Yearly Archives:2023

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակել են Երասխի գործարանի ուղղությամբ

ՀՀ ՊՆ Հունիսի 20-ին՝ ժամը 16:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ: Ադրբեջանը կրակ է բացել Ներքին Հանդի եւ Սրաշենի ուղղությամբ․

ՀՀ ՊՆ Հունիսի 20-ին՝ ժամը 15:50-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Ներքին Հանդի և Սրաշենի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Հունիսի 20-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Փախստականների համաշխարհային օր

Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդես եկել ուղերձով,որում ասվում է․ «Հունիսի 20-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Փախստականների համաշխարհային օր։ Ապաստան հայցողների և փախստականների իրավունքների պաշտպանությունը ՀՀ մարդու իրավունքների Պաշտպանի գործունեության կարևոր ուղղություններից է, որն իրականացնում է ինչպես ամենօրյա աշխատանքային գործունեության, այնպես էլ արտահերթ զեկույցների և տարեկան հաղորդումների, անդրազգային և ներպետական կառույցների հետ համագործակցության, իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև ոլորտային հիմնական խնդիրների բարձրաձայնման շրջանակներում։ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության կազմակերպման շրջանակներում առանձնահատուկ նշանակություն ունի արտակարգ և ռազմական դրության ժամանակահատվածում ու նման իրավիճակներից հետո մարտահրավերների դիմակայումը: Ցավով պետք է արձանագրել, որ արդի ժամանակաշրջանում փախստականների թիվը ահագնացող չափերի է հասնում։ Ոստի օրախնդիր է վերջիններիս իրավունքների պաշտպանության կառուցակարգերի վերանայումը և կատարելագործումը: Այս համատեքստում լիազոր մարմինները պետք է լրջագույն ջանքեր գործադրեն իրավունքի գերակայության ապահովման, խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության և խախտված իրավունքների վերականգնման, իրազեկման աշխատանքների իրականացման, միջազգային իրավական փաստաթղթերով ստանձնած պարտավորությունների անխոչընդոտ իրականացման հարցերում: Պետությունը և քաղաքացիական հասարակությունը, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ազգային և միջազգային կառույցները պետք է համախմբվեն այն գաղափարի շուրջ, որ փախստականները և ապաստան հայցողները ի վիճակի լինեն իրացնելու իրենց իրավունքները և պարտականությունները այնպես, որ վստահ լինեն իրենց հասանելի կարգավիճակի, կարգավիճակով պայմանավորված երաշխիքների ամբողջական տրամադրման և վերջինիս անփոփոխելիության հարցում»:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

ՍԱՏՄ-ն պաղպաղակի շուկայի ուսումնասիրություն է իրականացրել

Հաշվի առնելով սեզոնային գործոնով պայմանավորված առանձնահատկությունները՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից հանրապետության իրացման ցանցերում անցկացվել է երկրում արտադրվող և ներմուծվող պաղպաղակ արտադրատեսակի դիտարկում և հսկիչ գնում․ տեղեկացնում են ՍԱՏՄ-ից։ Վերահսկողության ընթացքում արձանագրվել են այդ արտադրատեսակի համար սահմանված իրավական նորմերի խախտումներ:

