Տեսանյութեր

«Մարտի 8. տոն և կանանց իրավունքների պաշտպանության օր»

«Մարտի 8. տոն և կանանց իրավունքների պաշտպանության օր»
—————————————
Մարտի 8-ը Կանանց միջազգային օրն է, նրանց իրավունքների պաշտպանության մասին բարձրաձայնելու օրն է:
1993 թվականին Հայաստանի Հանրապետությունը վավերացրեց ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» կոնվենցիան՝ ստանձնելով կանանց նկատմամբ խտրականության ցանկացած դրսեւորման բացառման, ազգային օրենսդրությամբ տղամարդկանց եւ կանանց իրավահավասարության սկզբունքի ամրագրման եւ երաշխավորման պարտավորությունները: Հայաստանում կանայք ևտղամարդիկ ունեն հավասար իրավունքներ, սակայն առավել քիչ հնարավորություններ:
—————————————

Ուղիղ հեռարձակում 🔴 

—————————————
ℹԲանախոսներ՝
➡ Լիլիթ Գորգինյան- Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության բաժնի պետ
➡ Կարինե Դավթյան- «Կանանց իրավունքների տուն» ՀԿ նախագահ
➡ Ելենա Հովհաննիսյան- «Կանանի» սոցիալ-հոգեբանական կենտրոն ՀԿ հոգեբան
➡ Աննա Դավթյան – Փաստաբան /հաստատման ենթակա/
Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան
➡ Լիլիթ Թովմասյան
Գյումրու համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ
🔗Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com; 

 

 

«Այժմ մենք գտնվում ենք ժողովրդագրական աղետի մեջ» Ա.Բոյաջյան

🎥 «Այժմ մենք գտնվում ենք ժողովրդագրական աղետի մեջ» Ա.Բոյաջյան

YouTube` 🔴 

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

«ՀՀ Սահմանադրությունը պետության զավթումն ամրագրող Սահմանադրություն է» Ա.Սաքունց

🎥 «ՀՀ Սահմանադրությունը պետության զավթումն ամրագրող Սահմանադրություն է» Ա.Սաքունց

YouTube` 🔴 

#ՀՀՍահմանադրություն #Արցախ #Անվտանգություն

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com; progressgyumri@mail.ru

«Աշխատանքային միգրացիա. ի՞նչ սպասել 2023թ-ին»

«Աշխատանքային միգրացիա. ի՞նչ սպասել 2023թ-ին»
—————————————
Անկախությունից ի վեր ՀՀ-ից աշխատանքային միգրացիայի հիմնական հոսքերը 95% և ավելին միշտ մեկնում Է ՌԴ: ՌԴ միգրացիոն օրենսդրության ցանկացած փոփոխություն ուղիղ ազդեցություն է ունենում ՀՀ-ից միգրացիոն հոսքերի վրա: 2021թ. դեկտեմբերի 29-ին ՌԴ-ում ուժի մեջ մտած միգրացիոն օրենսդրության փոփոխությունների արդյունքում արդեն իսկ մեծացել է մուտքի արգելք ունեցողների թիվը: 2023թ. հունվարից նոր փոփոխություններ են մտել ուժի մեջ:
—————————————

Ուղիղ հեռարձակում 🔴  

—————————————
ℹԲանախոսներ՝
➡ Տաթևիկ Բեժանյան- Հայկական Կարիտաս ԲՀԿ միգրացիոն ծրագրի փորձագետ
➡ Վալենտինա Չուպիկ- Թոնգ Ջահոնի միջազգային ՀԿ նախագահ, անվճար իրավական խորհրդատու միգրանտների համար
🔗Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան
© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690;

 Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com; progressgyumri@mail.ru

«Առողջապահության հասանելիությունը Գյումրիում»

«Առողջապահության հասանելիությունը Գյումրիում»
—————————————
ՀՀ կառավարությունը հաստատել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը։ Ըստ նախագծի՝ համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումը պայմանավորված է բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտություն ունեցող յուրաքանչյուր քաղաքացու պատշաճ և ժամանակին ծառայությունների տրամադրման անհրաժեշտությամբ՝ անկախ վճարունակությունից, սեռից, տարիքից, բնակության վայրից։
Որո՞նք են առողջապահական հիմնախնդիրները Գյումրիում և որքանո՞վ առողջության համապարփակ ապահովագրության ներդրումը կբարձրացնի առողջապահական ծառայությունների մատչելիությունը քաղաքացիների համար:
—————————————

Ուղիղ հեռարձակում 🔴 

—————————————
ℹԲանախոսներ՝
➡ Լեյլի Ասլանյան – ՀՀ Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության բաժնի պետի պարտականությունները կատարող
➡ Արմեն Խաչատրյան- «Գյումրի ԲԿ» ՓԲԸ բուժական գծով փոխտնօրեն
➡ Արևիկ Ծերունյան – Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկայի տնօրեն
➡ Լիլիթ Հովհաննիսյան- «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ բուժական գծով փոխտնօրեն
🔗Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան
© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690;

 Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com; progressgyumri@mail.ru

Գյումրիի զարգացման հնգամյա ծրագրով նախատեսված շատ նախագծեր անցած տարի չեն իրագործվել. Գյումրիի ավագանու նիստը

 

Գյումրիի ավագանին այսօր գումարել է չորրորդ նստաշրջանի առաջին նիստը, օրակարգում ունենալով 37 հարց: Ավագանին նախ ճշտել է 2023 թվականի բյուջեն: Քաղաքապետարանն անցած տարեվերջին համայնքային բյուջեն ընդունելիս, որոշակի գումարների ակնկալիք ուներ: Ավելի քան 516 մլն դրամն արդեն ստացվել է և ընթացիկ տարվա բյուջեն ճշգրտվել, կազմել 5 մլրդ 73 մլն 600 հազար դրամ:

Ավագանին հաստատեց Գյումրիի նախակրթարաններ հաճախող երեխաների սննդի վարձերի փոխհատուցման կարգը: Ինչպես հայտնի է, այս տարվանից նախակրթարանի 8000 դրամ կազմող վարձավճարի միայն կեսն է վճարելու ծնողը, մյուս կեսը փոխհատուցվելու է քաղաքային բյուջեից: Ընդ որում, այս զեղչից կօգտվեն միայն Գյումրիում հաշվառում ունեցող երեխաները: Ավագանու որոշ անդամներ առարկություն հայտնեցին այն մասին, թե դա ճիշտ մոտեցում չի լինի հարևան գյուղերից Գյումրիի մանկապարտեզներ հաճախող երեխաների հանդեպ: Սրան ի պատասխան, քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը նշեց, որ ամեն մի երեխայի վրա տեղական բյուջեից ծախսվում է 30.000 դրամ, այլ բնակավայրերից Գյումրիի մանկապարտեզներ հաճախող երեխաների դեպքւոմ քաղաքապետարանը 22.000 դրամ է ծախսում, մյուս 8000 դրամն էլ թող նրանց ծնողները ծախսեն:

Հաջորդ կարևոր հարցը վերաբերում էր թափառող շների ստերճացմանը: Մրցույթը կայացել է, կազմակերպությունն հայտնի է, որը 1 տարվա ընթացքում 500 շան ստերճացում է իրականացնելու,  բայց փաստաթղթային աշխատանքները 1 ամսից ավելի կտևեն, իսկ շներն անչափ շատ են ու անընդհատ մարդկանց գլխին փորձանք են բերում: Ուստի, քաղաքապետարանը առաջարկեց, որ մեկ այլ ծառայության հետ 2 մլն 770 հազար դրամի պայմանագիր կնքեն, 100 շուն ստերճացնեն, մինչև մրցույթը շահած ընկերությունը գործունեությունը կսկսի:

«Մեկ շան ստերճացման համար 29.900 դրամ գումար է անհրաժեշտ, առջևում գարուն է, շներն ակտիվացել են, հրատապություն է առաջացել դրանց ստերճացումը»,- նիստի ժամանակ հայտնեց Վարդգես Սամսոնյանը և ավելացրեց. «Դեմքերով շներին ճանաչում ենք, անծանոթ շներ են եկածները, հարևան համայնքներից են բերում, Գյումրիում բաց թողնում: Բոլորիս օգնության կարիքը կա շների բազմացումը կանխելու համար»:

Անցած տարվա տարեկան աշխատանքային պլանի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը ավագանուն ներկայացնելիս պարզ դարձավ, որ քաղաքի զարգացման հնգամյա ծրագրով նախատեսված շատ գործեր 2022 թվականին մնացել են անկատար: Մասնավորապես, գումար էր հատկացվել Գյումրիում թափառող շների համար ապաստարան կառուցելու նպատակով, բայց այն չի կառուցվել: Խնդիրը մեծ ծախսերի հետ է կապված, տարածքը կա՝ ֆինանսավորումը՝ ոչ,-ասում է Գյումրիի քաղաքապետը: Ծրագիրը տեղափոխվել է 2023 թվական:

Համատիրություններին շենքերի տանիքների վերանորոգման համար խոստացված գումարները տեղի բյուջեից չեն հատկացվել, սպորտային թանգարանի հիմնման, հումորի տուն կառուցելու համար ևս գումարներ չեն գտնվել, նախագծերը թղթի վրա են մնացել, բայց ըստ քաղաքապետարանի պատասխանատուի, դրանք կներառվեն 2022-2026 թվականների զարգացման ծրագրում:

«Ստացվում է, ի սկզբանե պլանավորում եք անիրատեսական գործառույթ, որը չի իրագործվում»,-կարծիք հայտնեց «Զարթոնք» խմբակցության ավագանու անդամ Գոռ Մանուկյանը:

Բայց ինչպես միշտ, հիմա էլ վերլուծություն ու ուսումնասիրություններ չկան այն մասին, թե նախատեսված ծրագրերն ինչու չեն իրականացվել: Քաղաքապետարանի պատասխանը մեկն է. նշված ծրագրերի համար ֆինանսական աղբյուրներ դեռ չկան, ու հայտնի էլ չէ, թե դրանք երբ կլինեն:

 

Կարինե Կազարովա

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@ngogmail.com; progressgyumri@mail.ru

«Տարածաշրջանային սեյսմիկ ակտիվություն»

«Տարածաշրջանային սեյսմիկ ակտիվություն»
—————————————
Փետրվարի 6-ի առավոտյան Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը մեծ տարածք է ընդգրկել և մեծ վնասներ է հասցրել: Այն որոշ չափով ընդգրկել է նաև Սիրիայի տարածքը. ավերվածության գոտին հասել է մինչև Հալեպ:
Երկրաշարժը զգացվել է նաև Երևան քաղաքում 3 բալ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում` 3-4 բալ ուժգնությամբ։
Արդյո ՞ք այս ուժեղ երկրաշարժը չի ազդի Հայաստանի սեյսմիկ իրավիճակի վրա և Հայաստանի տարածքին վտանգ չի սպառնում:
—————————————
Ուղիղ հեռարձակում 🔴 

—————————————
ℹԲանախոսներ՝
➡ Լեւոն Հովսեփյան – ՀՀ ՆԳՆ Շիրակի մարզային Փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի պետ, փոխգնդապետ
➡ Հեղինե Սարգսյան – Սեյսմիկ վտանգի գնահատման համալիր վարչության սեյսմոլոգիայի բաժնի գլխավոր մասնագետ
➡ Հենրիկ Գասպարյան – Գյումրու գլխավոր ճարտարապետ
➡ Հակոբ Կիրակոսյան – Թիվ 9 հիմնական դպրոցի զինղեկ, քաղպաշտպանության շտաբի պետ
🔗Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«Դատավորների հաճախակի փոփոխությունը՝ դատարանների ծանրաբեռնվածության պատճառ»

«Դատավորների հաճախակի փոփոխությունը՝ դատարանների ծանրաբեռնվածության պատճառ»
—————————————
📌Բարձրագույն դատական խորհրդի հունվարի 18-ի որոշմամբ` Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացմամբ բոլոր 4 դատավորները տեղափոխվելու են մայրաքաղաք։
📌ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հունվարի 23-ին ստորագրել է հրամանագրերը։
Շիրակի մարզի փաստաբաններն այս որոշումը համարում են անհասկանալի, անլուրջ: Փաստաբանների պնդմամբ՝ դատավորների փոփոխությունը գերծանրաբեռնված վիճակ է ստեղծում նաև իրենց մոտ։
—————————————
Ուղիղ հեռարձակում 🔴 https://youtu.be/UnXs6ZPa7Zg
—————————————
ℹԲանախոսներ՝
➡ Արամայիս Հայրապետյան- Փաստաբան
➡ Արինա Մեծոյան- Փաստաբան
➡ Հայկ Հարությունյան- Փաստաբան
➡ Գայանե Գևորգյան- Փաստաբան
🔗Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Բանավեճ «Արցախի շրջափակում.ելքեր»

Բանավեճ «Արցախի շրջափակում.ելքեր»

#Political #Debate

—————————————

 ℹԲանախոսներ՝

➡ Էմմա Ալեքսանյան -«ԱԺԲ» շարժում

➡Դավիթ Կարապետյան ֊ «Արդար Հայաստան» կուսակցություն

➡Սուքիաս Ավետիսյան – «Հայաստանի Հանրապետական» կուսակցություն

🔗Հաղորդավար՝ Լուսինե Մովսիսյան

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Մուշեղ Մուրադյանը՝ Շիրակի մարզպետ

Կառավարության այսօրվա որոշումներով՝ Նազելի Բաղդասարյանն ազատվեց Շիրակի մարզպետի պաշտոնից, այդ պաշտոնում նշանակվեց Մուշեղ Մուրադյանը։ Մուրադյանն «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենն էր, երկար տարիներ զբաղեցրել է Շիրակի մարզպետարանի աուդիտի բաժնի պետի պաշտոնը։ «Շնորհակալություն վստահության համար, վստահ եմ՝ կարդարացնեմ ձեր բոլոր սպասելիքները», – այսօր, կառավարության նիստի ժամանակ»,- ասել է Մուրադյանը։ Երեկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրեց, որ վարչապետին է ներկայացրել Շիրակի մարզպետի պաշտոնից հրաժարականի իր դիմումը։ Պատճառների մասին նա չխոսեց, չնշեց նաև՝ որևէ այլ աշխատանքի է անցնում, թե ոչ։ Նազելի Բաղդասարյանը Շիրակի մարզպետն էր 2021-ի նոյեմբերից:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru