Վերջին երկու ամսում Աժ-ում քննարկվել է 7 թեժ օրինագիծ, որոնց վերաբերյալ տարաբնույթ կարծիքներ ու մեկնաբանություններ հնչեցին: Ամենաթեժ քննարկումը եղավ եւ շարունակվում է Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի նախագծի շուրջ, նախագծին դեմ քվեարկեց միայն Ելք խմբակցությունը: Շիրակի մարզի 6 պատգամավորն էլ կողմ են քվեարկել այս օրինագծին: Օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել քաղաքացիների վստահությունը պարտադիր զինվորական ծառայության եւ պահեստազորային պատրաստության գործընթացի նկատմամբ, սակայն նոր օրենքում, կա վիճելի հարց. վերացվում է ակադեմիական տարկետումը: Տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, որոնք պայմանագիր կկնքեն ՀՀ պաշտպանության նախարարության հետ եւ կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել 3 տարի: Հակառակ դեպքում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ: Այս օրինագծի դեմ իրենց բողոքը ներկայացրին որոշ ուսանողներ, հայտարարեցին դասադուլ առաջարկություններ ներկայացրին, սակայն ապարդյուն ԱԺ-ը երկրորդ ընթերցմամբ օրինագիծն ամբողջությամբ ընդունեց: Որոշ ուսանողեր հայտարարեցին հացադուլ: ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովին հանդիպելուց հետո ուսանողները հայատարարեցին, որ դադարեցնում են դասադուլն ու հացադուլը, խնդիրները քննարկելու են կլոր սեղանի շուրջ, որը նախատեսվում է նոյեմբերի 22-ին:
©progressgyumri.am Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring: Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru
Համայնքների խոշորացման խնդիրները
Նոյեմբերի 11-ին Գյումրիում կայացավ ‹‹Գյումրու առաջընթաց›› ՔՀԶԿ›› ՀԿ-ի կողմից կազմակերպված ‹‹Համայնքների խոշորացման գործընթացի արդյունավետությունն ու մարտահրավերները›› թեմայով հանրային քննարկում, որն իրականացվում է Երկխոսություն` հանուն ժողովրդավարության ծրագրի շրջանակներում։
Ինչպե՞ս են ընտրվել խոշորացվող համայնքները, ի՞նչ սկզբունքով են ձեւավորվել փնջերը, ի՞նչ նպատակ ունի համայնքների խոշորացումը եւ արդյո՞ք խոշորացման գործընթացի առաջին փուլի արդյունքները հուսադրող են. այս ու այլ հարցեր քննարկվեցին:
Քննարկման բանախոսներն էին` ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանը, Աժ պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը, Բավրայի նախկին գոյւղապետ Կորյուն Սումբուլյանը, Ս.Դ.Սախարովի անվան իրավապաշտպան կենտրոնի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը, Գյումրու ավագանու անդամ Լեւոն Բարսեղյան:
ԱԺ-ում ընդունված օրենքի նախագծերի, որոշ օրինագծերում առկա վիճելի դրույթների շուրջ իր տեսակտներն է ներկայացնում ԱԺ պատգամավոր Վարդևան Գրիգորյանը:
#DialogueforDemocracy
Այսօր կայացավ Գյումրու ավագանու հերթական նիստը: Օրակարգ էր ընդգրկվել 13 հարց:
Ավագանին նոր խմբագրությամբ հաստատեց համայնքի զարգացման 2017-2021 թվականների հնգամյա ծրագիրը:
Գյումրու 2017 թվականի բյուջեում կատարվեց որոշակի փոփոխություն: «3.274.928.900 (երեք միլիարդ երկու հարյուր յոթանասունչորս միլիոն ինը հարյուր քսանութ հազար ինը հարյուր)» թիվը և բառերը փոխարինվեցին «3.236.143.400 (երեք միլիարդ երկու հարյուր երեսունվեց միլիոն հարյուր քառասուներեք հազար չորս հարյուր)» թվով և բառերով:
Ձայների մեծամասնությամբ հաստատվեց Գյումրու քաղաքապետարանի ներկայացրած ամանորյա ծախսերի մասին որոշման նախագիծը: Ամանորյա միջոցառումների կազմակերպման եւ անցկացման համար համայնքի բյուջեից հատկացվեց 7 մլն ՀՀ դրամ:
«Ժպիտ» եւ «Լիլիթ» մանկապարտեզներին, որպես նվիրատվություն, համապատասխանաբար հատկացվեց 250 հազար եւ 300 հազար ՀՀ դրամ` վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով:
Սահմանվեց Գյումրու վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի` իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը՝ համաձայն հավելվածի:
Գյումրու ավագանին նաեւ հաստատեց Գյումրու համայնքի ղեկավարի կամավոր լիազորությունների իրականացման եւ դրանց համար անհրաժեշտ ֆինանսական հատկացման կարգը սահմանելու մասին որոշում: Այս որոշմամբ հստակեցվեցին որոշ սոցիալական խմբերին, նաեւ լավագույն արդյունքներ ապահոված մարզիկներին ու մարզիչներին հատկացվող գումարների չափերը:
Նիստի ընթացքում նաեւ հաստատվեցին Գյումրի համայնքի սեփականությունը հանդիսացող, կառուցապատման նպատակով առանձնացված հողամասերն աճուրդով օտարելու եւ աճուրդի մեկնարկային գներն ու պայմանները:
«Լիլիթ» համայնքային մանկապարտեզին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող Վազգեն Սարգսյան փողոցի N 20 հասցեում գտնվող շինությունի առանձնացվեց 99,57 քառակուսի մետր մակերեսով տարածքը վերցվեց եւ այն տասը տարի ժամկետով անհատույց օգտագործման տրամադրվեց «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությանը՝ տարածքի վերակառուցման և երիտասարդական կենտրոն ստեղծելու նպատակով: Այս որոշման համար հիմք ընդունվեց ինչպես «Լիլիթ» մանկապարտեզի տնօրենի, այնպես էլ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահի գրությունները:
Գյումրու ավագանու հաջորդ նիստը կայանալու է դեկտեմբերի 6-ին, արտահերթ նիստ նախատեսվում է դեկտեմբերի 15-ին:
Ա.Մկրտչյան
©progressgyumri.am Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring
Հոկտեմբերի 6-ին Գյումրու ավագանին ձայների մեծամասնությամբ ընդունեց որոշում քաղաքի Աբովյան ճեմափողոցում գյումրեցի հայտնի մարդկանց արձաններ տեղադրելու մասին, իսկ հոկտեմբերի 25-ին անցկացվեց հանրային քննարկում, որն ըստ էության ընտրվելիք անձանց ցանկի շուրջ էր լինելու, սակայն ներկաների համար առաջնայինը դրանց տեղադրման վայրը կարևորվեց:
Այս և քաղաքի դիմագծի պահպանման, մշակութային քաղաքականության հարցերի շուրջ կխոսեն Գյումրու քաղաքապետարանի Մշակույթի ու երիտասարդոււթյան հարցերի բաժնի պետ՝ Արտուշ Մկրտչյանը, Գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրու մ/ճ տնօրեն Սուսաննա Մկրտչյանը, քանդակագործներ Արտուշ Պապոյանը, Ալբերտ Վարդանյանը:
#DialogueforDemocracy





©progressgyumri.am Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring: Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com
1. Արժե՞ Աբովյան ճեմափողոցում տեղադրել 12 հուշարձան 2. Գյումրու ո՞ ր մասում կցանկանայիք տեսնել հուշարձաններ
©progressgyumri.am Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring: Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru
#DialogueforDemocracy
Սերժ Սարգսյանի հովանավորությամբ Գյումրու ճարտարապետական հոյակերտ շինություններով հայտնի Աբովյան փողոցը՝ նախկին Ալեքսանդրովսկին համալրվելու է հայտնի մարդկանց արձանախմբով: Գյումրու ավագանու այս որոշման շուրջ կխոսեն ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սիրանույշ Ղուկասյանը, հուշարձանագետ, Գյուրջևյան կենտրոնի հիմնադիր՝ Ավետիք Մելիք-Սարգսյանը, Գալա խմբակցությունից ավագանու անդամ Քրիստինա Մկրտչյանը:



Հոկտեմբերի 6-ին Գյումրու ավագանին ձայների մեծամասնությամբ ընդունեց որոշում քաղաքի Աբովյան ճեմափողոցում գյումրեցի հայտնի մարդկանց արձաններ տեղադրելու մասին: Նաախտեսվում է փողոցում տեղադրել 12 արձան:Որոշման նախագծում նշված է, որ հուշարձանները տեղադրվելու են Հայաստանի Հանրապետության նախագահի հովանավորությամբ:
Ավագանու նիստի ընթացքում քաղաքապետ Սամվել Բալասանյանն ասաց, որ ինքն անձամբ է Սերժ Սարգսյանին խնդրել, վերջիննս էլ ընդառաջել է եւ համաձայնել ֆինանսավորել:
Դեռեւս հայտնի չէ, թե մոտավորապես որքան գումար է անհրաժեշտ այս հուշարձանների տեղադրման համար:
Հուշարձանների ցանկի նախագիծն արդեն հրապարակվել է. 17 անվանի անձանց անուն-ազգանուններ են առաջարկվում:
Աբովյան ճեմափողոցում գյումրեցի անվանի անձանց 12 հուշարձանների ցանկը կազմելու վերաբերյալ հոկտեմբերի 25-ին քաղաքապետարանի վարչական շենքի 2-րդ հարկի նիստերի դահլիճում կայանալու է հանրային քննարկում:
#DialogueforDemocracy
Շիրակի մարզի համայնքներում կա անիրազեկություն համայնքների խոշորացման ծրագրերի մասին, չկա հանրային մասնակցություն այդ գործընթացներում: Այս մասին կխոսեն Համայնքների ֆինանսիստների միավորում ՀԿ-ի փոխնախագահ Աբրահամ Արտաշեսյանը և Սախարովի անվան ՄԻՊ կենտրոնի Շ/Տ կենտրոնի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը: 


#DialogueforDemocracy
Հայաստանում փոքր համայնքներն ընդդիմանում են խոշորացման ծրագրին, քանի որ չեն ցանկանում, որ իրենց համայնքը միաձուլեն ու իրենք էլ պաշտոնից զրկվեն: Իսկ կառավորությունն էլ որոշում է. կատարել այդ փոփոխությունները պարտադրանքով:
Համայնքային խոշորացման, ընթացքի, փոփոխությունների, առկա խնդիրների մասին «Երկխոսության լսարանում» կխոսեն Համայնքների ֆինանսիստների միավորում ՀԿ-ի նախագահ` Վահան Մովսիսյանը և Ախուրյան համայնքի ղեկավար` Արծրունի Իգիթյանը: 