Մասնավորապես՝ հայտնաբերվել են մակնշման անհամապատասխանություններ՝ «Գրանդ Քենդի» ՍՊԸ արտադրության «Classic» պաղպաղակի մակնշվածքում բացակայում է ռուսերեն մակնշումը, Դելիկասա ՍՊԸ կողմից ներմուծվող Չիստայա լինյա «ICL Gravity» պաղպաղակը չունի հայերեն մակնշում, «Շոկոլադային Պաղպաղակ Պլոմբիր»-ի վրա բացակայում է պահպանման ժամկետը, Թամարա ՍՊԸ արտադրության «Rockn Roll», «bubble GUM», «СССР», «Magic Cone, «Ալիք» պաղպաղակների փաթեթավորման վրա անընթեռնելի է արտադրման օրը, ամիսը, տարին, «Պաղպաղակ կոն շոկոլադե» տեսակի պատրաստման ամսաթիվը դրոշմված է սննդամթերքի բաղադրության վրա, որի պատճառով անընթեռնելի է և՛ պատրաստման օրը, և՛ բաղադրությունը, «Դուստր Մարիաննա» ՍՊԸ արտադրության «ԲՈՆՄԱՐԻ» վանիլային վաֆլե գլանակների մեջ» պաղպաղակում արտադրման ժամկետի մակնշումն ընթեռնելի չէ, «ԻԳԻԹ» ՍՊԸ արտադրության «Պաղպաղակ վանիլային տոնական» տեսակի արտադրման ժամկետի մակնշումն ընթեռնելի չէ։ «Յուրմենշին» ՍՊԸ արտադրության «Պաղպաղակ ընտանեական մրգային» տեսակի պիտակի վրա արտադրման ժամկետի մակնշումն ընթեռնելի չէ։

Մակնշման անհամապատասխանություններով արտադրատեսակների իրացումը կասեցվել է, տրվել են խախտումները վերացնելու հանձնարարականներ։ Դիտարկման ընթացքում հայտնաբերվել են նաև ըստ անվանման նույնականացման խնդիրներ (hամաձայն Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջի՝ եթե պաղպաղակի բաղադրության մեջ առկա է կաթնային ճարպի փոխարինիչ, ապա դրա անվանման մեջ չի թույլատրվում «կաթնային», «սերուցքային», «պլոմբիր» հասկացությունների կիրառությունը): Ըստ այդմ` «ԻԳԻԹ» ՍՊԸ-ի կողմից արտադրվող «Պաղպաղակ կապուչինո պլոմբիր» արտադրատեսակի անվանման մեջ մակնշված է «պլոմբիր», սակայն բաղադրության մեջ նշված է, որ օգտագործվել է կաթնային ճարպի փոխարինիչ, իսկ «Յուրմենշին» ՍՊԸ-ի կողմից («էլիտ Շանթ») արտադրվող «Պաղպաղակ վանիլային» անվանումը մակնշված չէ ամբողջական՝ «Պաղպաղակ կաթնային ճարպի փոխարինիչով վանիլային» (բաղադրության մեջ նշված է): Դիտարկման շրջանակներում նմուշառված «Փինք Բերրի» ՍՊԸ-ի կողմից արտադրված պլոմբիր տեսակի «Վանիլային պաղպաղակ թխվածքաբլիթով» և «Պաղպաղակ քոթոթ» արտադրատեսակները տրվել են լաբորատոր փորձաքննության, ինչի արդյունքում դրանցում հայտնաբերվել է կաթնայուղի փոխարինիչ։ Հաշվի առնելով դիտարկման գործընթացում արձանագրված անհամապատասխանությունները և առաջնորդվելով հետագծելիության սկզբունքով՝ վերոնշյալ 3 կազմակերպություններում՝ «ԻԳԻԹ», «Յուրմենշին» և «Փինք Բերրի» ՍՊԸ-ներում, այժմ իրականացվում է պետական վերահսկողություն՝ ստուգում:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

«‎Կումայրի» արգելոց թանգարանի շինությունների վերականգնումը բարդ փուլ է անցնում»

Իսկ Ազգային այդ հարստությունը պահպանելու անհրաժեշտություն առաջացավ հատկապես 88-ի երկրաշարժից հետո, երբ բազմաթիվ այլ շինությունների կողքին լրջորեն վնասվեցին նաև «‎Կումայրի» արգելոց-թանգարանին պատկանող հազարից ավելի շինություններ: Գյումրիում թանգարանում այժմ հաշվառված է շուրջ 1022 կառույց, որոնք հուշարձանի կարգավիճակ ունեն: Ըստ մասնագետների, մի քանի երկրաշարժ տեսած պատմական այս հին շինությունները վաղուց պետք է պետության ուշադրության կենտրոնում լինեին:

