«Չնայած ճնշումներին` դեմոկրատիան գոյություն ունի բոլոր մայրցամաքներում»,- այս մասին այսօր, «Ընտրական և հանրաքվեին մասնակցելու իրավունքների քրեաիրավական պաշտպանությունը ՀՀ-ում» խորագրով ձեռնարկի ներկայացմանը բացման իր խոսքում ասաց Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Յակոբ Վյոլլենտշայնը: Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի Արդարադատության ակադեմիայի հետ համագործակցությամբ և նպատակ ուներ քննարկել ժողովրդավարական մասնակցության պաշտպանության համար անհրաժեշտ իրավական շրջանակները։
Ձեռնարկի համահեղինակ ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Քրեական իրավունքի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աննա Մարգարյանի խոսքով՝ օրենսդրական կարգավորումները շատ հաճախ գրված են այնպես, որ շարքային քաղաքացին չի պատկերացնում այն մասերը, որոնք կապված են դրանց կիրարկման հետ: Այդ նպատակով ստեղծվել է այս ձեռնարկը, որտեղ հնարավորինս մատչելի տարբերակով, առանց իրավաբանական եզրույթների հասցվի հասարակությանը:
Ձեռնարկը բաղկացած է երկու մասից. առաջին հատվածում անդրադարձ է կատարվել ընտրական և հանրաքվեին մասնակցելու իրավունքների իրականացման հետ կապված ընդհանուր բնույթի հանցագործություններին, երկրորդ մասում՝ ընտրական և հանրաքվեին մասնակցելու իրավունքների իրականացման հետ կապված կոռուպցիոն հանցագործություններին: Աննա Մարգարյանի կարծիքով, ձեռնարկի մատչելիությունը հնարավորություն է տալիս և´ քաղհասարակության, և´ ուսանողների, ապագա իրավակիրառողների համար դառնալ այն աղբյուրը, որը կկողմնորոշի իրավունքի մեկնաբանման առումով:
Թե ինչու են այս պահին անդրադառնում այս ձեռնարկին, Աննա Մարգարյանը նշեց երկու պատճառ՝ առաջիկայում սպասվող խորհրդարանական ընտրութունները և 2021 թվականին փոխված և 2022 թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած քրեաիրավական օրենսդրությունը, որի մասին, ըստ բանախոսի, շատերը տեղյակ չեն: «Բնական է, որ անցել է երեք-չորս տարի և այս ընթացքում խնդիրներ են ծագում: Ոչ մի օրենսդրություն չի հավակնում «բացարձակ լավը լինելուն», ինչքան էլ փորձեն կարգավորել, միշտ թերացումներ, բացեր լինում են»,- նշեց Աննա Մարգարյանը:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Այսօր հրապարակված Հայաստանի վարչապետին ուղղված նամակում Մայքլ Օ’Ֆլահերտին խորհուրդ է տալիս Հայաստանին ընդունել համապարփակ հակախտրական օրենսդրություն։ Հանձնակատարը ողջունեց Հայաստանի առաջընթացը, այդ թվում՝ Քրեական օրենսգրքում նոր ոլորտային օրենսդրությունը և երաշխիքները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնողական ներգրավվածությունը: Նշելով, որ Արդարադատության նախարարությունը պատրաստում է «Խտրականության կանխարգելման և դրանից պաշտպանության մասին» օրենքի նախագիծ, հանձնակատարը հրավիրեց վարչապետին օգտվելու հնարավորությունից՝ ստեղծելու խտրականության դեմ պայքարի ամուր շրջանակ, որը կհամապատասխանի միջազգային չափանիշներին և բազմազան հասարակության կարիքներին: Սա պետք է արվի քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի հետ խորհրդակցելով:
Հանձնակատար Օ’Ֆլահերտին ընդգծեց մի քանի հարցեր՝ ապահովելու համար, որ ապագա օրենքը լիովին համապատասխանի Եվրոպայի խորհրդի չափանիշներին: Կարևոր է Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել հստակ սահմանված մանդատ՝ որպես հավասարության մարմին, որը կունենա խտրականության դեմ արդյունավետ պայքարի և հավասարությունը խթանելու համար անհրաժեշտ իրավասություններ, լիազորություններ և ռեսուրսներ: Այլ հարցերից են՝ ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների պաշտպանության գործում իրավական որոշակիության ապահովումը, օրինական շահագրգռվածություն ունեցող կազմակերպություններին հնարավորություն տալը հարուցելու կամ միջամտելու խտրականության դեմ պայքարի գործերով, և ատելության խոսքի խնդրի լուծումը:
ՀՀ վարչապետը պատասխանել է Մարդու իրավունքների հանձնակատարի նամակին: Նա շնորհակալություն է հայտնել հանձնակատարին՝ նամակի և Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի նկատմամբ ուշադրության համար, Հայաստան նրա վերջին այցից հետո (2026թ. փետրվարի 3-5)։ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս այդ այցին՝ որպես կարևոր քայլ Հայաստան-Եվրոպայի խորհրդի համագործակցության հետագա ամրապնդման ուղղությամբ: Նա նշել է, որ Հայաստանը շարունակում է իր իրավական և ինստիտուցիոնալ համակարգը հաստատակամորեն մոտեցնել Եվրոպայի խորհրդի չափանիշներին, հատկապես՝ հակախտրականության ոլորտում։ Այս առումով Փաշինյանը գոհունակությամբ նշել է, որ «Խտրականության կանխարգելման և դրանից պաշտպանության մասին» օրենքի նախագիծն արդեն մշակվել է ՀՀ Արդարադատության նախարարության կողմից, շրջանառվել է շահագրգիռ կողմերի շրջանում և ներկայացվել վարչապետի գրասենյակ՝ հետագա ընթացակարգային քայլերի համար։
Ձեր նամակում բարձրացված դիտարկումները ներառված են նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության մեջ։ Ինչ վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանի մանդատին, ապա Փաշինյանը նշել է, որ այս ինստիտուտը կարևոր դեր ունի հավասարության և խտրականության բացառման ապահովման գործում։ Այս համատեքստում «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ նախատեսող նախագիծը, որը ներառված է հակախտրականության ամբողջական իրավական շրջանակ ստեղծելու նպատակով մշակված նախագծերի փաթեթում, սահմանում է պաշտպանի լիազորությունները՝ որպես խտրականության կանխարգելման և դրանից պաշտպանության մարմին՝ համապատասխան Եվրոպայի խորհրդի չափանիշներին։ Ատելության խոսքի դեմ պայքարի ուղղությամբ Փաշինյանը հայտնել է, որ Արդարադատության նախարարությունը մշակել է օրենսդրական փաթեթ՝ Քաղաքացիական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություններ կատարելու համար։ Այն նպատակ ունի սահմանել համաչափ պատասխանատվություն ատելության խոսքի դրսևորումների համար և նախատեսում է նաև ոչ նյութական վնասի փոխհատուցման մեխանիզմներ։ Բացի այդ, լրատվամիջոցներին և տեսալսողական ծառայություններին պարտավորություն է դրվում հեռացնել ատելության խոսք պարունակող բովանդակությունը։ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում համագործակցությունը Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի հետ և պատրաստ է շարունակել ու խորացնել այն՝ ի նպաստ ժողովրդավարական բարեփոխումների, արդարադատության զարգացման և հիմնարար իրավունքների պաշտպանության։
Կարդացե՛ք հանձնակատարի նամակը՝ ուղղված Հայաստանի վարչապետին
Կարդացե՛ք ՀՀ վարչապետի պատասխանը հանձնակատարի նամակին
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
2026 թվականի հունիսի 7-ը որոշիչ օր է Հայաստանի ապագայի համար։
Այդ օրը Հայաստանում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ։
Այդ օրը դու որոշում ես՝ ինչ ուղիով է զարգանալու Հայաստանը, ինչպիսին է լինելու մեր երկրի վաղվա օրը։
Քո ձայնը կարևոր է։
Մի՛ վաճառիր այն։ Մի՛ ենթարկվիր ճնշման։ Ոչ ոք չի կարող որոշել քո փոխարեն։
Հիշի՛ր՝ քվեարկությունը գաղտնի է։
Նախընտրած կուսակցությանը կամ դաշինքին քվե տալու համար
քվեախցիկում պարզապես վերցրեք այդ ուժի քվեաթերթիկը
և դրեք այն ծրարի մեջ։
Որևէ նշում կատարելու կարիք չկա։
Քվեախցիկում գրիչ չի լինելու։
Եթե քվեաթերթիկի վրա լինի որևէ նշում,
այն կհամարվի անվավեր։
Մինչև քվեարկության օրը
մասնակիցների ծրագրերին կարող եք ծանոթանալ քարոզարշավի ընթացքում։
Կատարի՛ր գիտակցված ընտրություն։
Պաշտպանի՛ր քո իրավունքը։
June 7, 2026 is a decisive day for Armenia’s future.
On that day, parliamentary elections will be held in Armenia.
On that day, you decide
which path Armenia will take,
what our country’s tomorrow will look like.
Your vote matters.
Do not sell it.
Do not give in to pressure.
No one can decide for you.
Remember: voting is secret.
To vote for your preferred party or alliance,
simply take that party’s ballot in the voting booth
and place it in the envelope.
There is no need to make any marks.
There will be no pen in the voting booth.
If there is any mark on the ballot,
it will be considered invalid.
Before election day,
you can learn about the participants’ programs during the campaign.
Make an informed choice.
Protect your right.
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է 11 քաղաքացի:
Հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով 5 երեխա հոսպիտալացվել է, որոնցից երկուսի կյանքը, ցավոք, փրկել չի հաջողվել: Կազմակերպվում է տուժած 3 երեխայի տեղափոխումը երևանյան բուժհաստատություն:
Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր: Գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
Պատահարից գրանցվել է 6 քաղաքացու մահ:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ժողովրդավարության և ընտրական աջակցության միջազգային ինստիտուտի (International IDEA) և ՄԱԶԾ «Արտեմիս» ծրագրի հետ համատեղ իրականացնում է ընտրական վարչարարության մարմինների համար ռիսկերի կառավարման ծրագիր։ Արդեն իսկ ռիսկերի կառավարում թեման ներառվել է ԿԸՀ վերապատրաստման ծրագրերում, ինչը նպաստում է ինչպես ԿԸՀ-ի, այնպես էլ այլ ընտրական մարմինների կարողությունների զարգացմանը։ Սա հնարավորություն կտա ավելի արդյունավետ և ժամանակին արձագանքել հնարավոր ռիսկերին ու ճգնաժամերին։
Ծրագրի շրջանակում ԿԸՀ-ն կդառնա առաջին ընտրական մարմինը, որը կներդնի և կկիրառի International IDEA-ի կողմից մշակված նոր թվային գործիքը՝ նախատեսված ռիսկերի գնահատման և ռիսկերի գրադարանի ստեղծման համար։
Կազմակերպած երկօրյա դասընթացի ընթացքում Շվեդիայից ժամանած International IDEA-ի ներկայացուցիչները ներկայացրել են թվային գործիքի կառուցվածքը և կիրառման մեխանիզմները։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Հայաստանի Հանրապետությունում բացվել է Էստոնիայի դեսպանատունը։ Բացման արարողությանը մասնակցել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան։
«Դեսպանատունը վստահության խորհրդանիշ է, որը հաստատում է Էստոնիայի ցանկությունը՝ ներկա լինելու, ներդրում ունենալու և ամրապնդելու հարաբերությունները Հայաստանի հետ», – ասել է նախարարը բացման արարողության ընթացքում։
Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարի խոսքով՝ վերջին տարիներին երկու երկրների միջև գործնական համագործակցությունը զգալիորեն ամրապնդվել է, և դեսպանատան բացմամբ այն էլ ավելի կխորանա։
ՀՀ և Էստոնիայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիս Կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցախնաի ընդլայնված կազմով հանդիպումը։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան ստորագրել են «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև ընդլայնված գործընկերություն հաստատելու մասին» փոխըմբռնման հուշագիր: Հանդիպման արդյունքներով նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքի մոտ զանգվածային անկարգությունների մասնակիցներից 7-ի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:
Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գյումրու համայնքապետարանի մի խումբ աշխատակիցներ, նախնական համաձայնությամբ, չարաշահելով իրենց իշխանական և ծառայողական լիազորությունները, կատարել են համայնքի ղեկավարի խորհրդականի և համայնքապետարանի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարի հանձնարարությունները, որից հետո զանգահարել են համայնքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզների տնօրեններին և հանձնարարել երեխաներին տուն ուղարկել, փակել պարտեզները և անձնակազմով գալ Գյումրու համայնքապետարան՝ Վ.Ղ.-ին աջակցելու:
Գյումրու համայնքապետարանի աշխատակիցներ Ա.Պ.-ի, Ա.Մ.-ի, Ա.Գ.-ի, Ա.Ե.-ի, Բ.Ա.-ի, Վ.Փ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ), իսկ Ա.Դ.-ի նկատմամբ՝ 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը):
Ա.Պ.-ի, Ա.Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողությունը, գրավը, բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը, Բ.Ա.-ի նկատմամբ՝ բացակայելու արգելք, գրավ և պաշտոնավարման կասեցում, Վ.Փ.-ի, Ա.Գ.-ի, Ա.Ե.-ի և Ա.Դ.-ի նկատմամբ՝ բացակայելու արգելք և պաշտոնավարման կասեցում:
7 անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է անչափահասների կողմից մեկ այլ անչափահասի սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու, շանտաժի եղանակով զգալի չափերով շորթում կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ անչափահասները 2025 թվականի մարտից մինչև հունիսն ընկած ժամանակահատվածում անչափահաս տուժողից շանտաժով՝ վերջինիս հետ ունեցած սեռական բնույթի գործողությունների մասին տեղեկություններ տարածելու սպառնալիքով, պահանջել են՝ ընդհանուր 60 հզր ՀՀ դրամ գումար:
Բացի այդ, նախաքննության ընթացքում կատարված մի շարք ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ անչափահասները 16 տարին չլրացած տուժողին հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ կատարել:
Հաշվի առնելով, որ անչափահասներից մեկը հանցագործության սուբյեկտ չի հանդիսանում, այսինքն՝ չի հասել նշված հանցանքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու տարիքին, վերջինիս նկատմամբ որոշում է կայացվել Քրեական օրենսգրքի 199-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հանրային քրեական հետապնդում չհարուցելու վերաբերյալ:
Անչափահասներից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (շորթումը), 199-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը), իսկ մյուսի նկատմամբ՝ 258-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (շորթումը):
Նրանց նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողությունը, դաստիարակչական հսկողությունը և բացակայելու արգելքը:
Հանցանք ծնող պատճառները պարզելու նպատակով միջնորդագրեր են ներկայացվել համայնքի ղեկավարին և ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության բաժնի պետին:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Բազմազավակ ընտանիքներին բնակարանային հասանելիության ապահովման նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից «e-draft.am» իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել «6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
Այն հնարավորություն է տալու բազմազավակ ընտանիքներին Հայաստանի Հանրապետության մարզային բնակավայրերում ձեռք բերել բնակարան կամ կառուցել տուն 100 տոկոս սուբսիդավորմամբ։
Ծրագրի պայմաններին բավարարող ընտանիքին յուրաքանչյուր անչափահաս երեխայի հաշվով տրամադրվելու է 4 մլն դրամ՝ հիփոթեքային վարկավորմամբ անշարժ գույք ձեռք բերելու կամ կառուցելու համար։ Ընդ որում, եթե ընտանիքը նախապատվությունը կտա գյուղական բնակավայրին, ապա այս դեպքում ընտանիքին կտրամադրվի հավելյալ 4 մլն դրամ, որը կարող է օգտագործվել հետևյալ ուղղություններով՝
1) անհատական բնակելի տան կառուցման դեպքում՝ համապատասխան հողամասի ձեռքբերում, կամ
2) գյուղատնտեսական նշանակության հողամասի ձեռքբերում։
Ծրագրի հիմնական պայմաններն են՝
1) շահառու ընտանիքի բոլոր անդամները պետք է ունենան ՀՀ քաղաքացիություն,
2) ձեռք բերվող կամ կառուցվող բնակարանի կամ անհատական բնակելի տան բնակելի մակերեսը շահառու ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով չպետք է պակաս լինի 10 քմ-ից,
3) բնակարանը կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքը կամ անհատական բնակելի տունը ձեռք է բերվում կամ կառուցվում է ՀՀ որևէ մարզային բնակավայրում,
4) շահառուն, գրանցված ամուսնության առկայության դեպքում նաև նրա ամուսինը, ծրագրին դիմելու օրվա դրությամբ պետք է ներկայացրած լինի նախորդ տարվա ընթացքում ստացված եկամուտների վերաբերյալ հայտարարագիրը, որում ներկայացված եկամուտների (հարկվող և չհարկվող) հանրագումարը չպետք է գերազանցի 10 մլն դրամը։
Նախագծի վերաբերյալ առաջարկներ կարող եք ներկայացնել «e-draft․am» իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/10017:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից։ Այս մասին հիշեցնում է ՀՀ կենտրոնական բանկը։
«Ինչպես բազմիցս նշվել էր Կենտրոնական բանկի կողմից իր մամուլի հաղորդագրություններում և բացատրական տեսանյութերում, 2-րդ սերնդի թղթադրամները համարվում են օրինական վճարամիջոց մինչև 2026 թ. ապրիլի 15-ը, իսկ նշված օրվանից հետո քաղաքացիներն իրենց մոտ ունեցած «հին» թողարկման թղթադրամները կարող են անվճար և անժամկետ փոխանակել ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերում և Կենտրոնական բանկում՝ առանց սահմանափակումների:
Հավելենք, որ 2025 թ. ապրիլի 28-ի Կենտրոնական բանկի խորհրդի որոշման համաձայն՝ շրջանառությունից կհանվեն 2-րդ սերնդի հետևյալ ՀՀ թղթադրամները.
1999 թվականի թողարկման 500 դրամ (Ալեքսանդր Թամանյանի դիմապատկերով)
1999, 2001, 2011, 2015 թվականների թողարկման 1000 դրամ (Եղիշե Չարենցի դիմապատկերով)
1999, 2003, 2009, 2012 թվականների թողարկման 5000 դրամ (Հովհաննես Թումանյանի դիմապատկերով)
2003, 2006, 2008, 2012 թվականների թողարկման 10000 դրամ (Ավետիք Իսահակյանի դիմապատկերով)
1999, 2007, 2009, 2012 թվականների թողարկման 20000 դրամ (Մարտիրոս Սարյանի դիմապատկերով)
2-րդ սերնդի թղթադրամների շրջանառությունից դուրս գալու մասին տեսանյութը կարող եք դիտել այս հղումով։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com