpine Sargsyan, Armenia’s chief negotiator on visa liberalisation with the EU. It reflects the clear political commitment of the Armenian authorities to implement the necessary reforms aimed at visa liberalisation with the European Union.

“The Armenian authorities have demonstrated a strong political commitment to implementing the reforms envisaged under the Visa Liberalisation Action Plan. Although it was only recently handed over to Armenia, many of its reforms have either already been initiated or are planned, the report states”.

During the statements at the Summit, European Commission President Ursula von der Leyen, referring to the EU–Armenia visa liberalisation priority, emphasised that she was pleased to present the first progress report and congratulated Armenia on its highly positive assessment. Ursula von der Leyen, highly commended the effective work carried out and the progress achieved since November of last year, and expressed confidence that the process will continue successfully and reach its intended goal.

For more details՝ https://mia.gov.am/2026/05/05/eu-8/

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 4-ի արտահերթ նիստում սահմանել է Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին նախընտրական քարոզչության ժամանակ հանրային տեսալսողական հեռարձակողի և հանրային լսողական հեռարձակողի, ինչպես նաև  Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիա ունեցող մյուս հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը։

Նախընտրական քարոզչության ժամանակ հանրային տեսալսողական հեռարձակողի  կողմից եթերաժամ տրամադրվում է հավասար պայմաններով՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխան։

Հանրային հեռարձակողները պարտավոր են ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար ապահովել ոչ խտրական պայմաններ:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին մասնակցող կուսակցությանը նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով Հանրային հեռարձակողի «Առաջին ալիք» և «Առաջինի լրատվական ալիք» ծրագրերից յուրաքանչյուրով տրամադրվում է ոչ ավելի, քան 90 րոպե անվճար և ոչ ավելի, քան 120 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ, ընդ որում՝

1) անվճար հիմունքներով՝

ա) 2026թ. մայիսի 8-ից մինչև 2026թ. հունիսի 2-ը ներառյալ (26 օր)՝ օրը 3-ական րոպե,

բ) 2026թ. հունիսի 3-ից մինչև 2026թ. հունիսի 5-ը ներառյալ (3 օր)՝ օրը 4-ական րոպե,

2) վճարովի հիմունքներով՝

ա) 2026թ. մայիսի 8-ից մինչև 2026թ. հունիսի 1-ը ներառյալ (25 օր)՝ օրը 4-ական րոպե,

բ) 2026թ. հունիսի 2-ից մինչև 2026թ. հունիսի 5-ը ներառյալ (4 օր)՝ օրը 5-ական րոպե:

Սահմանված եթերաժամերը տրամադրվում են ժամը 18:00-ից՝ ժամանակացույցին համապատասխան։

Հայաստանի հանրային հեռուստաընկերության անվճար և վճարովի եթերաժամերի ժամանակ ապահովվում է հայերեն ժեստերի լեզվով թարգմանություն։ Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերով նախընտրական քարոզչության հետ կապված տեսալսողական հաղորդումների տեսագրություններն ապահովվում են հայերեն ենթագրերով։

ԱԺ հերթական ընտրություններին մասնակցող կուսակցությանը նախընտրական քարոզչություն իրակա­նացնելու նպատակով հանրային հեռարձակողի «Առաջին ծրագիր» լսողական ծրագրով, տրամադրվում է ոչ ավելի, քան 150 րոպե անվճար և ոչ ավելի, քան 180 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ, ընդ որում՝

1) անվճար հիմունքներով՝

ա) 2026թ. մայիսի 8-ից մինչև 2026թ. մայիսի 31-ը ներառյալ (24 օր)՝ օրը 5-ական րոպե,

բ) 2026թ. հունիսի 1-ից մինչև 2026թ. հունիսի 5-ը ներառյալ (5 օր)՝ օրը 6-ական րոպե,

2) վճարովի հիմունքներով՝

ա) 2026թ. մայիսի 8-ից մինչև 2026թ. մայիսի 30-ը ներառյալ (23 օր)՝ օրը 6-ական րոպե,

բ) 2026թ. մայիսի 31-ից մինչև 2026թ. հունիսի 5-ը ներառյալ (6 օր)՝ օրը 7-ական րոպե:

Սույն կետով սահմանված եթերաժամը տրամադրվում է ժամը 13:30-ից՝ ժամանակացույցին համապատասխան։

Հանրային հեռուստատեսության կամ հանրային ռադիոյի վճարովի եթերաժամը տրամադրվում է անվճար եթերաժամանակի հետ միաժամանակ՝ անվճար եթերաժամանակի համար սահմանված հերթին համապատասխան:

Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիա ունեցող մյուս հեռարձակողների կողմից՝ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին մասնակցող կուսակցությանը նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով տրամադրվում է ոչ ավելի, քան 25-ական րոպե անվճար եթերաժամ:

Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիա ունեցող մյուս հեռարձակողների կողմից՝ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին մասնակցող կուսակցությանը նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով կարող է տրամադրվել վճարովի հիմունքներով եթերաժամանակ:

Նախընտրական քարոզչության ողջ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիա ունեցող հեռարձակողները բոլոր կուսակցությունների համար պետք է ապահովեն հավասար և միատեսակ պայմաններ:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com