Գյումրու ավագանու հերթական նիստը կայացավ հոկտեմբերի 6-ին: Նիստի օրակարգ էր ընդգրկվել տասը հարց: Ավագանին ընդունեց բոլոր որոշումները:
Համայնքի բյուջեում կատարվեց որոշակի փոփոխություն, Հայկական Կարիտաս բարեսիրական ՀԿ-ին հատկացվեց 1 մլն 200 հազար ՀՀ դրամ` որպես նվիրատվություն, գումարը ծախսվելու է «Տաք ձմեռ տարեցների համար» ծրագրի շրջանակում:
Համայնքապատկան Ա.Բրուտյանի անվան 4-րդ երաժշտական դպրոցին հատկացվեց 2.000.000 ՀՀ դրամ՝ անհրաժեշտ երաժշտական գործիքներ ձեռք բերելու նպատակով:
500 հազար ՀՀ դրամ հատկացվեց նաեւ համայնքապատկան մարմնամարզական մարզաձեւերի մանկապատանեկան մարզադպրոցին` մարզադահլիճի համար պատուհաններ, պատուհանագոգեր և հատակապատման տախտակներ ձեռք բերելու և տեղադրելու նպատակով:
ԱՌՏ երիտասարդական, բնապահպանական եւ խորհրդատվական հասարակական կազմակերպությանը որպես նվիրատվություն հատկացվեց 250 հազար ՀՀ դրամ` «Երիտասարդ Գյումրի» ծրագրի իրականացման նպատակով:
Նոր խմբագրությամբ հաստատվեց համայնքապատկան մանկապատանեկան արվեստի պալատի կանոնադրությունը:
Քաղաքացի Ա.Մովսիսյանի սեփականություն հանդիսացող տրանսպորտային միջոցի 2017 թվականի գույքահարկի նկատմաբ արտոնություն սահմանվեց:
Ամենաթեժ քննարկումները 9-րդ հարցի շուրջ էին, 20 կողմ 10 ձերնպահ հարաբերակցությամբ ավագանին ընդունեց Գյումրու Աբովյան ճեմափողոցում գյումրեցի անվանի անձանց նվիրված հուշարձանններ տեղադրելու որոշումը: Հոկտեմբերի 9-ից քաղաքապետարանը նախապաստրաստվելու է կազմակերպել հանրային քննարկուներ ու բաց լսումներ: Այս քննարկումների արդյունքում որոշվելու է, թե որ մեծերի հուշարձաններն են տեղադրվելու այս փողոցում:
Ի դեպ, Աբովյան փողոցն ունի 12 հենասյուն, ամեն մի հենսյան մոտ տեղադրվելու է մեկ հուշարձան, ֆինանսական մասն ապահովելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Քաղաքապետ Սամվել Բալասանյանի խոսքով` ինքն է Ս.Սարգսյանին խնդրել տեղադրել հուշարձաններ, նախագահն էլ ընդառաջել է եւ ֆինանսավորելու է:
Հաջորդ ավագանու նիստը կայանալու է նոյեմբերի 6-ին:
Անի Մկրտչյան
©progressgyumri.am Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring:
Նիստերի սղագրության աղբյուրը` parliament.am
Մտահոգություններ համայնքների խոշորացման նոր փնջերի շուրջ: «Երկխոսության սարանի» հյուրերն են՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ` Աշոտ Գիլոյանը, Բիոսոֆիա բնապահպանական ՀԿ-ի նախագահ՝ Գևորգ Պետրոսյանը, Բասեն համայնքի ղեկավար Համլետ Պետրոսյանը:




Հարցում/Բասեն 1.Կո՞ղմ եք, թե՞ դեմ համայնքների խոշորացմանը 2.Որքանո՞վ եք ընդունում համայնքների խոշորացումը, ինչպիսի՞ ակնկալիք ունեք
#DialogueforDemocracy
Կողմ և դեմ. Համայնքների խոշորացման գործընթացի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել ԱԺ պատգամավոր` Վարդևան Գրիգորյանը և Շիրակի մարզպետ` Արթուր Խաչատրյանը:




#DialogueforDemocracy Ինչո՞վ էր պայմանավորված իրենց բոյկոտը դադարեցնելու և ավագանու նիստերին մասնակցելու վերաբերյալ ԳԱԼԱ, ԲՀ, ՀՎ խմբակցությունների որոշումը: Այս և այլ հարցերի շուրջ կխոսեն Լյոլյա Խաչատրյանը Բալասանյան դաշինք, Արմենուհի Վարդանյանը Գալա, Սաշիկ Մարտիրոսյանը ՀՎ խմբակցություններից և քաղաքագետ Գագիկ Համբարյանը:





©progressgyumri.am Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring: Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com
Ավագանու երրորդ նստաշրջանը մեկնարկել է «Հայկական վերածնունդ», «Գալա», «Բարգավաճ Հայաստան», «Բալասանյան դաշինք» 4 խմբակցությունների մասնակցությամբ:
ԲՀԿ խմբակցությունը ևս մասնակցելու է ավագանու նիստերին:Այս մասին տեղեկացրել է Գյումրու ավագանու անդամ, ԲՀԿ խմբակցությունից Արմենուհի Մխիթարյանը:
#DialogueforDemocracy
«Երկխոսություն՝ հանուն ժողովրդավարության» ծրագրի նպատակն է հանրային իրազեկման և վերահսկողության միջոցով նպաստել ՏԻՄ-ների և ԱԺ ներկայացուցիչների գործունեության թափանցիկության և հաշվետվողականության ապահովմանը:
Ի՞նչ դերակատարություն ունեն ՀԿ-ները, որքանո՞վ է կարևորվում քաղհասարակության դերը համայնքային խնդիրների բարձրացման ու լուծմանը նպաստելու գործընթացում, ՀԿ-ները ՏԻՄ-ների հետ համագործակցության ինչ եզրեր են նախանշում:
Այս հարցերի շուրջ են խոսել ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԼՍԱՐԱՆ-ում խոսել «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի խորհրդի նախագահ Աննա Եղոյանը, «Ագաթ հատուկ կարքիներով կանանց կենտրոն» ՀԿ-ից Ռոզա Ավագյանը, «Տեղական ժողովրդավարության գրասենյակ» հիմնադրամի տնօրեն Լուսինե Ալեքսանդրյանը, Գյումրու քաղաքապետարանի ծրագրերի և արտաքին կապերի բաժնի պետ՝ Արմեն Հովհաննիսյանը: