Այսօր կայացավ Գյումրու ավագանու չորրոդ նստաշրջանի առաջին նիստը։ Օրակարգ ընդգրկվել էր 23 հարց, բոլորն էլ հաստատեց ավագանին։
Համայնքի բյուջեից 3 մլն ՀՀ դրամ հատկացվեց մարտի 8-ին Գյումրու կառույցների աշխատող կանանց տոնը շնորհավորելու համար։ Ավանդույթի համաձայն՝ Գյումրու քաղաքապետարանը տորթ, ծաղիկներ, բացիկներ եւ շամպայն է ուղարկելու շուրջ 260-ից ավել կառույցների։
Սոցիալապես անապահով 150 անձանց հատկացվեց 1 մլն 500 հազար ՀՀ դրամ։ Հաստատվեցին Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի 16 բաժինների կանոնադրությունները, ավագանին միաձայն հաստատեց աղբահանության վճարի հաշվարկման, գանձման կարգը, 11 համայնքային կառույցների հատկացվեց դրամական աջակցություն՝ 6 մլն 365.000 ՀՀ դրամ։
Հայկական Կարիտաս բարեսիրական հասարակական կազմակերպությանն անհատույց օգտագործման հատկացվեց Գյումրու Ֆորալբերգի փողոցի 2 հասցեի հողամասը՝ մշակույթի կենտրոն կառուցելու նպատակով
Հաջորդ նիստը նախատեսվում է մեկ ամիս անց՝ մարտի 19-ին։
Ծառուկյան դաշինքի ստացած մանդատով հնարավո՞ր է կամ ի՞նչ է հնարավոր երկրում փոխել: Աղետի գոտու վերջնական վերականգնման, քաղաքին տրվող դոտացիան և տեղական բյուջեն ավելացնելու իր բանաձևն ունի ԱԺ պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
#DialogueforDemocracy
Այսօր կայացավ Գյումրու ավագանու տարեվերջյան նիստը: Օրակարգ ընդգրկված 10 որոշման նախագծից չընդունվեց միայն ԳԱԼԱ խմբակցության ուղերձը: Խմբակցությունը ՀՀ կառավարությունից խնդրում էր 550 մլն ՀՀ դրամ, որպեսզի Գյումրիում գործող համայնքապատկան վճարովի մանկապարտեզները դառնան անվճար, ինչպես մայրաքաղաքում է: 10 կողմ, 19 ձեռնպահ հարաբերակցությամբ այս նախագիծը չընդունվեց:
Ձայների մեծամասնությամբ հաստատվեց 2018 թվականի բյուջեն, այն կազմում է 3 մլրդ 357 մլն 33 հազար 700 ՀՀ դրամ:
«Մուշ զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությանն հատկացվեց 8 մլն 445 հազար 792 ՀՀ դրամ` Մուշ-2 թաղամասում գործող մանկական կենտրոնի 2018 թվականի տարեկան ծախսերը փոխհատուցելու համար:
Համայնքապատկան Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցին հատկացվեց 400 հազար դրամ` կազմակերպության ջեռուցման ծախսերը հոգալու նպատակով:
Տիգրան Մարտիրոսյանին եւ նրա մարզիչ Վահան Բիչախչյանին շնորհվեցին դրամական պարգեւներ համապատասխանաբար մարզիկին` 500 հազար, իսկ մարզիչին` 200 հազար ՀՀ դրամ:
Համայնքապատկան Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցին հատկացվեց 400 հազար դրամ` կազմակերպության ջեռուցման ծախսերը հոգալու նպատակով:
Գյումրու ավագանու չորրորդ նստաշրջանի առաջին նիստի օր ավագանին սահմանեց 2018 թվականի փետրվարի 19-ը:
Գյումրու ավագանու հաջորդ նիստը կկայանա փետրվարի 19-ին



Անի Մկրտչյան
©progressgyumri.am Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring: Tel: +37498 691-690
88-ի երկրաշարժից 29 տարի անց ինչպե”ս և ի”նչ չափով է լուծվել անօթևանության խնդիրը: Այս և այլ հարցերի շուրջ է հարցազրույցը ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի հետ:
#DialogueforDemocracy
29 տարի անց: 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց ավելի քան 25 հազար մարդ, 19 հազար մարդ հաշմանդամ դարձավ, անտուն մնաց 530 հազար քաղաքացի: Աղետն ընդգրկեց շուրջ 3000 քառակուսի կմ տարածք` 21 քաղաք ու շրջկենտրոն, 342 գյուղ: Ավերվեց Հայաստանի բնակֆոնդի 17%-ը: Հողին հավասարվեց 217 շենք` 20.600 բնակարան` 4 մլն 423 հազար քառակուսի մետր բնակմակերեսով: Աղետի հետեւանքով հասցված ընդհանուր նյութական կորուստ այդ ժամանակահատվածում հաշվարկվեց և կազմեց 10 մլրդ ԱՄՆ դոլար, որից 658 մլն-ը բաժին հասավ փլված ու վթարային դարձած շինություններին: Շիրակի մարզում 88-ի երկրաշարժի հետեւանքով բնակարանային փոխհատուցման հերթացուցակում ընգրկված էր 4271 անօթեւան ընտանիք, մինչ այժմ պետական ծրագրով նրանցից բնակարան է ստացել 2785-ը: Պետական ծրագրով բնակարան չի ստացել եւ մերժում է ստացել 344 ընտանիք: Այս ընտանիքներից մի մասը, սակայն, տարիների ընթացքում դիմել է դատական ատյաններ:
Դատարանները ճանաչել են նրանց` անօթեւան լինելու փաստը, սակայն դեռեւս պետական ծրագրով բնակարան չեն ստացել: Շուրջ 400 ընտանիք սահմանված ժամկետում չի հասցրել ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը կամ ընդհանրապես չի ներկայացել, հետեւաբար, չեն ճանաչվել շահառուներ: 98 ընտանիք երկրաշարժի հետեւանքով կորցրել է սեփական տուն եւ մինչ այժմ չի փոխհատուցվել: 155 ընտանիք մասնակիորեն փոխհատուցվել է. սրանք այն ընտանիքներն են, որոնք համարժեք փոխհատուցում ստացել են, սակայն ընտանիքի մի մասը շարունակում է հերթացուցակում հաշվառված մնալ: 71 ընտանիք ստացել է բնակարանի գնման վկայական, սակայն չեն կարողացել ձեռք բերել բնակարան, իսկ վկայականի ժամկետը լրացել է: Բացի նշված պետական ծրագրից, 1988-ից մինչ այժմ որոշ հասարակական կազմակերպություններ եւ հիմնադրամներ, անհատներ, կուսակցություններ, օտարերկրյա հյուրեր են բնակարաններ հատկացրել Շիրակի եւ հատկապես` Գյումրու անօթեւան շուրջ 300-350 ընտանիքի: Սակայն Գյումրիում դեռեւս անօթեւանության խնդիրն ամբողջովին լուծված չէ: Հիմնական պատճաներից է այն, որ մասնավորապես 90-ականներին պետական ծրագրով փոխհատուցում ստացած բնակարանը ընտանիքը սոցիալական պայմանների պատճառով վաճառել է, այնուհետ գնել ժամանակավոր կացարան` տնակ, որտեղ ապրում է մինչ այժմ: Պետությունը, բնականաբար, այս ընտանիքների նկատմամբ պետական պարտավորություն չունի, սակայն ընտանիքները փաստացի անօթեւան են: Գյումրու քաղաքապետարանի տվյալներով` Գյումրու վարչական տարածքում հաշվառված է մոտ 2150 տնակ, որոնցից 50-ից ավելին 10-15 տարի է լքված են, բնակեցված չեն: Գյումրիում անօթեւան ընտանիքները բնակվում են ոչ միայն տնակներում, այլեւ` վթարավտանգ շենքերում, որոնք Գյումրիում մոտ 88-ն են: Շիրակի մարզպետարանի տվյալներով`1988 թվականի երկրաշարժի հետեւանքով Գյումրիում փլված բնակարաններից ավելին է կառուցվել, սակայն անօթեւանության խնդիրը չի լուծվել, հիմնական պատճառն այն է, որ 29 տարիների ընթացքում ընտանիքները բազմացել են: Մյուս կողմից էլ, Գյումրու նորակառույց թաղամասերի շենքերի բնակարանները փակ են. անօթեւան ընտանիքները պետության կողմից փոխհատուցվել են, սակայն նախընտրել են ապրել ոչ թե նոր բնակարանում, այլ Գյումրուց եւ Հայաստանից հեռու:
Գյումրու ավագանու նիստի օրակարգ ընդգրկվել էր 22 որոշման նախագիծ, բոլորն էլ ձայների մեծամասնությամբ հաստատվեցին: ԳԱԼԱ խմբակցության ներկայացրած ուղերձի նախագիծը, որով ավագանու անդամները դիմում էին ՀՀ կառավարություն նախակրթարանային ուսումն անվճար դարձնելու համար, դարձյալ չընդգրկվեց ավագանու նիստի օրակարգ: Օրակարգին դեմ քվեարկելուց հետո ԳԱԼԱ-ն հեռացավ դահլիճից, քվեարկությունը շարունակեցին «Բալասանյան», ԲՀԿ, ՀՎԿ խմբակցության անդամները:
Հաստատվեցին Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի, բոլոր համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների հաստիքացուցակներն ու պաշտոնային դրույքաչափերը, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի գույքագրման փաստաթղթերը:
Գյումրու ավագանու որոշմամբ` տնակներում բնակվող 870 ընտանիքի հատկացվեց 13 մլն 50 հազար ՀՀ դրամ (յուրաքանչյուրին՝ 15.000)՝ ջեռուցման ծախսերը հոգալու նպատակով:
Ավագանու որոշմամբ` համայնքի սեփականություն հանդիսացող Մովսես Խորենացի փողոց թիվ 46/1 հասցեի բազմաբնակարան բնակելի շենքի թվով 11 սոցիալական բնակարաններն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվեցին համայնքապետարանում հաշվառված, սոցիալական բնակարանների ծրագրում ընդգրկված եւ որպես շահառուներ ճանաչված անձանց:
2018 թվականին Գյումրու քաղաքապետարանի եւ ԱՌԴԱ բարեգործական հիմնադրամի միջոցներով 33 սոցիալական բնակարան է կառուցվելու եւ շահագործման հանձնվելու, այս տարի 11 սոցիալական բնակարան կառուցվեց ու շահագործման հանձնվեց: Բնակարանների սեփականատերը ոչ թե բնակիչն է, այլ` համայնքը:
Ավագանու հաջորդ նիստը կայանալու է դեկտեմբերին 21-ին:
Գյումրի համայնքի բյուջեի, քաղաքին տրվող դոտացիայի, այն ավելացնելու ավագանու ուղերձ-առաջարկի մասին կխոսեն Գյումրու ավագանու անդամներ Սուսաննա Աստոյանը՝ ԲՀԿ խմբակցությունից և Արման Գրիգորյանը՝ ԳԱԼԱ խմբակցությունից: 



Գյումրու տարեկան բյուջեն վերջին տարիներին մոտ 3 միլիարդ 200 միլիոն կամ 3 միլիարդ 300 միլիոն դրամ է, որից պետական դոտացիան կազմում է շուրջ 2 միլիարդը: Հանրապետության երկրորդ քաղաքի սեփական եկամուտները կազմում են շուրջ մեկ միլիարդ ու մի քանի հարյուր միլիոն, որը համայնքի բյուջեի մոտ 1/3-րդ մասն է կազմում: Սովորաբար քաղաքի զարգացման ծրագրում ընդգրկված միջոցառումների գերակշռող մասը ժամանակին չի իրականացվում բյուջեի սուղ լինելու պատճառաբանությամբ: Մասնավորապես 88-ի երկրաշարժից մոտ 3 տասնամյակ տարի անց էլ Գյումրիում անօթեւանության խնդիրը չի լուծվում: Ոչ կառավարության եւ ոչ էլ Գյումրու զարգացման հնգամյա ծրագրում այս խնդրի լուծման կոնկրետ եւ հստակ քայլեր նշված չեն: Տեղական իշխանությունը տարբեր տարիների հայտարարում է, որ քաղաքի բյուջեի միջոցները բավարար չեն հիմնախնդիրների լուծման համար, սակայն, մյուս կողմից էլ, տասնյակ միլիոններ է ծախսում արձանների տեղադրման կամ շատրվանների վերանորոգման համար, որը քաղաքի բնակչության մեծամասնությունը չի ընդունում եւ առաջնային չի համարում: Քաղաքապետարանը չփորձելով մեկնաբանել այս ծախսերի արդյունավետ եւ անարդյունավետ լինելը, շահագրգռված է ավելացնել բյուջեի միջոցները: Տարբերակն արդեն հայտնի է: Գյումրու ավագանին 2018 թվականին տեղական բյուջեն ավելացնելու վերաբերյալ գրավոր ուղերձ է հղելու ԱԺ-ին ու ՀՀ կառավարությանը, որ պետական բյուջե վճարվող Գյումրու եկամտահարկի մի մասը փոխանցվի Գյումրու համայնքային բյուջե` միաժամանակ չպակասեցնել պետական դոտացիայի ծավալը: Գյումրու քաղաքապետն Սամվել Բալասանյանն արդեն նախնական հաշվարկներ կատարել է` 3 միլիարդի փոխարեն քաղաքի տարեկան բյուջեն կկազմի 5 միլիարդ: Այս թեմայով Գյումրու քաղաքապետարանում մի քանի տարի առաջ եղան քննարկումներ: Գյումրուն արտոնություններ տալու խնդրանքով` ԱԺ-ի որոշ պատգամավորների հանձնվեցին առաջարկությունների փաթեթներ, սակայն արդյունքում որեւէ դրական փոփոխություն չեղավ: Անհայտ է, թե հաջորդ տարի արդյոք գերատեսչություններն ընդունելու են համայնքի առաջարկը:
©progressgyumri.am Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring: Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru
#DialogueforDemocracy
Հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի՝ 2018 թ. բյուջեի, Շիրակի մարզին տրվող դոտացիաների, ֆինանսատնտեսական վիճակի, առկա խնդիրների ու դրանց լուծման ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող ծրագրերի մասին է խոսել Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը:
#DialogueforDemocracy
Նախորդ շաբաթ ԱԺ-ում թեժ քննարկումներ եղան ‹‹Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին›› նախագծի շուրջ, եղան կողմ և դեմ կարծիքներ, բերվեցին փաստարկներ ու հակափաստարկներ, Եղան ընդվզումներ ուսանողների կողմից, ովքեր սակայն շեշտեցին գործընթացի ոչ քաղաքական լինելը: Այս մասին Երկխոսության լսարանում խոսել են ՀՀ Ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Աշոտ Պապոյանը և ՀՀ փաստաբանական պալատի անդամ, փաստաբան Հայկ Հարությունյանը: