Yearly Archives:2022

ℹԴասընթաց՝ «Բանավեճի վարպետություն»

ℹԴասընթաց՝ «Բանավեճի վարպետություն» թեմայով։

📌 Բանավեճը մտածողության արդյունքում ձեւավորված մտքերի, պնդումների, լուծումների ճշմարտացիության հաստատման բանավոր և գրավոր վեճն է, որի ձևաչափերին, կանոններին ու տեսակներին, բանավեճի վարման խնդիրներին ծանոթացրեց մեդիափորձագետ,
➡Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com; 

«Մարդու իրավունքների վիճակը Հայաստանում»

«Մարդու իրավունքների վիճակը Հայաստանում»
—————————————
📌1948թ.-ի դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: 1950թ.-ին Գլխավոր ասամբլեայի առաջարկով տարբեր պետություններ և կազմակերպություններ, իսկ այսօր նաև ամբողջ աշխարհը, դեկտեմբերի 10-ը նշում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր:
📌Մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններն ամրագրվել են նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում, Հայաստանում ստեղծվել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը:
📌 Մարդու իրավունքների միջազգային օրն այն պահն է, երբ պետք է անդրադարձ կատարել այն ձեռքերումներին, որոնցով ամրապնդվել է հարգանքը մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ Հայաստանում և այլուր:
—————————————

Ուղիղ հեռարձակում 🔴 

 

ℹԲանախոսներ՝
➡ Քրիստինե Առաքելյան – ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավար
➡ Հերմինե Հովհաննիսյան – Ա․Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի ՇՄ մասնաճյուղի իրավաբան
➡ Թամարա Յայլոյան – Փաստաբան
➡ Ռիմա Կոշտոյան – Իրավաբան
————————————————————————
Քննարկումն իրականացվում է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Դոյչե Վելլե ակադեմիայի կողմից՝ Բի-Բի-Սի Մեդիա էքշնի-ի, ԲՀՀ-Հայաստանի, Հետաքննող լրագրողներ (Hetq.am) ՀԿ-ի և ֆակտոր տեղեկատվական կենտրոնի հետ համատեղ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում  dialoguemc.am- ը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: 

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

ℹԴասընթաց-Սեմինար՝ մեդիագրագիտություն

📌Այսօր Գյումրու «Երկխոսության մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մեդիագրագիտություն թեմայով սեմինար, որը վարում էր «Առավոտ» օրաթերթի լրագրող, Շիրակի պետական համալսարանի լրագրության բաժնի դասախոս Նունե Արևշատյանը։
——————————————
ℹ Մեդիագրագիտությունը ներկայացվեց որպես 21-րդ դարի հմտություն, որի ձեռք բերմամբ մեդիա սպառողները կկարողանան տարբերակել քարոզչությունը, մանիպույլատիվ հնարանքներն ու ապատեղեկատվությունը ճշգրտված, հավաստի տեղեկատվությունից։
➡ Խոսվեց մեդիագրագիտության ՝ որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարված գլոբալ շարժման ու կրթական համակարգի առաջատար ուղղության մասին։
➡Առանձին օրինակների մեջբերմամբ անդրադարձ կատարվեց հայ հասարակությանը կեղծ տեղեկատվություն մատուցելու փորձերին։
➡ Ներկայացվեց նաև ֆիշինգը՝ կիբեռհարձակման ամենատարածված տեսակն ու դրա դեմ տարվող պայքարը։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com; 

 

«Անընդհատ սպառնալիքի առկայությունը մեծ ազդեցություն ունի մարդու հոգեկանի վրա» Ա.Գմյուր

🎥 «Անընդհատ սպառնալիքի առկայությունը մեծ ազդեցություն ունի մարդու հոգեկանի վրա» Ա.Գմյուր
YouTube` 🔴 

#Երկրաշարժ #Պատերազմ

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«Հայաստանի ինքնիշխանությունն այլընտրանք չունի» Գ.Միսկարյան

«Հայաստանի ինքնիշխանությունն այլընտրանք չունի» Գ.Միսկարյան

YouTube` 🔴

#Քաղաքականություն #Անվտանգություն

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

Կայացել է Գյումրու ավագանու հերթական նիստը

Գյումրի համայնքի ավագանին այսօր կայացած նիստում որոշել է ընդունել ի գիտություն Գյումրի համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացման նկատմամբ 2022 թվականի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 05-ն իրականացված իրավական հսկողության արդյունքում կազմված 2022 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ ԻՀ 04 արձանագրությունն ու հավելվածը: Հիշեցնենք, որ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի 2022 թվականի սեպտեմբերի 26-ի 493-Ա որոշմամբ Գյումրի համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացման նկատմամբ հսկողություն է իրականացվել: Իրավական հսկողության իրականացման գործընթացում ձեւավորված աշխատանքային խումբը (խումբը ղեկավարել է մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանը) ղեկավարվել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի ապրիլի 9-ի 03-Ն հրամանով հաստատված տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական հսկողության հարցաշարով: Միաժամանակ Ավագանին որոշել է արձանագրության քննարկման արդյունքում հանձնարարել Գյումրի համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել քայլեր արձանագրված բացթողումների և թերությունների հնարավորինս արագ վերացման ուղղությամբ: Շիրակի մարզպետարանն արձանագրությամբ նաեւ տեղեկացրել է Գյումրի համայնքի ղեկավարին` խախտումների վերացման առաջարկությունները նշված ժամկետում չկատարելու դեպքում այն կբողոքարկվի դատական կարգով` ՀՀ օրենսդրությանը համապատասխան:

Ըստ կազմված արձանագրության` իրավական հսկողության արդյունքների ու իրավական հսկողությունն իրականացնող պաշտոնատար անձանց գործողությունների վերաբերյալ համայնքի ղեկավարի կողմից առարկություններ չեն արձանագրվել: Արձանագրության հավելվածի համաձայն` մարզպետարանի աշխատանքային խումբն արձանագրել է, որ Գյումրու համայնքապետարանը չի ապահովել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը, համաձայն որի՝ համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունն ավագանու նիստում քննարկվում և հաստատվում է ավագանու անդամի (անդամների) կամ աուդիտորական մասնագիտացված կազմակերպության եզրակացության առկայությամբ մինչև ընթացիկ տարվա մարտի 20-ը: Մարզպետարանն այս խախտման մասով համայնքի ղեկավարին առաջարկել է հետայսու համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունները ավագանու նիստում քննարկել և հաստատել ավագանու անդամի (անդամների) կամ աուդիտորական մասնագիտացված կազմակերպության եզրակացության առկայությամբ մինչև ընթացիկ տարվա մարտի 20-ը:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com; progressgyumri@mail.ru

«2027թ.-ը վերջնաժամկետ՝ տնակներում ապրողների համար»

«2027թ.-ը վերջնաժամկետ՝ տնակներում ապրողների համար»
—————————————
📌Կառավարությունը հոկտեմբերի 13-ին նոր որոշում է ընդունել՝ աղետի գոտու բնակավայրերը տնակներից ազատելու վերաբերյալ: Այժմ մինչև 2027 թվականի նոյեմբերի 1-ն է համարվում տնակներն ապամոնտաժելու վերջնաժամկետ: Այս որոշմամբ՝ պետական աջակցության տարբերակված մոտեցում է ցուցաբերվելու տնակների բնակիչների հանդեպ՝ կախված ժամանակավոր կացարաններում նրանց հայտնվելու հիմքերից:
—————————————
Ուղիղ հեռարձակում 🔴
—————————————
ℹԲանախոսներ՝
➡ Գևորգ Գրիգորյան- Գյումրու համայնքապետարանի Անշարժ գույքի կառավարման բաժնի պետ
➡ Քնարիկ Մանուկյան- ՇՄ Քաղաքաշինության վարչության բնակարանային ենթակառուցվածքների գործունեության բաժնի պետ
➡ Լևոն Բարսեղյան- Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի խորհրդի նախագահ
➡ Սեյրան Մարտիրոսյան- Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի Շիրակի մասնաճյուղի ղեկավար, իրավապաշտպան
🔗Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան
————————————————————————
Քննարկումն իրականացվում է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Դոյչե Վելլե ակադեմիայի կողմից՝ Բի-Բի-Սի Մեդիա էքշնի-ի, ԲՀՀ-Հայաստանի, Հետաքննող լրագրողներ (Hetq.am) ՀԿ-ի և ֆակտոր տեղեկատվական կենտրոնի հետ համատեղ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում  dialoguemc.am- ը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: 

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«Աղետի գոտին տնակներից ազատելու նոր վերջնաժամկետ է սահմանվել»

Ավտոկայանին հարող տարածքը Գյումրիի տնակային ամենամեծ թաղամասն է, որտեղ ավելի քան 100 տնակային հասցե կա: Գյումրիում, ընդհանուր առմամբ,  2743 ընտանիք 35-րդ ձմեռն է դիմավորելու ժամանակավոր կացարաններում: Հոգսը նույնն է. վառելիքի հայթայթում՝ առանց տնակները լքելու հեռանկարի: Ամենատարբեր խճճված պատմություններ, գնալով խորացող պրոբլեմներ, որոնք տնակային կենցաղին են կապել հազարավոր մարդկանց:

Կառավարությունն օրեր առաջ նոր որոշում է ընդունել աղետի գոտու բնակավայրերը տնակներից ազատելու մասին: Հիմա էլ մինչև 2027 թվականի նոյեմբերի 1-ն է համարվում տնակները վերացնելու վերջնաժամկետ: Այս որոշմամբ պետական աջակցության տարբերակված մոտեցում է ցուցաբերվելու տնակների բնակիչների հանդեպ՝ կախված ժամանակավոր կացարաններում նրանց հայտնվելու հիմքերից:

Նպատակ կա առաջիկա 5 տարում ազատվել տնակներից, բայց ընտանիքների որոշ խմբի հանդեպ կառավարությունը բնակապահովման պարտավորություն չի ստանձնում: Այս որոշմամբ, առաջին պահանջը դրվել է բնակարան ստացած ու մինչ օրս տնակը չլքած ընտանիքների առջև: Մինչև 2023 թվականի ապրիլի 14-ը նրանք պետք է ազատեն տնակները, դրանք ապամոնտաժեն և ստացած բնակարանները սեփականաշնորհեն, հակառակ դեպքում, ավելի կոշտ մոտեցմամբ գործի կանցնի Գյումրիի քաղաքապետարանը:

Կառավարության նախորդ որոշմամբ թույլատրվել էր բազմանդամ ճանաչված և 2 տնակ ունեցող ընտանիքներին բնակարան ստանալուց հետո, թողնել մի տնակը, մյուսը՝ ապամոնտաժել: Հիմա՝ նոր որոշմամբ, տնակներում ապրող, այսպես ասած, կիսված այդ ընտանիքներին պետությունը տրամադրում է 1 սենյականոց բնակարանի գնման վկայագիր, անկախ այն բանից, թե ընտանիքում քանի անդամ կա:

Գյումրիի քաղաքապետարանի պատասխանատուի խոսքով, փոխհատուցման որևէ տարբերակ չկա նաև այն ընտանիքների համար, որոնք 88-ի երկրաշարժի հետևանքով բնակարան են կորցրել, հետագայում փոխհատուցվել  և ինչ-ինչ պատճառներով բնակարանը վաճառել ու նորից տնակում հայտնվել:

Փոխարենը, անկախ ընտանիքների անդամների թվից, պետությունը 1 սենյականոց բնակարանի գնման վկայագիր է տրամադրելու տնակների այն բնակիչներին, որոնք բնակարանը վաճառել են, բայց ոչ թե 88-ից հետո փոխհատուցածը, այլ մինչ երկրաշարժը ունեցածը: Ընդ որում, փոխհատուցման ենթակա ընտանիքները պետք է իրենց անունով սեփական անշարժ գույք չունենան, բացառություն է միայն երկրաշարժի հետևանքով 4-րդ աստիճանի վթարայնության շենքի բնակարանը: Փակ տնակների ապամոնտաժման խնդիրը ևս լուծում է ստանալու այս որոշմամբ: Այդ տնակների հասցեները նորից կհստակեցվեն ու համապատասխան ծանուցումից հետո չքանդելու դեպքում, դրանց քանդումը կստանձնի քաղաքապետարանը:

Կառավարության այս որոշմամբ, ըստ սոցիալական առաջնահերթության և ընտանիքների անդամներին հասանելիք սենյակների թվի, պետությունը բգվ-ներ  կտրամադրի այն ընտանիքներին, որոնք 30 և ավելի տարիներ ապրում են տնակներում և մինչ այժմ բնակարանային փոխհատուցում չեն ստացել:

Ընդ որում, բոլոր տարբերակների դեպքում,  շահառու ճանաչվելուց հետո ընտանիքը 1 ամսվա ընթացքում պետք է ազատի կամ ապամոնտաժի տնակը: Պետության փոխհատուցած բնակարանը վաճառած ընտանիքներին 1 տարի, ամիսը 60.000 դրամ վարձակալության գումար է հատկացվելու, որ այդ ընթացքում կարողանան իրենց բնակարանային խնդիրները լուծել: Գյումրիի քաղաքապետարանի պատասխանատուն չի հերքում, որ կլինեն ընտանիքներ, որոնք դուրս կմնան փոխհատուցման այս՝ գուցե վերջին ծրագրից, բայց սպասելիքներ կան, որ առաջիկայում հնարավոր է բնակարանաշինություն սկսվի աղետի գոտում, սակայն,դա հիմնականում կլինի երիտասարդ ընտանիքների համար:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

Կառավարությունը գումար է հատկացրել Շիրակի մարզին

Կառավարությունն այսօրվա որոշմամբ Շիրակի մարզպետարանին հատկացրել է 56 մլն 622 հազար դրամ երկու սուբվենցիոն ծրագրերի (1-ին փուլ) համաֆինանսավորման նպատակով։ Գումարի 27 մլն 728 հազար դրամը Արթիկ համայնքի Փանիկ բնակավայրի մշակույթի տան հիմնանորոգման սուբվենցիոն ծրագրի պետության համամասնությունն է, ծրագիրը երկու փուլով է իրականացվել, աշխատանքները մեկնարկել են 2021-ին։ 28 մլն 893 հազար դրամն էլ ուղղվելու է Ախուրյան համայնքի Ջրառատ բնակավայրում մանկապարտեզի կառուցման սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորմանը։ Սուբվենցիոն այս ծրագրով ևս աշխատանքներն իրականացվել են երկու փուլով։ Երկու փուլերի արժեքը 244 մլն 221 հազար դրամ է, կառավարությունը կտրամադրի գումարի 60 տոկոսը։ Շինաշխատանքներն իրականացվում են «Շինարար» ՍՊԸ -ի կողմից։

 

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru