«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, 2015 թվականից սկսած, իններորդ տարին անընդմեջ, Գյումրիում իրականացնում է տարաբնույթ հանրային միջոցառումներ՝ նվիրված Երիտասարդության միջազգային օրվան։
#IYDgyumri #IYD2023 #InternationalYouthDay
—————————————
Այս տարի նույնպես, օգոստոսի 12-ին «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոնի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (ՄԱԲՀ), Հայաստանում Erasmus+ Երիտասարդություն և Եվրոպական Համերաշխության Կորպուս ծրագրերի տեղեկատվական կենտրոնի և Գյումրու համայնքապետարանի հետ համատեղ՝ Եվրամիության «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի և Եվրոպական համերաշխության կորպուս ծրագրի տարեկան գնահատման հանդիպման շրջանակներում հանդես է գալիս մեծամասշտաբ միջոցառումների իրականացման նախաձեռնությամբ։
—————————————
Միջոցառումների մեկնարկը կտրվի օգոստոսի 12-ին՝ հեծանվարշավով, որի ընթացքում «Բայք Լայֆ» ՍՁ-ի հեծանվորդների ուղեկցմամբ հեծանվորդները Գյումրու Շառլ Ազնավուրի անվան հրապարակից ժամը 17։00-ին հեծանվաերթով կշարժվեն դեպի Աբովյան փողոց:
Հեծանվարշավին միացել են նաև «Շիրակը մեր տունն է» ՀԿ-ն, Գյումրու համայնքապետարանի, տարբեր կառույցների ներկայացուցիչները:
—————————————
Հեծանվարշավի նպատակն է երիտասարդների շրջանում բնապահպանական և կանաչ հմտությունների ձևավորումը, առողջ ապրելակերպի խթանումն ու հասարակության մեջ վերջիններիս դերի բարձրացումը։
—————————————
Հեծանվարշավին կհաջորդի Եվրամիության Եվրոպական համերաշխության կորպուս ծրագրի մասին իրազեկումը:
Ժամը 18:30-ից սկսած՝ Գյումրու Աբովյան փողոցում տեղադրված կլինի Էրազմուս+ երիտասարդություն և Եվրոպական համերաշխության կորպուս ծրագրերի տեղեկատվական տաղավար, որտեղ Գյումրիում հյուրընկալված Եվրամիության Եվրոպական համերաշխության կորպուս ծրագրի տարեկան գնահատման հանդիպման մասնակիցների կողմից կներկայացվի ԵՀԿ ծրագրի կողմից երիտասարդներին ընձեռվող հնարավորությունները, կանցկացվի վիկտորինա և հաղթողները կստանան մրցանակներ։
—————————————
Օգոստոսի 12-ին երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը կեզրափակվի Աբովյան փողոցում կայանալիք բացօթյա համերգով՝ «MENQ Project»-ի և DJ-ի մասնակցությամբ:
—————————————
Բանախոսներ՝
Արթուր Նաջարյան – ԵՆԿ ՀԿ նախագահ
Մարիամ Ղարագյոզյան – Հայաստանում Erasmus+ Երիտասարդություն և Եվրոպական Համերաշխության Կորպուս ծրագրերի տեղեկատվական կենտրոնի համակարգող
Արման Շաբոյան – Դաշինք հանուն կայուն և կանաչ կառավարման ծրագրի փորձագետ
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Սպորտայինպարահանդեսային պարերի մրցաշարերում առաջատար է Գյումրին Համահայկական ամառային 8-րդ խաղերի առաջին օրը՝ օգոստոսի 6-ին Գումրիում տեղի է ունեցել սպորտային-պարահանդեսային պարերի մրցաշարը։ Ըստ արդյունքների, առաջատարը Գյումրի քաղաքն է՝ 15 ոսկի, 8 արծաթ, 5 բրոնզ։ 2-րդ տեղում Երևանն է- 13 ոսկի, 9 արծաթ, 7 բրոնզ, 3-րդ տեղում Թեհրանն է- 3 ոսկի, 7 արծաթ, 6 բրոնզ, 4-րդ տեղում Էջմիածինն է – 2 ոսկի, 9 արծաթ, 7 բրոնզ։ Հնգյակը եզրափակում է Փարաքարը 1-ական ոսկի, արծաթ և բրոնզ։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում» ծրագրի շրջանակներում իրականացվելու է Հաղթանակի պողոտայի, Աբովյան փողոցի աջ և ձախ հատվածների /Չերազի փողոցից Տերյան և Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարակից պուրակից մինչև Մայակովսկի փողոց/, Սբ . Ամենափրկիչ եկեղեցու և հարակից այգու, Աճեմյան, Հանեսօղլյան, Նալբանդյան և Ջիվանի փողոցների հիմնանորոգման աշխատանքներ։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Համահայկական 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողության մեկնարկին րոպեներ են մնացել, միջոցառման կենտրոնը Գյումրիի քաղաքային մարզադաշտն է: Ավելի քան 10.000 մարդ է հյուրընկալվելու: Չեմպիոնների քաղաքում բոլորին միավորել է սպորտը:
Հայ մարզիկների նվաճումները, սխրանքները, աշխարհի առաջնություններում մեծ ձեռքբերումները խոշոր էկրանին են, ի ցույց դրված աշխարհի 41 երկրի 181 քաղաքներից Գյումրի եկած ավելի քան 7000 մարզիկներին: Լուսաձայնային շոու ծրագրով ցուցադրվում է նաև Համահայկական խաղերի 25 -ամյա պատմության տարեգրությունը:
Այնուհետ մարզական շքերթ է անցկացվում: Հյուրընկալ Գյումրիի մարզիկներն են բացում շքերթը: Խաղերի ծրագրում ընդգրկված 19 մարզաձևերից 15-ին կմասնակցեն գյումրեցիները, ովքեր 269-նն են: իսկ Շիրակի մարզը ներկայացնում է 451 մարզիկ:
Հայաստան են հասել մարզիկներ նաև աշխարհի հակամարտության գոտիներից` մասնավորապես, Ուկրաինայից: Շրջափակված Արցախից մարզիկներին Հայաստան գալ չի հաջողվել, բայց Արցախի դրոշը շքերթում ծածանվում է` շնորհիվ մինչ շրջափակումը Հայաստան եկած արցախցի մարզիկների:
Համահայկական խաղերին առաջին անգամ մասնակցում են Չիլիի, Շվեդիայի, Սաուդյան Արաբիայի, Ղազախստանի, Հնդկաստանի, Էստոնիայի և Հորդանանի պատվիրակները: Ոմանք իրենց երկիրը մենակ են ներկայացնում:
Ֆուտբոլի երկրի մարզիկները համահայկական խաղերի մշտական մասնակիցներից են, ասում են, որ իրենց միայն սպորտը չէ, որ Հայաստան է բերում:
Ռուսաստանի Դաշնության մեծ պատվիրակության հետ Գյումրիում է նաև Սոչիի ,,Արարատ,, պարային համույթը: ,,Արարատ,, անունը համահայկական այս միջոցառման ժամանակ յուրովի է հնչեցնում Ֆրանսիայից եկած մարզուհին:
Միայն 118 մարզիկ Հայաստան է եկել Ստամբուլից, մեծաթիվ են մարզիկները նաև Թուրքիայի տարբեր նահանգներից: Յուրօրինակ ներկայացուցչական էր սասունցիների մուտքը մարզադաշտ:
Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների 13 քաղաքների 280 մարզիկների մուտքը ռեկորդ է համարվում համահայկական խաղերի պատմության մեջ:
Համահայկական 8-րդ խաղերի դրոշն է բարձրացվում: Այնուհետ վառվում համահայկական 8-րդ ամառային խաղերի գլխավոր ջահը եռամիասնության ջահերից, որոնք բերվել են 3 եկեղեցիներից. Անիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին և Գյումրիի Սուրբ Յոթ Վերք: Ջահը վառում է Եվրոպայի վեցակի, աշխարհի քառակի չեմպիոն, օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, գյումրեցի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը:
Վարչապետի խոսքով, հայաստանցի մարզիկները միջազգային մրցումներում ունեցած հաջողություններով այս տարի արդեն գերազանցել են նախորդ տարվա ռեկորդը: Սա է կարևորագույն նվերը համահայկական 8-րդ խաղերի մասնակիցներին: Խաղերը կավարտվեն օգոստոսի 19-ին, կխաղարկվեն 107 հավաքածու մեդալներ:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
«Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի շրջանակներում շարունակվում է «Աշխատանքային իրավունքների պաշտպանվածության վիճակը հիմա» խորագրով քննարկումների շարքը։
իրավունքների պաշտպանության ինչ նոր մեխանիզմներ են ներդրվել Աշխատանքային օրենսգրքում և ով կարող է օգնել աշխատողին պաշտպանել իր իրավունքները։
—————————————
Ուղիղ հեռարձակում
—————————————
Բանախոսներ՝
Վարդինե Գրիգորյան – «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի համակարգող
Հայք Հակոբյան – ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան
Աննա Բարիկյան – Հայաստանի արհմիությումնների կոնֆեդերացիայի իրավաբան
—————————————
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Հասարակական հետազոտությունների առաջատար խումբը, Ֆակտոր տեղեկատվական կենտրոնը՝ Կրթություն և համերաշխություն արհմիության հետ համատեղ արդեն 2 տարի է իրականացնում են «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագիրը:
Ծրագրի նպատակն է նպաստել աշխատանքի և սոցիալական իրավունքների պաշտպանության անհատական, կոլեկտիվ և պետական մեխանիզմների զարգացմանը և դրանց կիրառմանը Հայաստանում`աշխատողների, արհմիությունների հզորացման և օրենսդրական դաշտի բարեփոխումներին ուղղված շահերի պաշտպանության միջոցով: «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
YouTube`
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Գյումրու ավագանին այսօր գումարել է հերթական նիստը՝ օրակարգում ունենալով 46 հարց: Նոր ուսումնական տարվան ընդառաջ, ավագանին որոշեց նախադպրոցական ուսումնական հաստատությոնների ավարտական խմբերի և սոցիալապես անապահով ընտանիքների 1000 երեխաների համար գրենական պիտույքներ և պայուսակներ գնելու նպատակով համայնքային բյուջեից 4 մլն դրամ հատկացնել: Քաղաքապետի խորհրդական Լենա Ջիլավյանի խոսքով, ամեն տարի այդ նպատակին 3 մլն դրամ էին հատկացնում, այս տարի՝ 4 մլն, քանի որ ամեն ինչ թանկացել է:
Հարց բարձրացվեց այն մասին, թե ինչու քաղաքապետարանի աշխատակիցները 400.000-800.000 դրամ պարգևավճարներ են ստանում, իսկ մանկապարտեզների աշխատողներին գոնե 5000 դրամ չի տրամադրվում:
Ավագանին մեկ այլ որոշմամբ, գումար հատկացրեց ,,Շիրակ,, գերեզմանատան զինվորական պանթեոնի վերանորոգման աշխատանքների համար: Նշենք, այստեղ հուղարկավորված են 1992-1995 թվականների Արցախյան պատերազմի ժամանակ զոհված հայորդիները: Գողության դեպքերը շատ են գերեզմանատներում, դրանք նվազեցնելու համար նախատեսվում է տեսախցիկներ տեղադրել:
Օգոստոսի 5-ին Գյումրիում կանցկացվեն Համահայկական ամառային 8-րդ խաղերը, որին մասնակցելու նպատակով ավագանին 13 մլն դրամ գումար հատկացրեց Գյումրի համայնքի հավաքական թիմերին:
Իսկ ամենամյա ,,Գյումրու օր,, միջոցառման տոնակատարությունների համար ավագանին որոշեց հատկացնել 9 մլն դրամ:
Սոցիալապես անապահով 140 ընտանիքի էլ ավագանու որոշմամբ դրամական աջակցություն կտրամադրվի:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com