Չնայած սահմանված նորմերին ու 2020 թվականից գործող նոր  ընթացակարգերին, մինչև վերջերս, ով ինչ ու ինչպես ուզել վերականգնել է սեփականության իրավունքով իրեն պատկանող հին շինությունը, դրանով աղավաղելով պատմամշակութային արժեք ունեցող կառույցի ճարտարապետությունը: Մինչդեռ, հատուկ կարգավիճակի պատճառով , «‎Կումայրի»  արգելոցի տարածքում գտնվող շենք-շինությունները պահանջում են առանձնահատուկ մոտեցում, երբ խոսքը վերաբերում է կառուցապատման կամ վերականգնման հարցերին:

Պատմամշակութային արժեք ունեցող ցանկացած շենքի ամրությունը սահմանված հատուկ կարգով ապահովելու  խնդիրը սեփականատիրոջից պահանջելուց բացի, մասնագետները կարծում են, որ ճիշտ կլիներ, եթե նման կառույցների վերականգնման ընթացքում սեփականատիրոջ կողքին կանգնի պետությունը: Այդ մասին, նույնիսկ առաջարկ է ներկայացվել կառավարություն:

Առաջարկին ընթացք չի տրվել, բայց ԿԳՄՍ նախարարությանն է տրվել  արգելոցի տարածքում գտնվող  հանրապետական նշանակության հուշարձանների վերականգնման, վերանորոգման կամ այլ աշխատանքներ կատարելու համար թույլտվություն տրամադրելու իրավունքը: Այն ձեռք բերելն այնքան ժամանակատար է ու փաստաթղթատար, որ  աշխատանքների մեկնարկի ձգձգման, հաճախ հիասթափության  պատճառ է դառնում:

Մինչ «‎Կումայրի» արգելոցի տարածքում գտնվող  շինությունների մասնավոր հատվածը այս կամ այլ կերպ կարողանում է ապահովել Գյումրիի տուրիստական գրավչությունը,  նույն արգելոցում գտնվող պետական կամ համայնքային սեփականույուն հանդիսացող շատ կառույցներ դեռ սպասում են վերականգնման իրենց հերթին:

հեղինակ՝ Մարինե Դերբինյան

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

«Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է»

«Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է»
#ICD

YouTube`🔴 

 📌 Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Օրն ազդակ է բոլոր մարդկանց, որ երեխաները հասարակության խոցելի խմբերից են և պահանջ ունեն ամենօրյա ուշադրության, սիրո և պաշտպանության: Երեխաների պաշտպանության օրը սահմանվել է 1925 թվականին Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում: Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992 թվականին, որից հետո 1996թ. ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը: Մեր երկրում ամեն տարի իրականացվում են տարբեր միջոցառումներ` նվիրված երեխաների պաշտպանության օրվան:
.Որքանո՞վ են երեխաները պաշտպանված Հայաստանում։
. Արդյո՞ք Հայաստանում երեխաները գիտեն իրենց իրավունքներն ու պարտականությունները․
—————————————
ℹ Բանախոսներ՝
➡ Թամարա Սիմոնյան – Հայկական Կարիտաս Բարեսիրական Հասարակական Կազմակերպություն
➡ Քրիստինե Առաքելյան – ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավար
➡ Կարինե Դավթյան-«Կանանց իրավունքների տուն» ՀԿ ղեկավար, իրավաբան
➡ Արինա Մեծոյան- Փաստաբան
➡ Գայանե Գևորգյան- Փաստաբան
🔗Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com;

Դասընթաց՝ «Հարցազրույցը որպես ժանր և մեթոդ» / «Լրագրողական վարպետություն»

Խոսվել է հարցազրույցի՝ որպես տեղեկատվություն ստանալու մեթոդի, հարցազրույցի տեսակների, հարցազրույց անցկացնելու առանձնահատկությունների, լրատվության աղբյուրների հետ շփվելու, իրազեկ ու հետաքրքիր զրուցակիցներ ընտրելու անհրաժեշտության մասին։ Քննարկվել է նաև ուսանողներին պրակտիկ աշխատանքներում՝ հարցազրույցներ վարել, ռեպորտաժներ պատրաստել, ներգրավվելու շուրջ։

Դասընթացավարներ՝ Հասմիկ Մխիթարյան, Նունե Արևշատյան

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

«Խաղաղության պայմանագիր ստորագրե՞լ, թե՞՝ ոչ, ինչ մեխանիզմով»

  • «Խաղաղության պայմանագիր. ստորագրե՞լ, թե՞՝ ոչ, ինչ մեխանիզմով»
  • #political #debate
  • YouTube`🔴 

    Մոսկվայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին Փաշինյան – Ալիև թեժ բանավեճին հաջորդած եռակողմ հանդիպումը Ռուասաստանի նախագահի մասնակցությամբ երեկ ուշ գիշերին ավարտվել է առանց համատեղ հայտարարության, կողմերը որևէ փաստաթուղթ չեն ստորագրել։

  • —————————————
  • ℹ Բանախոսներ՝
  • ➡ Վարազդատ Մանուկյան- «Ազգային- ժողովրդավարական բևեռ շարժում
  • ➡ Կարեն Ղուկասյան- Հայաստանի Եվրոպական կուսակցություն
  • ➡ Սուքիաս Ավետիսյան- Հայաստանի Հանրապետական կուսակցություն
  • ➡ Համլետ Սարուխանյան- «Օրինաց երկիր» կուսակցություն, «Ազգային կրթություն» հասարակական շարժում,
  • 🔗Հաղորդավար՝ Լուսինե Մովսիսյան
  • © progressgyumri.am  Armenian News / Analyses:

    Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Դասընթաց՝«Դրամաշնորհների, ծրագրերի, նախագծերի մշակում, կառավարում»

Դրամաշնորհների, ծրագրերի, նախագծերի մշակում, կառավարում, գաղափարների գեներացիա
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _

➡ ընդհանուր տեղեկատվություն առաջարկների, ծրագրերի բյուջեների մասին,
➡ բյուջեի աղյուսակային դիզայն և համակարգչային ծրագրերի ընտրություն,
➡ նախնական հետազոտություններ օրենսդրական դաշտում և շուկայում՝ մինչև ծրագիր-առաջարկի բյուջեի կազմումը,
➡ ծրագիր-առաջարկի բյուջեի կազմում՝ աղյուսակային և տեքստային ներկայացում,
➡ բյուջեի ծախսերի համապատասխանեցումը Գանտի աղյուսակին /գործողությունների պլանի աշխատաթերթիկ/ ըստ որոշակի ժամանակահատվածների,
➡ իրականացված ծրագրերի բյուջեների օրինակների ներկայացում, վերլուծություն,
➡ Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում /ձևաթերթիկներ, պայմանագրեր, հաշիվ-ապրանքագրեր, անդորրագրեր, կտրոններ, ստացականներ, դրամարկղի մուտքի-ելքի օրդերներ և այլն/,
➡ ծրագրերի մոնիտորինգ բյուջեի կատարման տեսանկյունից,

փորձագետ` Արմեն Պետրոսյան
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

«Հետքի» լրագրողները ներկայացրել են փաստերի ստուգման ոլորտում իրենց փորձը

«Հետքի» փաստերի ստուգման թիմի անդամներն օրերս հանդիպել են մարզային գործընկերներից «Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի ներկայացուցիչներին։ «Հետքի» լրագրողները ներկայացրել են փաստերի ստուգման ոլորտում իրենց փորձը, ինչպես նաեւ InFact/Փաստացի հարթակի գործունեության մանրամասները։ Հանդիպմանը քննարկվել են նաև փաստերի ստուգման ոլորտում համագործակցության, կենտրոնի անդամների կողմից փաստերի ստուգման միջոցով բովանդակություն ստեղծելու, ինչպես նաեւ առաջիկայում համատեղ ջանքերով Գյումրիում քաղհասարակության ակտիվ ու երիտասարդ ներկայացուցիչների համար քննարկում-դասընթաց կազմակերպելու հարցեր:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com